Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչություն, տարբեր մարդկանց ռասաների, մշակույթների կրոնների բազմազան ներդաշնակություն, որոնք խոսում են տարբեր լեզուներով և ունեն տարբեր սոցիալական կարգավիճակ։ ՀԱՀԱֆրիկայի այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ բնակչության զգալի մասը (մոտ 9,6 %) կազմում են էթնիկ սպիտակ եվրոպացիները (աֆրիկաներներ և անգլո-աֆրիկացիներ), որոնք երկրի տարածքում հիմնականում կենտրոնացված են խոշորագույն քաղաքներում, Յոհանեսբուրգում, Քեյփթաունում, Դուրբանում, Պրետորիայում և Պորտ Էլիզաբեթում։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՀ բնակչությունն ըստ ռասայական և ազգային հատկանիշների ավանդաբար դասակարգվում են հետևյալ խմբերի՝

ՀԱՀ-ում սպիտակամորթների տեսակարար կշիռը շուրջ 22 %, իր բարձրակետին է հասել 1940 թվականին, որից հետո այն շարունակաբար նվազել է սևամորթների բարձր աճի տեմպերի շնորհիվ։ Ներկայումս սպիտակամորթների թիվը հասնում է 5 միլիոնի, որոնց 60 %-ը կազմում են աֆրիկաներները, աֆրիկաանս մայրենի լեզվով (հոլանդացիների, գերմանացիների, ֆրանսիացիների և այլ եվրոպացիների սերունդներ), շուրջ 39 %-ը կազմում են անգլո-աֆրիկացիները և շուրջ 1 %-ը այլ եվրոպացիները։ Սպիտակամորթների բաժինը ներկայումս կազմում է շուրջ 10 % (1990 թվականին, 13 %)։ Այնուամենայնիվ, եվրոպացիների բաժինը երկրում մնում է ամենաբարձրն աֆրիկյան մայրցամաքում։

2001 թվականի մարդահամարի տվյալներով սևամորթների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 79,0 %, այդ թվում`

  • 38,5 % — զուլուսներ
  • 27,5 % — սոտո
  • 11,6 % — կոսա
  • 6,6 % — շանգաան, տսոնգա
  • 6,6 % — տսվանա

Բացի այդ ՀԱՀ-ում բնակվում են գունավորներ (բնակչության 8,9 % 2001 թվականի մարդահամարով), որոնք հիմնականում խոսում են աֆրիկանս լեզվով և կենտրոնացված են երկրի հարավ արևմտյան մասում։ Հարավարևելյան առափնյա մասերում բնակվում են ծագումով ասիացիներ (հիմնականում Հնդկաստանից), որոնք կազմում են երկրի բնակչության շուրջ 2 %-ը։ Քեյպթաունում բնակվում են քեյփական մալայացի մուսուլմանները (0,2 միլիոն կամ քաղաքի բնակչության 6 %-ը)՝ երկրի միակ խոշորագույն մուսուլմանական համայնքը։

ՀԱՀ բնակչության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճի տեմպը կազմում է տարեկան 1,2 %, ծնելիությունը 2,31 (2016)։ 2012 թվականին գրանցվել է բնակչության բնական անկում։ ՀԱՀ-ում ծնելիությունը շատ ցածր է, մահացության մակարդակը բարձր է, Աֆրիկայում առաջինը բնորոշ է Թունիսին, երկրորդը՝ Զամբիային։ Երկրում ներողամտություն են ցուցաբերում բռնաբարության նկատմամբ, որի հետևանքով էլ բնակչության շրջանում բարձր է ՁԻԱՀ-ով և այլ հիվանդություններով վարակվածության աստիճանը։

  • 1 թ. — 100 հազար մարդ
  • 1500 թ.՝ 800 հազար մարդ
  • 1900 թ.՝ 7,22 միլիոն մարդ
  • 1976 թ.՝ 26,1 միլիոն մարդ
  • 1996 թ.՝ 40,583 միլիոն մարդ
  • 2001 թ.՝ 44,82 միլիոն մարդ
  • 2013 թ.՝ 52,982 միլիոն մարդ
  • 2100 թ. (կանխատեսում)՝ 56,8 միլիոն մարդ

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության չորս-հինգերորդը (շուրջ 41,6 միլիոն մարդ) կազմում են բանտու լեզվով խոսող ժողովուրդները, որոնցից կարևորներն են զուլուները, կոսաները և սվատիները։ Կան նաև բուշմեններ և հոտենտոտներ։ Եվրոպական լեզուների մեջ ամենատարածվածը աֆրիկաանսն է (մոտ է հոլանդերենին), որը երկրի բնակչության 5-ից մինչև 65 %-ը համարում է մայրենի (տարբեր գնահատականներով) և անգլերենը (շուրջ 5-15 %), որը երկրում կատարում է լինգվա ֆրանկայի դեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության խտությունը Հարավային Աֆրիկայում (մուգ գույնը = ավելի բարձր խտություն)

Պատմական բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1100 000—    
1000300 000+0.11%
1500600 000+0.14%
1600700 000+0.15%
17001 000 000+0.36%
18201 550 000+0.37%
18702 547 000+1.00%
19045 175 463+2.11%
19115 972 757+2.07%
19136 153 000+1.50%
19216 927 403+1.49%
19369 587 863+2.19%
194611 415 925+1.76%
195013 683 162+4.63%
195515 384 557+2.37%
196017 396 367+2.49%
197022 502 502+2.61%
198029 077 143+2.60%
199036 793 490+2.38%
199541 426 810+2.40%
200144 819 777+1.32%
200748 502 063+1.32%
201151 770 560+1.64%
201655 653 654+1.46%
Note: Բնակչության հաշվարկները (1-1870) կազմված են քանակական մակրոտնտեսական պատմական հաշվարկներից։ 1 (est.), 1000 (est.), 1500 (est.), 1600 (est.), 1700 (est.), 1820 (est.), 1870 (est.), 1913[1], 1904[2] 1904-1946[3][4][5], 1950-2010[6], 2001, 2011, 2015[7]

ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումներ. 2010-2050[խմբագրել | խմբագրել կոդը]

Population projections
ՏարեթիվԲնակ․±%
201554 957 000—    
202057 296 000+4.3%
202559 702 000+4.2%
203061 836 000+3.6%
203563 670 000+3.0%
204065 413 000+2.7%
204567 075 000+2.5%
205068 642 000+2.3%
Աղբյուր՝ United Nations Secretariat[8]

Տարիքային և բնակչության գնահատում. 1950-2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՄԱԿ-ի քարտուղարության Համաշխարհային բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայման` Հարավային Աֆրիկայի ընդհանուր բնակչությունը 2010 թվականին կազմել է 50133000 մարդ, 1950 թվականի համեմատ՝ ընդամենը 13683000-ի։ 2010 թվականին մարդկանց 30,1%-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են, 65,2-% 15-64 տարեկան, 4,6%-ը` 65 կամ ավելի բարձր[9]։ Բնակչության հաշվարկները մոտավորապես կլորացված են:

Տարի Ընդհանուր բնակչություն Մինչև 15 տարեկան 15-64 տարեկան առնվազն 65 տարեկան
1950 13,683,000 38.6 57.8 3.6
1955 15,385,000 39.9 56.4 3.8
1960 17,396,000 40.9 55.2 3.9
1965 19,814,000 41.9 54.2 3.9
1970 22,502,000 42.1 54.5 3.4
1975 25,699,000 41.9 54.9 3.2
1980 29,077,000 41.5 55.3 3.1
1985 32,983,000 40.5 56.4 3.1
1990 36,794,000 38.9 57.9 3.2
1995 41,402,000 36.0 60.6 3.4
2000 44,760,000 33.7 62.6 3.7
2005 47,793,000 31.7 64.2 4.1
2010 50,133,000 30.1 65.2 4.6
2015 54,490,000 29.2 63.0 7.7

Պատմական մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան պետության բնակչության ցուցանիշները 1904 թվականի մարդահամարի տվյալներով։ Աղբյուր[2]՝

Colony Քեյփ գաղութ Նատալ գաղութ Տրանսվաալ գաղութ Օրանժ գետի գաղութ Total Percent
Սևամորթ  1,424,787 904,041 937,127 225,101 3,491,056 67.5%
Սպիտակամորթ 579,741 97,109 297,277 142,690 1,116,805 21.6%
Գունամորթ 395,034 6,686 24,226 19,282 445,228 8.6%
Հնդիկ հարավաֆրիկացիներ 10,242 100,918 11,321 253 122,734 2.4%
Total 2,409,804 1,108,754 1,269,951 387,315 5,175,463 100.0%
% of S. Africa 46.6% 21.4% 24.5% 7.5% 100%

1960 մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր՝ Statesman's Year-Book 1967–1968;[10] Europa Year Book 1969[11]

Province Կապի նահանգ Նատալ Տրանսվաալ Օրանժ անկախ պետական նահանգ Total Percent
Սևամորթ աֆրիկացիներ 3,011,080 2,199,920 4,633,378 1,083,886 10,928,264 68.3%
Սպիտակամորթ 1,003,207 340,235 1,468,305 276,745 3,088,492 19.3%
Գունամորթ 1,330,089 45,253 108,007 25,909 1,509,258 9.4%
Հնդիկ 18,477 394,854 63,787 7 477,125 3.0%
Ընդհանուր 5,362,853 2,980,262 6,273,477 1,386,547 16,003,139 100.0%
% of S. Africa 33.5% 18.6% 39.2% 8.7% 100.0%

Ծնելիության մակարդակը (ժողովրդագրական առողջության հարցում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Fertility rate (TFR) (Wanted Fertility Rate) and CBR (Crude Birth Rate)[12]

Տարի CBR (Ընդհանուր) TFR (Ընդհանուր) CBR (Քաղաքային) TFR (Քաղաքային) CBR (Գյուղական) TFR (Գյուղական)
1998 21,90 2,90 (2,3) 19,2 2,25 (1,8) 25,4 3,92 (2,9)
2003 17,5 2,1 (1,6) 18,4 2,1 (1,6) 16,1 2,2 (1,6)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Angus Maddison (2010). «Statistics on World Population, GDP and Per Capita GDP, 1-2008 AD». University of Groningen. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  2. 2,0 2,1 Smuts I: The Sanguine Years 1870–1919, W.K. Hancock, Cambridge University Press, 1962, pg 219
  3. The Statesman's Year-Book 1977–1978 (ed. John Paxton), St. Martin's Press, New York (& Macmillan, London), 1977, page 1296
  4. «City of Cape Town / Isixeko Sasekapa, Stad Kaapstad: Metropolitan Municipality & Main Places – Statistics & Maps on City Population». Citypopulation.de. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «South Africa: Provinces and Major Urban Areas - Population Statistics in Maps and Charts». Citypopulation.de. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Population Division of the Department of Economic and Social Affairs of the United Nations Secretariat (2015). «Total Population - Both Sexes (XLS, 3.74 MB) - 2015 revision». United Nations. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  7. «Mid-year population estimates» (PDF). Statistics South Africa. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  8. «World Population Prospects: The 2012 Revision». UN. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  9. Population Division of the Department of Economic and Social Affairs of the United Nations Secretariat, World Population Prospects: The 2010 Revision Արխիվացված 6 Մայիս 2011 Wayback Machine
  10. The Statesman's Year-Book, 1967–1968 (104th annual edition), edited by S.H. Steinberg, Macmillan, London; St. Martin's Press, New York, 1967, pages 1405–1424
  11. The Europa Year Book 1969, Volume II: Africa, The Americas, Asia, Australasia, Europa Publications, London, 1969, page 1286
  12. «The DHS Program - Quality information to plan, monitor and improve population, health, and nutrition programs». Dhsprogram.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.