Մարտինուս Պրետորիուս
Մարտինուս Պրետորիուս | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | սեպտեմբերի 17, 1819[1] |
Ծննդավայր | Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ |
Վախճանի օր | մայիսի 19, 1901[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Պոչտեֆստրում, Dr Kenneth Kaunda District Municipality, Հյուսիսարևմտյան նահանգ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Նարնջագույն Ազատ Պետություն |
Հայր | Անդրիս Պրետորիուս |
Մարտինուս Վեսսել Պրետորիուս (աֆրիկաանս՝ Marthinus Wessel Pretorius, սեպտեմբերի 17, 1819[1], Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ - մայիսի 19, 1901[1], Պոչտեֆստրում, Dr Kenneth Kaunda District Municipality, Հյուսիսարևմտյան նահանգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Անդրիս Պրետորիուսի որդին, Հարավաֆրիկյան Հանրապետության (Տրանսվաալ) առաջին նախագահը (1857-1860 թվականներ, 1864-1871 թվականներ), Օրանժ ազատ պետության նախագահը (1860-1862)։ Եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության մասոններից[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինուս Պրետորիուսը բուրերի ազգային պետականության ստեղծման անձնուրաց նվիրյալներից մեկն էր, նա ուղեկցում էր հորը 1837-1838 թվականների արշավանքների ժամանակ։
Հոր մահից հետո` 1853 թվականին Մարտինուս Պրետորիուսը ընտրվեց բուրական ներգաղթյալների կողմից հիմնադրված Վինբուրգ-Պոչեֆստրումի հանրապետության գլխավոր հրամանատար։ Մարտինուսն անմիջապես Կոլկուվելի իր ֆերմայից տեղափոխվեց Պոչեֆստրում։ Մարտինուս Պրետորիուսը 1853 թվականց մինչև 1855 թվականը եղավ Վինբուրգ-Պոչեֆստրումի հանրապետության վերջին ղեկավարը։
1854 թվականն մակապան ցեղերի զոհը դարձան 10 բուրացի կանայք և երեխաներ։ Պրետորիուսը վրեժխնդիր եղավ այդ վայրագության համար, ղեկավարելով մակապանների դեմ ուղղված արշավանքը, որի ընթացքում սպանվեցին 3000 հրոսակներ։
1855 թվականն գլխավոր հրամանատար Պրետորիուսն ի պատիվ հոր և եղբայրների հիմնադրեց նոր քաղաք, Պրետորիա-Ֆիլադելֆիա, որտեղ հինգ տարի հետո Պոչեֆստրումից տեղափոխվեց Հարավաֆրիկյան Հանրապետության (Տրանսվաալի) մայրաքաղաքը։
Պրետորիուսը համակված էր Հարավաֆրիկյան Հանրապետության և Օրանժ ազատ պետության միավորման գաղափարով, որի համար նույնիսկ հրաժարվեց Տրանսվաալի նախագահի պաշտոնից` համանման պաշտոն զբաղեցնելով Բլումֆոնտեյնում։ Այս համարձակ քայլը հանրապետությունում լուրջ քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ։ Ստեֆանուս Սխումանի, Տրանսվալի նախագահի և գլխավոր հրամանատարի կողմնակիցների կազմավորած այսպես կոչված Ժողովրդական բանակի և Մ. Վ. Պրետորիուսի կազմավորած Պետության բանակի միջև զինված դիմակայություն սկսվեց։ Դիմակայությունն ավարտվեց 1864 թվականն, երբ Պրետորիուսը նորից զբաղեցրեց Տրանսվաալի նախագահի պաշտոնը։ Օկրուգների ղեկավարների միջև իշխանության համար պայքարը, աֆրիկացիների հետ մշտական բախումները վատթարացրին Տրանսվալի ծանր տնտեսական և քաղաքական իրավիճակը։ 1860-ական թվականների երկրորդ կեսին հանրապետության իշխանությունները ստիպված էին տարհանել հյուսիսային սահմանի բուրական առանձին բնակավայրեր, քանի որ չէին կարող տեղի բնակչությանը պաշտպանել աֆրիկացիների ոտնձգություններից։ Տրանսվալի հեղինակությանը լուրջ հարված եղավ Մեծ Բրիտանիայի հետ Օրանժ և Վաալ գետերի միացման տարածքի շուրջը վիճահարույց հարցի շուրջ պայքարում անհաջողությունը։ Այդ շրջանում 1860-ական թվականների վերջերին հայտնաբերվեցին ադամանդի ամենախոշոր հանքերը։ Պրետորիուսը փորձեց պաշտպանել Ադամանդի դաշտերի նկատմամբ Տրանսվալի գերակայությունը, բայց այնքան անհաջող գործեց, որ հենց նրա վրա ընկավ դրանց կորստի ողջ պատասխանատվությունը։ Դրա հետևանքով էլ 1872 թվականն նոր նախագահ դարձավ Տ. Ֆ. Բյուրգերսը։
1880 թվականն Մեծ Բրիտանիայի կողմից Տրանվալի բռնակցման դեմ բուրերի կողմից մղվող պայքարում, Պրետորիուսը Պաուլուս Կրյուգերի և Պետրուս Ժուբերի հետ միասին դարձավ իշխող եռյակի անդամ։ 1881 թվականն Պրետորիայում Բրիտանիայի ներկայացուցիչի հետ, հենց նա ստորագրեց Տրանսվալի անկախության ճանաչման համաձայնագիրը։ Մարտինուս Պրետորիուսը մահացավ Պոչեֆստրումում 1901 թվականն, "Ծովերի տիրուհու" հետ հերթական պատերազմի ժամանակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (af) Swart, M.J., e.a. (red.): Afrikaanse Kultuuralmanak. Aucklandpark: Federasie van Afrikaanse Kultuurvereniginge, 1980, p. 271. ISBN 0-620-04543-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինուս Պրետորիուս» հոդվածին։ |
|