Դրակուլա։ Մեռած և գոհ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրակուլա (այլ կիրառումներ)
Դրակուլա։ Մեռած և գոհ անգլ.՝ Dracula: Dead and Loving It | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, կինոնմանակում և վամպիրների մասին ֆիլմ |
| Հիմք | Դրակուլա |
| Թվական | 1995 |
| Լեզու | գերմաներեն և անգլերեն |
| Ռեժիսոր | Մել Բրուքս[1][2][3] |
| Պրոդյուսեր | Մել Բրուքս |
| Սցենարի հեղինակ | Մել Բրուքս |
| Դերակատարներ | Լեսլի Նիլսեն[2][4], Փիթեր ՄաքՆիկոլ[2][4], Սթիվեն Վեբեր[4], Էմի Յասբեկ[4], Լիզեթ Էնթոնի[4], Էյվերի Շրայբեր[4], Հարվի Կորման[4], Մել Բրուքս[2][3][4], Քլայվ Ռևիլ[4], Էնն Բենքրոֆթ[4], Էցիո Գրեջո[4], Մեթյու Պորետտա[4], Դարլա Հոն, Չակ Մաքքեն[5], Դևիդ ԴեԼուիս[5], Ջենիֆեր Կրիստալ Ֆոլի[5], Գրեգ Բինքլի[5], Մայք Քոնորս, Մարկ Բլենքֆիլդ, Քարեն Ռո, Չառլի Կալլաս, Մեգան Քևենա[5], Քերոլ Արթուր[5] և Վինս Գրանթ[5] |
| Երաժշտություն | Համմի Ման |
| Մոնտաժ | Adam Weiss? |
| Պատմվածքի վայր | Լոնդոն և Տրանսիլվանիա |
| Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
| Կինոընկերություն | Castle Rock Entertainment, Gaumont-British Picture Corporation և Brooksfilms |
| Տևողություն | 88 րոպե |
Դրակուլա։ Մեռած և գոհ (անգլ.՝ Dracula: Dead and Loving It), ռեժիսոր Մել Բրուքսի կինոկատակերգությունը, որը Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի նմանակումն է։ Գլխավոր դերում Լեսլի Նիլսենն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենֆիլդը ուղևորվում է Տրանսիլվանիա՝ կոմս Դրակուլայի մոտ, ով հիպնոսով նրան դարձնում է իր ստրուկը, ինչից հետո հեռանում է Տրանսիլվանիայից և գնում Կարֆաքս աբբայություն։
Նրա առաջին զոհը դառնում Լյուսին։ Դրակուլան նրա մոտ է գնում երկու անգամ։ Առաջին անգամ կոմսը ներս է մտնում լուսամուտից՝ չղջիկի տեսքով։ Աղջիկը կորցնում է արյան կեսը և չի կարողանում տեղից վեր կենալ։ Հետո պրոֆեսոր Վան Հելսինգի խորհրդով նրան տեղափոխում են ուրիշ սենյակ և այն պատում սխտորով։ Դրակուլան բաց է թողնում Ռենֆիլդին և պատվիրում է հավաքել սխտորը, բայց նա մատնում է իրեն։ Արդյունքում, Դրակուլան ինքն է հիպնոսի միջոցով ստիպում աղջկան դուրս գալ և սպանում է նրան։ Նույնը նա ցանկանում է անել Մինայի հետ։ Այդ ընթացքում Լյուսին վերակենդանանում է և սկսում է վամպիրի կյանքով ապրել։ Բարեբախտաբար պրոֆեսորը Հարկերի հետ սպանում են նրան։ Հենց այդ գիշեր Դրակուլան իրագործում է իր նենգ ծրագիրը։ Երկար և տանջալից վերլուծությունից հետո կոմսը առևանգում է Մինային, ինչից հետո կծում է նրան։ Առավոտյան Վան Հելսինգը հայտնաբերում է Մինայի վզի խայթոցի տեղերը։
Պրոֆեսորը խորհուրդ է տալիս պարահանդես կազմակերպել։ Պարահանդեսի ժամանակ հանկարծ բացում են հայելիները և հասկանում, որ Դրակիլան վամպիր է։ Կոմսը Մինայի հետ փախչում է լքված մատուռ։ Ռենֆիլդը նրան անզգուշությամբ անվանում է «տիրակալ»։ Անհամոզիչ սուտը չի հաջողվում և նա բանտ է ընկնում։ Նրան բաց են թողնում, Ռենֆիլդը առանց հետ նայելու վազում է դեպի մատուռ։ Դրակուլան խեղդում է նրան և հեռանում։ Ստյուարդը, Հարկերը և Վան Հելսինգը հասնում են։ Սկսվում է մի փոքրիկ կռիվ, որում կոմսը համարյա հաղթում է մարդկանց։ Հանկարծ սկսվում է արևածագը, պրոֆեսորը բացում է լուսամուտը և ստիպում վամպիրին թաքնվել։ Հետո Ռենֆիլդը բացում է տանիքի դիտանցքը, փորձելով փրկել «տիրոջը», սպանում է։ Ավելի ուշ նա հավաքում է մոխիրը և դրա վրա ժպտացող երես նկարում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեսլի Նիլսեն — կոմս Դրակուլա
- Փիթեր ՄաքՆիկոլ — Թոմաս Ռենֆիլդ
- Սթիվեն Վեբեր — Ջոնաթան Հարկեր
- Էմի Յասբեկ — Մինա
- Մել Բրուքս — պրոֆեսոր Աբրահամ Վան Հելսինգ
- Լիզեթ Էնտոնի — Լյուսի
- Հարվի Կորման — բժիշկ Ջեք Ստյուարդ
- Մարկ Բլենկֆիլդ — Մարտին
- Մեգան Կավանա — Էսսի
- Գրեգ Բինկլի — Վուդբրիջ
- Քլայվ Ռեվիլ — Сайкс
- Էցիո Գրեջո — Վարորդ
- Չառլի Կալաս — զսպաշապիկով մարդ
- Էնն Բանկրոֆտ — մադամ Ուսպենսկայա, գնչու
- Դեվիդ Դելուիզ — ինտերն
- Ջենիֆեր Կրիստալ Ֆոլի — բուժքույր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1995 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սարսափ կատակերգություն ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական սարսափ ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1893 թվականին
- 1990-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1990-ականների գերմաներեն ֆիլմեր