Առանց դեմքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Առանց դեմքի
Face/Off
FaceOff poster.jpg
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր մարտաֆիլմ
Թեմա վրեժ և ահաբեկչություն
Թվական 1997
Պրեմիերա հունիսի 27, 1997
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջոն Վու
Պրոդյուսեր

Ջոն Վու
Մայքլ Դուգլաս
Թերենս Չանգ

ևուրիշներ
Սցենարի հեղինակ

Մայք Վերբ

ՄայքլԿոլլերարի
Դերակատարներ

Ջոն Տրավոլտա

Նիկոլաս Քեյջ
Օպերատոր ՕլիվերՎուդ
Երաժշտություն ՋոնՊաուելլ
Մոնտաժ

Սթիվեն Քեմպեր

ՔրիստիանՎագներ
Պատմվածքի վայր Լոս Անջելես և Կալիֆոռնիա
Կինոընկերություն

Touchstone Pictures
Paramount Pictures

PermutPresentations
Տևողություն 138 րոպե
Անվանակարգ «Օսկար» ձայնի լավագույն մոնտաժի համար
Բյուջե 80,000,000 $
Շահույթ 245,676,146 $
MPAA վարկանիշ RATED R.svg
IMDb ID 0119094
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=5SVNLZXQcP0

«Առանց դեմքի» (անգլ.՝ Face/Off), 1997 թվականին ռեժիսոր Ջոն Վուի նկարահանած մարտաֆիլմ։

Ֆիլմը ներկայացվել է Օսկարի լավագույն ձայնային էֆեկտներ անվանակարգում, ստացել է 8 տարբեր կինոմրցանակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԴԲ-ի գործակալ Շոն Արչերը երկար ժամանակ հետևողականորեն փնտրում է Կաստոր և Պոլուքս Տրոյ եղբայներին, ովքեր հայտնի միջազգային հանցագործներ են։ Իսկ Կաստորի հետ կապված նա անձնական վրեժ ունի լուծելու։ Կաստորը սպանել էր իր հնգամյա որդուն։ ՀԴԲ-ն ընկնում է եղբայրների հետքի վրա և օդանավակայանում ձերբակալում Պոլուքսին, իսկ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Կաստորը վիրավորվում է և ընկնում կոմայի մեջ։

Շուտով պարզվում է, որ թռիչքից առաջ եղբայրները թունավոր գազ արտանետող ռումբ են տեղադրել քաղաքում։ Պոլուքսը չի ցանկանում հայտնել ռումբի տեղը։

ՀԴԲ-ն Շոնին առաջարկում է վտանգավոր առաքելություն կատարել։ Հատուկ վիրահատության օգնությամբ նրա դեմքի մաշկի փոխարեն դնում են հանցագործ Կաստորի դեմքը, որպեսզի նա, ներկայանալով որպես Կաստոր, կարողանա բանտում տեղեկություն ստանալ ռումբի վայրի մասին։ Անվտանգությունից ելնելով այս ամենը խիստ գաղտնի է պահվում։

Այդ ժամանակ հիվանդանոցում Կաստորը անսպասելի արթնանում է կոմայից և, տեսնելով Շոնի վիրահատված դեմքը, հասկանում է, թե ինչ է կատարվել և բռնությամբ ստիպում է բժշկին Շոնի դեմքը դնել իր դեմքի փոխարեն, որից հետո նա սպանում է բժշկին և ՀԴԲ-ի գործակալներին, ովքեր գիտեին այս գործողության մասին ...

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջոն Տրավոլտա սկզբում Շոն Արչեր, ապա Կաստոր Տրոյ սկզբում Շոն Արչեր, ապա Կաստոր Տրոյ
Նիկոլաս Քեյջ սկզբում Կաստոր Տրոյ, ապա Շոն Արչեր սկզբում Կաստոր Տրոյ, ապա Շոն Արչեր
Ջոան Ալլեն Եվա Արչեր Եվա Արչեր Շոն Արչերի կին
Դոմինիկ Սուեյն Ջեյմի Արչեր Ջեյմի Արչեր Շոն Արչերի աղջիկ
Ալեսսանդրո Նիվոլա Պոլուքս Տրոյ Պոլուքս Տրոյ
Նիկ Կասսավետիս Դիտրիխ Հասսլեր Դիտրիխ Հասսլեր Տրոյ եղբայրների գործակալ
Ջինա Գերշոն Սաշա Հասսլեր Սաշա Հասսլեր Կաստորի սիրուհի
Հարվի Պրեսնելլ Վիկտոր Լազարո Վիկտոր Լազարո Շոն Արչերի ղեկավար
Քոլմ Ֆոերո Մալքոլմ Ուոլշ Մալքոլմ Ուոլշ վիրահատող բժիշկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]