Պուտրաջայա (մալայերեն՝ Wilayah Persekutuan Putrajaya, (Putrajaya, putra՝ արքայազն և jaya՝ փառավոր), Մալազիայի նոր վարչական կենտրոն։ Գտնվում է մայրաքաղաքԿուալա Լումպուրից 20 կմ դեպի հարավ։ Հիմնադրվե է 1995 թվականիհոկտեմբերի 19-ին։ Վարչապետի և կառավարության աշխատանքային նստավայրը այստեղ է գտնվում սկսած 1999 թվականի վերջից։ Անվանվել է ի պատիվ առաջին վարչապետ Աբդուլ Ռախմանի, ով ծագումով արքայազն էր։ Ունի դաշնային տարածքի կարգավիճակ։ Մակերեսը 49 կմ2 է, բնակչությունը ըստ 2009 թվականի մարդահամարի կազմում է 55 հազար մարդ[1]։ Տեսարժան վայրերն են՝ բուսաբանական այգին, «Պուտրա» մզկիթը (1999), «Պուտրա» կամուրջը, Հազարամյակի հուշարձանը։ Հիմնադրվելուց հետո ընդունվել է նաև Պուտրաջայի դրոշը։