Շրի Լանկա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրի Լանկա
Տեսակկղզի
Երկիր Շրի Լանկա
Մակերես67 655 կմ²
Ամենաբարձր կետըPidurutalagala?
Բնակչություն21 700 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Շրի Լանկա (սանսկրիտ՝ श्री लङ्का, փառահեղ, օրհնված տարածք), կղզի Հնդկական օվկիանոսում։ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության խոշորագույն կղզին։

Կղզու մակերեսը կազմում է 65 610 կմ²[1], ամենաբարձր կետը Պիդուրուտալագալա լեռն է, որն ունի 2524 մետր բարձրություն։

Շրի Լանկայի արևմուտքը առանձնացված է Հնդոստա Պոլկսիմ նեղուցով, Փոլքի և Մանարյան ծոցերով։ Նախկինում, մինչև 15-րդ դարը կղզին մայրցամաքի հետ կապված էր պարանոցով, սակայն, 1481 թվականի ուժեղ երկրաշարժից հետո կղզին մայրցամաքին կապող պարանոցը «փլուզվեց»։

Կղզու հյուսիսային և արևմտյան կողմերը սահմանակից են Բենգալյան ծոցին։

Մինչև 1972 թվականը պաշտոնապես անվանվել է Ցեյլոն կղզի (սանսկրիտ՝ सिंहल द्वीप «Սինխալա դվիպա», սինգալների կղզի

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու խոշորագույն գետը՝ Մահավելի-Գանգեսը, հոսում է կղզու կենտրոնական մասում և հյուսիս-արևմուտք, դեպի Բենգալյան ծոց։ Այլ խոշոր գետեր են Կելաանին, Կալուն, Արուվի-Արուն։

Ծոցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ծոցերի մեծամասնությունը տեղակայված են հյուսիսարևելյան և հյուսային ափերում, որոնցից խոշորագույնը Ջաֆֆնա ծովածոցն է, ինչպես նաև կղզում ամենամեծն է նույնանուն թերակղզին։

Պուտտալամ քաղաքից մինչև Պոտտուվիլ քաղաքն ընկած տարածքի ծոցերն են. Դուտի ծովածոցը, Փոլք ծովախորշը, Ջաֆնա ծովածոցը, Կոկկիլայը, Կոդդիայար ծովախորշը, Պերիյա-Կալապուվա ծովածոցը, Կարայ-Կալապուն, Տանդիադի-Կալապուն, Կոմարի-Կալապու։

Կղզիներ և թերակղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկայի ամենամեծ թերակղզին Ջաֆֆան է, որը տեղակայված է կղզու հյուսիսում։

Շրի Լանկայի ափին կան բազմաթիվ փոքր կղզիներ, որոնք հիմնականում պատկանում են Փոլքի նեղուցին և Մանարսյան ծոցին։ Դրանքից են Անալայտիվուն, Կարայտիվուն, Էլուվայտուվուն, Մանդայտիվուն, Պալետիվուն, Վելանայը, Էրումայտիվուն, Կակկատիվուն, Մանարը, Պուլյանտիվուն, Կալլիադիտիվուն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկայի բնակչության լեզվական և կրոնական խմբերի աշխարհագրական բաշխումը ըստ 1981 թվականի մարդահամարի տվյալների:

Բնակչության թիվը կազմում է 20 277 597 մարդ (2012)։

Սինգալները կազմում են 74,88 %-ը[2], տամիլները՝ բնակչության 11,2 %-ը, հիմնականում հյուսիսային և արևելյան շրջաններում։ Շրի Լանկայում ապրում են նաև լանկիյան մավրեր (լարակալլաներ՝ արաբների ժառանգներն են), որոնք կազմում են 9,2 %, բյուրգերներ (սերունդներ եվրոպացիների հետ խառնամուսնություններից)՝ մոտ 0,3 %, վեդդներ (կղզու հնագույն բնակչության ժառանգներն են)՝ մոտ հազար մարդ։

Բնակչության 70,19 %-ը (հիմնականում սինգալները), դավանում են բուդդիզմ[3] (հիմնականում Թհերավադա[4]), 12,61 %-ը հինդուիզմ (տամիլները), 9,71 %-ը՝ իսլամ, 7,45 %-ը՝ քրիստոնեություն[5]։

Քրիստոնյաների 82 %-ը կաթոլիկ են, մնացածը՝ անգլիականներ, իսկ մյուսները՝ բողոքականներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sri Lanka - The World Factbook
  2. «Sri Lanka Census of Population and Housing, 2011 – Population by Ethnicity» (PDF). Department of Census and Statistics, Sri Lanka. 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Sri Lanka». International Religious Freedom Report 2007. Bureau of Democracy, Human Rights, and Labor. 2007 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Theravada: Buddhism in Sri Lankan». Buddhanet.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Sri Lanka Census of Population and Housing, 2011 – Population by Religion» (PDF). Department of Census and Statistics, Sri Lanka. 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  6. «Sri Lanka – Christianity». Mongabay. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրի Լանկա (կղզի)» հոդվածին։