Նիկոլաս Քեյջ
Նիկոլաս Քեյջ (անգլ.՝ Nicolas Cage, իսկական անուն ազգանունը Նիկոլաս Կիմ Կոպպոլա, անգլ.՝ Nicolas Kim Coppola, հունվարի 7, 1964[1][2][3][…], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի եղբոր որդին։ Մի շարք ֆիլմերում գլխավոր դերում է խաղացել, սկսած ռոմանտիկ կատակերգություններից և դրամաներից մինչև գիտաֆանտաստիկ և մարտական ֆիլմեր։ Քեյջը հայտնի է իր պրոդուկտիվությամբ, տարեկան ամենաքիչը մեկ ֆիլմում է խաղում, համարյա ամեն տարի սկսած 1980 թվականից (բացառությամբ 1985 թվականի և 1991 թվականի)։
Իր կարիերայի սկզբում, նա նկարահանվել է քննադատված ֆիլմերում, ինչպիսիք էին՝ «Աղջիկը հովտից» (1983), «Պեգգի Սյուն ամուսնանում է» (1986), «Արիզոնայի դաստիարակությունը» (1987), «Լուսնի իշխանությունը» (1987), «Մեղրամիս Լաս-Վեգասում»։
Վաղ մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիքոլաս Քիմ Կոպպոլան ծնվել է 1964 թվականի հունվարի 7-ին[18][19][20][21], Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։ Ծնողներն էին՝ Օգոստոս Ֆլոյդ Կոպպոլան՝ գրականության պրոֆեսոր և Ջոյը (Վոգելսանգը), որը պարուհի և պարուսույց էր։ Մեծացել է կաթոլիկ ընտանիքում[22][23]։ Հայրը իտալական ծագում ուներ, իսկ մայրը՝ գերմանական և լեհական[24]։ Հայրական կողմի տատիկը դերասանուհի՝ Իտալիա Պենինոն էր, իսկ պապը՝ կոմպոզիտոր Կարմին Կոպպոլան։ Հայրական կողմի նախատատիկն ու նախապապիկը գաղթականներ էին Իտալիայի Բասիլիկատա մարզի Բերնալդա քաղաքից։ Իր հոր կողմից, Քեյջը ռեժիսոր Ֆրանսիս Ֆորդ Կոպպոլայի և դերասանուհի Թալիա Շայրի զարմիկն է, և ռեժիսորներ Ռոման Կոպպոլայի ու Սոֆիա Կոպպոլայի, պրոդյուսեր Ջիան-Կարլո Կոպպոլայի, և դերասաններ Ռոբերտ Կարմինի ու Ջեյսոն Շվարցմանի զարմիկն է։ Քեյջի երկու եղբայրները Նյու Յորքի «ռադիո անձնավորություններ» են՝ Մարկ Կոպպոլան և ռեժիսոր Քրիստափոր Կոպպոլան։ Նա հաճախել է Բեվերլի Հիլզի ավագ դպրոցը, որը հայտնի է իր մեծաքանակ արվեստի գործիչ շրջանավարտներով։ Նրան վաղ տարիքից հետաքրքրել է դերասանական արվեստը։ Հաճախել է նաև UCLA թատրոնի դպրոցի «Ֆիլմ և հեռուստատեսություն» բաժինը։ Նրա առաջին ոչ պրոֆեսիոնալ դերասանական առաջին փորձը եղել է «Ոսկե Տղա» դպրոցական բեմականացման մեջ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1981 | Լավագույն ժամանակներ | Best of Times | Նիկոլաս | Դոն Միշեր | Քրիսպին Գլովեր, Ջուլի Պիկարսկի, Ջիլ Շոլեն, Մարկ Կոպեյջ | |
1982 | Անհոգ ժամանակներ «Ռիջմոնտ Հայում» | Fast Times at Ridgemont High | Բադ (տիտրերում` Նիկոլաս Կոպոլա) | Մելոդրամա, Կատակերգություն |
Էմմի Հեկերլինգ | Շոն Պեն, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ջաջ Ռայնխոլդ, Ռոբերտ Ռոմանուս, Բրայան Բեկեր |
1983 | Աղջիկը հովտից | Valley Girl | Ռենդի | Մելոդրամա, Կատակերգություն |
Մարտա Կուլիջ | Դեբորա Ֆորմեն, Էլիզաբեթ Դեյլի, Մայքլ Բոուեն, Կեմերոն Դայ |
1983 | Մարտական ձկնիկը | Rumble Fish | Սմոկի | Դրամա | Ֆրենսիս Ֆորդ Կոփոլա | Մեթ Դիլոն, Միքի Ռուրկ, Դայան Լեյն, Դենիս Հոփեր, Դայանա Սկարուիդ |
1984 | Մրցարշավ Լուսնի հետ | Racing with the Moon | Նիկի, Բադ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Ռիչարդ Բենջամին | Շոն Պեն, Էլիզաբեթ ՄակԳովերն, Ջոն Կարլեն, Ռուտանյա Օլդա |
1984 | «Քոթթոն» ակումբը | The Cotton Club | Վինսենտ Դայվեր | Դրամա, Քրեական, Երաժշտական |
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա | Ռիչարդ Գիր, Գրեգորի Հայնս, Դայան Լեյն, Լոնեթ ՄակԿի, Բոբ Հոսկինս |
1984 | Թռչնակը | Birdy | սերժանտ Ալ Կոլումբատո | Դրամա, Ռազմական |
Ալան Փարկեր | Մետյու Մոդայն, Ջոն Հարկինս, Սենդի Բերոն, Կարեն Յանգ |
1986 | Կապույտով տղան | The Boy in Blue | Նեդ Հանլան | Դրամա, Կենսագրական, Սպորտային |
Չարլզ Ջերոտ | Սինտիա Դեյլ, Քրիստոֆեր Պլամեր, Դևիդ Նոտոն, Շոն Սալիվան |
1986 | Պեգգի Սյուն ամուսնանում է | Peggy Sue Got Married | Չառլի Բոդել | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Ֆրենսիս Ֆորդ Կոփոլա | Քետլին Թերներ, Բերի Միլեր, Քեթրին Հիքս, Ջոան Ալեն |
1987 | Արիզոնայի դաստիարակությունը | Raising Arizona | Հ. Ի. ՄակԴունաղ | Կատակերգություն, Քրեական, Արկածային |
Ջոել Կոեն Իտան Կոեն |
Հոլի Հանտեր, Տրեյ Ուիլսոն, Ջոն Գուդմեն, Ուիլյամ Ֆորսայտ |
1987 | Լուսնի իշխանությունը | Moonstruck | Ռոննի Կամարերի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Նորման Ջուիսոն | Շեր, Վինսենտ Գարդենիա, Օլիմպիա Դուկակիս, Դեննի Այելո |
1988 | Վամպիրի համբույրը | Vampire's Kiss | Պիտեր Լոե | Սարսափ, Ֆենտեզի, Կատակերգություն |
Ռոբերտ Բիրման | Մարիա Կոնչիտա Ալոնսո, Ջենիֆեր Բիլզ, Էլիզաբեթ Էշլի, Կեյսի Լեմոնս |
1989 | Սպանելու ժամանակն է | Tempo di uccidere | Էնրիկո Սիլվեստրի | Դրամա, Ռազմական |
Ջուլիանո Մոնտալդո | Ռիքի Տոնյացի, Պատրիս Ֆլորա Պրախո, Ջանլուկա Ֆավիլա, Ժորժ Կլես |
1990 | Հրե թռրուններ | Fire Birds | Ջեյք Պրեստոն | Մարտական, Արկածային |
Դևիդ Գրին | Թոմի Լի Ջոնս, Շոն Յանգ, Բրայան Կեստներ, Իլենա Դայամանտ |
1990 | Սրտով վայրի անձինք | Wild at Heart | նավաստի | Թրիլեր, Մելոդրամա, Քրեական |
Դևիդ Լինչ | Լորա Դերն, Ուիլեմ Դեֆո, Ջ.Է. Ֆրիմեն, Քրիսպին Գլովեր |
1990 | Ինդուստրիալ սիմֆոնիա №1: Կոտրված սրտով աղջկա երազը | Industrial Symphony No. 1: The Dream of the Broken Hearted | սիրտ կոտրող | Դրամա, Երաժշտական |
Դևիդ Լինչ | Լորա Դերն, Ջուլի Կրուզ, Lisa Giobbi, Ֆելիքս Բլասկա |
1991 | Զանդալի | Zandalee | Ջոնի | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա |
Սեմ Պիլսբերի | Ջաջ Ռայնխոլդ, Էրիկա Անդերսոն, Ջո Պանտոլյանո, Վիվեկա Լինդֆորս |
1992 | Մեղրամիս Լաս-Վեգասում | Honeymoon in Vegas | Ջեք Սայներ | Թրիլեր, Մելոդրամա, Կատակերգություն |
Էնդրյու Բերգման | Ջեյմս Կաան, Սարա Ջեսիկա Փարկեր, Պետ Մորիտա, Ջոնի Ուիլյամս |
1992 | Ճանապարհային օբյեկտ | Red Rock West | Միշել Ուիլյամս | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջոն Դալ | Դեննիս Հոփեր, Ջ.Տ. Ուոլշ, Լարա Ֆլինն Բոյլ, Կրեյգ Ռեյ |
1993 | Էմոսը և Էնդրյուն | Amos & Andrew | Էմոս Օդել | Կատակերգություն, Քրեական |
Է. Մաքս Ֆրայ | Սեմյուել Լ. Ջեքսոն, Մայքլ Լերներ, Մարգարետ Քոլին, Դեբնի Կոուլմեն |
1993 | Մահացու անկում | Deadfall | Էդի | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական |
Քրիստոֆեր Կոպոլա | Մայքլ Բին, Սարա Տրիգեր, Ջեյմս Կոբերն, Փիթեր Ֆոնդա |
1994 | Տեսի թիկնապահը | Guarding Tess | Դագ Չեսնիկ | Կատակերգություն | Հյու Ուիլսոն | Շիրլի ՄակԼեյն, Օսթին Պենդլտոն, Էդվարդ Ալբերտ, Ջեյմս Ռեբխորն |
1994 | Դա կարող է պատահել քեզ հետ | It Could Happen to You | Չառլի Լենգ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Էնդրյու Բերգման | Բրիջիտ Ֆոնդա, Ռոզի Պերես, Ուենդել Պիրս, Այզեկ Հեյզ |
1994 | Դրախտում բռնվածը | Trapped in Paradise | Բիլ Ֆիրպո | Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական, Արկածային |
Ջորջ Գալո | Ջոն Լովից, Ռիչարդ Բ. Շալ, Դենա Կարվի, Մեդկեն Էմիկ |
1994 | Մահվան համբույրը | Kiss of Death | Little Junior Brown | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Բարբետ Շրյոդեր | Դևիդ Կարուզո, Սեմյուել Լ. Ջեքսոն, Հելեն Հանտ, Կետրին Էրբե |
1995 | Լքելով Լաս-Վեգասը | Leaving Las Vegas | Բեն Սանդերսոն | Դրամա, Մելոդրամա |
Մայկ Ֆիգգիս | Էլիզաբեթ Շու, Ջուլիան Սենդս, Ռիչարդ Լյուիս, Սթիվեն Ուեբեր |
1996 | Ժայռը | The Rock | դոկտոր Ստենլի Գուսպիդ | Մարտական, Թրիլեր, Արկածային |
Մայքլ Բեյ | Շոն Քոնների, Էդ Հարիս, Ջոն Սպենսեր, Դևիդ Մորս |
1997 | Օդային բանտ | Con Air | Քեմերոն Պո | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Սայմոն Ուեսթ | Ջոն Կյուսակ, Ջոն Մալկովիչ, Վինգ Ռեյմս, Մայկելտի Ուիլյամսոն |
1997 | Առանց դեմքի | Face/Off | Կաստեր Տրոյ / Շոն Արչեր | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Ջոն Վու | Ջոն Տրավոլտա, Ջոան Ալեն, Ալեսանդրո Նիվոլա, Ջինա Գերշոն |
1998 | Հրեշտակների քաղաքը | City of Angels | Սեթ | Ֆենտեզի, Թրիլեր, Դրամա, Մելոդրամա |
Բրեդ Սիլբերլինգ | Մեգ Ռայան, Անդրե Բրոգեր, Դենիս Ֆրանց, Կոլմ Ֆիոր |
1998 | Օձի աչքերը | Snake Eyes | Ռիք Սանտորո | Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ |
Բրայան Դե Պալմա | Գերի Սինիզ, Ջոն Խյորդ, Կարլա Գուջինո, Ստեն Շոու |
1999 | 8 միլիմետր | 8MM | Թոմ Ուելս | Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ |
Ջոել Շումահեր | Հոակին Ֆենիքս, Ջեյմս Գանդոլֆինի, Փեթեր Ստորմարե, Էնտոնի Խիլդ |
1999 | Մեռածներին հարություն տալով | Bringing Out the Dead | Ֆրենկ Պիերս | Թրիլեր, Դրամա |
Մարտին Սկորսեզե | Պատրիսիա Արկետ, Ջոն Գուդմեն, Վինգ Ռեյմզ, Թոմ Սայզմոր |
2000 | Առևանգել 60 վայրկյանում | Gone in Sixty Seconds | Մեմֆիս Ռայնս | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Դոմինիկ Սենա | Անջելինա Ջոլի, Ջովաննի Ռիբիզի, Ռոբերտ Դյուվալ, Ուիլ Պեթոն |
2000 | Ընտանիքասերը | The Family Man | Ջեք Քեմփբել | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Բրեթ Ռետներ | Տեա Լեոնի, Դոն Չիդլ, Ջերեմի Պիվեն, Սոլ Ռուբինեկ |
2001 | Կապիտան Քորելիի ընտրությունը | Captain Corelli's Mandolin | կապիտան Անտոնիո Կորելի | Դրամա, Մելոդրամա, Ռազմական, Երաժշտական |
Ջոն Մեդեն | Պենելոպե Կրուս, Ջոն Հերտ, Քրիստիան Բեյլ, Իրեն Պապաս |
2001 | Ամանորյա պատմություն | Christmas Carol: The Movie | Յակոբ Մարլի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ընտանեկան |
Ջիմի Տ. Մուրակամի | Սայմոն Կելոու, Քեյթ Ուինսլետ, Ջեյն Հորոքս, Մայքլ Գեմբոն |
2002 | Քամու հետ խոսացողները | Windtalkers | սերժանտ Ջո Էնդերս | Մարտական, Ռազմական, Պատմական |
Ջոն Վու | Ադամ Բիչ, Պիտեր Ստորմարե, Նոա Էմերիկ, Մարկ Ռուֆալո |
2002 | Ժիգալո | Sonny | Ակիդ Յելոու | Դրամա, Քրեական |
Նիկոլաս Քեյջ] | Ջեյմս Ֆրանկո, Բրենդա Բլետին, Գարի Դին Ստենտոն, Մենա Սուվարի, Սեյմուր Կեսել |
2002 | Ադապտացիա | Adaptation. | Չառլի Կաուֆման / Դոնալդ Կաուֆման | Դրամա, Կատակերգություն, Քրեական |
Սպայկ Ջոնզ | Մերիլ Ստրիպ, Քրիս Կուպեր, Տիլդա Սուինտոն, Ջեյ Տավարե |
2003 | Հիանալի աֆերա | Matchstick Men | Ռոյ Ուոլեր | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական |
Ռիդլի Սքոթ | Սեմ Ռոկուել, Էլիսոն Լոման, Բրյուս Օլտմեն, Բրյուս ՄակԳիլ |
2004 | Ազգի գանձերը | National Treasure | Բենջամին Ֆրանկլին Գեյթս | Մարտական, Թրիլեր, Դետեկտիվ, Արկածային |
Ջոն Տյորտելտաուբ | Դայան Կրյուգեր, Ջասթին Բարտա, Շոն Բին, Ջոն Վոյտ |
2005 | Զենքի բարոնը | Lord of War | Յուրի Օռլով | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Էնդրյու Նիքոլ | Բրիջետ Մոյնեհեն, Ջարեդ Լետո, Իտան Հոուկ, Յեն Հոլմ |
2005 | Եղանակի մարդը | The Weather Man | Դավիդ Սպրից | Դրամա, Կատակերգություն |
Գոռ Վերբինսկի | Մայքլ Կեյն, Հոուպ Դևիս, Ջեմենն դե լա Պենյա, Նիկոլաս Հոլտ |
2006 | Մրջյունների սարսափը | The Ant Bully | Զոկ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Ջոն Ա. Դևիս | Ջուլիա Ռոբերտս, Մերիլ Սթրիպ, Պոլ Ջամաթի, Զեկ Տայլեր |
2006 | Երկվորյակ աշտարակները | World Trade Center | Ջոն ՄակԼողլին | Դրամա, Կենսագրական, Պատմական |
Օլիվեր Սթոուն | Մայքլ Պենյա, Մեգգի Ջիլենխոլ, Մարիա Բելո, Սթիվեն Դորֆ |
2006 | Հյուսված մարդը | The Wicker Man | Էդվարդ Մալուս | Սարսափ, Թրիլեր, Դետեկտիվ |
Նիլ ԼաԲուտ | Էլեն Բյորսթին, Քեյթ Բիխան, Ֆրենսիս Կոնրոյ, Մոլի Փարկեր |
2007 | Ուրվական մրցարշավորդը | Ghost Rider | Ջոնի Բլեյզ / Ուրվական մրցարշավորդը | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր |
Մարկ Սթիվեն Ջոնսոն | Եվա Մենդես, Ուես Բենտլի, Փիթեր Ֆոնդա, Սեմ Էլիոթտ |
2007 | Գրայնդհաուս | Grindhouse | Ֆու Մանչու (էպիզոդիկ) | Սարսափ, Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական, Արկածային |
Ռոբերտ Ռոդրիգես Էլայ Ռոտ Կվենտին Տարանտինո |
Ռոուզ ՄակԳոուն, Կուրտ Ռասել, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ, Զոի Բել, Ռոզարիո Դոուսոն |
2007 | Մարգարե | Next | Քրիս Ջոնսոն | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր |
Լի Տամահորի | Ջուլիաննա Մուր, Ջեսիկա Բիլ, Թոմաս Կրեչման, Տորի Կիթլզ |
2007 | Ազգի գանձերը. Գաղտնիքների գիրքը | National Treasure: Book of Secrets | Բեն Գեյթս | Մարտական, Թրիլեր, Դետեկտիվ, Արկածային |
Ջոն Տյորտելտաուբ | Դայան Կրյուգեր, Ջասթին Բարտա, Ջոն Վոյթ, Հելեն Միրեն |
2008 | Վտանգավոր Բանգկոկ | Bangkok Dangerous | Ջո | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Օքսիդ Պան Դեննի Պան |
Շակրիտ Յամնարմ, Չարլի Ենգ, Պենվորդ Համանի, Նիրատիսայ Կանջարուկ |
2009 | Նախանշաններ | Knowing | Ջոն Կոստլեր | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ |
Ալեքս Պրոյաս | Ռոուզ Բիրն, Չանդլեր Քենտերբերի, Լարա Ռոբինսոն, Բեն Մենդելսոն |
2009 | Դարվինի առաքելությունը | G-Force | Սպիկլես (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Մարտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Հոյտ Յետմեն | Բիլ Նայի, Ուիլ Արնեթ, Զակ Գալիֆիանակիս, Քելլի Գարներ, Տայլեր Պատրիկ Ջոնս |
2009 | Վատ լեյտենանտը | The Bad Lieutenant: Port of Call - New Orleans | Թերենս ՄակԴոնախ | Դրամա, Քրեական |
Վերներ Հերցոգ | Եվա Մենդես, Վել Կիլմեր, Իքսզիբիտ, Ֆայրուզա Բալկ |
2009 | Աստրոբոյ | Astro Boy | դոկտոր Տենմա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Մարտական, Ընտանեկան |
Դևիդ Բաուերս | Շարլիզ Թերոն, Ֆրեդի Հայմոր, Ռայան Ստայլզ, Յուջին Լևի |
2010 | Հարված հետույքին | Kick-Ass | Դեյմոն Մակրիդի / Մեծ հայրիկ | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական |
Մեթյու Վոն | Աարոն Թեյլոր-Ջոնսոն, Քլոյա Գրեյս Մորեց, Մարկ Ստրոնգ, Քրիստոֆեր Մինց-Պլասե |
2010 | Հրաշագործի աշակերտը | The Sorcerer's Apprentice | Բլտազար | Ֆենտեզի, Մարտական, Դրամա, Կատակերգություն, Արկածային |
Ջոն Տյորտելտաուբ | Ջեյ Բարուշել, Ալֆրեդ Մոլինա, Թերեզա Պալմեր, Տոբի Կեբել |
2010 | Վհուկների ժամանակը | Season of the Witch | Բեհմեն ֆոն Բլեյբրուկ | Ֆենտեզի, Մարտական, Արկածային |
Դոմինիկ Սենա | Ռոն Պերլման, Սթիվեն Կեմպբել Մուր, Սթիվեն Գրեմ, Ուլրիխ Թոմսեն |
2010 | Խելահեղ ընթացք | Drive Angry | Միլտոն | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Քրեական |
Պատրիկ Լյուսե | Էմբեր Հերդ, Ուիլյամ Ֆիխտներ, Բիլի Բյորկ, Դևիդ Մորս |
2011 | Արդարադատության որոնում | Seeking Justice | Ուիլ Գերարդ | Մարտական, Թրիլեր, Դրամա |
Ռոջեր Դոնալդսոն | Ջենյուերի Ջոնս, Գայ Պիրս, Խերոլդ Պերինո, Ջենիֆեր Կարպենտեր |
2011 | Ինչ է թաքցնում սուտը | Trespass | Kyle Miller | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջոել Շումահեր | Նիկոլ Քիդման, Բեն Մենդելսոն, Լիանա Լիբերատո, Կեմ Ժիգանդե |
2011 | Ուրվական մրցարշավորդը 2 | Ghost Rider: Spirit of Vengeance | Ջոնի Բլեյզ / Ուրվական մրցարշավորդը | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր |
Մարկ Նևելդայն Բրայան Թեյլոր |
Կիարան Հնդս, Վիոլանտե Պլաչիդո, Ջոնի Վիտուորտ, Քրիստոֆեր Լամբերտ |
2011 | Սառած հող | The Frozen Ground | Ջեք Հալկոմբ | Թրիլեր | Սքոթ Ուոլկեր | Ջոն Քյուսակ, Ֆիֆտի Սենտ, Վանեսա Էնն Հաջենս, Ռադա Միտչել |
2012 | Գողացվածը | Stolen | Ուիլ Մոնտգոմերի | Մարտական, Թրիլեր, Դրամա |
Սայմոն Ուեսթ | Ջոշ Լուկաս, Դեննի Հյուսթոն, Մալին Ակերման, Սամի Գեյլ |
2013 | Կրուդս ընտանիքը | The Croods | Գրեգ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Կիրկ դե Միքո Քրիս Սանդերս |
Ռայան Ռեյնոլդս, Էմա Ստոուն, Քեթրին Կիներ, Կլարկ Դյուկ |
2013 | Ջո | Joe | Joe Ransom | Դրամա | Դևիդ Գոռդոն Գրին | Ռոնի Ջին Բլևինս, Սյու Ռոկ, Տայ Շերիդան, Հեզեր Կաֆկա |
2014 | Աքսորի մեջ | Outcast | Մարտական | Նիկ Պաուել | Հեյդեն Քրիստենսեն |
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2000 | Վամպիրի ստվերը | Shadow of the Vampire |
2002 | Ժիգալո | Sonny |
2003 | Դևիդ Գեյլի կյանքը | The Life of David Gale |
2005 | Զենքի բարոնը | Lord of War |
2006 | Հյուսված մարդը | The Wicker Man |
2007 | Դետեկտիվ Դրեզդեն։ Գաղտնի նյութեր | The Dresden Files |
2007 | Մարգարե | Next |
2008 | Վտանգավոր Բանկոկ | Bangkok Dangerous |
2009 | Վատ լեյտենանտը | The Bad Lieutenant: Port of Call - New Orleans |
2010 | Հրաշագործի աշակեչտը | The Sorcerer's Apprentice |
2012 | Հազար խոսքեր | A Thousand Words |
2013 | Թայմշեր | Time Share |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1995 | Լքելով Լաս Վեգասը | Leaving Las Vegas |
2002 | Ժիգալո | Sonny |
2014 | Ես զայրութ եմ | I Am Wrath |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը Լավագույն դերասան «Լքելով Լաս Վեգասը» ֆիլմի համար։ 4 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը։ Ներկայացվել է 2 BAFTA-ի, 5 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129454532 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20141028023326/http://www.nytimes.com/movies/person/10155/Nicolas-Cage/biography
- ↑ https://web.archive.org/web/20121130145824/http://www.irishexaminer.com/weekend/features/this-much-i-know-karen-koster-155089.html
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1996
- ↑ https://www.goldenglobes.com/person/nicolas-cage
- ↑ http://www.awardsandwinners.com/category/mtv-movie-awards/mtv-movie-award-for-best-on-screen-duo/
- ↑ 10,0 10,1 https://torontofilmcritics.com/past-award-winners/
- ↑ https://nationalboardofreview.org/award-years/1995/
- ↑ https://www.nyfcc.com/awards/
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 Internet Movie Database — 1990.
- ↑ https://bostonfilmcritics.org/past-winners-1990s/
- ↑ AwardsWatch
- ↑ https://www.goldenekamera.de/preisverleihung/chronik-fakten/article207261217/GOLDENE-KAMERA-2007-42-Verleihung.html
- ↑ 17,0 17,1 https://jupiter-award.de/verleihungen/jupiter-verleihungen-vor-2007/
- ↑ «Նիկոլաս Քեյջի կենսագրությունը». Tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Նիկոլաս Քեյջ – Բրիտանիկա առցանց հանրագիտարան, 18.12.2010.
- ↑ Ժամանակակից թատրոն, կինոնկար և հեռուստատեսություն Ջեյլ Րիսերչ Քամփնի, 2000.
- ↑ Նիկոլաս Քեյջ Քորին Ջեյ Նեյդեն, Ռոուզ Բլյու "Lucent Books", 2003
- ↑ «Նիկոլասը վերադարձել է "Knowing" դիջիթալ թրիլերով». Նյու Յորք: Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Կարեն Կոստեր «Ես այսքանը գիտեմ»». Irish Examiner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «CRC's EARS Blog :: EARS: September 2004». Earsxxi.blogspot.ca. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Քեյջ» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Բեմական կեղծանուններ
- Կինոդերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ