Ինչպես խուսափել սպանության համար պատժից
«Ինչպես խուսափել սպանության համար պատժից» (անգլ.՝ How to Get Away with Murder), ամերիկական հեռուստասերիալ։ Թողարկվել է ABC հեռուստաալիքի կողմից։ Հեռուստասերիալը ամբիցիոզ իրավաբան ուսանողների խմբի և նրանց խորհրդավոր պրոֆեսոր Անալիզ Քիթինգի մասին է, որի դերը կատարում է Վիոլա Դևիսը։ Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 25-ին[3]։
Սերիալը արժանացել է զգալի գովասանքի քննադատների կողմից, ինչպես նաև հաջողության է հասել հեռուստատեսային վարկանիշներում՝ դառնալով 2014-15 թվականների ամենահաջող դրամատիկ հեռուստասերիալը։ 2014 թվականին արժանացել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի մրցանակին՝ որպես տարվա լավագույն 10 սերիալներից մեկը[4]։ Վիոլա Դևիսը 2015 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար (դրանով իսկ դառնալով առաջին սևամորթ դերասանուհին, որը պարգևը շահել է տվյալ կատեգորիայում) և ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի՝ դրամատիկ սերիալում կնոջ լավագույն դերի համար, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ 2015 թվականին ստացել է երեք NAACP Image Award մրցանակ։
2015 թվականի մայիսի 7-ին սերիալը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով[5] և թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 24-ին[6]։ 2016 թվականի մարտի 3-ին սկսվել է երրորդ եթերաշրջանի նկարահանումները[7], որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին։ 2017 թվականի փետրվարի 10-ին ABC-ն երկարաձգել է սերիալը չորրորդ եթերաշրջանի համար[8]։ 2018 թվականի մայիսի 11-ին սերիալը երկարաձգվել է հինգերորդ եթերաշրջանով[9]։
2019 թվականի մայիսի 10-ին ABC հեռուստաալիքը սերիալը երկարացրել է վեցերորդ եթերաշրջանի համար[10]։ Վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին[11]։ 2019 թվականի հուլիսի 11-ին ABC-ն հայտնել է, որ վեցերորդ եթերաշրջանը վերջինն է[12]։
Դերասանական կազմ և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | Եթերաշրջան | |||||
---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
Վիոլա Դևիս | Անալիզ Քիթինգ | ||||||
Բիլլի Բրաուն | դետեկտիվ Նեյթ Լեհի | ||||||
Ալֆրեդ Ենոք | Ուես Գիբենս | Հյուր | Հյուր | ||||
Ջեք Ֆալահի | Քոնոր Ուոլշ | ||||||
Քեթի Ֆինդլեյ | Ռեբեկա Սաթեր | Հյուր | |||||
Աջա Նաոմի Քինգ | Միքայելա Փրատ | ||||||
Մեթ Մաքգորի | Աշեր Միլսթոուն | ||||||
Կառլա Սոուսա | Լորել Քաստիլո | Հյուր | |||||
Չարլի Վեբեր | Ֆրենկ Դելֆինո | ||||||
Լայզա Վայլ | Բոննի Ուինթերբոթոմ | ||||||
Քոնրադ Ռիմամարո | Օլիվեր Հեմփթոն | Պարբերական | |||||
Ռոում Ֆլին | Գաբրիել Մեդոքս | Հյուր | |||||
Ամիրա Վեն | Թիգան Փրայս | Պարբերական | |||||
Թիմոթի Հաթոն | Էմեթ Քրոուֆորդ |
- Վիոլա Դևիս` պրոֆեսոր Անալիզ Քիթինգը (իսկական անունը Աննա Մեյ Հարքնեսս) փաստաբան է, որը դասավանդում է Միդլթոնի համալսարանում։
- Բրաուն Բիլի` դետեկտիվ Նեյթ Լեհի, Անալիզի նախկին սերը։ Փորձել է ապացուցել Սեմի մասնակցությունը Լայլա Սթանգերդի սպանությանը։
- Ալֆրեդ Ենոք` Ուես Գիբինս, (իսկական անունը Քրիստոֆ Էդմոնդ), Անալիզի ուսանողը, առաջին եթերաշրջանում հանդիպել է Ռեբեկայի հետ։ Երրորդ եթերաշրջանում սկսել է հանդիպել Մեգիի հետ, իսկ հետո Լորելի։ Սպանվել է երրորդ եթերաշրջանում Դոմինիկի կողմից։
- Ջեք Ֆալահի` Քոնոր Ուոլշ, Անալիզի ուսանողը, հանդիպել է Օլիվերի հետ։ Սկզբում ներկայացված է որպես ինքնասիրահարված կերպար։ Չի ունենում երկար հարաբերություններ։ Հետո փոխվում է դեպի լավը, փորձում է աջակցել և օգնել Օլիվերին։
- Քեթի Ֆինդլեյ` Ռեբեկա Սաթեր, Ուես Գիբինսի ընկերուհին։ Դառնում է կասկածելի Լայլա Սթենգերդի սպանության մեջ։ Զոհվում է առաջին եթերաշրջանում Բոննիի կողմից։
- Աջա Նաոմի Քինգ` Միքայելա Փրատ, Անալիզի ուսանողուհին։ Նա խելացի և նպատակասլաց աղջիկ է։ Սկզբում վատ հարաբերություններ է ունենում մյուսների հետ, համարելով իրեն ավելի բարձր, քան նրանց, բայց հետո, այնուամենայնիվ, փոխում է իր կարծիքը։ Լավ հարաբերություններ է ունենում Օլիվերի հետ։ Երրորդ եթերաշրջանի սկզբում սկսում է հանդիպել Աշերի հետ։ Չորրորդ եթերաշրջանում բաժանվում են նրա դավաճանության պատճառով։
- Մեթ Մակգորի՝ Աշեր Միլսթոուն, Անիլիզի ուսանողը։ Չնայած իր անտարբեր վերաբերմունքին, նա չափազանց խելացի է։ Կողմնակալ է վերաբերվում մնացածին, ինչով խիստ նյարդայնացնում էր նրանց։ Երկար ժամանակ չգիտեր Սեմի սպանությանը մյուսների մասնակցության մասին։ Սպանել է Էմիլի Սինքլերին։ Հանդիպել է Բոննիի հետ։ Երրորդ եթերաշրջանում հանդիպում է Միքայելայի հետ։ Չորրորդ եթերաշրջանում նրանք բաժանվում են դավաճանության պատճառով։
- Կառլա Սոուսա՝ Լորել Քաստիլո, Անալիզի ուսանողը։ Լուրջ և պատասխանատու աղջիկ, որը ունի վատ հարաբերություններ հոր հետ։ Փորձում է համախմբել թիմը և թույլ չտալ վիճակաբանություն։ Հանդիպել է Ֆրենկի հետ, սակայն նրանք բաժանվել են, երբ Լորելը իմանում է, թե նա ով է իրականում։ Երրորդ եթերաշրջանում սկսում է հանդիպել Ուեսի հետ։ Չորրորդ եթերաշրջանում նրան երեխա է պարգևում։
- Չարլի Վեբեր՝ Ֆրենկ Դելֆինո, Անալիզի ընկերության աշխատակից։ Օգնում է նրան, որ դուրս գա բանտից։ Չափազանց խելացի է, այդ պատճառով հենց նա է կատարում կեղտոտ աշխատանքը։ Երկրորդ եթերաշրջանում Մահոնիի մահից հետո փախչում է, բայց հետո վերադառնում է։ Քնում է Բոննիի հետ, չնայած հետո կարգավորում է հարաբերությունները Լորելի հետ։
- Լայզա Վայլ՝ Բոննի Ուինթերբոթոմ, Անալիզի ընկերության աշխատակից։ Մանուկ հասակում ունեցել է սեռական բռնություն հոր կողմից։ Օգնում է Անալիզին ամեն հարցում։ Ունի զգացմունքներ Սեմի նկատմամբ, բայց հանդիպում է Աշերի հետ, այդ հարաբերությունները երկար չեն տևում։
- Քոնրադ Ռիկամարո՝ Օլիվեր Հեմփթոն, Քոնորի ընկերը։ ՏՏ տեխնոլոգիաների մասնագետ։ Հաճախ օգնում է Քիթինգ հնգյակին, ավելի ուշ սկսում է աշխատել նրանց հետ։ Սկզբում միայն Քոնորի համար տեղեկատվության հասնելու միջոց էր, բայց ավելի ուշ շատ թանկ էր դառնում նրա համար։ Վարակված է ՄԻԱՎ հիվանդությամբ։
- Ռոում Ֆլին՝ Գաբրիել Մեդոքս, Սեմ Քիթինգի որդին, փորձում է իմանալ, թե ով է սպանել իր հորը։
- Ամիրա Վեն՝ Թիգան Փրայս, փաստաբան, որը աշխատում է Caplan & Gold-ում (4-5 եթերաշրջաններ)։
- Թիմոթի Հաթոն՝ Էմեթ Քրոուֆորդ, Caplan & Gold ընկերության աշխատակից։
Երկրորդական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | Եթերաշրջան | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |||
Թոմ Վերիկա | Սեմ Քիթինգ | Պարբերական | Հյուր | Պարբերական | ||||
Մեգան Ուեսթ | Լայլա Սթենգերդ | Պարբերական | ||||||
Ալիսիա Ռեյներ | դատախազ Վենդի Փարքս | Պարբերական | ||||||
Լեննի Փլաթ | Գրիֆին Օ’Ռայլի | Պարբերական | ||||||
Լին Ուիթֆիլդ | Մերի Ուոլկեր | Պարբերական | ||||||
Արջուն Գուպտա | Կան | Պարբերական | ||||||
Էյփրիլ Փարքեր Ջոնս | Քլեր Բրայս | Պարբերական | ||||||
Մարշա Գեյ Հարդեն | Հաննա Քիթինգ | Պարբերական | ||||||
Թեմփլին Թոմիտա | Քերոլ Մորոու | Պարբերական | ||||||
Ջոն Փոզի | Ուիլյամ Միլսթոուն | Հյուր | Պարբերական | |||||
Սառա Բյորնս | Էմիլի Սինքլեր | Հյուր | Պարբերական | |||||
Հոսե Սունյիգա | Խորխե Կաստիլո | Հյուր | ||||||
Էսայ Մոռալես | Հյուր | Պարբերական | Հյուր | |||||
Բենիտո Մարտինես | Թոդ Դենվեր | Պարբերական | ||||||
Քենդրիկ Սեմփսոն | Աալեբ Հեփսթել | Պարբերական | ||||||
Էմի Օկուդա | Քեթրին Հեփսթել | Պարբերական | ||||||
Մեթ Քոեն | Լևի Ուեսքոթ | Պարբերական | ||||||
Ջեֆերսոն Ուայթ | Ֆիլիպ Ջեսափ | Պարբերական | ||||||
Ֆամկե Յանսեն | Եվա Ռոտլոու | Պարբերական | Հյուր | Հյուր | ||||
Ադամ Արկին | Ուոլես Մահոունի | Պարբերական | Հյուր | |||||
Քելսի Սքոթ | Ռոզա Էդմոնդ | Պարբերական | Հյուր | |||||
Իսակ Ռայան Բրաուն | Քրիստոֆեր Էդմոնդ | Պարբերական | Հյուր | |||||
Ջենիֆեր Պարսոնս | Լիդիա Միլսթոուն | Հյուր | Պարբերական | |||||
Կորբին Ռեյդ | Մեթի Թրևերս | Պարբերական | ||||||
Մայլոնա Ջեքսոն | Ռենե Էթվուդ | Պարբերական | ||||||
Մեթյու Ռիշ | Թոմաս | Պարբերական | ||||||
Դեմեոն Քլարկ | Ջոն Մամֆորդ | Պարբերական | ||||||
Գլորիա Գարայուա | Դևիս | Պարբերական | ||||||
Լորեն Վելես | Սորայա Հարգրով | Պարբերական | Հյուր | |||||
Սքոթ Քոլդուել | Ժասմին | Պարբերական | Հյուր |
- Թոմ Վերիկա՝ Սեմ Քիթինգ, Անալիզի ամուսինը, որը կապ է ունեցել սպանված Լայլա Սթանգերդի հետ։ Օգնել է Ֆրենկին դուրս գալ բանտից։ Սպանվել է Ուեսի կողմից։
- Մեգան Ուեսթ՝ Լայլա Սթենգերդ, սպանված աղջիկ, որը ունեցել է ինտրիգներ Սեմ Քիթինգի հետ։ Սպանվել է Ֆրենկի կողմից՝ Սեմի կարգադրությամբ։
- Ալիսիա Ռեյներ՝ դատախազ Վենդի Փարքսը։
- Էլիոթ Նայթ՝ Միքայելայի նախկին ամուսինը։
- Արջուն Գուպտա՝ Քան, անվճար փաստաբան, Լորելի նախկին ընկերը։
- Մարշա Գեյ Հարդեն՝ Հաննա Քիթինգ, հոգեբան և Սեմի քույրը, եկել է քաղաք նրա կորելուց հետո։
- Սառա Բյորնս՝ Էմիլի Սինքլեր, Հեպսթելովի դատախազը։ Սպանվել է Աշերի կողմից։
- Էսայ Մորալես՝ Խորխե Կաստիլո, Լորելի հայրը։ Կարգադրել է սպանել Ուեսին։
- Բենիտո Մարտինես՝ Թոդ Դենվեր, դատախազ։ Երրորդ եթերաշրջանում սկսում է հետապնդել Անալիզին, կապելով նրան Սեմի, Սինքլերի և Հեփսթելների սպանությունների հետ։ Զոհվել է չորրորդ եթերաշրջանում։
- Սիսելի Թայսոն՝ Օֆելիա Հարկնես, Անալիզի մայրը։ Տառապում է դեմենցիայով։
- Էյփրիլ Փարքեր Ջոնս՝ դետեկտիվ Ալեր Բրայսը, բացահայտում է Սեմ Քիթինգի անհետացումը։
- Ֆամկե Յանսեն՝ Եվա Ռոտլոու, իրավաբան, Անալիզի նախկին սիրուհին։
- Ադամ Արկին՝ Ուոլես Մահոունի, Ուեսի ենթադրյալ հայրը, սպանվել է Ֆրենկի կողմից։
- Քելսի Սքոթ՝ Ռոզա Էդնոնդ, Ուեսի մայրը։
- Քենդրիկ Սեմփսոն՝ Քալեբ Հեփսթել, Անալիզի հաճախորդը, որը սպանել է իր խորթ ծնողներին[13]։ Երկրորդ եթերաշրջանի վերջում եղել է ինքնասպան։
- Էմի Օկուդա՝ Քեթրին Հեփսթել, Անալիզի հաճախորդը, որը մեղադրվում է իր խորթ ծնողների սպանության մեջ։ Եղել է բանտում, որտեղից ավելի ուշ դուրս է եկել։
- Ջոն Փոզի՝ Ուիլյամ Միլսթոուն, Աշերայի հայրը։ Եղել է ինքնասպան երկրորդ եթերաշրջանում։
- Մեթ Կոեն՝ Լևի Ուեսքոթ, Ռեբեկայի խորթ եղբայրը[14]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի պիլոտային դրվագը ստացել է բարձր գնահատականներ է հեռուստատեսային քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում սերիալը հավաքել է 100-ից 88 միավորներ, 34 կարծիքների հիման վրա[15]։ Metacritic-ում պիլոտային դրվագը 100 միավորից ստացել է 68, 14 կարծիքների հիման վրա[16]։
Հեռուստատեսային վարկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սկանդալ» հեռուստասերիալից հետո 2014 թվականի սեպտեմբերի 25-ին երեկոյան ժամը 10-ին հեռարձակված պիլոտային դրվագը ներգրավել է տասնչորս միլիոն հեռուստադիտողի, որը սերիալին հնարավորություն է տվել իր ժամանակը գրավել եթերում և դառնալ ամենադիտվող երեկոյան ծրագիրը։ Հեռուստադիտողները եղեն են 18-49 տարիքի մարդիկ, որն առանցքային է գովազդատուների համար, վարկանիշը կազմել է 3,9 միավոր[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Philiana Ng (15 июля 2014). «ABC Sets Fall Premiere Dates». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «And the Honorees are…». American Film Institute. 8 декабря 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Nellie Andreeva (7 мая 2015). «'American Crime', 'Castle' 'S.H.I.E.L.D.', 'Agent Carter', 'Galavant', 'Secrets & Lies', 'Nashville' Among ABC Renewals». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Nellie Andreeva (10 июня 2015). «ABC Sets Fall Premiere Dates: 'Wicked City' Gets October Launch On Tuesday». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Nellie Andreeva (3 марта 2016). «ABC Gives Early Renewals To 15 Series, Leaves 'Castle' & 'Nashville' On the Bubble». Deadline.com. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Andy Swift, Andy Swift (2017 թ․ փետրվարի 10). «Grey's Anatomy, Scandal and HTGAWM Renewed for 2017-18 Season». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Lannucci, Rebecca (2018 թ․ մայիսի 11). «How to Get Away With Murder Renewed for Season 5 at ABC». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ DarkUFO. «How To Get Away With Murder - Renewed for a 6th Season *Updated Confirmed*». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Nirat Anop. «ABC Announces Fall 2019 Premiere Dates». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Assassin. «How to Get Away With Murder - Season 6 - Announced as Final Season». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Denise Petski (22 июля 2015). «Kendrick Sampson Joins 'How To Get Away With Murder'». Deadline.com.
- ↑ Denise Petski (11 августа 2015). «Matt Cohen Joins 'How To Get Away With Murder'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «HOW TO GET AWAY WITH MURDER: SEASON 1 (2014)». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «How to Get Away With Murder : Season 1». Metacritic. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Michael O'Connell (26 сентября 2014). «TV Ratings: 'How to Get Away With Murder' Tops ABC's Winning Shonda Rhimes Block». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Matt Webb Mitovich (26 сентября 2014). «Ratings: How to Get Away With Murder Has a Killer Debut, Scandal Returns to Series Highs, Grey's Strong at 8pm». TV Line. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հոդվածին։ |
|