«Երևանի տրամվայ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~}} '''Երևանի տրամվայ''', Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող տրամվայի նախկին հ...»: |
|||
Տող 27. | Տող 27. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{Ծանցանկ}} |
{{Ծանցանկ}} |
||
[[Կատեգորիա:Երևան]] |
|||
[[Կատեգորիա:Տրամվայի համակարգեր այբբենական կարգով]] |
|||
[[Կատեգորիա:Երևանի տրանսպորտ]] |
|||
[[Կատեգորիա:1906 հիմնադրումներ]] |
|||
{{Երևանի վայրեր}} |
07:39, 5 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-26 06:43:08 ֆորմատով
Երևանի տրամվայ, Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող տրամվայի նախկին համակարգ։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով, հիմնադիրը գործարար Միրզոյանն էր։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայն ունեցել է մինչև 12 երթուղի[1], որոնց սպասում էր տրամվայի 2 դեպո։
Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին․ փակման պահին Երևանի տրամվայի համակարգը բաղկացած էր մեկ երթուղուց։
Պատմություն
Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիարքարշը։ Ձիարքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ պատերազմի արդյունքում տրամվայը ավիրվել է[2]։
1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը[3]։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերը՝ ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Կիևյան կամրջի վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է N7 երթուղին։
2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլելբուսին։
Շարժակազմ
Փակման պահին Երևանի տրամվայի շարժակազմը բաղկացած էր Ռիգայի և Ուստ-Կատավի գործարանների վագոններից։
Դեպո
Տրամվայի շարժումը Երևանում սպասարկում էր 2 դեպո։
N1 դեպոն գտնվում էր Արշակունյաց պողոտայում։
N2 դեպոն գտնվում էր Լենինգրադյան փողոցում։ Այս դեպոն դադարեցրել է իր գործունեությունը 2004 թվականին[4]։