Հունական գաղութացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունական գաղութները (կարմիր գույնով) մ.թ.ա. IV դարում

Հունական գաղութացում․ հին հույների տարաբնակեցումը Միջերկրական ծովի և Սև ծովի ափերին[1][2]։ Հունական գաղութացման դարաշրջանն ընդգրկում է մ.թ.ա. VIII-VI դարերը՝ պոլիսային համակարգի ձևավորման ժամանակ[1]։ Հունաստանում այս գործընթացը ստացել է «հունական մեծ գաղութացում» անվանումը[2]։

Դորիացիները և իոնացիները տեղակայված էին Միջերկրական ծովի հյուսիսային ափին, այնուհետև, հայտնվեցին նաև Սև ծովում։

Այնուամենայնիվ հույները չէին զբաղվում նոր հողերի բացահայտմամբ, այլ հետևում էին փյունիկացիների արդեն տրորված ճանապարհներով՝ տեղահանելով նախորդներին։ Բացի այդ, նրանք չեն ուսումնասիրել նոր հողերի խորքը՝ սահմանափակվելով ափերին իրենց ներկայությամբ։ Գոյություն ունենալով կրետե-միկենյան դարաշրջանում, Հունաստանի քաղաքական միասնականությունը վերկանգնված չէր։ Մեծ թվով պոլիսներ վերահսկելով իրենց տարածքները, ունեցել են ամենատարբեր կառավարման եղանակներ՝ տիրանիա (բռնապետություն), օլիգարխիա (խմբիշխանություն), (այդ թվում տիմոկրատիա)) և դեմոկրատիա (ժողովրդավարություն)։

Գաղութները տեղահանվում էին առաջին հերթին հիմնականում մայրցամաքային Հունաստանի պոլիսներում հողերի սակավության պատճառով։ Առաջին հերթին դա պայմանավորված էր ինչպես պոլիսների աճող բնակչությամբ, այնպես էլ մի քանի ժառանգների միջև հողի սեփականության մասնատումն արգելող օրենքների առկայությամբ[3]։

Աստվածային պատժամիջոցները պահանջվում էին ցանկացած լուրջ պետական նախաձեռնության համար, բայց այդ հատկապես անհրաժեշտ էր նոր կարգավորումներ հաստատելիս։ Պոլիսների բնակիչները, որոնք որոշել էին հիմնել գաղութ, որպես կանոն, դիմել էին Դելփյան տաճարին, որի քահանաները ավանդաբար նշում էին ապագա գաղութի հիմնադրման վայրը կամ տալիս էին այլ (երբեմն երկիմաստ) ցուցումներ[4][5]։ Այսպիսով, հնարավոր է, որ գաղութացման ուղղությունը (բայց ոչ հենց գաղութացումը) կենտրոնացված բնույթ ուներ[6]։ Միևնույն ժամանակ, գաղութացման ուղղության փոփոխությունը կարող է կապված լինել Լելանտի պատերազմում երկու կոալիցիոն պոլիսների թշնամանքի հետ։ Չալկիդան և Կորնթոսը, իրենց հակառակորդներին տեղահանելով Սիցիլիայի գաղութացման ասպարեզից, նպաստեցին հին հունական գաղութացման նոր ուղղության ձևավորմանը՝ հյուսիսարևելքում, Մարմարայի և Սև ծովերում[7]։ Հայտնի է, որ այս ուղղությամբ շատ գաղութներ դուրս բերվեցին հենց Չալկիդայի և Կորնթոսի թշնամիների կողմից[7]։

Նոր հողերը աստիճանաբար գաղութացան, ուստի մինչև բռնակալության հաստատումը, Կորնթոսը նախ մի քանի գաղութ դուրս բերեց Կորթոսյան ծոցի ափերին, ապա՝ Իոնյան ծովի կղզիներում, և միայն դրանից հետո հիմնադրեց Սիրակուզը՝ Սիցիլիայում[8]։ Կորթոսում բռնապետերի կառավարման շրջանում գաղութացման քաղաքականությունը որոշվում էր ռազմավարական նկատառումներով։ Հունաստանին վերամշակման և հումքի համար հողի սակավության ավանդական խնդիրները լուծելուց բացի, Կորնթոսի բռնակալներն իրենց առջև խնդիր դրեցին ապահովել արևմտյան ուղղությամբ ռազմավարական գերակայությունը։ Գաղութացման ալիքի ֆոնին բացառություն էր մայցամաքային Սպարտան։ Սպարտացիները հիմնել էին միակ գաղութը Իտալիայի հարավում՝ Տարենթում։ Բայց հետագայում որոշեցին լուծել խնդիրները, որոնք ընդհանուր էին այդ ժամանակ հունական բոլոր պոլիսների համար (հողի սակավություն և գերբնակեցում), Պելոպոնեսում նոր հողեր նվաճելու և սեփական պոլիսի կառուցվածքը փոխելու ճանապարհով։

Սիցիլիայի հունական գաղութը՝ նվիրված Հերային, որը կառուցվել է մ.թ.ա. V դարում:

Հունական գաղութացման հիմնական ուղղություններն էին՝ «Մեծ Հունաստան» (Հարավային Իտալիա), Սիցիլիա, Սև ծովի ափեր, Արևելյան Միջերկրական ծով (Կիպրոս և Փոքր Ասիայի արևելյան ափեր), Կիրեն, Եգիպտոսում Նեղոսի գետաբերան և Միջերկրական ծովի հյուսի-արևմտյան մաս։ Այս ուղղությունները միավորված էին երեք խմբի՝ արևմտյան (առավել ակտիվ գաղութների աճով), հյուսիսարևելյան (ակտիվությամբ երկրորդը) և հարավ-արևելք ու հարավային։ Երբեմն պատահում էր, որ գաղութարարները չէին կարողանում գաղութ հիմնել ցանկալի վայրում, և նրանք ստիպված էին փոխել ոչ միայն տեղը, այլև գաղութի դուրս գալու շրջանը (օրինակ՝ Էրեթրիայի գաղութարարները, որոնք չկարողացան գաղութ հիմնել Կերկիրայի վրա, գաղութ հիմնեցին Թրակիայում)[9]։ Մ.թ.ա. VIII-VI դարերում գաղութացմանը մասնակցում էին նաև պոլիսները, ոորոնք ոչ վաղ անցյալում գաղութներ էին, ինչպես օրինակ Միլետոսը, որը Սև ծովի ափին հիմնել է մինչև 90 գաղութ[10]։ Բացի այդ, մասնակցեցին նաև հետագա գաղութացմանը, որոնք անմիջականորոն հիմնադրվել էին հունական Մեծ գաղութացման ժամանակաշրջանում (օրինակ Ագրագանդը, որը հիմնադրվել է Գելայի և Սիրակուզի գաղութի կողմից)։

Գաղութարարների մեծ մասը, որպես կանոն, աղքատ և սակավահող քաղաքացիներ էին, քաղաքական ասպարեզում հաղթած ընտանիքների կրտսեր որդիները, ինչպես նաև այլ պոլիսների բնակիչներ[11]։ Գաղութարարները, որոնք մասնակցել էին նոր գաղութի հիմնադրմանը, պետք է ավտոմատ կերպով ստանային հող՝ մշակելու համար և նոր գաղութում քաղաքացիություն[12]։ Գաղութի հիմնումը ղեկավարում էր հատուկ ընտրված անձը՝ օկիստը։ Գաղութի հիմնումից հետո, մետրոպոլիտենից բերվում էր սրբազան օջախի կրակը և տեղի աստվածությունների պատկերները[13]։ Գաղութների բնակիչները մշտապես սերտ կապեր են պահպանել մետրոպոլիտենի հետ, անհրաժեշտության դեպքում նաև օգնություն ցուցաբերել։ Չնայած դրան, գաղութներն ի սկզբանե հանդես են եկել որպես անկախ պոլիսներ[11]։ Այդ պատճառով էլ, երբ բախվում էին շահերը մետրոպոլիտենի և գաղութի, ապա երկու պոլիսներն էլ կարող էին խաղաղ բարեկամական և եղբայրական հարաբերություններից անցում կատարել դեպի միմիյանց միջև բաց կոնֆլիկտի, ինչպես պատահեց Կորնթոսի և Կերկիրայի միջև։

Բազմաթիվ գաղութների ստեղծումը նպաստեց առևտրի զարգացմանը, այնքանով, որ որոշ գաղութներ հիմնվել էին այդ տարածքում՝ մետրոպոլիտենի ռազմավարական գերակայությունը ապահովելու համար[14]։ Գաղութները մայրացամաքային պոլիսներ էին արտահանում հացահատիկ (առաջին հերթին Մեծ Հունաստանից և Սևծովյան շրջանից) և ավելի քիչ չափով գինի՝ հիմնականում հումք։ Իր հերթին գաղութներ են արտահանվել երկաթ և երկաթի արտադրանքներ, ինչպես նաև բրդյա գործվածքներ, կերամիկա և այլ արհեստագործական ապրանքներ[15][16]։ Սկզբում հունական գաղութների ներսում առևտուրը գլխավորում էր Աջանիան, որի բնակիչները հմուտ նավաստիներ էին, բայց շուտով նրան դուրս մղեցին Կորնթոսը և Չալկիդան, որոնք ի տարբերություն Աջանրայի․ ուներին մեծ թվով գաղութներ։ Միայն նրանցից հետո Աթենքը ծովային առևտրում առաջատար դարձավ ։

Գաղութների շնորհիվ հունական պոլիսները կարողացան վերացնել մայրցամաքային Հունաստանի գերբնակեցումը, զգալիորեն ավելացնել առևտրի ծավալը և նախապայմաններ ստեղծել Միջերկրական ծովում հույն վաճառականների գերիշանության համար, ինչպես նաև ընդլայնել հունական մշակույթի տարածումը։ Ենթադրվում է, որ հենց գաղութացման ժամանակ հիմնվել են մի քանի հարյուր գաղութներ, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 1․5-2 միլիոն[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Колонии античные // Кварнер — Конгур. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 12).
  2. 2,0 2,1 Колонии античные / Стрелков А. В. // Киреев — Конго. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 525. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 14). — ISBN 978-5-85270-345-3.
  3. «Л. А. Пальцева — Лелантская война и начало колонизации / Из истории архаической Греции: Мегары и мегарские колонии — СПб., 1999»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-25-ին։ Վերցված է 2020-08-16 
  4. Обсуждение роли Дельф в греческой колонизации см. у У.Дж. Форреста в его разделе об архаических Дельфах в книге: Кембриджская история древнего мира. Т. III, ч. 3: Расширение греческого мира. М., 2007. С. 362—381.
  5. «См. также: Л. А. Пальцева — Дельфийский оракул и колонизация / Из истории архаической Греции: Мегары и мегарские колонии — СПб., 1999»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-17-ին։ Վերցված է 2020-08-16 
  6. Куманецкий, К. — История культуры Древней Греции и Рима. — М.:"Высшая школа", 1990
  7. 7,0 7,1 «Л. А. Пальцева — Основание Астака / Из истории архаической Греции: Мегары и мегарские колонии — СПб., 1999»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-25-ին։ Վերցված է 2020-08-16 
  8. Жестоканов С. М. Колонизационная политика коринфских тиранов // Вестник СПбГУ. Сер. 2, 1996, вып. 2 (№ 9)
  9. «Л. А. Пальцева — Лелантская война и начало колонизации / Из истории архаической Греции: Мегары и мегарские колонии — СПб., 1999»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-25-ին։ Վերցված է 2020-08-16 
  10. Куманецкий, К. — История культуры Древней Греции и Рима. — М.:"Высшая школа", 1990
  11. 11,0 11,1 История Древней Греции. Учебник под ред. В. И. Кузищина. — Москва, 1996
  12. «Л. А. Пальцева — Лелантская война и начало колонизации / Из истории архаической Греции: Мегары и мегарские колонии — СПб., 1999»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-25-ին։ Վերցված է 2020-08-16 
  13. Куманецкий, К. — История культуры Древней Греции и Рима. — М.:"Высшая школа", 1990
  14. Жестоканов С. М. Колонизационная политика коринфских тиранов // Вестник СПбГУ. Сер. 2, 1996, вып. 2 (№ 9)
  15. Куманецкий, К. — История культуры Древней Греции и Рима. — М.:"Высшая школа", 1990
  16. 16,0 16,1 История Древней Греции. Учебник под ред. В. И. Кузищина. — Москва, 1996