Նպատակային կառուցված մայրաքաղաքների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է մայրաքաղաքների ցանկ, որոնք հատուկ նախագծվել և կառուցվել են ազգային կամ ռեգիոնալ մայրաքաղաք լինելու համար։

Կառուցված[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք Պետություն Ժամկետ Նոթեր
Աբուջա Նիգերիա Նիգերիա 1991 1976 թվականին Նիգերիայի ռազմական կառավարությունը (Նիգերիայի գլխավոր ռազմական խորհուրդ) հայտարարեց նոր մայրաքաղաքի կառուցման պլանների մասին։ 1991 թվականին մայրաքաղաքը Լագոսից տեղափոխվեց Աբուջա, որն ազատ էր երկրի երեք խոշորագույն էթնիկ խմբերից՝ Յորուբայից, Իգբոյից և Հաուսա-Ֆուլանիից։ Նոր մայրաքաղաքը գտնվում էր նաև երկրի կենտրոնական հատվածում։ Նոր մայրաքաղաքի կառուցումն օգնեց լուծել գերբնակեցվածության խնդիրն ու խուսափել Լագոսի գերբնակեցումից։
Ախեթաթոն Հին Եգիպտոս (Նոր Թագավորություն) մ.թ.ա. 1346 թվական Հիմնադրվել է Էխնաթոն փարավոնի կողմից։ Լքվել է մ.թ.ա. 1332 թվականին՝ փարավոնի մահվանից որոշ ժամանակ անց։ Առավել ուշ ժամանակաշրջանի աղբյուրներում հանդիպում է նաև «Ամառնա» տարբերակը։
Անկարա Թուրքիա Թուրքիա 1923 Լինելով Գալաթիայի կելտական պետության մայրաքաղաքը (մ.թ.ա. 280-64 թվականներին), իսկ ավելի ուշ լինելով նաև հռոմեական համանուն պրովինցիայի կենտրոն (մ.թ.ա. 25-7-րդ դար)՝ 1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։ Արդեն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Անկարան դարձավ նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաքը՝ փոխարինելով Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսին (ներկայումս՝ Ստամբուլ
Աստանա Ղազախստան Ղազախստան 1998 Խորհրդային միության փլուզումից ու Ղազախստանի անկախության հռչակումից հետո՝ քաղաքի ներկայիս անվանումը ձևավորվեց «Ակմոլա» անվան փոփոխության արդյունքում[1]։ 1994 թվականի հուլիսի 6-ին Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց «Ղազախստանի մայրաքաղաքի տեղափոխման մասին» որոշումը[2]։ 1997 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի մայրաքաղաքը տեղափոխվեց Ակմոլա, 1998 թվականին քաղաքը վերանվանվեց Աստանա[3]։ 1998 թվականի հունիսի 10-ին Աստանան միջազգային հանրությանը ներկայացվեց որպես Ղազախստանի պաշտոնական մայրաքաղաք[4]։ 1999 թվականի հուլիսի 16-ին Աստանային ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհվեց «Խաղաղության քաղաք» մեդալն ու կոչումը[2]։
Ավա (Ինվա) Ավայի թագավորություն 1365 Հիմնադրվել է 1365 թվականին։ Ավան (Ինվա) 14-19-րդ դարերում եղել է իրար հաջորդած բիրմայական թագավորությունների մայրաքաղաք։
Օսթին Տեխասի հանրապետություն 1839 Տեխասի հանրապետությունը (1839-1847) ունեցել է 5 ժամանակավոր և 1 պաշտոնական մայրաքաղաք՝ Հյուսթոնը մինչ այն պահը, երբ այդ հանրապետության երկրորդ նախագահ Միրաբո Լամարը երկրի նոր մայրաքաղաք հայտարարեց նորաստեղծ Օսթին քաղաքը։ Հանրապետության լուծարումից հետո Օսթինը մնաց դրա հիմքում ստեղծված Տեխաս նահանգի կենտրոնը։
Այուտհայա Այուտհայայի թագավորություն (Թաիլանդ Թաիլանդ) 1350 Հիմնադրվել է 1350 թվականին Ռամաթհիբոդի I-ի կողմից՝ Լոպբուրիում բնական ծաղկի բռնկումից հետո։
Բաղդադ Աբբասյան խալիֆայություն 762 Հաղթական Աբբասյան կառավարիչները ցանկանում էին իշխել իրենց սեփական մայրաքաղաքից։ Ընտրելով մի տեղ պարտված Սասանյանների մայրաքաղաք Տիզբոնից հյուսիս (Հին Բաբելոնի գտնվելու վայրից դեպի հյուսիս), 762 թվականի հուլիսի 30-ին խալիֆ Ալ-Մանսուրը հրամայեց կառուցել այս քաղաքը։ Քաղաքը շարունակում է լինել ներկայիս Իրաքի Հանրապետության մայրաքաղաքը։
Բելմոպան Բրիտանական Հոնդուրաս Բրիտանական Հոնդուրաս (ներկայումս՝ Բելիզ Բելիզ) 1970 1970 թվականին Բրիտանական Հոնդուրասի մայրաքաղը տեղափոխվեց Բելիզ քաղաքից։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հաթի փոթորիկը մեծ վնաս հասցրեց քաղաքին։
Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 1960 1960 թվականին, գերբնակեցվածության պատճառով, Բրազիլիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրոյից։ Նպատակներից մեկն էլ 1891 թվականի բրազիլական սահմանադրության պահանջների բավարարումն էր, որով սահմանվում էր երկրի ներքին տարածքների զարգացում, ինչպես նաև նոր մայրաքաղաքի համար չեզոք տարածքի ընտրություն, ինչը հնարավորություն կտար խուսափել ծովային հարձակումներից։
Բրիջթաուն Բարբադոս Բարբադոս 1628 Մայրաքաղաքը Ջեյմս Թաունից Բրիջթաուն է տեղափոխվել 1628 թվականին։ Պատճառն առավել բարենպաստ տեղագրությունն էր, ինչը հնարավորություն տվեց ունենալ առավել նավարկելի նավահանգիստ։
Կանբերրա Ավստրալիա Ավստրալիա 1927 Ավստրալիայի դաշնային սահմանադրությունն ընդունվել է 1901 թվականին, որով սահմանվում էր, որ նոր մայրաքաղաքը պետք է տեղակայված լինի Նոր Հարավային Ուելս նահանգում, սակայն Սիդնեյից առնվազն 100 մղոն (160 կիլոմետր) հեռավորությա վրա։ Սա փոխհամաձայնություն էր Ավստրալիայի երկու խոշորագույն քաղաքների՝ Սիդնեյի և Մելբուռնի նկրտումների միջև։ Ավստրալիական մայրաքաղաքային տարածքը ստեղծվել է 1911 թվականին, իսկ Կանբերրան պաշտոնապես հիմնադրվել է 1913 թվականին։ Այնուամենայնիվ, միայն 1927 թվականին, դաշնային խորհրդարանի տեղափոխմամբ, Կանբերրան դարձավ Ավստրալիայի մայրաքաղաք։
Քրիստիանիա Նորվեգիա Նորվեգիա 1624 1624 թվականին, երբ հրդեհն ավերեց միջնադարյան Օսլոն, Քրիստիան IV արքան հրամայեց քաղաքը վերակառուցել դեպի արևմուտք՝ անտառին առավել մոտ։ Վերակառուցումից հետո այն վերանվանվեց Քրիստիանիա։ Սկսած 1859 թվականից՝ Օսլոյի նախկին հատվածները ներառվեցին քաղաքային սահմանների մեջ։ Քաղաքն իր պատմական Օսլո անունը կրկին ստացավ 1925 թվականին։
Կոստանդնուպոլիս (ժամանակից Ստամբուլ) Հռոմեական կայսրություն (ներկայումս՝ Թուրքիա Թուրքիա) 330 Հիմնադրվել է Կոստանդին Մեծի կողմից և եղել Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո՝ Կոստանդնուպոլիսը դարձավ կայսրության միակ մայրաքաղաքը։ Կառուցվելով Բյուզանդիոն քաղաքի տեղում՝ նոր քաղաքը գրեթե ամբողջությամբ փոխարինեց նախորդ քաղաքին։ 1453 թվականին Բյուզանդական կայսրության անկումից հետո՝ քաղաքը դարձել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմից ուՕսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրեց իր նոր մայրաքաղաքը՝ Անկարան։ Այս քաղաքը 13-րդ դարում Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո եղել է նաև Լատինական կայսրության մայրաքաղաք։
Դոդոմա Տանզանիա Տանզանիա 1996 1996 թվականին Տանզանիայի մայրաքաղաքը Դար-էս-Սալամից տեղափոխվել է Դոդոմա։
Ֆուձիվարակյո Ճապոնիա 694 694 թվականին մայրաքաղաքն Ասուկայից տեղափոխվել է Ֆուձիվարակյո, սակայն 710 թվականին տեղափոխվել Նարա։
Գաբորոնե Բոտսվանա Բոտսվանա 1964 1964 թվականին մայրաքաղաքը Հարավային Աֆրիկայի Մաֆիկենգ քաղաքից տեղափոխվել է Գաբորոնե, երբ Բոթսվանան հռչակվեց որպես անկախ պետություն[5]։
Իսլամաբադ Պակիստան Պակիստան 1960 1960 թվականի սկզբին մայրաքաղաքը Կարաչիից ժամանակավորապես տեղափոխվեց Ռավալպինդի։ Վերջնական տեղափոխությունն ավարտվեց 1966 թվականին։ Իսլամաբադը կառուցվեց երկրի ողջ տարածքում զարգացումը դիվերսիֆիկացնելու համար։ Ի սկզբանե այդ երկրի իշխանությունները որոշել էին, որ նոր մայրաքաղաքը չի լինի երկրի հարավում՝ Արաբական ծովի ափագծի երկայնքով։
Կարլսռուե Բադեն Դուրլախ (ժամանակակից՝ Գերմանիա Գերմանիա) 1715 1715 թվականին մայրաքաղաքը Դուրլախից տեղափոխվել է Կարլսռուե, որը 1771 թվականին դարձավ միացյալ Բադենի մայրաքաղաքը։ 1871 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով Գերմանիայի միավորումից հետո Բադենի մեծ դքսության մայրաքաղաքը շարունակեց մնալ Կարլսռուեն։ 1945 թվականին, երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, քաղաքը դադարեց լինել որևէ տարածքային միավորման մայրաքաղաք։
Կիոտո Ճապոնիա Ճապոնիա 794 794 թվականին մայրաքաղաքը Նագաոկակյոյից տեղափոխվեց Կիոտո, սակայն 1868 թվականին կրկին տեղափոխվեց Տոկիո (Էդո), երբ Մեյձիի հեղափոխության ժամանակ տեղափոխվեց Ճապոնիայի կայսրը (տես՝ Ճապոնիայի մայրաքաղաքներ հոդվածը)։
Լիմա Պերուի փոխթագավորություն 1535 Մայրաքաղաքը Լիմա է տեղափոխվել 1535 թվականին։ Կուսկոն Ինկերի կայսրության մայրաքաղաքն էր, բայց երբ Իսպանական կայսրությունը գրավեց Պերուն, Խաղաղ օվկիանոսի ափին կառուցվեց Լիման՝ մայրաքաղաք դառնալու համար։ Ֆրանսիսկո Պիսառոն Լիման կառուցեց օվկիանոսի ափին, որպեսզի օգտվի Պանամայի պարանոցին և Հյուսիսային Ամերիկայի իսպանական գաղութներին մոտ գտնվելու առավելությունից։ Բացի այդ, նա նպատակ ուներ պաշտպանվել Պերուի՝ պատերազմի հետևանքով ավերված լեռնաշխարհի վտանգներից։
Մանդալայ Բիրմա 1859 Մանդալայը կառուցվել է 1857-1859 թվականներին Մինդոն արքայի կողմից։ Այն Կոնբաունի վերջին թագավորական մայրաքաղաքն էր։ Տեղանքն ընտրվել էր Բուդդայի ենթադրյալ մարգարեության համաձայն։ Ներկայումս Մանդալայը Մյանմարի երկրորդ խոշոր քաղաքն է։
Նայպիդո Մյանմա Մյանմա 2005 2005 թվականին Մյանմարի ռազմական կառավարությունը մայրաքաղաքը Յանգոնից (Ռանգուն) տեղափոխեց Նայպիդո՝ աշխարհագրորեն երկրի կենտրոնում գտնվելու համար։ Նրանք նպատակ ունեին «ջունգլիներում և Յանգոնի քաղաքական գործունեությունից հեռու հետևել ապստամբների խմբերի ձևավորմանը և պետական հեղաշրջումներին դրանց նախապատրաստմանը»։
Նյու Դելի Բրիտանական Հնդկաստան Բրիտանական Հնդկաստան (ներկայումս՝ Հնդկաստան Հնդկաստան) 1912 1912 թվականին մայրաքաղաքը Կալկաթայից (ներկայումս՝ Կալկութա) տեղափոխվեց Նյու Դելի։ Մինչ այդ Դելին խոշոր քաղաք էր ու նախկինում ծառայել որպես Մեծ մողոլների կայսրության մայրաքաղաք։
Նգերուլմուդ Պալաու Պալաու 2006 2006 թվականին մայրաքաղաքը Քորորից տեղափոխվեց Նգերուլմուդ։
Նուակշոտ Մավրիտանիա Մավրիտանիա 1958 1958 թվականին մայրաքաղաքը նախագահ Մոկտար ուլդ Դադդայի հրամանով Սեն Լուիից տեղափոխվեց Նուակշոտ։
Պինյա Պինյայի թագավորություն 1313 թվականի փետրվարի 7 Հիմնադրվելով 1313 թվականին՝ Պինյան 1313-1365 թվականներին եղել է Պինյայի կենտրոնական բիրմայական թագավորության մայրաքաղաքը։
Պալիկիր Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ Միկրոնեզիա 1989 1989 թվականին մայրաքաղաքը Կոլոնիայից տեղափոխվել է Պալիկիր։
Պելլա Հին Մակեդոնիա մ.թ.ա. 400 թվական Մայրաքաղաքը Էգեյից տեղափոխվել է Պելլա առավել բերրի տարածքի և նավահանգստի համար առավել հարմար դիրքի պատճառով, որը ծովին կապված էր նավարկելի ծոցով։
Պրետորիա Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 1860 Պրետորիան հիմնադրվել է 1855 թվականին Մարտինուս Պրետորիուսի կողմից։ Վերջինս Հարավաֆրիկյան Հանրապետության (Տրանսվաալ) առաջին նախագահն էր։ Նա քաղաքին տվել է իր հոր՝ Անդրիս Պրետորիուսի անունը ու քաղաքի կառուցման համար տարածք ընտրել Ապիես գետի ափին, որն աֆրիկաանսից թարգմանաբար նշանակում էր «կապիկների գետ»։ Պրետորիան պետք է լիներ Հարավաֆրիկյան Հանրապետության (Տրանսվաալ) նոր մայրաքաղաքը։
Պուտրաջայա Մալայզիա Մալայզիա 2002 2001 թվականին Պուտրաջայան հայտարարվեց որպես Մալայզիայի վարչական մայրաքաղաք, քանի որ կառավարության գործադիր ճյուղը, դաշնային նախարարություններն ու գործակալությունները Կուալա Լումպուրից տեղափոխվեցին Պուտրաջայա։ Կառավարության դատական իշխանության նստավայրը ևս տեղափոխվեց Պուտրաջայա։ Այդուհանդերձ, Կուալա Լումպուրը շարունակում է մնալ երկրի պաշտոնական մայրաքաղաքը, ինչպես նաև պետության ղեկավարի ու օրենսդիր իշխանության (Մալայզիայի խորհրդարան) նստավայրը։
Քեսոն Սիթի Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 1948 Քաղաքը հիմնադրվել է 1939 թվականին նախագահ Մանուել Քեսոնի կողմից։ 1948 թվականին մայրաքաղաքը Մանիլայից տեղափոխվեց նորակառույց այս քաղաք։ Սակայն, 1976 թվականին այն վերադարձավ Մանիլա։
Սանկտ Պետերբուրգ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն 1712 Կառուցվել է 18-րդ դարի սկզբին Պետրոս I-ի կողմից՝ Հյուսիսային պատերազմի ժամանակ շվեդներից գրավված տարածքում։ 1712 թվականից սկսած Ցարական Ռուսաստանի մայրաքաղաքն էր։ 1918 թվականին բոլշևիկները երկրի մայրաքաղաքը տեղափոխեցին Մոսկվա։
Վալետա Մալթա 1571 1571 թվականին, որպես Մալթայի պաշարման հետևանք, մայրաքաղաքը Բիրգուից տեղափոխվեց Վալետա։ Նոր մայրաքաղաքը կռուցվեց 1566-1571 թվականներին Սկիբերաս թերակղզու վրա։ Այն անվանակոչվել է ի պատիվ Մալթայի միաբանության առաջնորդ Ժան Պարիզո դե լա Վալետի։
Վիկտորիա Սիթի Հոնկոնգ Հոնկոնգ 1841 Սթենլին ժամանակավոր վարչական կենտրոնն էր մինչ այն պահը, երբ գաղութային կառավարությունը տեղափոխվեց նորակառույց Վիկտորիա Սիթի։
Վաշինգտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1800 1800 թվականին Միացյալ Նահանգների մայրաքաղաքը, տարիներ շարունակ Կոլումբիայի շրջանում տեղի ունեցած շինարարությունից հետո, Ֆիլադելֆիայից տեղափոխվեց Վաշինգտոն։ ԱՄՆ Սահմանադրությունը դաշնային կառավարությանը թույլատրել էր որպես ազգային մայրաքաղաք առանձնացնել դաշնային շրջաններից մեկը։ Այս տեղափոխությունը Թոմաս Ջեֆերսոնի և Ալեքսանդր Համիլթոնի միջև 1790 թվականին ձեռքբերված պայմանավորվածության մի մասն էր, որը ԱՄՆ ֆինանսների նախարարությանը թույլ էր տալիս նահանգային կառավարության պարտքը համարել ազգային պարտք՝ ԱՄՆ հարավում մայրաքաղաքի տեղակայման դիմաց։ Վիրջինիան և Մերիլենդն այդ նպատակով հողեր հատկացրեցին։
Յամուսուկրո Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1983 1983 թվականին մայրաքաղաքը Յամուսուկրոյից տեղափոխվել է Աբիջան։

Ներկայումս նախագծվող կամ կառուցվող մայրաքաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք Պետություն Ժամկետ Նոթեր
Ջիբլոհո Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա անհայտ Ջիբլոհոն ներկայումս գտնվում է կառուցման փուլում և նախատեսվում է, որ կփոխարինի Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյին։
Լիթլ Բեյ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
(Մոնտսերատ Մոնտսերատ)
անհայտ Լիթլ Բեյը Մոնտսերատում կառուցվող քաղաք է, որը նպատակ ունի փոխարինելու նախկին մայրաքաղաք Պլիմուտին։ Վերջինս 1997 թվականին ավերվել էր Սուֆրիեր հիլս հրաբուխի ժայթքման հետևանքով։
Նոր վարչական մայրաքաղաք Եգիպտոս Եգիպտոս անհայտ 2015 թվականի մարտին Եգիպտոսը նախաձեռնեց Նոր վարչական մայրաքաղաքի կառուցումը։ Ներկայումս շարունակվում է քաղաքի անվանակոչման գործընթացը[6]։ Քաղաքը ներկայումս գտնվում է կառուցման փուլում ու գտնվում ներկայիս մայրաքաղաք Կահիրեից դեպի արևելք։ Նախատեսվում է, որ 2050 թվականին քաղաքը կդառնա ավելի քան 40 միլիոն մարդու տուն[7]։
Նուսանտարա Ինդոնեզիա Ինդոնեզիա
2024
Նուսանտարան կառուցվում է 2022 թվականի հուլիսից սկսած և նախատեսվում է, որ մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը կփոխարինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտային[8]։ Տասնամյակներ շարունակ Ինդոնեզիան պլանավորում էր իր մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայից, որը գերբնակեցված է ու գտնվում է սողանքների գոտում։ 2019 թվականի օգոստոսի 26-ին նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարեց, որ Ինդոնեզիայի ապագա մայրաքաղաքը կկառուցվի Արևելյան Կալիմանտան նահանգում[9][10]։ 2022 թվականի հունվարի 16-ին նախատեսվող մայրաքաղաքը ստացավ Նուսանտարա անունը[11]։
Ռամսել Հարավային Սուդան Հարավային Սուդան անհայտ 2011 թվականի փետրվարին Հարավային Սուդանի ինքնավար կառավարությունը հռչակարգիր ընդունեց՝ ուսումնասիրելու նորաստեղծ Հարավային Սուդանի Հանրապետության մայրաքաղաքի՝ նոր քաղաք տեղափոխման հարցը։ Նախատեսվում էր, որ քաղաքը պետք է ստեղծվեր նույն տարվա հուլիսին։ 2011 թվականի սեպտեմբերին Հարավային Սուդանի կառավարությունը հաստատեց Լճերի նահանգի Ռամսել քաղաքում նոր մայրաքաղաքի կառուցման նախագիծը։ Անհայտ է, թե երբ կավարտի նոր մայրաքաղաքի կառուցումը։
Սեջոնգ Հարավային Կորեա Հարավային Կորեա Այլևս չնախատեսվող ազգային մայրաքաղաք[12] Հարավային Կորեան Սեջոնգ քաղաքի կառուցումն սկսեց 2007 թվականին, իսկ առաջին բնակիչները քաղաք ժամանեցին 2012 թվականին։ Չնայած ի սկզբանե այս քաղաքը ազգային մայրաքաղաքի կարգավիճակում պետք է փոխարիներ Սեուլին, 2004 թվականի հոկտեմբերին այս գաղափարն արգելափակվեց Սահմանադրական դատարանի կողմից[12]։ Փոխարենը որոշվեց, որ քաղաքը կլինի գործարար և տեխնոլոգիական հաբ[13], իսկ 2019 թվականի դրությամբ մի շարք նախարարություններ տեղափոխվել են այս քաղաք[14] չնայած այն քննադատությանը, որ մինչ այժմ այն չի արդարացրել սպասելիքները ոչ որպես հաբ, ոչ էլ որպես բնակչության խտության/գերբնակվածության նվազեցման ձև։

Նախկին նախաձեռնություններ և փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pospelov, Evgeni M. (1993). Имена городов: вчера и сегодня (1917–1992). Топонимический словарь [City Names: Yesterday and Today (1917–1992). Toponymic Dictionary] (ռուսերեն). Русские словари. էջեր 24–25.
  2. 2,0 2,1 «Astana – the capital of the Republic of Kazakhstan». e-history.kz. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Timeline: Kazakhstan». BBC News. 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Astana – the capital of the Republic of Kazakhstan». Official site of the President of the Republic of Kazakhstan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  5. Njeru, Purity (2009). «History of Gaborone». Nairobi, Kenya: The African Executive. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
  6. «مسابقة هوية مصر». www.egbranding.eg. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. Kingsley, Patrick (2015 թ․ մարտի 16). «A new New Cairo: Egypt plans £30bn purpose-built capital in desert». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. Faris Mokhtar; Rieka Rahadiana (2022 թ․ օգոստոսի 2). «Indonesia Breaks Ground on Nusantara as Jakarta Sinks». Bloomberg.
  9. «Indonesia plans to relocate its capital from Jakarta». SBS News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  10. Kusuma, Hendra (2019 թ․ օգոստոսի 26). «Resmi! Jokowi Putuskan Ibu Kota RI Pindah ke Kaltim». detikfinance (ինդոնեզերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «Head Of Bappenas Suharso: Name Of The Capital City Of The Archipelago». VOI - Waktunya Merevolusi Pemberitaan (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  12. 12,0 12,1 «Sejong City to open Sunday». Korea Herald. 2012 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  13. «Sejong City to Become Biz Hub, Not Gov`t District». Dong-A Ilbo. 2010 թ․ հունվարի 12. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. «South Korea's Master-Planned City Draws Criticism». U.S. News & World Report. 2019 թ․ հունիսի 4. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. Ibrahim Al Abed; Peter Hellyer (2001 թ․ հունիսի 1). United Arab Emirates: a new perspective. Trident Press Ltd. էջ 131. ISBN 978-1-900724-47-0. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  16. Santi, Matías Di. «El traslado de la capital a Viedma». Chequeado (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.