Jump to content

Օքտոմբեր (Գուլրիփշի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օքտոմբեր (այլ կիրառումներ)
Գյուղ
Օքտոմբեր
աբխ.՝ Бариал, վրաց.՝ ოქტომბერი
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՇրջանԳուլրիփշի շրջան
ՀամայնքԳուլրիփշի շրջան
ԲԾՄ300 մ
Բնակչություն247 մարդ (1989)
ՏեղաբնականունՀայեր, Վրացիներ
Ժամային գոտիUTC+4
Օքտոմբեր (Գուլրիփշի շրջան) (Աբխազիա)##
Օքտոմբեր (Գուլրիփշի շրջան) (Աբխազիա)

Օքտոմբեր կամ Բարիալ (աբխազերեն՝ Бариал, վրաց.՝ ოქტომბერი) գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1]։ Գտնվում է Գուլրիփշից 20 կմ հեռավորության և ծովի մակարդակից 300 մ բարձրության վրա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում էր 247 մարդ[2], հիմնականում վրացիներ, հայեր, հույներ և ռուսներ[3]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ գրադարան և ակումբ։

Հայերը եկել են Տրապիզոնի շրջակա գյուղերից` 1896 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։