Ներքին Յաշթխվա
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Յաշթխվա | ||
վրաց.՝ ქვემო იაშთხვა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
Համայնք | Սուխումի շրջան | |
ԲԾՄ | 100 մ | |
Բնակչություն | 3022 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
| ||
Ներքին Յաշթխվա ( վրացերեն՝ ქვემო იაშთხვა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 2 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1328 մարդ[1][2]` վրացիներ, հայեր, աբխազներ, հույներ և ռուսներ, իսկ 1989 թվականին, գյուղն ուներ արդեն 3022 բնակիչ[3], նույնպես բազմազգ։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։
Գյուղը հիմնադրվել է 1890 թվականին։ Հայերը եկել են Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ գյուղերից` 1949 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|