Վիեդմա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քաղաք | ||
|---|---|---|
| Վիեդմա | ||
| Viedma | ||
| 40°48′00″N 63°00′00″E / 40.80000°N 63.00000°E | ||
| Երկիր | ||
| Երկրամաս | Ռիո-Նեգրո | |
| Համայնք | Ադոլֆո Ալսինա | |
| Հիմնադրված է | 1779 թ. | |
| Մակերես | 8,9 կմ² | |
| ԲԾՄ | 12±1 մետր | |
| Բնակչություն | 46948 մարդ (2001) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 2920 | |
| Փոստային դասիչ | R8500 | |
| Պաշտոնական կայք | viedma.gov.ar | |
|
| ||
Վիեդմա (իսպաներեն Viedma), քաղաք Ռիո-Նեգրո պրովինցիայում, Արգենտինայում։ Հանդիսանում է Ռիո-Նեգրո պրովինցիայի և Ադոլֆո-Ալսինա դեպարտամենտի ադմինիստրատիվ կենտրոնը։ Բնակչությունը - 46948 մարդ (2001 թվականի տվյալներով)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 22-ին 1779 թվականին այս վայրում, որտեղ տեղակայված է այս քաղաքը, Ֆրանցիսկո դե Վյեդման հիմնադրել էր ամրոց։ Գետի հանդիպակաց ափին գտնվում էր ժամանակակից Կարմեն-դե-Պատագոնես քաղաքը։ Ամրոցը ստացավ Նուեստրա-Սենյորա-դել-Պատագոնես (իսպաներեն Nuestra Señora del Carmen) անվանումը։ Սկզբում քաղաքը ու ամրոցը միասին կազմում եին մի ամբողջություն և քաղաքը կոչվում էր Մերսեդես-դե-Պատագոնես (իսպաներեն Mercedes de Patagones)։ 19-րդ դարում, Պատագոնիի յուրացման ժամանակ, Վիեդման դարձավ նրա ադմինիստրատիվ կենտրոնը։ Ավելի ուշ, նոր տարածաշրջանների յուրացման և Պատագոնիի առավել մանր տարածքների բաժանման ժամանակ, քաղաքը դարձավ Ռիո-Նեգրոյի մայրաքաղաքը։ Քաղաքը իր ժամանակակից անվանումը ստացել է 1878 թվականին։ 1955 թվականին կազմվեց Ռիո-Նեգրո պրովինցիան և Վիեդման դարձավ նրա մայրաքաղաքը։
Ժամանակակից շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Վիեդման հանդիսանում է արդյունաբեռական կենտրոն, ինչպես նաև հրապուրիչ վայր զբոսաշրջիկների համար։ Քաղաքը ունի զարգացած ենթակառուցվածքներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մեղմ է, միջին տարեկան ջերմաստիճանը՝ +14 °C։ Ամռանը, կեսօրին շոգ է, գիշերը՝ մի փոքր ցուրտ, միջին ջերմաստիճանը՝ +22°С, առնվազն՝ +15 °С, առավելագույնը՝ +30°С։ Ձմռանը ցուրտ է, միջին ջերմաստիճանը՝ +7°С, առնվազն՝ +2°С, առավելագույնը՝ +12 °C։ Ձմռանը հնարավոր են սառնամանիքներ, մինչև -6 °C։ Երբեմն, ամռանը ջերմաստիճանը բարձրանում է մինչև +38°С։ Անձրևները հազվադեպ են՝ տարեկան 380 մմ։ Ամռանը խոնավ է։ Միջին տարեկան խոնավությունը՝ 62%։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեդմա» հոդվածին։ |
| ||||||||||
