Բիրգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
մալթ.՝ Birgu
Դրոշ Զինանշան
Flag of Birgu.svg Birgu coa.svg

Birgu montage.jpg
ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես0,5 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն2629 մարդ (մարտի 31, 2014)[1]
Պաշտոնական կայքbirgu.gov.mt
##Բիրգու (Մալթա)
Red pog.png

Բիրգու[2] (մալթայերեն՝ Il-Birgu, անցյալում՝ Վիտտորիոզա (Vittoriosa), վարչական միավոր, քաղաք Մալթայի հարավարևելյան մասում՝ Մեծ նավահանգստից հարավ, Կալկարա և Դոքյարդ ծոցերի միջև։ Նրա ափամերձ ջրերը հիանալի պայմաններ են ապահովում նավերի խարխսման համար և դրա շնորհիվ է, որ բնակավայրն ունի ծովագնացությանը, վաճառականությանը, ռազմական գործունեությանը առնչվող հարուստ պատմություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկեցիները, հին հույները, հին հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները, նորմանները, անգևինները, արագոնցիները Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետները որոշակի ներդրում են ունեցել Բիրգուի զարգացման գործում[3]։

Միջին դարերում, երբ Վալետան դեռևս Մալթայի մայրաքաղաքը չէր, կղզուն տիրել ցանկացող ռազմական ուժերը ձգտում էին իրենց հսկողության տակ վերցնել Բիրգուն, որը կարևոր ռազմավարական դիրք էր գրավում Մեծ նավահանգստի մերձակայքում։ Փաստացի՝ հենց այս բնակավայրն է հող, հիմք հանդիսացել Սուրբ Հովհաննեսի ուխտի համար և դե ֆակտո եղել է Մալթայի մայրաքաղաքը 1530-ից 1571 թվականներին։ Ընդ որում՝ էական դեր է խաղացել նաև Մալթայի 1565 թվականի պաշարման ժամանակ։

Բիրգուն քաղաքի կարգավիճակ է ստացել 1530 թվականին[4]՝ մաս կազմելով Երեք քաղաքների։ Քաղաքի ամրությունները 1998 թվականին ընդգրկվել են «Մալթայի նավահանգստի շուրջը գտնվող ամրությունների ցանկում», որը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար[5]։

20-րդ դարի սկզբներին Բիրգուն ունեցել է վեց հազարից ավելի բնակիչ։ Տասնամյակների ընթացքում նրանց թիվը էականորեն նվազել է և 2014 թվականի մարտ ամսին հասել 2 629-ի[6]։

Բիրգուն գործընկերային և բարեկամական սերտ կապեր է հաստատել ֆրանսիական Սեն Տրոպե քաղաքի հետ[7][8]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Հրեշտակի բերդը[9] , որ Մալթայի ինքնավար ուխտի արտատարածքային սեփականությունն է
  • Սան Սալվատորե բերդը (1724 թ.)
  • Սեն Անժ բերդը
  • Սբ. Լորենս եկեղեցին
  • Միջնադարյան պարիսպները
  • Հավատաքննիչի (ինկվիզիտորի) պալատը. այստեղ կարելի է այցելել դատարանի դահլիճը, բանտախցերը, այն բակը, որտեղ իրականացվել է մահապատիժը
  • Ծովագնացության թանգարանը
  • Ռազմական թանգարանը
  • Ֆրանսիայի հյուրանոցը
  • Angleterre հյուրանոցը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dalli Charles (1993)։ ‘Medieval Communal Organization in an Insular Context: Approaching the Maltese Universitas’, The Making and Unmaking of the Maltese Universitas (A Supplement of Heritage)։ Malta: Midsea։ էջեր 1–12 

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-06-ին։ Վերցված է 2020-04-14 
  3. Gauci,G. Birgu: History and Traditions of a Medieval and Maritime City
  4. |autor=Alfie Guillaumier|tytuł=Bliet u Rħula Maltin|data=1987|strony=41}}
  5. „Knights' Fortifications around the Harbours of Malta”, UNESCO Tentative List. Dostęp 12 Cze 2015 (ang.)
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-21-ին։ Վերցված է 2020-04-14 
  7. http://www.timesofmalta.com/articles/view/20121030/local/Vittoriosa-twins-with-St-Tropez.443224 
  8. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-05-ին։ Վերցված է 2020-04-14 
  9. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-11-ին։ Վերցված է 2020-04-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]