Սթիվեն Ուեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Ուեբեր
Ծննդյան թիվ՝մարտի 4, 1961(1961-03-04)[1][2] (62 տարեկան)
Ծննդավայր՝Briarwood, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, սցենարիստ, հնչյունավորող և թատրոնի դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0001836

Սթիվեն Ուեբեր (անգլ.՝ Steven Weber,մարտի 4, 1961(1961-03-04)[1][2], Briarwood, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, հեռուստասցենարիստ և պրոդյուսեր։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Ուեբերը ծնվել է Բրեյրվուդում (Քուինս, Նյու Յորք), 1979 թվականին ավարտել է Նյու Յորք նահանգի Պերչեյզ քոլեջ համալսարանը, որից հետո սկսել է կարիերան թատերական բեմի դերերից, 1985-1986 թվականներին նկարահանվել է «Ինչպես է պտտվում աշխարհը» ցերեկային օպերայում, իսկ 1987 թվականին հայտնվել է «Բարձրություն «Համբուրգեր»» շարժանկարում[4]։

Ուեբերը փոքր հայտնիություն է ձեռք բերել NBC-ի «Թևեր» սիթքոմի դերի շնորհիվ, որտեղ նկարահանվել է 1990-1997 թվականներին։ Շոուի հաջողության շնորհիվ Ուեբերը նկարահանվել է մի քանի հեռուստաֆիլմերի գլխավոր դերերում, իսկ 1992 թվականին՝ Ջենիֆֆեր Ջեյսոն Լիի «Միայնակ սպիտակ կինը» թրիլլերում։ Հետո նա հայտնվել է «Ժամանակավոր քարտուղարուհի» ֆիլմում և, վերջապես, «Ջեֆֆրի» (1995 թվականին) կատակերգությունում ֆիլմում խաղացել է գլխավոր դեր[5]։

Ուեբերը խաղացել է գլխավոր դերեր երկու կարճատև սերիալներում՝ «Ուեբերի շոու» (2000–2001 թվականներ) և «Շրջանային դատախազ» (2004 թվական) և եղել է «Ստուդիա 60 Սանսեթ Ստրիպում» (2006–2007 թվականներ) և «Երջանիկ քաղաք» անհաջող սերիալի դերասանական կազմի մեջ (2010 թվական)։ 2000-ականներին նա առավելապես հայտնի էր իր երկրորդական դերերով «Կրկին և կրկին», «Եղբայրներ և քույրեր» և «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալներում։ Բացի այդ Վեբերը նկարահանվել է մի քանի հեռուստաֆիլմերում, իսկ վերջին տարիներին նկարահանվել է «Կլիվլենդի գեղեցկուհիները», «Երկու աղջիկ ճայռերի վրա» և «Դալլաս» հեռուստասերիալներում[6]։ Նա խաղացել է նաև 2014 թվականի ամռանը սկսվող «Առաջին աստիճանի սպանություն» սերիալում գլխավոր դերերից մեկը[7]։

Ուեբերը ամուսնացել է Ֆինն Քարտեր դերասանուհու հետ 1985-1992 թվականներին։ 1995-2013 թվականներին ամուսնացել է Ջուլիետ Հոունեթի հետ, նրանք ունեն երկու երեխա[8]։

Մասնավոր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆլամինգոյից» տղան (1984 թվական)
  • Ինչպես է պտտվում աշխարհը (ցերեկային օպերա, 1985—1986 թվականներ)
  • Բարձրություն «Համբուրգեր» (1987 թվական)
  • Քենեդին Մասաչուսեթսից (մինի սերիալ, 1990 թվական)
  • Միայնակ սպիտակ կինը (1992)
  • Խավարի ընկերակցությամբ (հեռուստաֆիլմ, 1993 թվական)
  • Ժամանակավոր քարտուղարուհի (1993 թվական)
  • Ջեֆֆրի (1995 թվական)
  • Հեռանալով Լաս Վեգասից (1995 թվական)
  • Դրակուլա։ Մեռած և գոհ (1995 թվական)
  • Նայելու օգտի մասին (1995 թվական)
  • Փայլ (մինի սերիա;, 1997 թվական)
  • Թևեր(172 եթերաշրջան, 1990—1997 թվականներ)
  • Անհամաձայնության խաղող (1998 թվական)
  • Մահանալուս օրը ես շուտ արթնացա (1998 թվական)
  • Առաջին հայածքից (1999 թվական)
  • Սիրային նամակներ (հեռուստաֆիլմ, 1999 թվական)
  • Երեկ ուշ երեկոյան (հեռուստաֆիլմ, 1999 թվական)
  • Արգելված սեր (հեռուստաֆիլմ, 2000 թվական)
  • Թայմկոդ (2000)
  • Ուեբերի շոու (17 եթերաշրջան, 2000—2001 թվականներ)
  • Կրկին և կրկին (10 եթերաշրջան, 2000—2002 թվականներ)
  • Շրջանային դատախազ (4 եթերաշրջան, 2004 թվական)
  • The Twelve Days of Christmas (հեռուստաֆիլմ, 2004 թվական)
  • Մագնատ (2005 թվական)
  • Կյանքը նման է սեքսի (2005 թվական)
  • Ներսից դուրս (2005 թվական)
  • Հուսահատ (հեռուստաֆիլմ, 2006 թվական)
  • Մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ (մինի սերիալ, 2006 թվական)
  • Ստուդիա 60 Սանսետ Ստրիպում (22 եթերաշրջան, 2006—2007 թվականներ)
  • Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս (3 եթերաշրջան, 2007 թվական)
  • Ամառանոց (2008 թվական)
  • Եղբայրներ և քույրեր (8 եթերաշրջան, 2007—2008 թվականներ)
  • Իմ միակ(2009 թվական)
  • Երջանիկ քաղաք (8 եթերաշրջան, 2010 թվական)
  • Մեծ տարին (2011 թվական)
  • Կլիվլենդի գեղեցկուհիները (2 եթերաշրջան, 2012 թվական)
  • Ուիլֆրեդ (3 եթերաշրջան, 2012 թվական)
  • Դալլաս (5 եթերաշրջան, 2013-2014 թվականներ)
  • Երկու աղջիկ ճայռերի վրա (4 եթերաշրջան, 2012—2013 թվականներ, 2015 թվական)
  • Կյանքի հետապնդում (2014 թվական —)
  • Առաջին աստիճանի սպանություն (2014 թվական —)
  • Ինչպես խուսափել սպանության համար պատժից (1-ին եթերաշրջանի 2-րդ սերա, 2014 թվական)
  • Պարույր (2015 թվական —)
  • Ես զոմբի եմ (2015 թվական —)
  • 13 պատճառ՝ ինչու (2017 թվական)
  • Գտեք կարճահասակին (2017 — 2019 թվականներ)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին դերասանը ստացել է «Սատուրն» մրցանակը «Փայլ» մինի սերիալի Ջեք Տորրանս լավագույն դերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 VIAF ID
  3. 3,0 3,1 3,2 Czech National Authority Database
  4. «Steven Weber- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին։ Վերցված է 2013-08-14 
  5. «Steven Weber- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին։ Վերցված է 2013-08-14 
  6. Matt Webb Mitovich (2013-02-22)։ «Dallas Exclusive: 'Governor' Steven Weber Will Aim to Take Down»։ TV Line։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-08-14 
  7. Nellie Andreeva (2013-09-19)։ «TNT Greenlights Steven Bochco’s ‘Murder In The First’ For Summer 2014»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-09-20 
  8. «Steven Weber of Wings Getting Divorced»։ People։ 2013-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին։ Վերցված է 2013-08-14