Բրայան Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Բրայան Թեյլոր
Brian Taylor
Brian Dwight Taylor.jpg
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Բրայան Դուայթ Թեյլոր
Brian Dwight Taylor
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1951 (67 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փերթ Էմբոյ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,88 մ
Քաշ 84 կգ
Դպրոց Փերթ Էմբոյ (Փերթ Էմբոյ, Նյու Ջերսի)
համալսարան Փրինսթոն (1970-1972)
Դրաֆթի տարի 1972 / ռաունդ` 2 / ընտր.` 23-րդ
Դրաֆթ ակումբ Սիեթլ Սուպերսոնիքս
Կարիերա սկիզբ 1972 թվական
Կարիերա ավարտ 1982 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքական (1977)
  • ABA չեմպիոն (1974, 1976)
  • ABA բոլոր աստղերի խաղ (1975, 1976)
  • ABA տարվա սկսնակ (1973)
  • ABA սկսնակների առաջին հավաքական (1973)
  • ABA բոլոր աստղերի երկրորդ հավաքական (1975)
  • ABA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքական (1975, 1976)
  • ABA պարբերական առաջնության անդրադարձերի առաջնորդ (1975)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 330
  • Միավորներ՝ 4064 (12,3 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 797 (2,4 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1476 (4,5 փ/խ)
  • Խլումներ՝ 606 (1,8 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 82 (0,2 բ/խ)

Բրայան Դուայթ Թեյլոր (անգլ.՝ Brian Dwight Taylor, հունիսի 9, 1951(1951-06-09), Perth Amboy, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 1974 և 1976 թվականներին «Նյու Յորք Նեթս» ակումբի կազմում դարձել է NBA չեմպիոն։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Փրինսթոնի համալսարանում։ 1972 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից՝ 23-րդ համարի ներքո, սակայն այդ ակումբի կազմում ոչ մի խաղ չի խաղացել։ Հետագայում հանդես է եկել «Կանզաս Սիթի Քինգս», «Դենվեր Նագեթս» և «Սան Դիեգո Կլիպերս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 6 մրցաշրջան։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1977NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 330 խաղ, որոնցում հավաքել է 4064 միավոր (12,3 մ/խ), կատարել է 797 անդրադարձ, 1476 փոխանցում, 606 խլում և 82 բլոկշոտ[1]։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին չորս մրցաշրջանը անցկացրել է ABA-ում, որում հանդես է եկել «Նյու Յորք Նեթս» ակումբի կազմում։ ABA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 271 խաղ, որոնցում հավաքել է 3804 միավոր (14,0 մ/խ), կատարել է 811 անդրադարձ, 1002 փոխանցում, 500 խլում և 70 բլոկշոտ։ 1973/1974 և 1975/1976 թվականների ժամանակ Թեյլորը «Նեթս»-ի կազմում դարձել է ABA չեմպիոն։ Երկու անգամ մասնակցել է ABA բոլոր աստղերի խաղին (1975-1976)։ 1973 թվականին ճանաչվել է ABA տարվա սկսնակ, ինչպես նաև ընդգրկվել է ABA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ 1975 թվականին ընդգրկվել է ABA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի մեջ։ Երկու անգամ ընդգրկվել է ABA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1975-1976)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]