Սեն Լուի
| Քաղաք | ||
|---|---|---|
| Սեն Լուի | ||
| Saint-Louis | ||
Սեն Լուի | ||
| 16°02′34″N 16°30′48″W / 16.04278°N 16.51333°W | ||
| Երկիր | ||
| Համայնք | Saint-Louis Department? և Ֆրանսիական Սենեգալ | |
| Հիմնադրված է | 17-րդ դար թ. | |
| ԲԾՄ | 22 մետր | |
| Բնակչություն | 186 399 մարդ (2013) | |
| Ժամային գոտի | UTC+0 | |
| Պաշտոնական կայք | saintlouisdusenegal.com | |
|
| ||
Սեն Լուի, քաղաք Սենեգալի հյուսիս-արևմուտքում։ Նավահանգիստ Սենեգալ գետի ափին՝ Ատլանտյան օվկիանոսը նրա թափվելու տեղում։ Ձկնորսության, տնայնագործական արտադրության կենտրոն։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է նեղ կղզու վրա (ընդամենը 2 կմ երկարությամբ և 400 մ լայնությամբ)։ Քաղաքը գտնվում է Սենեգալի և Մավրիտանիայի սահմանին։ Անձրևների սեզոնը շարունակվում է հունիսից հոկտեմբեր և բնութագրվում է շոգ, խոնավ եղանակով և փոթորիկներով։ Ամենախոնավ ամիսներն են օգոստոսը և սեպտեմբերը։ Չորային են նոյեմբերից մայիս ամիսները։ Տեղումների տարեկան նորման 380 մմ է։ Սեն Լուին Աֆրիկայի այն քաղաքներից է, որը ամենաշատը կտուժի ծովի մակարդակի բարձրացումից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրել են ֆրանսիացիները 1658-1659 թվականներին և ի պատիվ կաթոլիկական «սուրբ» Լուիի, որի անունն էր կրում Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորը (քաղաքը հիմնադրվել է նրա օրոք), անվանվել Saint-Louis (ֆրանսերեն՝ saint «սուրբ», Louis «Լուի, Լյուդովիկոս»)։ Մինչև 1958 թվականը եղել է Սենեգալի վարչական կենտրոնը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 186 399 մարդ։
Քաղաքի բնակչության դինամիկան տարեթվերով
| 1988 | 1997 | 2001 | 2002 | 2013 |
|---|---|---|---|---|
| 113 917 | 132 425 | 154 496 | 154 555 | 186 399 |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխարհագրական անունների բառարան», Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ.Հարությունյան։ Երևան, «Լույս»։
