Էլ-Ամառնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք֊հնավայր
Էլ-Ամառնա
العمارنة
Amarna Musee.jpg
Էլ-Ամառնայի թանգարան
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված էմ. թ. ա. 1346 և մ. թ. ա. 1370[1] թ.
ԲԾՄ195±1 մետր
Ժամային գոտիUTC+2
##Էլ-Ամառնա (Եգիպտոս)
Red pog.png

Էլ–Ամառնա (Թել էլ Ամառնա, արաբ․՝ تل العمارنة‎‎), հին եգիպտական անունը՝ Ախեթաթոն (Աթոնի հորիզոն, կապված է Հին Եգիպտոսում արևի աստծո՝ Աթոնի պաշտամունքի հետ), հնավայր, քաղաք Հին Եգիպտոսում, այժմյան Ամառնա բնակավայրի մոտ։ Հիմնադրել է Էխնաթոն (Ամենհոտեպ IV) փարավոնը (մ.թ.ա. XV դ. վերջին) և դարձրել իր մայրաքաղաքը՝ Թեբեի փոխարեն։

Էլ–Ամառնայի պեղումներով բացվել է փարավոնների արխիվը, գտնվել են Բաբելոնի, Միտանիի, Խեթական պետության և Կիպրոսի թագավորների հետ նրանց գրագրությունները։

Պահպանվել են Նոր թագավորության շրջանի պալատներ (Նեֆերտիտի թագուհու պալատը), տաճար, գրիչների դպրոցը, միջին խավին պատկանող բնակարաններ, աղքատների և քանդակագործների թաղամասերը (ճարտարապետ Թութմոսի արվեստանոցում հայտնաբերվել են Էխնաթոնի և Նեֆերտիտիի հայտնի արձանները), դամբարաններ, բույսերի, կենդանիների, կենցաղային և այլ պատկերներով որմնանկարներ։ Քաղաքի մոտ, ժայռափոր դամբարանների պատկերներն ու արձանագրությունները նվիրված են Ամոն աստծուն։

Քաղաքը գոյություն է ունեցել 15 տարի և Էխնաթոնի մահից հետո՝ լքվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 49. — ISBN 0-7126-6612-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 9 CC BY-SA icon 80x15.png