Վելանայ
Վելանայ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Շրի Լանկա |
Վարչատարածքային միավոր | Jaffna District? |
Մակերես | 64,1 կմ² |
Վելանայ (նախկինում հայտնի էր Լեյդեն անունով[1], թամիլերեն՝ ஊர்காவற்துறை), կղզի Շրի Լանկայի հյուսիսում գտնվող Ջաֆֆա թերակղզու ափին։ Կղզու մակերեսը կազմում է 64,1 կմ²[2]։ Բնակչությունը ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 16 300 մարդ[3]։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու ամենամեծ բնակավայրը Քեյս քաղաքն է։ Այլ բնակավայրեր են Ալլայպադին, Մանկուպանը, Վելանին, Սարավանայը, Պուլիյանկուդալը, Սուրուվիլը, Նարանտանայը, Կարամպանը։
Բնակչություն և կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վելանայի բնակչության մեծ մասը դավանում է հինդուիզմ, մնացած՝ ավելի քիչ մասը իսլամ և քրիստոնեություն։ Կան մի քանի հինդուիզմական տաճարներ, ինչպես նաև եկեղեցիներ, մզկիթներ, հիվանդանոց, 10 դպրոց և քայթսերֆինգի բազա։
2006 թվականի մայիսի 13-ին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ կղզու վրա տեղի ունեցավ Ալլայպադիի կոտորածը։ Զոհվել են թեմիլական փոքրամասնության 13 անդամ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ R.H Basset Chapter 12 The Islands // Romantic Ceylon. Its History, Legend and Story. — New Delhi: AES Reptiny, 1997. — P. 274-310. — ISBN 81-206-1274-4
- ↑ Table 05 (Geo., Topography) Islands in Sri Lanka Արխիվացված 2012-03-01 Wayback Machine (անգլ.)
- ↑ Statistical Handbook 2009 Արխիվացված 2010-03-26 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Доклад Amnesty International 2007. Шри-Ланка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեյս կղզու մասին կայք (անգլ.)
- Վելանայի կենտրոնական քոլեջ Արխիվացված 2011-10-08 Wayback Machine (անգլ.)
- Քայթսերֆինգը Քեյսում(չաշխատող հղում) (անգլ.)
- Կղզու քարտեզը (անգլ.)
- Ճանապարհորդություն Քեյս կղզում (անգլ.)