Լեզվական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լեզվական կրթություն, երկրորդ կամ օտար լեզու սովորելու գործընթացը: Այն սկզբում կիրառական լեզվաբանության մի ճյուղ էր, սակայն այժմ այն կարող է համարվել գիտության առանձին ճյուղ: Լեզվական կրթության համար կան չորս հիմնական կատեգորիաներ` հաղորդակցական ունակություններ, հմտություններ, միջմշակութային փորձառություն և գրագիտություն[1]:

Կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդլայնվող գլոբալացումը կարիք է ստեղծել տարբեր աշխատանքներում ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր տիրապետում են տարբեր լեզուների: Առևտրի, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում օգտագործվում են ընդհանուր լեզուներ: Շատ երկրներ, ինչպիսիք են Կորեան, Ճապոնիան և Չինաստանը վարում են կրթական այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝ աշակերտները տարրական և միջին դասարաններում պետք է սովորեն առնվազն մեկ օտար լեզու: Սակայն, որոշ երկրներ, օրինակ՝ Հնդկաստանը, Մալայզիան, Սինգապուրը, Պակիստանը և Ֆիլիպինները կառավարությունում ունեն երկրորդ պաշտոնական լեզու: Վերջերս Չինաստանում չափազանց մեծ կարևորոթյուն է տրվում լեզուների, մասնավորապես անգլերենի դասավանդմանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներից մինչև միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար լեզու սովորելու անհրաժեշտությունը նույնքան հին պատմություն ունի, որքան մարդկությունը: Շատ դարեր Եվրոպայում լատիներենը կրթության, առևտրի, կրոնի և կառավարության լեզուն էր, սակայն ժամանակի ընթացքում դրան փոխարինելու են եկել ֆրանսերենը, իտալերենը, իսկ 16-րդ դարում արդեն անգլերենը: Ջոն Ամոս Կոմենիուսը ցանկանում էր փոխել սա: Նա լատիներեն սովորելու համար մի ամբողջական կուրս էր գրել, որը ընդգրկում էր դպրոցի ամբողջ ուսումնական պլանը: Դրա գագաթնակետն էր 1657 թվականին գրված «Opera Didactica Omnia» գիրքը:

Իր աշխատության մեջ Կոմենիուսը նկարագրել է լեզու սովորելու մասին իր տեսությունը: Նա լեզու սովորելու և դասավանդելու մեթոդների մասին տեսության հիմնադիրներից մեկն է: Նա պնդում էր, որ լեզու սովորելը պետք է ուղեկցվի զգայողության և փորձառության հետ, դասավադումը պետք է լինի բանավոր, դասարանում պետք է լինեն տարբեր առարկաների նկարներ կամ նմուշներ: Նա երեխաների համար հրատարակել է աշխարհի առաջին պատկերազարդ գիրքը: Լատիներենի ուսուցումը՝ որպես կենդանի լեզու աստիճանաբար նվազեց, և այն դարձավ դպրոցներում դասավանդվող սովորական առարկաներից մեկը:

16-18-րդ դարերի «քերականության դպրոցները» կենտրոնանում էին դասական լատիներենի ուսուցման քերականական տեսանկյան վրա: Առաջադեմ ուսանողները այնուհետև անցնում էին լատիներենը հռետորության հետ մեկտեղ[2]:

18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից լեզուների ուսումնասիրությունը մինչև 19-րդ դարը Եվրոպայի դպրոցներում ընդգրկված չէր ուսումնական պլանի մեջ: Հիմնված լինելով լատիներենի ակադեմիական ուսումնասիրության վրա՝ ուսանողները անընդհատ կատարում էին նույն առաջադրանքները, սովորում էին քերականական կանոններ և թարգմանում էին վերացական նախադասույթուններ: Բանավոր խոսքը զարգանում էր նվազագույն չափով, և ուսանողներից միայն պահանջվում էր տիրապետել գրավոր լեզվին՝ նամակները թիրախային լեզվով ապակոդավորելու համար: Այս մեթոդը հայտնի դարձավ ինչպես քերականական թարգմանություն[3]:

19 -20-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Սվիթը լեզվի ուսուցման մեջ կիրառական լեզվաբանույթան հիմնադիրն է

Օտար լեզվի դասավանդման մեջ նորորարություններ սկսեցին կիրառվել 19-րդ դարում և մեծ արագությամբ զարգացան 20-րդ դարում: Սա առաջացրեց մի շարք տարբեր և երբեմն հակասական մեթոդներ, և դրանց ստեղծողներից յուրաքանչյուրը պնդում էր, որ իր մեթոդը ավելի լավն է քան մյուսներինը: Կիրառական լեզվաբանությամբ զբաղվող մարդկանցից առաջինները Ժան Մանեսկան, Հենրիխ Գոթֆրիդ Օլեդորֆը, Հենրի Սվիթը, Օտտո Ջեսպերսենը և Հարոլդ Պալմերն էին: Նրանք զբաղվում էին լեզվի դասավանդման սկզբունքների և մոտեցումների ուսումնասիրությամբ[4]:

20-րդ դարում օտար լեզվի կրթության պատմությունը և դասավանդման մեթոդները կարելի է համարել կատարյալ ձախողում: ԱՄՆ-ում շատ քիչ համալսարաններ կան, որտեղ լեզուն համարվում է «նվազագույն մասնագիտական հմտություն»: Նույնիսկ դոկտորական աստիճանի համար պահանջված «ընթերցելու գիտելիքները» համեմատելի են 2-րդ դասարանի աշակերտների ընթերցելու կարողությունների հետ, և անգլախոս շատ քիչ հետազոտողներ կան, ովքեր կարողանում են ձեռք բերել ինֆորմացիա անգլերենից բացի որևէ այլ լեզվով: Նույնիսկ որոշ լեզվաբաններ կան, ովքեր տիրապետում են միայն մեկ լեզվի[5]:

Ինչևէ, ծիծաղաշարժ մեծ վկայություն կա, որը ցույց է տալիս, որ երկրորդ կամ օտար լեզու սովորելը հեշտ է, սակայն պարզ երևում է, որ մեծ անհամապատասխանության կա այս դեպքերի և լեզվական ծրագրերի ձախողումների միջև: Սա երկրորդ լեզվի ձեռք բերման մասին ուսումնասիրությունները դարձնում է բավականին էմոցիոնալ: Հին մեթոդները և մոտեցումները, այդ թվում քերականական թարգմանությունը, ծիծաղի առարկա են դառնում, մինչդեռ ներկայումս շարունակում են ի հայտ գալ նոր, ավելի լավ մեթոդներ այս հարցին նոր լուծում տալու համար:

Լեզվի ուսուցման վերաբերյալ շատ գրքերում թվարկվում են այն մեթոդները, որոնք կիրառվում էին անցյալում, և որոնց վերջում նշվում են հեղինակի նոր մեթոդները: Այս մեթոդները հաճախ հեղինակների հորինած մեթոդերն են, քանի որ գրողները սովորաբար թերահավատորեն են վերաբերվում են հին մեթոդներին, և այն հանգամանքին, որ դրանցից կարելի է օգուտ քաղել և օգտագործել դրանք հետագայում: Օրինակ՝ նկարագրողական լեզվաբանները առանց տատանվելու պնդում են, որ իրենց աշխատանքից առաջ կիրառված լեզվի ուսուցման մեթոդները գիտական ոչ մի հիմք չունեն: Ինչևէ, փաստերը ցույց են տալիս հակառակը: Հաճախ ենթադրվում է նաև, որ հին մեթոդները լիովին անօգուտ էին և լիովին վերացել են, սակայն իրականում այդ մեթոդները մինչ այժմ էլ կիրառվում են[6]:

Լեզվի ուսուցման ոլորտում միշտ եղել են երկու հիմնական ճյուղեր՝ գործնական և տեսական, և այս երկուսը ունեցել են լիովին անջատ պատմություն, և որոնցից յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում մյուսից առաջ է անցել: Գործնական ճյուղի կողմնակից հետազոտողների շարքում են Ջեսպերսենը, Փալմերը և Լեոնարդ Բլումֆիլդը, ովքեր աջակցում են քերականական և այլ կաղապարների ընդօրինակմանն ու կրկնությանը: Տեսական ճյուղի կողմնակիցներն են Ֆրանսուա Գուանը, Բերլիցը և Էմիլի Դե Սաուզը, ում՝ լեզու սովորելու վերաբերյալ ռացիոնալիստական տեսությունները համընկնում են Նոամ Չոմսկիի և այլոց լեզվագիտական աշխատանքների հետ: Սա նպաստել է լեզվի ուսուցման ավելի շատ մեթոդների ստեղծմանը: Այս մեթոդներով սովորողները կարողանում են որևէ լեզվով արտահայտել իմաստալից և քերականորեն ճիշտ ձևավորված միտք: Սա գալիս է այն ռացիոնալ դիրքորոշումից, որ մարդը ծնվել է մտածելու համար, և լեզվի կիրառումը բնորոշ է միայն մարդուն: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մարդկային բոլոր լեզուներում կան միանման հատկանիշներ, կա մի տեսակետ, որ բոլոր մարդիկ և լեզուները կիսում են համընդհանուր քերականություն, որը առկա է մեր ուղեղի կառուցվածքում: Սա թույլ է տալիս մեզ կազմել նախադասություններ, որոնք երբևէ չենք լսել, սակայն տվյալ լեզվի քերականությունն իմանալու շնորհիվ մարդիկ կարող են լիովին հասկանալ այն:[7]

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում լեզվական կրթությունը դպրոցներում զարգացել և ամբողջ աշխարհում դարձել է ուսումնական պլանի մի մաս: Որոշ երկրներում լեզուն դարձել է հիմնական առարկաներից մեկը:

Որոշ երկրներում, օրինակ Ավստրալիայում, այժմ այնքան սովորական է դարձել դպրոցներում լեզու դասավանդելը, որ լեզվական կրթության առարկան անվանում են LOTE (Language Other Than English) հապավումով, որը նշանակում է անգլերենից բացի այլ լեզու: Անգլախոս երկրներում ամենատարածված օտար լեզուներն են ֆրանսերենը, իսպաներենը և գերմաներենը[8]։

Լեզվի ուսուցումը դասարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվական կրթությունը իրականացվում է կամ որպես հանրակրթական դպրոցի առարկա, կամ էլ որպես մասնագիտացված լեզվական դպրոցի առարկա: Լեզու դասավադելու բազմաթիվ մեթոդներ կան: Դրանցից որոշները լիովին մոռացվել են, իսկ մյուսները շարունակվում են լայնորեն կիրառվել: «Մոտեցում», «մեթոդ» և «տեխնիկա» տերմինները ստորակարգային գաղափարներ են:

Մոտեցումը լեզվի և այն սովորելու բնույթի մասին դիտարկումների խումբ է, սակայն այն չի ներառում գործընթացը և չի ներկայացնում մանրամասներ այն մասին, թե ինչպես է պետք այդ դիտարկումները իրականացնել դասարանում:

Կան երեք հիմնական մոտեցումներ.

  1. Ըստ կառուցվածքային տեսակետի՝ լեզուն կառուցվածքայնորեն կապված տարրերի համակարգ է, որ արտահայտում է իմաստ;
  2. Ըստ գործառույթային տեսակետի՝ լեզուն միջոց է որևէ գործառույթ իրականացնելու , օրինակ՝ որևէ բան խնդրելու համար;
  3. Ըստ ինտերակտիվ տեսակետի՝ լեզուն միջոց է հասարակական հարաբերությունների ստեղծման և պահպանման համար՝ կենտրոնանալով հաղորդակցման ընթացքում շարժումների, գործողությունների, բանակցության և փոխազդեցության վրա:[9]

Մեթոդը լեզուն՝ որպես սովորելու նյութ ներկայացնելու նախագիծ է և պետք է հիմնված լինի որևէ մոտեցման վրա: Մոտեցումը մեթոդի վերածելու համար անհրաժեշտ է նախագծել ուսուցողական համակարգ՝ հաշվի առնելով դասավանդման նպատակը, կատարվելիք առաջադրանքների բնույթը, աշակերտների դերը, ուսուցիչների դերը և այն, թե ինչպես պետք է ընտրել և դասակարգել բովանդակությունը:

  1. Կառուցվածքային մեթոդներ են քերականական թարգմանությունը և լսողալեզվական մեթոդները;
  2. Գործառույթային մեթոդներ են բանավոր մոտեցումը կամ իրավիճակային լեզվի ուսուցումը;
  3. Ինտերակտիվ մեթոդներ են ուղղակի մեթոդը, հաղորդակցային լեզվի ուսուցումը և այլն:

Տեխնիկան շատ հատուկ, կոնկրետ ճարպկություն կամ հնարք է, որը հնարավորություն է տալիս միանգամից հասնել նպատակին: Սրանք առաջացել են կառավարման մեթոդից և մոտեցումից:[10]

Առցանց և ինքնուրույն ուսուցման կուրսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում ներկայումս առկա են հարյուրավոր լեզուների ուսուցման ծրագրեր, որոնք տարբեր գների համապատասխան առաջարկում են տարբեր մեթոդներ[11]։

Աուդիո ձայնագրություններ և գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիո ձայնագրություններն արվում են լեզվակիրների կողմից, որը օգնում է սովորողներին բարելավել իրենց առոգանությունը[12]։ Որոշ ծրագրերում հնարավորություն է տրվում դադարեցնել ձայնագրությունը և կրկնել լսածը: Սա նման է որևէ երգ սովորելուն[13]։

Աուդիո ձայնագրությունները ևս կիրառվում են տարբեր մեթոդներով և տեղադրված են կայքերում, ծրագրերում և սկավառակներում: Աուդիո ձայնագրություններից շատերը սովորեցնում են թիրախային լեզվի բառերը՝ բացատրելով նշանակությունը սովորողի լեզվով: Մեկ այլ տարբերակ է բառերը բացատրել նկարների կամ էլ ձայնային էֆեկտների միջոցով:

Դեռևս հին ժամանակներից հրատարակվել են լեզվի ուսուցման գրքեր, որոնք սովորեցնում են բառապաշար և քերականույթուն[14]։ Ամենապարզ գրքերը զրուցարաններն են, որոնցում գրված են հաճախ օգտագործվող կարճ արտահայտություններ: Դրանք նախատեսված են ճանապարհորդների, խոհարարների, ընդունարանի աշխատողների համար, ում հարկավոր է հատուկ բառապաշար: Ավելի ամբողջական գրքերը ներառում են առաջադրանքներ, քերականություն, թարգմանություն և մեծ բառապաշար:

Համացանց և ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրերը, ի տարբերություն գրքերի և աուդիո ձայնագրությունների, կարող են հաղորդակցվել սովորողների հետ.

  1. Որոշ ծրագրեր ձայնագրում են սովորողին, վերլուծում են արտասանությունը և մեկնաբանություն են թողնում;[15]
  2. Ծրագիրը կարող է գտնել այն բնագավառը, որում թերանում է սովորողը, և տրամադրել հոնց այնպիսի վարժություններ, որոնք կօգնեն ամրապնդել հենց այդ ոլորտի գիտելիքները:
  3. Ծրագիրը կարող է արտասանել բառերը թիրախային լեզվով և ցույց տալ դրանց նշանակությունը նկարների միջոցով: Այս դեպքում ծրագրի լեզուն միայն թիրախային լեզուն է[16]։

Կայքերը տրամադրում են լեզվի ուսուցման համար անհրաժեշտ ծառայություններ: Որոշ կայքեր նախագծված են հատուկ լեզու սովորելու համար:

  1. Որոշ ծրագրեր աշխատում են հենց կայքերի միջոցով, որի առավելույթունն է ներբեռնումներից խուսափումը, իսկ թերությունը ինտերնետ կապի պարտադիր առկայությունն է ;[17][18][19]
  2. Որոշ հրատարակողներ օգտագործում են կայքեր՝ տարածելու համար աուդիո ձայնագրությունները, տեքստերը, որոնք հետագայում կարելի է օգտագործել առանց ինտերնետ կապի;
  3. Որոշ կայքեր առաջարկում են լեզու սովորելու տարբեր խաղեր, օրինակ՝ փազլներ, հանելուկախաղեր, խաչբառեր և այլն:
  4. Լեզու սովորելու կայքերը հնարավորություն են տալիս շփվել լեզվակիրների հետ ամբողջ աշխարհից և զարգացնել լեզուն կենդանի շփման միջոցով: Կայքերի օգտատերերը միմյանց հետ շփվում են տեքստային և վիդեո հաղորդագրությունների միջոցով: Մեկ այլ առավելություն է այն, որ լեզվակիրների հետ շփվելիս կարելի է սովորել ոչ միայն գրական լեզուն, այլև տվյալ լեզվի խոսակցական բառապաշարը և ժարգոնը[20][21]։

Այլ կայքեր ևս օգնում են սովորել լեզուներ, չնայած նախագծված չեն հենց այդ նպատակով.

  1. Բոլոր երկրներն ունեն իրենց լեզուներով կայքեր: Դրանք են՝ լրատվական, սոցիալական, գրականության, երաժշտության և այլ կայքերը: Լեզու սովորելու համար այս կայքերը կարող են շատ օգտակար լինել, մանավանդ նրանց համար, ովքեր որոշ չափով արդեն տիրապետում են լեզվին, և այս կայքերից կարող են օգտվել՝ առանց իրենց լեզվով բառերի կամ նախադասությունների իմաստը ստանալով:
  2. Թարգմանության կայքերը թույլ են տալիս օգտատերերին օտար լեզվով գրված տեքսետր կամ բառերը թարգմանել իրենց լեզվով կամ էլ հակառակը՝ իրենց լեզվով գրված տեքստը թարգմանել թիրախային լեզվով:
  3. Խոսքի սինթեզը կամ տեքստից- խոսք ապահովող կայքերը թույլ են տալիս սովորողներին լսել օտար լեզվով գրված որևէ անծանոթ բառի արտասանությունը:
  4. Կան կայքեր, որոնք նախատեսված են ուսուցիչների համար, ովքեր այդտեղ կարող են գտնել դասագրքեր, առաջադրանքներ և այլն:

Որոշ կայքեր անվճար են, սակայն կան կայքեր, որոնց ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել:

Սովորելու ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզու սովորելու գործընթացում շատ կարևոր է որևէ ռազմավարության մշակումը, որը կօգնի ավելի հեշտ ընկալել լեզուն:

Լսելը՝ որպես սովորելու մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անշուշտ, սովորելու համար անհրաժեշտ է լսել,[22] սակայն այլ բան է ուղղակի լսելը, իսկ մեկ այլ բան է լեզուն սովորելու նպատակով ուշադիր լսելը: Վերջինս կարող է համարվել լեզուն սովորելու հատուկ մեթոդ:

Ընթերցանությունը՝ որպես սովորելու մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ կարդում են որևէ տեքստ հասկանալու համար դրա նշանակությունը: Լեզու սովորելիս կարելի է որպես մեթոդ ընտրել ընթերցանությունը՝ քերականությունը հասկանալու և նոր բառապաշար ձեռք բերելու համար[23]։

Բառապաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանությունը և հիշելն ու կրկնօրինակելը լեզու սովորելու ավանդական մեթոդներն են: Կան այլ ռազմավարություններ, օրինակ՝ կռահումը՝ հիմնված համատեքստային հուշումների վրա, խաչբառերը, որոնց միջոցով կարելի է ձեռք բերել բառապաշար[24]։

Կոդի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոդի փոփոխությունը, այն է՝ հաղորդակցման ընթացքում մի լեզվից մյուսը անցնելն է: Այս ռազմավարությունը բնորոշ է հատկապես երկլեզվանիներին[25]։

Դասավանդման ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը ուսուցումը միավորում է դեմառդեմ կրթությունը և հեռահար դասավանդումը: Այն վերջին տարիներին անգլերենի ուսուցման մեջ մեծ դեր է խաղացել: Որոշ մարդիկ միախառնված կրթություն ասելով նկատի ունեն այլ գործողությունների հետ միաժամանակ ուսուցումը: Օրինակ՝ խաղաքարտերով խաղալիս կարելի է սովորել թվերը:

Հմտությունների ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվական հմտությունները չորսն են՝ լսողություն, բանավոր խոսք, ընթերցանություն և գրավոր խոսք: Սակայն այժմ հմտությունների մեջ ընդգրկում են նաև նկարագրելու, պատմելու և վերաշարադրելու ունակությունները: Ավելին, հմտությունների շարքում կարելի է նաև նշել սովորելու ունակությունները, այսինքն սովորողի մշակած հատուկ մեթոդները, որոնք նա կարողանում է կիրառել որևէ բան սովորելու համար[26]։

1970-1980-ական թվականներին չորս հիմնական հմտությունները դասանադվում էին խիստ հերթականությամբ: Օրինակ՝ լսողությունը դասավանդվում բանավոր խոսքի դասավանդումից առաջ: Սակայն, ավելի ուշ մարդիկ հասկացել են, որ մենք միաժամանակ օգտագործում ենք տարբեր հմտություններ: Բանավոր խոսքի կարևորությունը հաճախ ավելի ցածր է դասվում քան գրավոր խոսքինը:[27] Սա հավանաբար այն պատճառով է, որ բանավոր խոսք սովորեցնելն ավելի դժվար է: Գրավոր խոսքի վերաբերյալ բազմաթիվ դասագրքեր կան, սակայն շատ քիչ են ճիշտ արտասանություն սովորեցնող գրքերը:

Վերջերս դասագրքերում շատ են հանդիպում այնպիսի առաջադրանքները, որոնք անհրաժեշտ է կատարել խմբերով կամ էլ զույգերով: Այսպիսի առաջադրանքների շնորհիվ ավելի շատ աշակերտներ են ինտեգրվում սովորելու գործընթացի մեջ: Առավելությունն այն է, որ այս դեպքում գործում է հասակակիցների՝ միմյանց սովորեցնելու և օգնելու գործընթացը: Սակայն այս դեպքում դժվար է հետևել, որ բոլորը հավասարապես անեն աշխատանքը:[28]

Սենդվիչի տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար լեզվի դասավադման մեջ «սենդվիչի տեխնիկայի» դեպքում մայրենի լեզվի որևէ արտահայտության՝ օտար լեզվով թարգմանված տարբերակը դրվում է մայրենի լեզվով նույն արտահայտությունների միջև և կրկնվում է այնքան, մինչև աշակերտը սովորի օտար լեզվի անծանոթ արտահայտությունը: Բանաձևն ունենում է հետևյալ տեսքը՝

Ա2-Ա1-Ա2, որտեղ Ա2-ը մայրենի լեզվով արտահայտությունն է, իսկ Ա1-ը նույն արտահայտության համարժեքն է օտար լեզվում:

Օրինակ՝

թույլ տվեք փորձել - lass mich versuchen - թույլ տվեք փորձել

Մայրենի լեզվի անդրադարձում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրենի լեզվի անդրադարձումը դասավանդման նպատակով գրական և ճիշտ թարգմանության փոխարինումն է բառացի թարգմանությամբ: Նպատակը օտար լեզվի դարձվածքները թափանցիկ և հասկանալի դարձնել սովորողների համար և օգնել նրանց վերլուծել քերականական կառուցվածքը կամ էլ դարձվածքի նշանակության հետ կապը:

Հետկցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետկցումը մի մեթոդ է, որը կիրառվում է բարդ և բազմավանկ բառեր սովորելու համար[29]։ Այս դեպքում ուսուցիչը արտասանում է բառի վերջին վանկը, աշակերտները կրկնում են այն, այնուհետև ուսուցիչը աստիճանաբար կցում է նոր վանկեր[30]։

Լեզվի ուսուցումը ըստ տեղանքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած լեզու սովորելու մեթոդները և տեխնիկաները բոլորի համար նույնն են, լեզվի ուսուցումը տարբեր տարածաշրջաններում կարող է տարբեր կերպ իրականացվել: Տարբեր են նաև տարբեր տարածաշրջաններում հաճախ դասավանդվող լեզուները: Օրինակ՝ ԱՄՆ-ում ամենաշատ դասավանդվող օտար լեզուն իսպաներենն է, իսկ Ավստրալիայում՝ Իտալերենը և մանդարինը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phillips, J. K. (2007). Foreign Language Education: Whose Definition?. The Modern Language Journal, 91(2), 266–268. ISSN 00267902
  2. Richards Jack C., Theodore S. Rodgers (2001)։ Approaches and Methods in Language Teaching։ Cambridge UK: Cambridge University Press։ ISBN 0-521-00843-3 
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Diller Karl Conrad (1978)։ The Language Teaching Controversy։ Rowley, Massachusetts: Newbury House։ ISBN 0-912066-22-9 
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Diller2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Diller3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «American Council on the Teaching of Foreign Languages»։ www.actfl.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին։ Վերցված է 2016-05-18 
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards4 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Richards5 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. «Reviews of Language Self-Study Courses: Comparison, Problems, Ratings»։ Lang1234։ Վերցված է հուլիսի 17, 2012 
  12. «Good Accents»։ Lang1234։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2012 
  13. «Shadowing Step by Step»։ ForeignLanguageExpertise.com։ Վերցված է հուլիսի 17, 2012 
  14. «Workers and Guests Have Different Language Needs in a Hotel»։ ապրիլի 20, 2013։ Վերցված է մայիսի 3, 2014 
  15. «Scoring Your Pronunciation»։ Lang1234։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2012 
  16. «Language Guide»։ Language Guide։ Վերցված է հուլիսի 17, 2012 
  17. «What We Can Learn From Foreign Language Teaching In Other Countries»։ Center for Applied Linguistics։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-10-ին։ Վերցված է մայիսի 8, 2012 
  18. «Google Translate»։ Վերցված է մայիսի 3, 2014 
  19. «Bing Translator»։ Microsoft։ Վերցված է մայիսի 3, 2014 
  20. Dorveaux Xavier (հուլիսի 15, 2007)։ «Study and teach in Second Life»։ iT's Magazines։ Վերցված է հուլիսի 15, 2007 
  21. Dorveaux Xavier (հուլիսի 15, 2007)։ «Apprendre une langue dans un monde virtuel»։ Le Monde։ Վերցված է հուլիսի 15, 2007 
  22. Andrew Weiler: focused listening
  23. Andrew Weiler: strategy of reading
  24. Andrew Weiler: How to remember vocabulary
  25. Butzkamm, Wolfgang (1998). "Code-Switching in a Bilingual History Lesson: The Mother Tongue as a Conversational Lubricant". International Journal of Bilingual Education and Bilingualism 1:2, pp. 81–99.
  26. Holden Susan, Mickey Rodgers (1998)։ English language teaching։ Mexico City: DELTI։ ISBN 968-6820-12-4 
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Holden2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Holden3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. "Backchaining." Glossary. Retrieved April 4, 2009, from http://www.usingenglish.com/glossary/backchaining.html
  30. "Backchaining." Teaching English. Retrieved April 4, 2009, from http://www.teachingenglish.org.uk/think/knowledge-wiki/backchaining