Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի
Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1829[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | փետրվարի 5, 1919[2][1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ, լրագրող և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Քինգս քոլեջ |
Անդամակցություն | Պրեռաֆայելիտներ և Burlington Fine Arts Club? |
Պարգևներ | |
Ամուսին | Լյուսի Մեդոքս Բրաուն |
William Michael Rossetti Վիքիպահեստում |
Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի (անգլ.՝ William Michael Rossetti, սեպտեմբերի 25, 1829[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1919[2][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի քննադատ և գրող։ Պրեռաֆայելիտների եղբայրության առաջին անդամներից մեկն է։
Իտալացի արտագաղթյալ, հայրենասեր բանաստեղծ Գաբրիել Ռոսսետտիի և Ֆրենսիս Պոլիդորիի որդին է։ Մարիա Ռոսսետտիի, գեղանկարիչ և բանաստեղծ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և բանաստեղծուհի Քրիստինա Ռոսսետտիի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Ռոսսետտին երիտասարդ տարիներին հետաքրքրվել է գեղանկարչությամբ և գրականությամբ։ Նա դարձել է Պրեռաֆայելիտների եղբայրության հիմնադիրներից մեկը (1848 թվականին), ինչպես նաև ոչ պաշտոնական կազմակերպիչը և մատենագիրը, խմբագրել է պրեռաֆայելիտական The Germ («Ծիլ») ամսագիրը և հրատարակել է այնտեղ իր բանաստեղծությունները։
1850-1858 թվականներին Ուիլյամ Ռոսսետտին արվեստի թեմայով հոդվածներ է գրել The Spectator ամսագրի համար, 1861-1865 թվականներին աշխատել է Fraser's Magazine ամսագրում, 1873-1878 թվականներին՝ The Academy-ում։ Նա նաև հրատարակել է քննադատական աշխատություններ, օրինակ՝ «Ժամանակակից կերպարվեստը» (անգլ.՝ Fine Art: Chiefly Contemporary, 1869)։ 1889 թվականին լույս է տեսել նրա գիրքը, որը նվիրված էր Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներին և քնարերգությանը, իսկ 1895 թվականին Դ. Գ. Ռոսսետտիի՝ կենսագրությանը։ Բացի այդ, երբ լույս է տեսել Քրիստինա Ռոսսետտիի բանաստեղծությունների ժողովածուն, Ուիլյամ Մայքլը խմբագրել է այն։ Հուշերը, որոնք կրել են «Որոշ հիշողություններ» (անգլ.՝ Some Reminiscences) անվանումը, վերարտադրել են նրա ծանոթությունը Վիկտորյական դարաշրջանի բազմաթիվ հայտնի անձանց հետ։
1874 թվականին Ուիլյամ Ռոսսետտին ամուսնացել է նկարիչ Ֆորդ Մեդոքս Բրաունի դստեր՝ նկարչուհի Լյուսի Մեդոքս Բրաունի հետ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Ռոսսետտին ձևակերպել է պրեռաֆայելիտների հայեցակարգը.
- Լինել անկեղծ։
- Ուսումնասիրել բնությունն ու իմանալ, թե ինչպես ճշգրիտ արտացոլել այն։
- Խուսափել օտար ազդեցությունից։
- Եվ վերջապես աշխատել որակով և լավ։
Նա եղել է Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի առաջին պաշտպաններից մեկը «Սուինբյորնի պոեմների և բալլադների քննադատություն» (անգլ.՝ Criticism on Swinburne's Poems and ballads, 1866) աշխատանքում[3]։ Ուիլյամ Ռոսսետտին շատ սիրել է Պերսի Բիշի Շելլիին, մասնակցել է նրա գրքերի վերահրատարակմանը և նույնիսկ հիմադրել է գրական միություն, որը նվիրված էր Շելլիին (անգլ.՝ Shelley Society)։ Նա նաև հրատարակել է նամակագրությունը իր եղբոր՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ[3]։
Ուիլյամ Ռոսսետտին մեծ ներդրում է ունեցել Բրիտանիկա հանրագիտարանի կազմման մեջ։ Ահա օրինակ այս տեսքն ունի Անջելիկոյին նվիրված նրա հոդվածից մի հատվածը.
Անջելիկոյի նկարների խոր «աստվածավախությունը» փաստացի դրանց հիմնական բնույթն է։ Դեմքերը պսակված են խանդավառ հարգալիության, բուռն բարեպաշտության և բանականության լույսի այնպիսի լուսապսակով, որը հասանելի է միայն ընտրյալների շրջանակին։ Այդ իսկ պատճառով Ֆրա Անջելիկոյի նկարները գրավում են շատ մարդկանց… Մյուս կողմից, դեմքերը դառնում են քաղցր-մեղցր և փքունատես՝ կրոնականության անբնական և անսեռ ժպիտով, որում կա արհեստականության կամ անգամ երեսպաշտության երանգ։ Դրա պատճառով էլ որոշներին դուր չեն գալիս այդ նկարները։ Չնայած ամենին՝ Ֆրա Անջելիկոն իր ժամանակների երևելի անձանցից է…
Բնօրինակ տեքստ (անգլ.)
The "pietistic" quality of Fra Angelico's work is in fact its predominant characteristic. The faces of his figures have an air of rapt suavity, devotional fervency and beaming esoteric consciousness, which is intensely attractive to some minds ... the faces becoming sleek and prim, with a smirk of sexless religiosity which hardly eludes the artificial or even the hypocritical; because of this, there are some who are not moved by his work. Even so, Fra Angelico is a notable artist within his sphere,...[4] |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1871 թվականին Լյուսի Մեդոքս Բրաունը նկարել է իր ապագա ամուսնուն կախարդ Պրոսպերոյին «Ֆերդինանդը և Միրանդան շախմատ են խաղում» նկարում, որտեղ այլաբանական ձևով պատկերված են Բրաուն ընտանիքի անդամները և նրանց մեջ եղած բարդ հարաբերությունները։
Ընտրյալ մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rossetti, W. M. (1850). The Germ: thoughts towards nature in poetry, literature, and art. London: Aylott & Jones.
- Rossetti, W. M. (1869). Essays on early Italian and German books of Courtesy. London: Trübner.
- Rossetti, W. M. (1876). Walt Whitman. London: s.n.
- Rossetti, W. M. (1878). Lives of famous poets from Chaucer to Longfellow: with lists of minor poets whose biographies are not included. [S.l.]: Ward.
- Rossetti, W. M. (1880). American poetry: a representative collection of the best verse by American writers. London: Ward, Lock.
- Rossetti, W. M. (1886). Memoir of Percy Bysshe Shelley. London: Slark.
- Rossetti, W. M. (1889). Dante Gabriel Rossetti as designer and writer. London: Cassell & Company, limited.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 «Россетти, Вильям Михаил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Rossetti, William Michael. Angelico, Fra. 1911 Encyclopædia Britannica.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլյամ Ռոսսետտիի աշխատանքները (անգլ.)
- Կենսագրություն և մատենագրություն (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1829 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 5 մահեր
- 1919 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պրեռաֆայելիտներ
- Անգլիացի գրողներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- Կենսագիրներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի լրագրողներ