Ջինա Գերշոն
![]() անգլ.՝ Gina Gershon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1962[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Կրթություն | Էմերսոն քոլեջ, Թիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School? և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի և կինոպրոդյուսեր |
archive.today/2015.10.10-021034/http://www.ginagershon.com/ | |
Ջինա Գերշոն (անգլ.՝ Gina L. Gershon, հունիսի 10, 1962[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և հնչյունավորման ամերիկացի դերասանուհի, երգչուհի և բանաստեղծուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1962 թվականի հունիսի 10-ին Լոս-Անջելեսում՝ հրեաների ընտանիքում[4]։ Մանկուց երազել է դառնալ դերասանուհի և որոշել է ստանալ լավ դերասանական կրթություն։ Բևեռլի Հիլզի դպրոցում սովորել է ապագա երաժիշտ և երգիչ Լենի Կրավիցի հետ[5]։ Այնուհետև մեկնել է Սան Ֆրանցիսկո և ընդունվել Ամերիկյան կոնսերվատորիա, որտեղ սովորել է դերասանական վարպետություն և պար[6]։ Նյու Յորքի համալսարանն ավարտելուց հետո խաղացել է թատրոններում։ Նա եղել է Naked Angels թատրոնի նյույորքյան մասնաճյուղի հիմնադիրներից մեկը[7]։
1988 թվականին Ջինա Գերշոնը Թոմ Քրուզի հետ նկարահանվել է «Կոկտեյլ» դրամայում, բայց առավել վառ դերերը դերասանուհին խաղացել է 1990-ականների կեսերին Էլիզաբեթ Բերկլիի հետ Պաուլ Վերհուվենի «Շոուգյոլզ» սկանդալային պատկերում և Վաչովսկի քույրերի «Կապ» թրիլլերում, որտեղ նրա խաղընկերուհին Ջենիֆեր Թիլլին էր[8]։
2008 թվականին Vanity Fair ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ պնդում էր, որ Գերշոնը սիրային կապ է ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ[9]։ Ջինա Գերշոնի իրավաբանները սկսել են դատական հայց նախապատրաստել ամսագրի դեմ՝ հայտարարելով, որ դերասանուհին ընդամենը երեք անգամ է Քլինթոնի հետ նույն շենքում գտնվել, որտեղ ներկա են եղել տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ[10]։ Քլինթոնը ևս հերքել է Գերշոնի հետ սեռական հարաբերությունների մասին հայտարարությունները և Vanity Fair-ի լրագրողին անվանել է «ոչնչություն»[11]։
ABC հեռուստաալիքով ցուցադրված «Տգեղ Բեթին» սերիալում խաղացել է Ֆաբիի դերը, որը Դոնաթելա Վերսաչեի ծաղրանմանակն էր։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Վարդագույնով աղջիկը | Pretty in Pink | մարմնամարզիկ |
1987 | ս | Աղջամուղջային գոտի | The Twilight Zone | Լաուրա |
1988 | ֆ | Կարմիր շոգ | Red Heat | Վիկտորի կինը |
1988 | ֆ | Կոկտեյլ | Cocktail | Կորալ |
1992 | ֆ | Խաղացողը | The Player | Ուիթնի |
1992 | ֆ | Միսս Ռոուզ Ուայթ | Miss Rose White | Էնջի |
1993 | ս | Մելրոուզ Փլեյս | Melrose Place | Էլեն |
1995 | ֆ | Շոուգյոլզ | Showgirls | Քրիստալ Քոննորս |
1996 | ֆ | Կապ | Bound | Քորքի |
1997 | ֆ | Առանց դեմքի | Face/Off | Սաշա Հասլեր |
1999 | ֆ | Յուրայինը | The Insider | Հելեն Կապերելլի |
2001 | ֆ | Մրցարշավորդ | Driven | Քեթի |
2004 | ս | Պրակտիկա | The Practice | Գլեն Հոլլ |
2005 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | կին–ոստիկան |
2005 | մս | Ամերիկացի հայրիկ | American Dad! | Ամերիկացի # 1 աղջիկ / Կարեն / կին |
2004—2007 | մս | Բեթմենը | The Batman (TV series) | Կին–կատուն / Սելինա Քայլ |
2006—2007 | ս | Տգեղ Բեթին | Ugly Betty | Ֆաբի |
2007 | ս | Պայծառատես | Psych | Էմիլինա Սաֆրոն |
2007 | ֆ | Հ.Գ. Ես սիրում եմ քեզ | P.S. I Love You | Շերոն |
2010 | ֆ | Սիրո ագարակատուն | Love Ranch | Իրեն |
2010 | ֆ | Նյու Յորքի հինգ մինարեթները | Five Minarets in New York | Մարիա |
2011 | ֆ | Վարձու մարդասպան Ջոն | Killer Joe | Շարլա Սմիթ |
2012 | ֆ | ԼՕԼ | LOL | Քեթի |
2014 | ս | Նախնական | Elementary | Էլանա Մարչ |
2015 | ս | Glee | Glee | Պեմ Անդերսոն |
2017 | ֆ | Ջրահարսը | The Little Mermaid | Պեգի Ջեյն |
2017 | ֆ | 9/11 | 9/11 | Էվա |
2018—2019 | ս | Ռիվերդեյլ | Riverdale | Գլեդիս Ջոնս |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «Cigar Aficionado|People Profile|Gina Gershon»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-09-ին։ Վերցված է 2020-04-09
- ↑ «Cracking Up Lenny Kravitz|Lenny Kravitz|Music News|Music|Entertainment Weekly»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-05-ին։ Վերցված է 2020-04-09
- ↑ «Persones.ru Знаменитые люди планеты.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2012-01-02
- ↑ NetGlimse Gina Gershon biography Archived 2008-07-25 at the Wayback Machine.
- ↑ На Persona.ru
- ↑ The Los Angeles Times. Vanity Fair links Bill Clinton to actress Gina Gershon
- ↑ «Actor Gina Gershon takes action against claims of affair with Bill Clinton» (անգլերեն)։ The Guardian։ 2008-06-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2009-05-22
- ↑ «As Clinton Campaign Winds Down, a Spouse Remains Wound Up» (անգլերեն)։ The New York Times։ 2008-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2009-05-22
|
- Հունիսի 10 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- Ամերիկացի կին երաժիշտներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հնչյունավորողներ