Ուես Բենթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուես Բենտլիից)
Ուես Բենթլի
անգլ.՝ Wes Bentley
Ծնվել էսեպտեմբերի 4, 1978(1978-09-04)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՋոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Sylvan Hills High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասան

Ուեսլի Կուկ Բենթլի (անգլ.՝ Wesley Cook Bentley, սեպտեմբերի 4, 1978(1978-09-04)[1][2], Ջոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Իր դերերով հայտնի է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Րոպեում սրտի 128 զարկ», «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Չորս փետուր», «Ուրվական մրցարշավորդ» և «Քաղցած խաղեր»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուես Բենթլին ծնվել է ԱՄՆԱրկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքում՝ Չերիի և Դևիդ Բենթլիի ընտանիքում, որոնք երկուսն էլ Միացյալ մեթոդիստական եկեղեցու քարոզիչներ են[3][4]։ 1996 թվականին Ուեսը ավարտել է Արկանզաս նահանգի Շերվուդ քաղաքի Sylvan Hills միջնակարգ դպրոցը[5]։ Այնուհետև Բենթլին սկսել է հաճախել դրամատիկական դպրոց (Juilliard School’s Drama Division)[6], բայց մեկ տարվա ուսումնառությունից հետո հեռացել է, որպեսզի զբաղվի իր դերասանական կարիերայով[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը հայտնի է դարձել 1999 թվականին «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի թողարկումից հետո։ Ստացել է հինգ «Օսկար» մրցանակ։ Բենթլին անձամբ Ռիկի Ֆիտս դերի համար ստացել է մի քանի մրցանակներ և մասնավորապես առաջադրվել է «BAFTA» մրցանակին՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար» անվանակարգում։

Բենթլին նաև նկարահանվել է Սթիվեն Քինգի կարճ պատմվածքի հիման վրա նկարահանված «Կադիլակ Դոլանա» թրիլլերում[8][9] և ռեժիսոր Ռոլան Ժոֆեի «Այնտեղ բնակվում են վիշապները» դրամայում։ Ուեսը ռեժիսոր Թոնի Զիերայի «My Big Break» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է, որը պատմում էր երեք նախկին ընկերների՝ Չեդ Լինդբերգի, Բրեդ Ռոուի և Գրեգ Ֆոուսետայի մասին, որոնք երազում էին Հոլիվուդում հաջողակ դերասան դառնալու մասին։

2007 թվականին Բենթլին «Ուրվական մրցարշավորդ» ֆիլմում մարմնավորել է սատանա Բլեքհարտին, որը գլխավոր հակահերոսն էր։

2012 թվականին Ուեսը «Քաղցած խաղեր» բլոկբաստերում խաղացել է խաղերի կարգադրիչ Սենեկա Քրեյնի դերը։ Նույն թվականին Բենթլին նկարահանվել է ռեժիսոր Գաբրիել Կովանի «3 օր անապատում» ֆիլմի դերասանական կազմում այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Էմբեր Թեմբլինը և Վինսենտ Պիացցան։

2014 թվականի հունիսին միացել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի դերասանական կազմին[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2009 թվականներին Ուեսն ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Քվոնսի հետ։ Զույգը բաժանվել է դեռևս 2006 թվականին, Բենթլիի՝ թմրամիջոցներից կախվածության ժամանակ։

2010 թվականին Բենթլին ամուսնացել է պրոդյուսեր Ջեքի Սվեդբերգի հետ։ Նույն թվականին զույգը որդի է ունեցել՝ Չարլզը[11]։

2010 թվականի փետրվարի 8-ին The New York Times թերթի հոդվածում Ուեսը պատմել է այն մասին, որ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում իր ցնցող հաջողությունից հետո սկսել է թմրանյութեր ընդունել։ Բենթլին իր կախվածությունը թաքցրել է Ջենիֆերից։ 2006 թվականին նրանք բաժանվել են, և Ուեսը տեղափոխվել է նոր բնակարան, որտեղ սկսել է գրեթե ամբողջ ժամանակը թմրանյութեր օգտագործել։ Այդ ընթացքում նա ժամանակ առ ժամանակ նկարահանվել է միայն այն բանի համար, որ վճարի հաշիվները և ստանա հերթական դոզան։ 2008 թվականին Ուեսը ձերբակալվել և հետագայում ստիպված է եղել 12 քայլից բաղկացած կուրս անցնել։ Ինչևէ, նա նորից սկսել է հերոին օգտագործել, մինչև վերջնականապես կոտրվել է[12]։

2009 թվականի հուլիսին Ուեսը իր ընկերոջը խոստովանել է, որ ինքը կատարյալ թմրամոլ ու հարբեցող է, և որ նրա օգնության կարիքն ունի կամ կմահանա[13]։

Բենթլին կրկին սկսել է իր քայլ առ քայլ վերականգնողական ծրագիրը և վերջնական ազատումից հետո շարունակել է իր դերասանական կարիերան՝ հայտնվելով «Վեներան մորթիների մեջ» պիեսում։ «My Big Break» վավերագրական ֆիլմում գրեթե ամբողջությամբ ցուցադրվել է Բենթլիի իրական կյանքը, նրա կախվածությունը, աստղային հիվանդության դեմ պայքարը ու թմրամոլությունից հետո վերականգնումը[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Սիրելի Beloved Ուսուցչի եղբորորդի
1999 ֆ Գեղեցկություն ամերիկյան ձևով American Beauty Ռիկի Ֆիտս
2000 ֆ Հավակնություն The Claim Դալգլիշ
2001 ֆ Անմահ հոգիներ Soul Survivors Մեթ
2002 ֆ Չորս փետուր The Four Feathers Ջեք Դուրանս
2005 ֆ Նրանց կյանքի խաղը The Game of Their Lives
2007 ֆ Ուրվական մրցարշավորդ Ghost Rider Բլեքհարթ
2007 ֆ Ճակատագրական քաղաք Weirdsville Ռոյս
2007 ֆ Ավտոկանգառ P2 Թոմաս
2008 ֆ Վերջին խոսքը The Last Word Էվան / Evan
2010 ֆ Ջոն Հեքս Jonah Hex Ադլեման Լասք
2011 ֆ Այնտեղ ապրում են վիշապները There Be Dragons Մանոլո Տորես
2012 ֆ Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ Underworld: Awakening Անտիգեն գիտնական (տիտրերում նշված չէ)
2012 ֆ Քաղցած խաղեր The Hunger Games Սենեկա Քրեյն
2012 ֆ Լավլեյս Lovelace Լարի Մարչիանո
2014 ֆ Միջաստղային ճամփորդություն Interstellar Դոյլ
2014—2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story: Freak show Էդվարդ Մորդրեյք
2015 ֆ Գավաթների ասպետը Knight of Cups Բարի
2015 ֆ Րոպեում սրտի 128 զարկ We are you friends Ջեյմս Ռիդ
2015—2016 ս Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story: Hotel Ջոն Լոու
2016 ֆ Փիթը և իր վիշապը Pete’s Dragon Ջեք
2016 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ American Horror Story: Roanoke Ամբրոս Ուայթ / Դեյլ
2018 ֆ Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ Mission: Impossible – Fallout Էրիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Wes Bentley Biography (1978–)». FilmReference.com.
  4. «Wes Bentley star bio». Tribute.ca. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  5. Bennett, Tara (2012 թ․ մարտի 21). «The 'Hunger Games' Cast Before They Were Famous: Wes Bentley, Senior Year at Sylvan Hills High School, Sherwood, Arkansas (1996)». Snakkle.com. Pontiac Digital Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  6. «Alumni News». The Juilliard School. 2010 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  7. Daly, Steve (1999 թ․ հոկտեմբերի 8). «Wes Bentley of 'American Beauty'». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  8. Christian Slater and Wes Bentley Join 'Dolan’s Cadillac' Արխիվացված 2008-12-12 Wayback Machine, Cinematical, April 25, 2008
  9. Stephen King’s DOLAN’S CADILLAC Filming in Canada!, May 29, 2008
  10. «Wes Bentley Joins AHS: Freak Show». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  11. Oliver Jones (2011 թ․ հունիսի 13). «Wes Bentley: 'I Felt Myself Dying'». People magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  12. 12,0 12,1 Healy, Patrick (2010 թ․ փետրվարի 8). «Back From the Depths, Rebuilding a Career». The New York Times. էջ 1.
  13. «The Hunger Games Star Wes Bentley Fights Back From Homelessness, Bankruptcy». Radar Online. 2012 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.