Մեղրամիս Լաս-Վեգասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեղրամիսը Լաս Վեգասում
Honeymoon in Vegas
Honeymoon in Vegas poster.jpg
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
ԹեմաՄոլեխաղ
Թվական1992
Պրեմիերա1992, օգոստոսի 28
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԷնդրյու Բերգման
ՊրոդյուսերՄայք Լոբել
Սցենարի հեղինակԷնդրյու Բերգման
ԴերակատարներՋեյմս Քաան, Նիկոլաս Քեյջ, Սառա Ջեսիկա Փարկեր
ՕպերատորWilliam A. Fraker?
ԵրաժշտությունԴեյվիդ Նյումեն
ՄոնտաժBarry Malkin?
Պատմվածքի վայրԼաս Վեգաս Վելլի
Նկարահանման վայրԼաս Վեգաս Վելլի
ԿինոընկերությունDistributed by Columbia Pictures
Տևողություն92 րոպե
Բյուջե25 միլիոն դոլար
Շահույթ35,208,854 դոլար
IMDbID 0104438

«Մեղրամիսը Լաս-Վեգասում» (անգլ.՝ Honeymoon In Vegas), 1992 թվականի արտադրության ամերիկյան ֆիլմ։ Գլխավոր դերերում են Նիկոլաս Քեյջը և Սառա Ջեսիկա Փարկերը։ Նկարահանումները կատարվել են Լաս Վեգասի խաղատներից մեկում, նաև Հավայան կղզիներում[1]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Սինգերը (Նիկոլաս Քեյջ) մի զարմանալի տղա է Նյու Յորքից, ով աշխատում է որպես մասնավոր խուզարկու և հաճախ որսում է անհավատարիմ ամուսիններին։ Նա երկար ժամանակ է, ինչ հանդիպում է իր հմայիչ ընկերուհու՝ Բեթսիի (Սառա Ջեսիկա Փարկեր) հետ, ում համարում է իր ողջ կյանքի սերը։ Իսկ ինչո՞ւ միությունը օրինական, ամուսնական չդարձնել։ Բայց այստեղ իմանում ենք, որ Ջեքը իր մորը տարօրինակ մի երդում է տվել, երբ վերջինս մահամերձ էր. այն էր՝ երբեք և ոչ մի դեպքում չամուսնանալ։ Բեթսիի համար, սակայն, սա ոչինչ չի փոխում։ Որոշ տատանումներից հետո Ջեքը Բեթսիի հետ մեկնում է Վեգաս, որպեսզի այնտեղ վերջապես ամուսնանան։ Բայց ուղևորության ժամանակ Ջեքը, տաճար գնալու փոխարեն, որոշում է պոկեր խաղալ։ Ոչ ուրիշի, այլ հենց Թոմի Կորմանի (Ջիմի Կաան) հետ՝ խաղատների արքայի և քրեական հեղինակության։ Ջեքն իր աչքերին էլ չի հավատում, որ Թոմին մի ամբողջ խաղափուլ տանուլ է տալիս։ Ջեքը փող չունի և Կորմանը նրան առաջարկում է խաղալ այն պայմանով, որ հաղթողը Բեթսիի հետ Հավայան կղզիներում անցկացնի մեկ շաբաթ։ Թոմին յուրահատուկ պլան էր մշակել, քանի որ Բեթսին ջրի կաթիլի պես նման էր իր նախկին հարսնացուին՝ Դոննային[2]։

Ջեքը գնում է նրանց հետևից, վերադարձնում Բեթսիին բազում արկածների գնով։ Ֆիլմն ավարտվում է նրանց ամուսնության տեսարանով, որտեղ Ջեքն իր սպիտակ կամբինեզոնով է, Բեթսին՝ մանեկենի վրայից գողացված զգեստով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը ֆիլմում հիմնականում ստացվել է Էլվիս Փրեսլիի մի քանի երգերի՝ ժամանակակից աստղերի կատարումների միացումից։ Նաև ներառված են Չիֆ Օրմանի երաժշտություններից։

Ֆիլմում հնչող երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Viva Las Vegas" - Բրյուս Սփրինգսթին
  2. "Hound Dog" - (score) - Ջեֆ Բեք և Ջեդ Լիբեր
  3. "Are You Lonesome Tonight?" - Բրայան Ֆերրի
  4. "Heartbreak Hotel" - Բիլլի Ջոուլ
  5. "Jailhouse Rock (song)|Jailhouse Rock" - Ջոն Մելլենքամփ
  6. "Suspicious Minds" - Դվայթ Յոքամ
  7. "Burning Love" - Թրավիս Թրիթ
  8. "That's All Right" - Վինչե Ջիլլ
  9. "Love Me Tender" - Էմի Գրանտ
  10. "All Shook Up" - Բիլլի Ջոուլ
  11. "Blue Hawaii" - Ուիլլի Նելսոն
  12. "(You're the) Devil in Disguise" - Թրիշա Յիրվուդ
  13. "Wear My Ring Around Your Neck" - Ռիքի Վան Շելդոն
  14. "Surrender" - Էլվիս Փրեսլի
  15. "Jailhouse Rock (song)|Jailhouse Rock" - Էլվիս Փրեսլի
  16. "That's All Right" - Էլվիս Փրեսլի
  17. "Can't Help Falling in Love" - Բոնո
  18. "It's Now or Never" - Էլվիս Փրեսլի
  19. "Can't Help Falling in Love"
  20. "Le Donna e Mobile" - Ֆրանկո Բոնիսոլլի
  21. "Hawaii Kua Uli"
  22. "Happy Talk" - Փիթեր Բոյլ
  23. "Hilo March"
  24. "(Let Me) Be Your Teddy Bear
  25. "Ka Lae O Makahonu"
  26. "Waikiki Beach"
  27. "Bali Hai" - Փիթեր Բոյլ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլաս Քեյջի և Սառա Ջեսիկա Փարկերի միջև իրական կյանքում էլ է սիրավեպ եղել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tony Danza to hit Broadway in 'Honeymoon in Vegas'»։ Wall Street Journal։ ISSN 0099-9660։ Վերցված է 2012-02-06 
  2. Gans, Andrew. " Honeymoon in Vegas Will Arrive on Broadway in November; Initial Casting Announced" playbill.com, June 18, 2014