Մալթայի օրդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալթայի օրդեն
flag of the Sovereign Military Order of Malta? Զինանշան
Flag of the Order of St. John (various).svg
Coat of arms of the Sovereign Military Order of Malta (variant).svg
Europe location VAT.png
Կարգավիճակsubject of international law?, Հոգևոր ասպետական միաբանություններ, hospitaller order?, երկիր և microstate?
Պետական լեզուիտալերեն
ՄայրաքաղաքՄալթայական ամրոց և Հռոմ
ՀիմնAve Crux Alba?
ԿարգախոսTuitio Fidei et Obsequium Pauperum, Defence of the faith and assistance to the poor և Защита на вярата и помощ на бедните
Հիմնադրված է1070 թ.
ԱրժույթՄալթական սկուդո
Ժամային գոտիUTC+1
orderofmalta.int

Մալթայի օրդեն կամ Սուրբ Հովհաննեսի, Երուսաղեմի, Հռոդոսի ու Մալթայի ինքնիշխան ռազմական հյուրընկալ օրդեն (իտալ.՝ Sovrano Militare Ordine Ospedaliero di San Giovanni di Gerusalemme di Rodi e di Malta, լատ.՝ Supremus Militaris Ordo Hospitalarius Sancti Ioannis Hierosolymitani Rhodiensis et Melitensis)[1], հռոմեական կաթոլիկ եկեղեցու եկեղեցական ասպետական օրդեն։ Աշխարհում ամենահին ասպետական օրդենն է[2]։

Մալթայի օրդենը դիտորդ կազմակերպության դեր է կատարում ՄԱԿ-ում ու Եվրոպայի Խորհրդում[3][4]։ Դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 107 պետությունների հետ, որոնք հիմնականում պաշտպանվում են մեծ թվով դեսպանների միջոցով[5]։

Միջազգային իրավունքով Մալթայի օրդենը համարվում է պետության նման կազմավորում, ընդ որում, օրդենն ինքը պետության դիրքերից է հանդես գալիս[6]։ Մալթայի օրդենի ինքնիշխանությունը դիտարկվում է դիվանագիտական առաքելությունների ժամանակ, բայց ոչ որպես պետության ինքնիշխանություն[7]։ Երբեմն դիտարկվում է որպես գաճաճ պետություն[7]։

Օրդենը տրամադրում է սեփական անձնագրեր, տպում է սեփական թղթադրամ և նամականիշ։ Փոստային համաձայնություններ ունի մոտ 70-80 երկրների հետ[4]։ Օրդենի մեծ մագիստրոսը ծառայում է որպես պապական փոխարքա՝ Վատիկանի դիվանագետներին տրամադրելով դատավարական աջակցություն միջնորդությունների ժամանակ, միջազգային դիվանագիտության մեջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության ժամանակ[8]։ Որոշ գիտնականներ վիճարկում են օրդենի՝ ինքնիշխանության հավակնությունները[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդենի նախակարապետը հիմնադրվել է 1800 թվականին Երուսաղեմում Ամալֆիի խնամակալների կողմից, որը քրիստոնեական կազմակերպություն էր և հետապնդում էր Սուրբ հող ուխտագնացություն կատարած անտուններին, հիվանդներին կամ վիրավորներին օգնելու նպատակ։ 1099 թվականին, երբ Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Երուսաղեմը գրավվել է քրիստոնյաների կողմից, կազմակերպությունը վերածվել է կրոնական-ռազմական օրդենի՝ իր սեփական կանոնադրությամբ։ Օրդենի վրա պարտավորություն էր դրված պահպանելու սուրբ հողը։

1113 թվականի փետրվարի 15-ին Հռոմի Պասկալ II պապը իր կոնդակով ճանաչել է խնամակալների եկեղեցական օրդենի ինքնիշխանությունը՝ նրան իրավունք տրամադրելով ազատ ընտրել իր ղեկավարությանը՝ առանց աշխարհիկ ու եկեղեցական իշխանությունների միջամտության[4][10]։

Երբ մուսուլմանները գրավել են Սուրբ հողը, օրդենն իր գործունեությունը շարունակել է Հռոդոսում, որի գերիշխանն էր համարվում։ 1522 թվականին, երբ Հռոդոսն ընկել է, օրդենը տեղափոխվել է Մալթա կղզի, որը Սիցիլիայի իսպանական փոխարքայի վասալի կարգավիճակում էր։ 16-րդ դարում օրդենն ակտիվ պայքար է մղել օսմանյան, ինչպես նաև արաբական ու բերբերների զավթումների դեմ, որոնք գործում էին Միջերկրական ծովում և Օսմանյան կայսրության ակտիվ դաշնակիցներն էին։ Ֆիլիպ դե Պոինսին, որը 1639 թվականին Սենտ Քիթս կղզում (Ֆրանսիայի գաղութ) նահանգապետ էր նշանակվել, իր համազգեստը զարդարել է օրդենի խորհդանշաններով, քանի որ այդ ժամանակ նա օրդենի երևելի ասպետ էր։ 1651 թվականին խնամակալները «Ամերիկյան կղզիների ընկերությունից» ձեռք են բերել Սենտ Քիթս, Սեն Մարտեն և Սուրբ Բարդուղիմեոսի կղզիները[11]։ Օրդենի ներկայությունը Կարիբյան ծովում 1660 թվականին մթագնվել է Պոինսիի մահվամբ, որը որպես անձնական սեփականություն ձեռք էր բերել Սանտ Կրուզ կղզին և այն նվիրել սուրբ Հովհաննեսի օրդենի ասպետներին։ 1665 թվականին օրդենը Կարիբյան ծովի իր տարածքները վաճառել է «Ֆրանսիական արևմտահնդկական կազմակերպությանը»՝ դրանով վերջ դնելով իր ներկայությանը տարածքում։ Երբ Նապոլեոնը 1798 թվականին գրավել է Մալթան, ռուս կայսր Պավել I-ը օրդենի ասպետներին ապաստան է տրամադրել Սանկտ Պետերբուրգում։

1834 թվականին օրդենը հաստատվել է Հռոմի նոր շտաբ-բնակարանում։ Երկար ժամանակ օրդենի տիրապետության տակ են եղել Հռոմում մի շարք առանձնատներ։ 1998 թվականին Մալթայի կառավարությունը Ֆորտ Սանտ Անջելոն 99 տարի վարձակալության բացառիկ իրավունքով տրամադրել է օրդենին, ընդ որում կառույցին տրվել է էքստարածքի կարգավիճակ, և նշանակվել է նահանգապետ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայական ամրոցը Հռոմի Վիա դեի Կոնդոտի 8 հասցեում
Կամար Մագիստրոսական ամրոցի դարպասների մոտ

Ներկայումս Իտալիան ճանաչում է Մալթայի օրդենի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը, ինչպես նաև նրա արտերկրյա տարածքները Հռոմում (Մալթայական ամրոցը Հռոմի Վիա դեի Կոնդոտի փողոցում, Մագիստրոսական վիլլան Հռոմի Ավենտին բլրի վրա)[12]։ 1998 թվականից օրդենը տիրում է Սանտ Անջելո ամրոցին․ Մալթայի Հանրապետության հետ պայմանագիր է կնքվել 99 տարով՝ սկսած պայմանագրի կնքման պահից, որ այն օրդենի արտերկրյա տարածք է[12]։ Այսպիսով, օրդենն ունի պաշտոնական տարածք, որտեղ իրականացնում է սեփական վարչարարությունը, սակայն այս տարածքների փաստացի կարգավիճակը իրավաբանական աբստրակտ բանավեճերի տեղիք է տալիս (օրդենի սեփական տարածք, դիվանագիտական ներկայացուցչության տարածք՝ ժամանակավորապես հանձնված օրդենին)։

Փաստացիորեն օրդենն ազդեցիկ կառույց է, և նրա քաղաքական դիրքորոշումն այնպիսին է, որ մոտ ապագայում հազիվ թե հարց բարձրացվի նրա շտաբ-բնակարանի կարգավիճակի շուրջ։

Ավենտինի նստավայրում, որը կառուցվել է Ջովաննի Բատիստա Պիրանեզիի նախագծով, հատուկ ճեղքվածք է բացվել։ Կարծիք կա, որ այնտեղից երևում են երեք պետություններ՝ Վատիկանը (Սուրբ Պետրոսի տաճար), Իտալիան և Մալթայի օրդենը (նրան է պատկանում նստավայրը)։ Ճեղքվածքը հեշտ է տարբերակել ամրոցային պարզ կառույցում․ նրա մոտ միշտ հերթապահում են կարաբիներները[13]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

պատվի ու նվիրվածության ասպետ՝ համապատասխան հագուստով

Օրդենի տվյալներով նրա անդամ են հանդիսանում 13,500 մարդ, օրդենի կառուցվածքում առկա են նաև 20,000 կամավորներ և ավելի քան 20,000 բուժաշխատող[6]։ Օրդենի գլխավոր աստիճանավորներն ու դիվանագետներն ունեն օրդենի անձնագրեր։ Ընդհանուր առմամբ տրվել է 400 անձնագիր[4]։ Մալթայի օրդենի անձնագիրը ճանաչվում է շատ երկրների կողմից․ այդ անձնագիրն ունեցողը առանց վիազային ռեժիմի կարող է այցելել աշխարհի 32 երկիր[14]։

Օրդենի Սահմանադրության համաձայն՝ օրդենի անդամները բաժանվում են երեք կարգի։ Օրդենի բոլոր անդամները պետք է վարեն օրինակելի կենսակերպ՝ եկեղեցու պատվիրանների համապատասխան, և նվիրվեն օրդենի՝ հումանիտար օգնություն տրամադրելու աշխատանքներին։

Առաջին կարգի անդամները Արդարության ասպետներն են (Ճանաչված ասպետները և Ճանաչված եկեղեցական կապելաններ), որոնք աղքատության, ողջախոհության և հնազանդության երդում են տվել կատարելագործվելու համար՝ Կտակարանի պատվիրաններին համապատասխան։ Նրանք համարվում են կանոնիկ իրավունքի եկեղեցականներ, սակայն պարտադիր չէ, որ նրանք եկեղեցական համայնքում ապրեն։

Երկրորդ կարգի անդամները հնազանդության ասպետներն ու արդարության դոնատներն են, որոնք երդվել են լինել հնազանդ, պետք է ապրեն քրիստոնեության բարոյականության և օրդենի սկզբունքներով։ Արդարության դոնատները պետք է պահպանեն ասպետների համար նախատեսված սկզբունքները և օրդենի ու նրա անդամների նկատմամբ ունեցած պարտականությունները։ Նրանք բաժանվում են երեք ենթակարգի։

Երրորդ կարգի անդամները օրդենի անդամներ են, որոնք որևէ երդում, խոստում չեն ընդունում։ Նրանք պարտավորվում են քրիստոնեական օրինակելի կենսակերպ վարել և ակտիվ մասնակցություն ունենալ հիվանդներին խնամելու ու օրդենի սոցիալական օգնության ծրագրերին աջակցելու հարցում։ Նրանք բաժանվում են վեց ենթակարգերի։

Տարբեր դասերի ու կարգերի մեջ ընդունվելը սահմանվում է օրենսգրքով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդենն ունի ոչ առևտրական պլանային տնտեսություն: Եկամտի աղբյուրները նվիրաբերություններն են, սեփականությունից առաջացած եկամուտը (հատկապես Ավստրիայում և Իտալիայում ունեցած սեփականությունից)[4], ինչպես նաև նամականիշերի ու հուշադրամների վաճառքից ստացված գումարը:

Օրդենի միջին բյուջեն տարեկան 200 միլիոն եվրո է: Օրդենի կենտրոնական վարչական անդամների վարձատրությունը հոգում է օրդենն իր սեփական միջոցների հաշվին: Ամբողջ աշխարհում վճարումներ առաջանում են նաև այլ աղբյուրներից՝ դոնոր կառավարություններից, որոնք ճանաչում են կազմակերպության աշխատանքի արդյունքները, Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից: Եթե ստեղծվում է ծայրահեղ իրավիճակ՝ պայմանավորված բնական արհավիրքներով (ցունամի, երկրաշարժ), օրդենը կազմակերպում է մարդկանց փրկելու սեփական ծրագրեր, որի համար նույնպես գումար է հանգանակվում[4]:

Օրդենն ունի իր արժույթը՝ մալթական սկուդոն: Նրա կուրսը հետևյալն է՝ 1 սկուդո = 0,24 եվրո[15]: 2005 թվականից վճարման միավոր է նաև եվրոն:

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի օրդենի գործադիր մարմինը Ինքնիշխան խորհուրդն է, որը ներկացնում են խորհուրդը գլխավորող Մեծ մագիստրոսը, չորս անձինք, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում (մեծ կանցլեր, մեծ խնամակալ, մեծ կոմանդոր և ընդհանուր գանձարանի պահապան) և վեց այլ անձինք: Բացի Մեծ մագիստրոսից՝ մնացած բոլորն ընտրվում են հինգ տարի ժամանակով: Ինքնիշխան խորհուրդ հրավիրում է Մեծ մագիստրոսը: Խորհրդակցությունները տեղի են ունենում Մալթայի օրդենի նստավայրում տարվա մեջ վեց անգամ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ հրավիրվել:

Փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Մալթայի օրդենի Սահմանադրության 5-րդ կետի՝ իրավական հիմնական փաստաթղթերն են.

  • սահմանադրություն, Օրդենի օրենսգիրք՝ որպես կանոնիկ իրավունքի օրենսգիրք
  • մեծ մագիստրոսի օրենսդրական ակտեր
  • միջազգային համաձայնագրեր, որոնք ընդունված են 15-րդ հոդվածի երկրորդ բաժնի առաջին կետով
  • օրդենի ավանդույթներ
  • օրդենի օրենսգիրք այն դեպքերում, երբ նրա կարգավիճակը հակասում է գործող նորմերին[16]:

Օրդենի կանոնները հռչակող ամենահին մատյանը թվագրվում է 1253 թվականին[17]:

Պատմության ընթացքում երեք հիմնական փաստաթղթեր են զարգացել: Հարկ է նշել, որ փաստաթղթերն իրենց գոյության ողջ ընթացքում հենվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կանոնիկ օերնքների վրա: Այդ սկզբունքներն ընկած են օրդենի բոլոր իրավական ակտերի հիմքում: Այսպիսով, եկեղեցու գլխավոր փաստաթղթի փոփոխությունն իր հետևից ենթադրում է օրդենի փաստաթղթի փոփոխություն: Որպես օրինակ կարելի է բերել 1917 և 1983 թվականների կանոնիկ իրավունքի օրենսգրքի փոփոխությունը: 1969 թվականին ևս օրդենի մարմիններն արձագանքել են Վատիկանի երկրորդ հավաքի հռչակագրի ստորագրմանը: Բացի վերոհիշյալ փաստաթղթերից՝ գործում են նաև օրդենի սովորույթները, որոնք ճանաչվել են պապերի կողմից: Հատկապես հարկ է առանձնացնել Բենեդիկտոս XIV պապի սահմանադրությունը („Inter illustria“, 1753): «Իրավունքները, սովորույթներն ուժի մեջ են, քանի դեռ նրանք համապատասխանում են կանոնիկ իրավունքի, օրդենի Սահմանադրության ու օրենսգրքերի նորմերին»[18]:

1919 թվականի սեպտեմբերի 17-ին մեծ մագիստրոսը օրդենի խորհրդի հետ հաստատել է Մալթայի ինքնիշխան ասպետական օրդենի օրգանիկ նորմերը (Norme organiche del sovrano Ordine militare di Malta): Այնուհետև դրանց փոխարինել է ժամանակավոր կանոնակարգը, որը 1921 թվականից ուժի մեջ է մտել: Վատիկանի պնդմամբ 1936 թվականի մայիսի 5-ին ընդունվել է Մալթայի օրդենի նոր կանոնակարգը, որով շեշտվում է օրդենական իրավունքի ենթակվելը համաեկեղեցական իրավունքին: Պապական իշխանությանն անհրաժեշտ էր դա, որպեսզի զսպի Մալթայի օրդենի՝ աշխարհիկ կառույցի վերածման միտումը: Այսպիսով, հենց այդ պահից միանշանակ կարելի է ընդունել Մալթայի օրդենի վերածումը պապական կառույցի, որն ամրագրվել է Վատիկանի վերջնական գերիշխանությունն օրդենի նկատմամբ[18]: 1961 թվականին Հռոմի կաթոլիկ եկեղեցին հաստատել է օրդենի Սահմանադրությունը, իսկ 1966 թվականին՝ օրդենի կանոնակարգն ու օրենսգիրքը[19]:

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդենի դեսպանատունը Չեխիայի Հանրապետությունում
Իսպանիայի դեսպանատունը Սուրբ Աթոռում ու Մալթայի ինքնիշխան օրդենում

Օրդենը պաշտոնական հարաբերություններ է հաստատել 107 երկրների հետ[5]: Այն դիտորդի կարգավիճակ ունի ՆԱՏՕ-ում և Եվրոպայի Խորհրդում[20]: Օրդենի ինքնիշխան կարգավիճակը ճանաչվել է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների կողմից, որոնց անդամ է օրդենը[21]: Բացի ՄԱԿ-ից՝ այն ճանաչվել է այլ կազմակերպությունների կողմից ևս:

Մի քանի պետություններ չեն ճանաչում Մալթայի օրդենի անձնագիրը և դիվանագիտական հարաբերություններ չունեն նրա հետ: Դրանցից են Նիդերլանդները, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Հունաստանը[22][23]:

Օրդենի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ խաչի շքանշան
Կոմանդորների նշան՝ զարդարված ադամանդներով

1961 թվականի հունիսի 27-ից 1997 թվականի ապրիլի 30

SMOM.svg

Առաջին դաս

  • Արդարության ճանաչված ասպետներ
  • Կոնվենտային ճանաչված կապելաններ

Երկրորդ դաս

  • Խոնարհության արդարության ասպետներ
  • Պատվի ու նվիրվածության ասպետներ խոնարհության մեջ

Երրորդ դաս

  • Գթասրտության ու նվիրվածության ասպետներ
  • Մագիստրոսի գթասրտության ու նվիրվածության ասպետներ
  • I դասի դոնատներ
  • II դասի դոնատներ
  • III դասի դոնատներ

1997 թվականի ապրիլի 28-30

Առաջին կարգ (Արդարության ասպետներ ու կոնվենտային կապելաններ)

SMOM-s.svg Բալիներ — Մեծ խաչի արդարության ճանաչված ասպետ, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
SMOM-s.svg Մեծ խաչի արդարության ճանաչված ասպետ, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
SMOM.svg Արդարության ճանաչված կոմանդոր, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
SMOM.svg Արդարության ճանաչված կոմանդոր, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
SMOM.svg Արդարության ճանաչված կոմանդոր, որն ընդունել է հասարակ ծիսակարգ։
SMOM.svg Նովիցիատ ընդունված ասպետ
SMOM-f.svg Մեծ խաչի արդարության կոնվենտային ճանաչված ասպետ, որն ընդունել է կրոնական հատուկ ծիսակարգ։
SMOM.svg Կոնվենտի արդարության ճանաչված ասպետ, որն ընդունել է կրոնական հասարակ ծիսակարգ։
SMOM.svg Մեծ խաչի արդարության կոնվենտային ճանաչված ասպետ, որն ընդունել է կրոնական հատուկ ծիսակարգ։

Երկրորդ կարգ (Խոնարհության ասպետներ ու տիկիններ)

SMOM-gs.svg Բալիներ — Մեծ խաչի խոնարհության ասպետ
SMOM-gs.svg Մեծ խաչի խոնարհության ասպետներ ու տիկիններ
SMOM-g.svg Խոնարհության ասպետներ ու տիկիններ
SMOM-d.svg Արդարության դոնատ

Երրորդ կարգ — Առաջին ենթակարգ (Ազնվության ու նվիրվածության ասպետներ ու տիկիններ)

SMOM-gcs.svg Բալիներ — պատվի ու նվիրվածության մեծ խաչի ասպետ՝ ընդունված ասպետի խաչով ad honorem
SMOM-gcs.svg Բալիներ — Ազնվության ու նվիրվածության մեծ խաչի ասպետ
SMOM-gcs.svg Ազնվության ու նվիրվածության մեծ խաչի ասպետ
SMOM-gc.svg Ազնվության ու նվիրվածության ասպետ — տոհմական կոմանդորի տիրակալ
SMOM-gc.svg Ազնվության ու նվիրվածության ասպետ և տիկին
SMOM-gcs.svg Բալիներ — Ազնվության ու նվիրվածության մեծ խաչի ասպետներ Հռոմեական սուրբ եկեղեցու կարդինալների համար

Երրորդ կարգ — Երկրորդ ենթակարգ (կոնվենտային կապելաններ ad honorem)

SMOM-cf.svg Մեծ խաչի կոնվենտային կապելաններ ad honorem
SMOM-c.svg Կոնվենտային կապելան ad honorem

Երրորդ կարգ — Երրորդ ենթակարգ (գթասրտության ու նվիրվածության ասպետներու տիկնայք)

SMOM-gcff.svg Մեծ խաչի գթասրտության ու նվիրվածության ասպետներ ժապավենով
SMOM-gcf.svg Մեծ խաչի գթասրտության ու նվիրվածության ասպետներ ու տիկնայք
SMOM-gc.svg Գթասրտության ու նվիրվածության ասպետներ և տիկնայք

Երրորդ կարգ — Չորրորդ ենթակարգ (մագիստրոսային կապելաններ)

SMOM-c.svg Մագիստրոսային կապելան

Երրորդ կարգ — Հինգերորդ ենթակարգ (Մագիստրոսի գթասրտության ասպետներ ու տիկնայք)

SMOM-cff-new.png Մագիստրոսի գթասրտության մեծ խաչի ասպետներ ժապավենով
SMOM-cf.svg Մագիստրոսի գթասրտության մեծ խաչի ասպետներ և տիկնայք
SMOM-c.svg Մագիստրոսի գթասրտության ասպետներ և տիկնայք

Երրորդ կարգ — Վեցերորդ ենթակարգ (նվիրվածության դոնատներ)

SMOM-d1.svg I կարգի նվիրվածության դոնատներ
SMOM-d2.svg II կարգի նվիրվածության դոնատներ
SMOM-d3.svg III կարգի նվիրվածության դոնատներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мальтийский орден»։ // Официальный сайт Мальтийского ордена։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-16-ին։ Վերցված է 2013-08-16 
  2. Сэйнти, Гай Стер[en] (ed.) World Orders of Knighthood and Merit. — Burke’s[en], 2006. — ISBN 0971196672
  3. Суверенный Военный Мальтийский орден // ООН
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Михаил Гусман. Дивизий у Мальтийского ордена нет // Российская газета, № 222 (6793), 02 октября 2015.
  5. 5,0 5,1 «The Sovereign Order of Malta has diplomatic relations with 107 countries» (անգլերեն)։ // Официальный сайт։ Վերցված է 2017-12-17 
  6. 6,0 6,1 Суверенный Орден Мальты // Официальный сайт, 03.08.2010.
  7. 7,0 7,1 EdwART Мальтийский орден // Католическая энциклопедия. — 2011. // Католическая энциклопедия
  8. «Суверенный Военный Мальтийский орден» (անգլերեն)։ // Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-06-ին։ Վերցված է 2008-10-12 
  9. Hendrik Johannes Hoegen Dijkhof։ «The Legitimacy Of Orders Of St. John»։ Վերցված է 2008-10-12 
  10. Мальтийский орден: 900-летие суверенитета // www.procatholic.ru, 09 февраля 2013
  11. Louis Jean Pierre Marie Bonnassieux Les grandes compagnies de commerce: étude pour servir à l’histoire de la colonisation. — New York: B. Franklin, 1969. — 562 p.
  12. 12,0 12,1 «Андреев А. Р., Захаров В. А., Настенко И. А. История Мальтийского ордена. XI—XX века. — М.: SPSL — «Русская панорама», 1999. — 464 с.»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-29-ին։ Վերցված է 2011-08-20 
  13. Путеводитель по Риму. Семь холмов — Авентинский холм
  14. Журнал «Второй паспорт» — Нестандартные паспорта
  15. http://www.orderofmalta.int/catalogue/38626/a-little-history/
  16. http://www.orderofmalta.org/site/pdf/Constitution.pdf
  17. Blessed Gérard Tonque & the early history of the Order of Malta — Spirituality — Sources
  18. 18,0 18,1 Захаров В. А. Мальтийский Орден: История и современность. Книга 2. — М., 2003.
  19. «To H.E. Alberto Leoncini Bartoli, Ambassador of the Sovereign Military Order of Malta»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-19-ին։ Վերցված է 2009-03-17 
  20. «Межправительственные организации, имеющие статус наблюдателя — Государства — члены ООН»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-16-ին։ Վերցված է 2019-11-29 
  21. «Organisations granted Observer Status in the General Assembly»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2012-02-09 
  22. «Sovereign Order of Malta — Official site»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-01-19 
  23. https://web.archive.org/web/20110510112534/http://www.udiregelverk.no/~/media/Images/Rettskilder/Visa%20Code/Visa%20Code%20vedlegg%2010%20a.ashx

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акунов Вольфганг. История военно-монашеских орденов Европы. — М.: Вече, 2012. — 468 с. — ISBN 978-5-9533-5706-7.
  • Верто Рене-Обер, аббат. История мальтийских рыцарей: В 2-х тт. / Пер. с англ. М. Л. Павлычевой под ред. Ю. В. Яшнева. — М.: Русская панорама, 2014. — 928 + 1016 с. — Серия «Scriptorium».
  • Гусев И. Е. История религиозных и рыцарских орденов и обществ. — Минск: Харвест, 2007. — 240 с.: ил.
  • Гусев И. Е. История орденов Средневековья. — Минск: Харвест, 2007. — 432 с.
  • Гусев И. Е. История рыцарства и крестовых походов. — Минск: Харвест, 2010. — 240 с.: ил. — ISBN 978-985-16-8754-7.
  • Дьячук И. А., Богатырев В. Н., Пензиев М. В. Военно-духовные ордена. — СПб.: Реноме, 2010. — 304 с.: ил. — ISBN 978-5-904045-91-3.
  • Жарков С. В. История создания рыцарских орденов и каталог холодного оружия, снаряжения рыцарей средневековой Европы. — Брест: Академия, 2005. — 142 с. — ISBN 985-6750-82-2.
  • Жарков С. В. Рыцарские ордена в бою. — М.: Яуза; Эксмо, 2008. — 448 с. — Серия «Война. Огнём и мечом».
  • Захаров В. А. Мальтийский орден: Библиография. — М.: Огни, 2003. — 240 с. — 350 экз. — ISBN 5-9548-0008-1.
  • Захаров В. А., Пчельников Е. А. Суверенный Мальтийский орден и подделки под него. — М.: Русская панорама, 2009. — 168 с. — ISBN 978-5-93165-249-8.
  • Захаров В. А., Чибисов В. Н. Орден госпитальеров. — СПб.: Алетейя, 2009. — 464 с.: ил.
  • Захаров В. А., Чибисов В. Н. История Мальтийского ордена. — М.: Вече, 2012. — 416 с., ил. — Серия «История орденов и тайных обществ». — ISBN 978-5-9533-5258-1.
  • Мискарян Кара. Госпитальеры // National Geographic-Россия. — 2009, январь. — № 1. — С. 120—133.
  • Моррисон Сесиль. Крестоносцы. — М.: Изд-во «Весь Мир», 2003. — 176 с. — Серия «Весь мир знаний». — ISBN 5-7777-0217-1, 978-5-7777-0217-3.
  • Настенко И. А., Яшнев Ю. В. История Мальтийского ордена: В 2-х тт. — М.: Русская панорама, 2005. — 416 с. + 416 с.: ил. — Серия «Под знаком креста и короны».
  • Перминов П. В. Под сенью восьмиконечного креста. Мальтийский орден и его связи с Россией. — М.: Международные отношения, 1991. — 168 с. — ISBN 5-7133-0432-9.
  • Печников Б. А. Рыцари церкви — кто они? Очерки об истории и современной деятельности католических орденов. — М.: Политиздат, 1991. — 352 с. ил.
  • Печникова Р. Ю. Мальтийский орден в прошлом и настоящем. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1990. — 172 с. — ISBN 5-02-017035-6.
  • Стегний П. В. В тени восьмиконечного креста. Мальтийский орден и его связи с Россией. — М.: Международные отношения, 2013. — 2-е изд. — 350 с. — ISBN 978-5-7133-1440-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

։