Էլիսոն Մերիոն Լոմանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Փալմ-Սփրինգս քաղաքում։ Մայրը՝ Դիանա Դանհեմ, հայրը՝ Գերի Լոման։ 9 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում, իսկ 11 տարեկանում ստացել է թատերական առաջին մրցանակը։ Դպրոցը ավարտելուց հետո Էլիսոնը որոշում է չընդունվել համալսարան, այլ միանգամից մեկնում է Լոս Անջելես սկսելու իր կինոկարիերա[1]։
1988 թվականին առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում։ Մեծ համաբավ է ստացել ի շնորհիվ՝ «Սպիտակ ճփնի», «Հիասքանչ աֆերա», «Խոշոր ձուկը», «Որտեղ է թաքնվված ճշմարտությունը», «Խելագարը», «Տար ինձ դժոխք», «Գեյմեր» ֆիլմերի[2]։ 2010 թվականից մինչև 2014 թվականները չէր նկարահանվել ֆիլմերում՝ հղիության պատճառով։ 2015 թվականին հայտնվել է «Վատիկանյան գրառումներ»։
2009 թվականի օգոստոսի 19-ին Էլիսոնը ամուսնացել է ռեժիսոր Մարկ Նևլդայնի հետ։ 2010 թվականին Բուխարեստում Էլիսոնը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ Բիլլիին[3]։ Որոշ ժամանակ անց լույս աշխարհ է բերում իր երկրորդ երեխայից[4]։