Լյուսի Մեդոքս Բրաուն
Լյուսի Մեդոքս Բրաուն անգլ.՝ (Emma) Lucy Madox Brown Rossetti | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1843[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 12, 1894[1] (50 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ազդվել է | Ֆորդ Մեդոքս Բրաուն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Ուիլիամ Մայքլ Ռոսսետտի |
Ծնողներ | հայր՝ Ֆորդ Մեդոքս Բրաուն |
Lucy Madox Brown Վիքիպահեստում |
Լյուսի Մեդոքս Բրաուն կամ Էմմա Մեդոքս Բրաուն Ռոսսետտի(անգլ.՝ Emma Lucy Madox Brown Rossetti, հուլիսի 19, 1843[1], Փարիզ, Ֆրանսիա - ապրիլի 12, 1894[1], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա), նկարիչ-պրեռաֆայելիտ, պրոզայիկ և մոդել։
Պրեռաֆայելիտների եղբայրության անդամ, գրող և արվեստագետ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Մեդոքս Բրաունը եղել է նկարիչ-պրեռաֆայելիտ Ֆորդ Մեդոքս Բրաունի (անգլ.՝ Ford Madox Brown, 1821-1893) և նրա առաջին կին և զարմուհի Էլիզաբետ Բրոմլիի (անգլ.՝ Elisabeth Bromley, 1818/19-1846) դուստրը[2]։
Ծնվել է 1843 թվականին Փարիզում։ 1844 թվականին ծնողները վերադարձել են Մեծ Բրիտանիա։ Նրա մայրը երեք տարի անց՝ 1846 թվականին, մահացել է տուբերկուլոզից, իսկ Լյուսի Մեդոքսը ուղարկվել է ապրելու իր մորաքրոջ՝ Հերել Բրոմլի մոտ՝ Գրեյվսենդ՝ Քենթ կոմսություն[3]։ Կրթություն է ստացել Milton Lodge դպրոցում։ Միայն 12 տարեկանում տեղափոխվել է հոր մոտ և սկսել է ապրել նրա, խորթ մոր (Էմմա Հիլի) և նրանց երեխաների հետ[3]։ 1856 թվականից Ռոսսետտիի ընտանիքը վճարել է նրա կրթությունը Լոնդոնում։ Նրա խորթ քույրը՝ Քեթրին Մեդոքս Բրաունը, աղջկան նկարագրում է որպես «բուռն բնավորության և ուժեղ մտքի խառնուրդ»[2]։ Նա հետաքրքրվում էր երաժշտությամբ, թատրոնով, ազատ խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն[3]։ 1856 թվականի սեպտեմբերին Ֆորդ Մեդոքս Բրաունը և Էմիլի Հիլը ունեցել են տղա՝ Արթուրը, որն ապրել է մի տարի և մահացել է։ Նրա մահից հետո Էմմա Հիլը սկսել է չարաշահել ալկոհոլը, որը ընտանիքում գժտություններ է առաջացրել։
Երկար ժամանակ Լյուսի Մեդոքս Բրաունը արվեստի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն չի ցուցաբերել, բայց 1868 թվականին հոր աշակերտներից մեկի մերժումը՝ կատարել նրա համար նախատեսված աշխատանքը, ստիպել է նրան ավարտել աշակերտի հանձնարարությունը։ Աշխատանքի հաջող կատարումը դրդել է հորը աղջկա հետ հետևողականորեն գեղանկարչություն պարապել[4]։ Այս ժամանակին են վերաբերում նրա առաջին ինքնուրույն աշխատանքները։ Իր խորթ քրոջ՝ Քրիստինի հետ սկսել է նաև աշխատել որպես հոր ընթերակա[2]։
Նրա առաջին անհատական ցուցահանդեսը անցկացվել է 1869 թվականին։ Հիմնականում աշխատելով ջրաներկով՝ նա ցուցադրվել է Dudley Museum and rt Gallery-ում 1869-1872 թվականներին[2]։ «Պարահանդեսից հետո» ջրանկարը, որը ցուցադրվել է 1870 թվականին Dudley Museum and Art Gallery պատկերասրահում, առաջին անգամ գրավել է քննադատների ուշադրությունը։ Նրա «Դուետ» կտավը, որը 1870 թվականին ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կողմից անվանվել է «կատարյալ նկար»։ 1871 թվականին Լյուսի Մեդոքս Բրաունը իր ապագա ամուսնուն «Ֆերդինանտը և Միրանդան խաղում են շախմատ» նկարում, որտեղ այլաբանական կերպով պատկերված են Բրաուն ընտանիքի անդամները (հայրը, խորթ եղբայրը և քույրը), պատկերել է Պրոսպերո կախարդի կերպարանքով։
Լյուսի Մեդոքս Բրաունը 1869 թվականին Ուիլյամ Մորիսի և Ջեյն Մորիսի հետ մեկնել է Եվրոպայով ճանապարհորդության։ Եվս մեկ ճանապարհորդություն ավարտվել է ամուսնության կնքմամբ։ Նա 1873 թվականին եղել է Իտալիայում Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի (1829-1919)՝ ճանաչված բանաստեղծի և նկարչի եղբոր հետ։ Ռոսսետտին առաջարկություն է արել Բազելում՝ տուն վերադարձի ճանապարհին, նրանք ամուսնացել են 1874 թվականի մարտի 31-ին և վերադարձել են Նեապոլ մեղրամսի[3]։
Նկարչուհին ունեցել է հինգ երեխա։ Զույգը, լինելով ագնոստիկ, հրաժարվել է պսակադրվել և կնքել է միայն պաշտոնական ամուսնություն, նաև չեն կնքել իրենց երեխաներին, ինչը առաջացրել է շրջապատողների երկիմաստ գնահատականը[3]։ Դրանից բացի, Լյուսին և Ուիլյամը եղել են լիբերալ քաղաքականության և ֆեմինիզմի կողմնակից[2]։ Զույգը փորձել է ապրել Ուիլյամի ընտանիքի հետ, բայց Քրիստինա Ջորջինա Ռոսսետտիի և նրա մոր հետ կրոնական տարաձայնությունների պատճառով ստիպված են եղել 1876 թվականին տեղափոխվել Բլումսբերի[2]։
Լյուսի Մեդոքս Բրաունը գեղանկարչությունը թողել է 1874 թվականին, բայց պահպանել է հետաքրքրությունը քաղաքական և հասարակական կյանքի նկատմամբ․ ստորագրել է Ազգային հասարակության հանրագիրը կանանց ընտրական իրավունքներ տրամադրելու մասին, գրել է իր հոր կենսագրությունը և նրա ստեղծագործության մասին հոդվածը։ Նա գրել է նաև Մերի Շելլիի կենսագրությունը՝ (միսիս Շելլին համարելով իր ալտեր էգո), Ջոնա Ինգրեմի «Հայտնի կանայք» շարքի համար, որը հրատարակվել է 1890 թվականին[3]։
1855 թվականից նա տառապել է տուբերկուլոզով, իսկ 1887 թվականից ձմռանը գնացել է Ռիվիերա և Պիրենեյներ կամ Իտալիա։ 1892 թվականի վերջում հիվանդության պատճառով վատացել են ամուսնու հետ հարաբերությունները։ Նա մահացել է 1894 թվականի ապրիլի 12-ին Իտալիայում՝ Սան Ռեմոյի Վիկտորիա հյուրանոցում ամուսնու և աղջկա՝ Օլիվյայի ներկայությամբ, թաղված է La Foce Cemetery-ում[2]։ Լյուսին իրեն պատկանող գույքը թողել է իր երեխաներին՝ որպեսզի պաշտպանի նրանց հետաքրքրությունները ամուսնու կրկնակի ամուսնության դեպքում։
Ստեղծագործության առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Մեդոքս Բրաունին բնորոշ են դժվար կոմպոզիցիաները՝ վառ լուսային էֆեկտներով, սովորաբար ջրաներկով, որոնք նկարազարդում են պատմության իրադարձությունները, գրական ստեղծագործությունները, ժամանակակից կյանքի ուրվանկարները, մոտիկ մարդկանց դիմանկարները։ Չնայած նրա արվեստը ցույց է տալիս պրեռաֆայելիտների անվիճարկելի ազդեցությունը, արվեստագետները նշում են նկարչուհու ինքնուրույնությունը։
Նա սկսել է նկարել 1868 թվականից և իր խորթ քրոջ՝ Քեթրին Մեդոքս Բրաունի հետ իր հոր մոտ եղել է մոդել, ստեղծագործել է և եղել է ընթերակա[5]։ Մյուս կին-պրեռաֆայելիտները, ինչպիսիք են Ջորջիանա Բուրն Ջոնսը՝ Թոմաս Սեդոնի քույրը, և Մարիա Սպարտալի Սթիլմանը ևս դասեր են վերցրել նույն ստուդիայում։ Աշխատելով հիմնականում ջրաներկով՝ նա 1869-1872 թվականների ցուցադրվել է Դադլիի գեղարվեստի պատկերասրահում[6]։ Նրա «Դուետ» նկարը, որը ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1870 թվականին[7], Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կողմից բնութագրվել է որպես «կատարյալ» նկար[5]։ Նա դադարել է նկարել 1874 թվականին։
Նա գրել է նաև Մերի Շելլիի կենսագրությունը՝ Ջոնա Ինգրեմի «Հայտնի կանայք» շարքի համար, որը հրատարակվել է 1890 թվականին[8]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականից նա տառապել է տուբերկուլոզից և ձմռանը մեկնել է Իտալիա կազդուրվելու համար։ Հիվանդության պատճառով ամուսնու հետ սեռական հարաբերությունները դադարել են 1892 թվականի կեսերից[9]։ Նա մահացել է 1894 թվականի ապրիլի 12-ին Իտալիայում՝ Սան Ռեմոյի Վիկտորիա հյուրանոցում։ Ամուսնու և աղջկա՝ Օլիվյայի ներկայությամբ թաղվել է Լա Ֆոս Կորդուան գերեզմանոցում։ Լյուսին իր ողջ ունեցվածքը կտակել է երեխաներին։ Դինա Ռոուի կարծիքով՝ նա դա արել է այն բանի համար, որ Ուիլյամի կրկնակի ամուսնության դեպքում երեխաները առանց ժառանգության չմնան[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լյուսի Մեդոքս Բրաուն, «Ֆերդինանտը և Միրանդան շախմատ են խաղում», 1871
-
Լյուսի Մեդոքս Բրաունի դիմանկարը՝ ստեղծված հոր կողմից
-
Լյուսի Մեդոքս Բրաունի ստորագրությունը
-
Լյուսի Մեդոքս Բրաուն, «Մատիլդա Բլինդ»
-
Լյուսի Մեդոքս Բրաուն, «Դուետ»
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Jan Marsh. Pre-Raphaelite Sisterhood. Quartet Books, 1985. ISBN 0704301695, ISBN 978-0704301696.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rossetti, (Emma) Lucy Madox Brown (1843—1894). Oxford University Press 2004-16.
- ↑ Richard Garnett. Dictionary of National Biography, 1885—1900, Volume 49. Rossetti, Lucy Madox.
- ↑ 5,0 5,1 Thirlwell, Angela (2004). «Rossetti, (Emma) Lucy Madox Brown (1843–1894), painter and biographer». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Gaze, Delia, Dictionary of Women Artists, Volume 1, (London: Routledge, 1997) , p. 324
- ↑ Thirlwell, Angela, Into The Frame: The Four Loves of Ford Madox Brown (London: Chatto & Windus, 2010), p. 139
- ↑ «Mrs Shelley». Librivox. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Peattie, Roger W., Selected Letters of William Michael Rossetti (University Park: Pennsylvania State University Press, 1990
- ↑ Roe, Dinah The Rossettis in Wonderland. A Victorian Family History,(London: Haus Publishing, 2011), p. 357
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Մեդոքս Բրաուն» հոդվածին։ |
|