Jump to content

Միջազգային լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջազգային լեզու
Տեսակգլոբալացում
Ենթադասլեզու

Միջազգային լեզու, լեզու, որն ունի միջազգային կիրառություն, համաշխարհային հանրության մեծ մասի կողմից օգտագործվում է որպես երկրորդ լեզու։ Միջազգային լեզուն կիրառվում է միջազգային կազմակերպություններում և դիվանագիտական հարաբերություններում, բնութագրվում է նաև խոսողների ընդհանուր թվաքանակով (մայրենի լեզու և երկրորդ լեզու) և համաշխարհային տարածվածությամբ[1][2]։

Այսօր ամենատարածված (և, հավանաբար, ամենաարագ աճող) միջազգային լեզուն անգլերենն է, որով խոսում են ավելի քան 1,1 միլիարդ մարդ և որպես երկրորդ լեզու կիրառվում է ամբողջ աշխարհում[3]։

Նման հիմքերով ֆրանսերենը նույնպես սովորաբար դասակարգվում է միջազգային լեզուների շարքում։ Միջազգային մյուս հնարավոր լեզուներն են` իսպաներենը, արաբերենը, ռուսերենը և չինարենը։ Պատմականորեն, արամեերենը, հին հունարենը, լատիներենը, դասական չինարենը, պարսկերենը, սանսկրիտը և դասական արաբերենը նույնպես գործել են որպես միջազգային լեզուներ՝ շնորհիվ այն բանի, որ նախկինում եղել են լինգվա ֆրանկա աշխարհի մեծ մասում։

Ասիական լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբերենը միջազգային հեղինակություն ձեռք է բերել Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում միջնադարյան արաբական արշավանքների և դրան հաջորդած արաբականացման շնորհիվ։ Այն նաև երկրպագության լեզու է արաբական աշխարհից դուրս գտնվող իսլամադավան համայնքների շրջանում։

Չինարենը ուղղակիորեն փոխարինել է դասական չինարենին, որը պատմականորեն լինգվա ֆրանկա էր Արևելյան Ասիայում, մինչև 20-րդ դարի սկիզբն այն ակադեմիական լեզու էր Արևելաասիական մշակույթի ոլորտում։ Այսօր ծառայում է որպես ընդհանուր լեզու չինարեն խոսողների միջև ոչ միայն Չինաստանի տարածքում (Հան չինացիների և այլ էթնիկական խմբերի միջև), այլ նաև Չինական սփյուռքում։ Այն միջազգայնորեն դասավանդվում է որպես երկրորդ լեզու։

Հնդկական լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ենթացամաքի հիմնական լեզուներն ունեն տարբեր դրսևորումներ, որոնք համեմատելի են աշխարհի միջազգային լեզուների հետ, հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում մեծաքանակ բնակչությամբ, այլ ոչ թե այդ լեզուների տարածաշրջանից դուրս գործածմամբ, չնայած հինդի-ուրդուն (ներառյալ բոլոր հինդի բարբառներ և ուրդու), բենգալերենը և թամիլերենը կարող են բավարարել տարածաշրջանից դուրս կիրառման միջազգային չափանիշները։ Թամիլերենը լայնորեն կիրառվում է Հարավային Հնդկաստանում։ Այն պաշտոնական լեզու է Շրի Լանկայում և Սինգապուրում, Հարավային Աֆրիկայի սահմանադրությամբ ճանաչվել է որպես փոքրամասնության լեզու, իսկ Մալայզիայում ուսուցման երեք ճանաչված լեզուներից մեկն է[4][5]։ Թամիլերենն օգտագործվում է Մավրիկիոսի արժույթում[6]։ Կանադայի կառավարության կողմից հունվար ամիսը ճանաչվել է որպես Թամիլյան ժառանգության ամիս[7]։ Բենգալերենով խոսող բնիկ բնակչությունը զգալիորեն գերազանցում է նրանց, ովքեր ֆրանսերեն են խոսում (որպես իրենց առաջին լեզու), այն աշխարհի ամենաշատ կիրառվող լեզուներից մեկն է (հինգերորդ[8] կամ վեցերորդ[9])՝ գրեթե 230 միլիոն խոսողներով և հայտնի է իր հին ու հարուստ գրական մշակույթով։

Եվրոպական լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

370 միլիոն մարդ բնիկ անգլիախոսներ են, ավելի քան 610 միլիոն կիրառում է որպես երկրորդ լեզու, այդ թվում՝ 200-ից 350 միլիոն սովորող / օգտնվող միայն Չինաստանում՝ իմացության և կիրառման տարբեր մակարդակներով. որոնց թիվը դժվար է ճշգրիտ գնահատել[3][10][11]։

Անգլերենը դարձել է աշխարհում հետազոտությունների և հրատարակությունների գերակշռող լեզուն, նույնիսկ առաջ անցնելով Արևմտյան Եվրոպայի ազգային լեզուներից, ներառյալ Ֆրանսիայի, որտեղ վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգլերենը ֆրանսերենին հիմնականում դուրս է մղել որպես գիտական ուսումնասիրությունների լեզու՝ ինչպես հաստատված գիտական հետազոտություններում, այնպես էլ կիրառական գիտություններում[12]: Այն համացանցում կիրառվող ամենատարածված լեզուն է։ 2019 թվականի ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվել է, որ աշխարհի 10 միլիոն համացանցային կայքերի 54% -ն օգտագործում է անգլերեն, մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ համացանցից օգտնվողների 25,5% -ը խոսում է անգլերեն[13][14]։

19-րդ դարում և 20-րդ դարերի սկզբին ֆրանսերենը եղել է հաղորդակցման և դիվանագիտության լեզուն։ Որպես երկրորդ լեզու կիրառվել է Եվրոպայի էլիտար և կրթված դասակարգերի շրջանում (ներառյալ Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան և Հունաստանը), ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Եգիպտոսը, Օսմանյան Թուրքիան և Իրանը։ Բացի այդ, ֆրանսիացիները բարձր կարգավիճակ ունեին Հնդկաչինի իրենց գաղութներում և Հարավային Ամերիկայի որոշ երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Չիլին և Ուրուգվայը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսերենը սկսել է անկում ապրել՝ աստիճանաբար իր տեղը զիջելով անգլերենին։ Այն շարունակում է մնալ նախընտրելի երկրորդ լեզու Լիբանանում, Թունիսում, Ալժիրում և Մարոկկոյում, իսկ պաշտոնական կարգավիճակ ունի Կանադայում, Շվեյցարիայում և Բելգիայում։ Ֆրանսերենը դեռևս շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ՆԱՖՏԱ- ի (անգլ. NAFTA), աշխատանքային լեզուներից մեկն է։ Եվրոպական դատարանի հիմնական աշխատանքային լեզուն է։ Ֆրանսերենը նույնպես աշխարհում ճանաչված է որպես լեզվաբանական բարձր հեղինակության լեզու, դեռևս օգտագործվում է դիվանագիտության և միջազգային առևտրի ոլորտում, և աշխարհում որպես երկրորդ լեզու կիրառողների զգալի բանակ ունի[15]։

Գերմաներենը (թեև ունեցել է բազմաթիվ դիալեկտներ, որոնք ձևավորել են լեզվական կոնտինիում սկսած հյուսիս-արևմուտքում Հոլանդիայից և Ֆլանդրիայից, հյուսիսում՝ Շլեզվիգով մինչև հյուսիս-արևելք՝ մինչև Արևելյան Պրուսիա և հարավ-արևելքում մինչև Շտիրիա և Ստորին Ավստրիա, հարավում հասնելով Բեռն և Հարավային Տիրոլիա) դարեր շարունակ ծառայել է որպես լինգվա ֆրանկա Եվրոպայի մեծ մասերում, հիմնականում Սրբազան Հռոմեական կայսրության սահմաններում և Պրուսական թագավորության արևելյան շրջաններում (որը հետագայում ներառել է նախկին լեհական տարածքի լրացուցիչ տարածքներ), իսկ այնուհետև Ավստրո-Հունգարական կայսրությունում և այլ բնակավայրերում, որտեղ հաստատվել են գերմանացիները, ինչպիսիք են Բալթյան երկրները և Տրանսիլվանիան։ Այն շարունակում է որպես կարևոր երկրորդ լեզու լինել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեծ մասում և միջազգային գիտական հանրության մեջ։

Այն Եվրամիության ամենալայն գործածվող մայրենի լեզուն է և իր հաստատությունների երեք «ընթացակարգային լեզուներից» մեկը՝ անգլերենի և ֆրանսերենի հետ միասին[16]։ 2019 թվականի դրությամբ, գերմաներենը վեբ-կայքերի բովանդակության համար ամենից հաճախ օգտագործվող երրորդ լեզուներից մեկն է. աշխարհի 10 միլիոն կայքերի 5,8% -ը, և բոլոր համացանց օգտագործողների 2,1% -ը խոսում է գերմաներեն[17][18]։

Ռուսերենը համարվում է Եվրոպայի ամենամեծ մայրենի լեզուն, Եվրասիայում աշխարհագրական առումով ամենատարածված լեզուն է[19]։ Միավորված ազգերի կազմակերպության վեց պաշտոնական լեզուներից մեկն է և Միջազգային տիեզերական կայանի երկու պաշտոնական լեզուներից մեկը։ 2019 թվականի տվյալներով ռուսերենը վեբ-կայքերի ամենահանրամատչելի լեզուների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Օգտագործում են աշխարհի 10 միլիոն կայքերի 5.9% -ը[20], իսկ համացանցից օգտնվողների 2.5% -ը ռուսախոս են[21]։ Ռուսերենը օգտագործվել է Ռուսական կայսրությունում և ԽՍՀՄ-ում, իսկ դրա ուսուցումը պարտադիր էր Սոցիալիստական ճամբարի երկրներում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների, այնպես էլ Սոցիալիստական ճամբարի երկրներում ռուսերենի օգտագործումը և ուսուցումը կտրուկ նվազել են, 2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի կրթության փոխնախարարը հայտնել է, որ այդ ժամանակվանից ի վեր ռուսախոսների թիվը 100 միլիոնով պակասել է[22][23][24]։ Այն մինչ այժմ լայնորեն տարածված է Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում։

Իսպաներենը չինարենից հետո աշխարհում երկրորդ ամենատարածված մայրենի լեզուն է։ Իսպաներենը օգտագործվել է Իսպանական կայսրությունում, այսօր օգտագործվում է Իսպանիայում, Լատինական Ամերիկայում (բացառությամբ Բրազիլիայի, Ֆրանսիական Գվիանայի և Հաիթիի), Միացյալ Նահանգների շատ նահանգներում ամենատարածված երկրորդ լեզուն է, հատկապես Ֆլորիդայում և Մեքսիկային սահմանակից նահանգներում։ 2011 թվականի դրությամբ ԱՄՆ բնակչության մոտ 13% -ը ազատ խոսում էր իսպաներեն։ 2016 թվականի դրությամբ իսպաներենն ուսուցանվում է ամերիկյան ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում[25]։ Այն նաև Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուն է։ 2019 թվականի դրությամբ իսպաներենը զբաղեցրել է երրորդ տեղը համացանցից օգտնվողների՝ 7,9%, անգլերենից (25,2%) և չինարենից (19,3%) հետո[21]։

Պատմական լեզուները, որոնք միջազգային նշանակություն ունեին և համարվում էին լինգվա ֆրանկա պատմական կայսրության համար, ներառում են եգիպտերենը Հին Եգիպտոսում, շումերերենը, աքքադերենը և արամեերենը Հին Մերձավոր Արևելքի և Միջագետքի տարբեր քաղաքակրթություններում և կայսրություններում։ Հին հունարենը Հունական գաղութացման շրջանում կիրառվել է տարբեր բարբառների տեսքով, որոնք հելլենիզմի դարաշրջանում վերածվել են koine հունական բարբառի՝ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Մակեդոնական կայսրությունում, իսկ ավելի ուշ՝ Հռոմեական կայսրության արևելյան մասում և Բյուզանդական կայսրության տարածքներում։ Լատիներենը Հռոմեական կայսրությունում և ներկայումս ամբողջ աշխարհի կաթոլիկ հավատացյալների պատարագի լեզուն է։ Դասական չինարենը՝ Արևելյան Ասիայում, Չինաստանի պատմության կայսերական դարաշրջանում։ Պարսկերենը պարսկական կայսրությունների ժամանակ և արաբերենից հետո ծառայել է որպես լինգվա ֆրանկա իսլամական աշխարհի համար[26]։ Սանսկրիտը Հարավային Ասիայի, Հարավարևելյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի տարբեր պետությունների հին և միջնադարյան պատմական ժամանակաշրջաններում, ինչպես լատիներենը՝ վեդայական կրոնի պատարագային լեզու է եղել։

Ռոմանական լեզուները վկայում են, որ լատիներենը լինգվա ֆրանկայի դեր է կատարել Հռոմեական կայսրությունում։ Իտալերենը միշտ կարևոր է եղել Միջերկրական ծովի տարածաշրջանում, ներկայումս այն ամենաշատը կիրառվում է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հիերարխիայի շրջանում, օգտագործվում է երաժշտության (հատկապես օպերայի) և նորաձևության արդյունաբերության մեջ։

Թուրքերենը Օսմանյան կայսրության հիմնական լեզուներից մեկն է եղել։ Հունական koine բարբառը հելլենիզմի դարաշրջանում միջազգային լեզու է եղել, բայց այն չի արտացոլվել ժամանակակից հունարենի մեջ՝ սլավոնական, արաբական և թուրքական լեզուների ազդեցության պատճառով։ Արաբական և թուրքական լեզուների տարածումը խալիֆայությունների և Առաջին թուրքական կագանաթի (First Turkic Khaganate) ժառանգությունն է, համապատասխանաբար։

Աշխարհի բոլոր լեզուներն իրենց կարգավիճակի համար պարտական են լեզվական իմպերիալիզմին, տվյալ լեզվի միջազգային լեզու կամ համընդհանուր լեզու լինելը լուրջ քաղաքական հետևանքների արդյունք է։ Այսպես է սովետական գրականության մեջ ռուսերենը հայտարարվել է «ինտերնացիոնալիզմի համաշխարհային լեզու», որը միևնույն ժամանակ դատապարտել է ֆրանսերենը՝ որպես «շքեղ պալատականների լեզու», իսկ անգլերենը` որպես «վաճառականների ժարգոն»։ Մի շարք միջազգային օժանդակ լեզուներ ներդրվել են որպես աշխարհի հեռանկարային լեզուներ, որոնցից ամենահաջողը էսպերանտոն է, բայց դրանցից ոչ մեկն այնքան մարդ չի սովորել, որքան միջազգային լեզուները։ Բազմաթիվ բնական լեզուներ առաջարկվել են որպես համաշխարհային լինգվա ֆրանկայի թեկնածու լեզուներ[27]։

Ներկայիս գործող լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ աղբյուրների համաձայն միջազգային լեզուները սահմանում են հետևյալ հատկություններով[28][29]։

Ճապոներենի մաս կազմող որոշ լեզուներ, որոնցով խոսում է ավելի քան 100 միլիոն մարդ, նշված չեն։ Ճապոներենը, չնայած համարվում է աշխարհի ամենակարևոր լեզուներից մեկը, վերը թվարկված չափանիշների մեծ մասով չի համարվում «միջազգային լեզու»[30]։ Ճապոնիան որպես տարածաշրջան էթնիկ, մշակութային և լեզվական առումով գրեթե միատարր է։ Այն երբեք չի ծառայել որպես լինգվա ֆրանկա։ Չնայած 1980-ական թվականներից սկսած միջազգային հետաքրքրություն է առաջացել աշխարհի շատ խոշոր համալսարաններում, ավագ դպրոցներում և նույնիսկ տարրական դպրոցներում ճապոներենի դասընթացներ իրականացնել, սակայն ճապոներենն ունի միայն տարածաշրջանային սահմանափակ ազդեցության ոլորտ[31]։

Լեզուներ, որոնք համարվում եմ միջազգային, ներառում են[32][33][34].

Տվյալներ Էնթոլոգիայից[35]
Լեզու Լեզվաընտանիք Ճյուղ Մայրենի լեզու Երկրորդ լեզու Ընդհանուր թվով բանախոսներ Կարգավիճակի պաշտոնական բաշխում Գլոբալ բաշխման քարտեզ
Անգլերեն Հնդեվրոպական գերմանական 369.7 միլիոն 898.4 միլիոն 1.268 միլիոն[36] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու է
Իսպաներեն Հնդեվրոպական Ռոմանական 463.0 միլիոն 74.9 միլիոն 537.9 միլիոն[37] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ իսպաներենը պաշտոնական լեզու է

Որոշ աղբյուրներում հետևյալ լեզուները նշվում են որպես միջազգային լեզուներ, ավելի խիստ աղբյուրներում դրանք նշվում են միայն որպես վեր-տարածաշրջանային լեզուներ[38]։

Տվյալներ Էնթոլոգիայից[35]
Լեզու Լեզվաըտանիք Ճյուղ Մայրենի լեզու (L1) Երկրորդ լեզու (L2) Ընդհանուր թվով բանախոսներ Կարգավիճակի պաշտոնական բաշխում Գլոբալ բաշխման քարտեզ
Ֆրանսերեն Հնդեվրոպական Ռոմանական 77.3 միլիոն 199.3 միլիոն 276.6 միլիոն[39] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզու է
Արաբերեն Սեմա-քամյան Սեմական 335.2 միլիոն[40] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ արաբերենը պաշտոնական լեզու է
Ռուսերեն Հնդեվրոպական Սլավոնական 153.6 միլիոն 104.3 միլիոն 258.0 միլիոն[41][42] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է
Չինարեն Սինատիբեթյան Սինիտական 1.324 միլիարդ[43] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ չինարենը պաշտոնական լեզու է
Գերմաներեն Հնդեվրոպական Գերմանական Գրական 75.5 միլիոն Գրական 56.1 միլիոն Գրական131.6 միլիոն[Ն 1] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ գերմաներենը պաշտոնական լեզու է
Պորտուգալերեն Հնդեվրոպական Ռոմանական 227.9 միլիոն 24.2 միլիոն 252.2 միլիոն[46] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ պորտուգալերենը պաշտոնական լեզու է

Այլ վեր-տարածաշրջանային լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեր-տարածաշրջանային այլ լեզուներ, որոնք դե ֆակտո չեն համապատասխանում միջազգային լեզուներ համարվելու բոլոր չափանիշների.

Լեզու Մայրենի լեզու[47] Ընդհանուր թվով բանախոսներ Կարգավիճակի պաշտոնական բաշխում Գլոբալ բաշխման քարտեզ
հինդի-ուրդուն (հինդի բարբառներ,ուրդու 329 մլն․

(260 մլն․ հւնդի, 69 մլն․ ուրդու)

697 միլ. (534 մլն․ հւնդի[48], 163 մլն․ուրդու)[49]

Պաշտոնական լեզու. Հնդկաստան (հինդի և ուրդու), Պակիստան (ուրդու) և Ֆիջի (ֆիջի հինդի)։ Փոքրամասնության կողմից ընդունված լեզու. Մավրիկիոս (հինդի) և Սուրինամ (Կարիբյան ...):

Լայնորեն խոսում և հասկանում են Պարսից ծոցի էմիրություններում։

Հոլանդերեն և աֆրիկաանս 29 մլն.[50][51] 30 մլն.[50][51] Տարածքային կազմակերպությունների ցանկ, որտեղ աֆրիկաանսը կամ հոլանդերենը պաշտոնական լեզու են
Բենգալերեն 243 մլն. 262 մլն.[52] Պաշտոնական լեզու ՀնդկաստանԱրևմտյան Բենգալիա Տրիպուրա և Ասսամ) և Բանգլադեշ
Մալայերեն և ինդոնոզերեն 39 մլն. 218 մլն.[53][54] Տարածքային միավորների ցուցակ, որտեղ աֆրիկաանսը կամ հոլանդերենը պաշտոնական լեզու են
Սվահիլի 16 մլն. 98 մլն.[55][56][57] Պաշտոնական լեզու։ Տանզանիա, Քենիա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Ռուանդա, Ուգանդա Աֆրիկյան միություն Արևելա-աֆրիկայի համայնք
Պարսկերեն 58 մլն.ից[58] 60 մլն.[59] 61 մլն.-ից[58][60] 110 մլն.[59] Պաշտոնական լեզու Իրան, Աֆղանստան (դարի) և Տաջիկստան (տաջիկերեն)
Թուրքերեն 74 մլն. 79 մլն.-ից[61] 100 մլն.[62]
Պաշտոնական լեզու. Թուրքիա Կիպրոս Հյուսիսային Կիպրոս
Փոքրամասնությունների լեզու Բոսնյա և Հերցեգովինա Հյուսիսային Մակեդոնիա, Ռումինիա Իրաք, Հունաստան, Կոսովոյի Հանրապետություն
Իտալերեն 65 մլն. 68 մլն.-ից[63] 85 մլն.[64] Պաշտոնական լեզու. Իտալիա, Շվեյցարիա, Սան Մարինո, Մաթայի օրդեն, Վատիկան

Իտալերենը գործածելի է իտալական սփյուռքում և Իտալական կայսրության նախկին գաղութներում և գրավյալ տարածքներում։

Թամիլերեն 68 մլն. 75 մլն.[65] Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ թամիլերենը պաշտոնական լեզու է
  1. Ի տարբերություն այլ բազմալեզու լեզուների (օրինակ՝ արաբերեն կամ մալայերեն), Էնթոլոգիայում թվարկում է միայն «գրական գերմաներեն»-ը՝ դրանով բացառելով շվեյցարական գերմաներենը և գերմաներենի բազմաթիվ այլ տեսակներ[44]։ Ամփոփելով գրական գերմաներենը, ինչպես նաև գերմանական բոլոր անվիճելի բարբառները տեսակները (տե՛ս «ISO-list ցանկում գերմաներենով մուտքագրման տողում)», որոնք նշված չեն «գրական գերմաներեն»-ի տակ, բերում է մոտավոր 90 մլն. բնիկ խոսողներ։ Ավելին, Ammon-ը (2014)[45] նշում է, որ Էնթոլոգիան գերագնահատում է որպես L2 խոսողներին, այդպիսով թերագնահատելով L1 խոսողներին, Գերմանիայում 5 մլիոնից 95 միլիոն L1 խոսողներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Stichwort - Weltsprachen». web.archive.org. 2009 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Baker, Colin; Jones, Sylvia Prys (1998). Encyclopedia of Bilingualism and Bilingual Education (անգլերեն). Multilingual Matters. ISBN 978-1-85359-362-8.
  3. 3,0 3,1 «English». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «Constitution of the Republic of South Africa, 1996 - Chapter 1: Founding Provisions | South African Government». www.gov.za. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «United Nations».
  6. «A Brief History of the Tamils of Mauritius (M. Sangeelee)». tamilelibrary.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. Heritage, Canadian (2019 թ․ հունվարի 3). «Statement by Minister Rodriguez on Tamil Heritage Month». gcnws. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «What countries have the most languages?». Ethnologue (անգլերեն). 2019 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «MSN Encarta - Multimedia - Languages Spoken by More Than 10 Million People». web.archive.org. 2006 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. Wei, Rining; Su, Jinzhi (2012/09). «The statistics of English in China: An analysis of the best available data from government sources». English Today (անգլերեն). 28 (3): 10–14. doi:10.1017/S0266078412000235. ISSN 0266-0784.
  11. Hogg, Richard; Denison, David, eds. (2006). A History of the English Language. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-71799-1.
  12. «Population & Societies» (PDF).
  13. «Usage Statistics and Market Share of Content Languages for Websites, November 2020». w3techs.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. «Top Ten Internet Languages in The World - Internet Statistics». www.internetworldstats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  15. «Official Languages». www.un.org (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  16. «Press corner». European Commission - European Commission (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Usage Statistics and Market Share of Content Languages for Websites, November 2020». w3techs.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. «Top Ten Internet Languages in The World - Internet Statistics». www.internetworldstats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  19. «Russian: Eurasia's Most Geographically Widespread Language». Day Translations Blog (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  20. «Usage Statistics and Market Share of Content Languages for Websites, November 2020». w3techs.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  21. 21,0 21,1 «Top Ten Internet Languages in The World - Internet Statistics». www.internetworldstats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  22. «Kyrgyzstan's Russian-Language Teaching Getting Squeezed Out | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  23. «Russia's Waning Soft Power in Central Asia». thediplomat.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  24. «Page not found». {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  25. «Enrollments in Languages Other Than English in United States Institutions of Higher Education, Summer 2016 and Fall 2016: Preliminary Report» (PDF).
  26. Nasr, Seyyed Hossein (2003). Islam : religion, history, and civilization. Internet Archive. San Francisco : HarperSanFrancisco. ISBN 978-0-06-050714-5.
  27. Pei, p. 105
  28. «What Is a World Language? (with pictures)». wiseGEEK (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  29. Wallraff, Barbara (2000 թ․ նոյեմբերի 1). «What Global Language?». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  30. «These are the most powerful languages in the world». World Economic Forum (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  31. cf. Pei p. 15
  32. «Stichwort - Weltsprachen». web.archive.org. 2009 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  33. Ammon, Ulrich (1989). Status and Function of Languages and Language Varieties (անգլերեն). W. de Gruyter. ISBN 978-0-89925-356-5.
  34. Mazrui, Ali AlʾAmin; World Order Models Project (1976). A world federation of cultures : an African perspective. Internet Archive. New York : The Free Press.
  35. 35,0 35,1 «Summary by language size». Ethnologue. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  36. «English». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  37. «Spanish». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  38. Baker, Colin; Jones, Sylvia Prys (1998). Encyclopedia of Bilingualism and Bilingual Education. Multilingual Matters. ISBN 9781853593628 https://books.google.com/books?id=YgtSqB9oqDIC. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն)
  39. «French». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  40. «Arabic». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  41. «Russian». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  42. https://blog.lingoda.com/en/most-spoken-languages-in-the-world-in-2020
  43. «Chinese». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  44. «German, Standard». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  45. «DIE STELLUNG DER DEUTSCHEN SPRACHE IN DER WELT» (PDF).
  46. «Portuguese». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  47. «Summary by language size». Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին. Վերցված է 2020-11-08-ին.
  48. «Hindi».
  49. «Urdu».
  50. 50,0 50,1 «Dutch». Ethnologue.
  51. 51,0 51,1 «Afrikaans». Ethnologue.
  52. «Bengali».
  53. «Malay».
  54. «Indonesian».
  55. «Swahili». Ethnologue.
  56. Irele, Abiola; Jeyifo, Biodun (2010). The Oxford Encyclopedia of African Thought (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-533473-9.
  57. «Swahili | Language Center». language.stanford.edu. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  58. 58,0 58,1 «Persian, Iranian». Ethnologue.
  59. 59,0 59,1 Windfuhr, Gernot, ed. (2009). The Iranian Languages. London: Routledge. էջեր 418.
  60. «Dari». Ethnologue.
  61. «Turkish». Ethnologue.
  62. «Europeans and their Languages» (PDF).
  63. «Italian». Ethnologue.
  64. «Italian». University of Leicester. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  65. «Tamil». Ethnologue.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]