Ագուձերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ագուձերա
վրաց.՝ აგუძერა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
Բնակչություն1516 մարդ (1968)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Ռուսներ, Վրացիներ
Ժամային գոտիUTC+3
Ավտոմոբիլային կոդABH
Ագուձերա (Աբխազիա)##
Ագուձերա (Աբխազիա)

Ագուձերա (վրացերեն` აგუძერა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 2 կմ հյուսիս, ներկայումս մտնում է Գուլրիփշ քաղաքատիպ ավանի կազմի մեջ։

Բնակչությունը

1959 թվականի տվյալներով, Ագուձերան ուներ 1447 բնակիչ[1][2], հիմնականում վրացիներ, հայեր, աբխազներ և ռուսներ։ 1968 թվականին գյուղում ապրում էր 1516 մարդ։

Բնակիչներն զբաղվում էին ծխախոտի, եգիպտացորենի, բանջարբոստանային ու ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Ագուձերայում կա միջնակարգ դպրոց, գրադարան, հիվանդանոց և հանգստյան տուն։ Այնտեղ է գտնվում Սուխումի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, որը հիմնադրվել է 1950 թվականին։

20-րդ դարի սկզբին կառուցվել են առողջարաններ, իսկ 1970-ական թվականներին կառուցվել է Լիտերատուրնայա գազետա («Գրական թերթ») պարբերականի ստեղծագործական տունը, որտեղ հանգստանում էին ԽՍՀՄ արվեստի և գրականության բազում ներկայացուցիչներ` նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ, դերասաններ և կոմպոզիտորներ[3]։ Ագուձերայում ամառանոցներ ունեին Կոնստանտին Սիմոնովը, Գեորգի Գուլիան, Եվգենի Եվտուշենկոն, Նոդար Դումբաձեն և այլք[4][5][6]։

Հայերը Ագուձերայում ապրում են 1903 թվականից և եկել են Ծեբելդայից։

Ծանոթագրություններ

  1. Сухумский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  2. Этнокарта Абхазской АССР 1959
  3. «Агудзера - одно из самых замечательных мест Абхазии» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին. Վերցված է 2013-3-12-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «История». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2022-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Агудзера» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին. Վերցված է 2013-3-12-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Поэт Евгений Евтушенко намерен восстановить свою дачу в поселке Агудзера на берегу Черного моря» (ռուսերեն). Апсны Пресс. Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին. Վերցված է 2013-3-12-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 62