Արշակ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Բագրատի Պետրոսյան
Արշակ Պետրոսյան (2013)
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ)
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 16, 1953(1953-12-16) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ԿոչումԳրոսմայստեր (1984)
Միջազգային վարպետ (1978)
Ներկայիս վարկանիշ2475
ՖԻԴԵ համար13300288
365chessArshak_B_Petrosian
Chesstempo համար162802
ICCF համար162802
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1992[1] և Շախմատային օլիմպիադա 1996[1]
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ (2006)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2008)
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2012)
 Arshak Petrosian Վիքիպահեստում

Արշակ Բագրատի Պետրոսյան (դեկտեմբերի 16, 1953(1953-12-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ (նախկինում՝ խորհրդային) շախմատիստ, մարզիչ, գրոսմայստեր (19841975-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը, մասնագիտությամբ փիլիսոփա է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում՝ հորից։ Յոթ տարեկանում միաժամանակյա խաղաշարում սև խաղաքարերով հաղթել է Երևան ժամանած հայտնի գրոսմայստեր Սալո Ֆլորին։ Այդ պարտիայից հետո հայրը նրան տարել է շախմատի դպրոց, որտեղ առաջին մարզիչն է եղել Անդրանիկ Հակոբյանը, որը շատ է աջակցել փոքր Արշակին և որի հետ նա կատարել է առաջին լուրջ քայլերը շախմատում։ Մարզվել է նաև Հենրիկ Գասպարյանի և Էդուարդ Մնացականյանի մոտ։

Արդեն հասուն տարիքում, երբ միջազգային վարպետ էր, արդյունավետ մարզվել է Օլեգ Դեմենտևի մոտ։ Հենց նրա հետ մարզումներից հետո Արշակն իսկապես հասկացել է, թե ինչ է շախմատը։

Առաջին մրցումներին մասնակցել է շախմատի դպրոցում։ Դրանք անցկացվել են ամեն տարի։ 1960-ական թվականներին Պետրոսյանն արդեն առաջին կարգային էր, ապա՝ վարպետության թեկնածու։ Ամեն տարեվերջի նա մասնակցել է ԽՍՀՄ դպրոցականների առաջնություններին։ 1970-ականներին հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդ վարպետների մրցումներին։ Հետագայում հաջողությամբ բազմաթիվ միջազգային մրցաշարերի է մասնակցել, հանդես եկել Խորհրդային Միության առաջնության կիսաեզրափակիչներին, 1985 թվականին՝ խաղացել ԽՍՀՄ առաջնության եզրափակիչում։

Արշակ Պետրոսյանին մեծ աջակցություն է ցուցաբերել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ 18-19 տարեկանում Արշակն ամիսներով ապրել է նրա տանը, պարապել։ Աշխարհի չեմպիոնը նրան շատ է օգնել ոչ միայն շախմատային, այլև կենսական հարցերում՝ կյանքի հարվածներին դիմագրավելու առումով։

15 տարեկանում դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Վարպետի նորման լրացրել է Սոչիում։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է՝ 1980 և 1984 թվականներին առաջին տեղերը գրավելով Երևանում կայացած միջազգային երկու մրցաշարերում։

2001 թվականից որպես խաղացող ոչ մի մրցաշարի չի մասնակցել։ Վերջին մրցաշարը, որում մրցանակային տեղ է զբաղեցրել, կայացել է Դորտմունդում, 2000 թվականին, որտեղ նա բաժանել է 2-4-րդ տեղերը[2]։

Մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-ին Պլոեշտիում (Ռումինիա) կայացած պատանեկան մրցաշարի հաղթող։ 1985-ի ԽՍՀՄ առաջնության մասնակից, 1975-ից Հայկական ԽՍՀ հավաքականի կազմում՝ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի մասնակից։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (1974, 1976Հայաստանի հավաքականի կազմում որպես մարզիչ և պահեստային խաղացող 1999-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1992-ին՝ համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։ 1996-ից մինչ օրս Հայաստանի հավաքականի մարզիչն է, որի հետ երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն (2006, 2008, 2012), իսկ 2011-ին՝ աշխարհի թիմային առաջնության հաղթող։

Լավագույն արդյունքները այլ միջազգային մրցաշարերում.

2000-ից որպես շախմատիստ մրցաշարերի չի մասնակցում։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-ից Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչն է։ Նրա գլխավորությամբ թիմը հասել է աննախադեպ նվաճումների` դառնալով օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

2006-ի հունիսին նրա գլխավորությամբ Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան և Արտաշես Մինասյան կազմով հավաքականը դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմի անդամները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով[3]։

Երկու տարի անց Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց իր հաջողությունը՝ դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ Այդ հաղթանակի համար Արշակ Պետրոսյանը և թիմի անդամներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[4]։

2012-ի սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Արշակ Պետրոսյանը և գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը երրորդ անգամ հաղթեցին համաշխարհային օլիմպիադայում։ Այդ հաղթանակի համար Արշակ Պետրոսյանը և Լևոն Արոնյանը ՀՀ նախագահի 2012-ի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[5]։

ՖԻԴԵ-ի մարզչական խորհրդի որոշմամբ Արշակ Պետրոսյանը երկու անգամ՝ 2008-ին և 2011-ին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ և նրան շնորհվել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ[6]։

Տարբեր տարիների որպես մարզիչ անհատապես աշխատել է հայ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի, Վլադիմիր Հակոբյանի, Լևոն Արոնյանի, ինչպես նաև ուկրաինացի Օլեգ Ռոմանիշինի, գերմանացի Արկադի Նայդիչի հետ։

2001-2011 թվականներին մշտապես պարապել է փեսայի՝ հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ։ Այդ ժամանակ նա հասել է մեծ հաջողությունների, և 2004 թվականին Կրամնիկի հետ պայքարում էր աշխարհի չեմպիոնի կոչման համար[2]։

Լավագույն պարտիաներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Պետրոսյանն այս պարտիան համարում է իր կարիերայում լավագույններից մեկը[2]։

Արշակ Պետրոսյան - Ալեքսեյ Շիրով, Դաուգավպիլս, 1989

1.d4 Ձf6 2.c4 g6 3.Ձc3 Փg7 4.e4 d6 5.Փe2 0-0 6.Փg5 h6 7.Փe3 e5 8.d5 Ձbd7 9.Թd2 Ձc5 10.f3 a5 11.Փd1 Ձh5 12.Ձge2 f5 13.Փc2 Թh4+ 14.Փf2 Թg5 15.Նg1 Ձf6 16.Ձg3 f4 17.Ձge2 Թh5 18.h4 g5 19.hxg5 hxg5 20.0-0-0 g4 21.Նh1 Թf7 22.Ձxf4 exf4 23.Փxc5 dxc5 24.e5 Նe8 25.Թxf4 Նa6 26.e6 Փxe6 27.dxe6 Թxe6 28.fxg4 Թxg4 29.Թxc7 Թc8 30.Թg3 Թg4 31.Թc7 Թc8 32.Ձb5 Նf8 33.Թg3 Նd8 34.Թg6 Նxd1+ 35.Նxd1 Նa8 36.Ձd6 Թg4 37.Թf7+ 1–0

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին կնոջ և դստեր հետ մեկնել է Գերմանիա. Սոֆյան սովորում էր, իսկ Արշակ Պետրոսյանը շախմատի դպրոց ուներ և պարապում էր շախմատիստների հետ։ Գերմանիայում ապրել է երկու տարի։ Սոֆյան և Լեկոն ծանոթացել են Դորտմունդի միջազգային մրցաշարի ժամանակ և հավանել միմյանց։ Նրանց ամուսնությունից հետո Լեկոն առաջարկել է, որ նա դառնա իր մարզիչը, և Պետրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Հունգարիա։ Պետրոսյանը Երևանում էլ է ապրում, հաճախ է լինում Հայաստանում[2]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[7][8]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1973 2300 2300 2300
1974 2320 2320 2320
1975 2320 2320 2320
1976 2325 2325 2325
1977 2345 2345 2345
1978 2415 2415 2415 2415
1979 2430 2430 2430 2430
1980 2435 2435 2435 2435
1981 2495 2495 2495 2495
1982 2485 2475 2485 2475
1983 2480 2460 2480 2460
1984 2470 2465 2470 2465
1985 2510 2495 2510 2495
1986 2495 2495 2495 2495
1987 2495 2510 2510 2495
1988 2480 2460 2480 2460
1989 2475 2490 2490 2475
1990 2480 2500 2500 2480
1991 2505 2505 2505 2505
1992 2470 2460 2470 2460
1993 2490 2485 2490 2485
1994 2455 2465 2465 2455
1995 2435 2435 2435 2435
1996 2465 2480 2480 2465
1997 2470 2485 2485 2470
1998 2500 2500 2500 2500
1999 2508 2514 2514 2508
2000 2476 2473 2470 2476 2470
2001 2470 2470 2470 2470 2470 2470
2002 2470 2470 2470 2470 2470 2470
2003 2470 2470 2470 2470 2470 2470
2004 2470 2470 2470 2470 2470 2470
2005 2470 2470 2470 2470 2470 2470
2006 2470 2470 2470 2470 2470 2470
2007 2470 2470 2470 2470 2470 2470
2008 2470 2470 2470 2470 2470 2470
2009 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2010 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2011 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2012 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2013 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2014 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2015 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2016 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2017 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2018 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470 2470
2019 2470 2470 2470 2470 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2470
2020 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2475
2021 2475 2475 2475 2475 2475
2022 2475 2475 2475


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 OlimpBase
  2. 2,0 2,1 2,2 2,3 ««Շախմատային Հայաստանի» հարցազրույցը Արշակ Պետրոսյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  3. ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱԳՐԵՒԱՏՐՎԵՑԻՆ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈւ» ՄԵԴԱԼՈՎ
  4. "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  5. Ա. Բ. Պետրոսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
  6. «ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  7. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  8. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։