Նրանց կյանքի խաղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրանց կյանքի խաղը
անգլ.՝ The Game of Their Lives
Երկիր ԱՄՆ
 Բրազիլիա
Ժանրդրամա և ֆիլմ ֆուտբոլի մասին
Թեմաֆուտբոլ
Թվական2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորDavid Anspaugh?
ՊրոդյուսերԲիլլի Հիգինս
Սցենարի հեղինակAngelo Pizzo?
ԴերակատարներՋերարդ Բաթլեր, Ուես Բենթլի, Զաքարի Թի Բրայան, Ջիմմի Ժան-Լուի, Գևին Ռոսդեյլ, Կոստաս Մենդիլոր, Բիլ Սմիտրովիչ, Պատրիկ Ստյուարտ, Թերի Քիննի, Ջոն Ռիս-Դևիս, Ricardo Gutierrez?, John Harkes?, Jay Rodan? և Լուիս Մենդիլոր
ԵրաժշտությունՈւիլյամ Ռոս
Պատմվածքի վայրՄիսսուրի և Բրազիլիա
Տևողություն101 րոպե

«Նրանց կյանքի խաղը» (անգլ.՝ The Game of Their Lives), ամերիկյան ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Անսպոյի կողմից և թողարկվել 2005 թվականի ապրիլի 22-ին։ Սցենարը, որի հեղինակն է Անժելո Պիցոն, գրվել է Ջեֆրի Դուգլասի համանուն գրքի հիման վրա։ DVD-ով ֆիլմը թողարկվել է «Հրաշք խաղը» (The Miracle Match) խորագրով[1][2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացվում է իրական պատմություն, թե ինչպես է Բրազիլիայի Բելու Հորիզոնտի քաղաքում ԱՄՆ հավաքականը 1։0 հաշվով հաղթել Անգլիայի հավաքականին 1950 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերարդ ԲաթլերՖրենկ Բորգի, Միացյալ Նահանգների հավաքականի դարպասապահ
  • Ուես Բենթլի — Բար Ուոլթեր, Միացյալ Նահանգների հավաքականի կիսապաշտպան
  • Ջեյ ՌոդանՖրենկ Ուլլաս, Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող
  • Գևին Ռոսդեյլ — Սթենլի Մորտենսեն, Անգլիայի հավաքականի հարձակվող
  • Կոստաս Մենդիլոր — Չարլի Կոլոմբո, Միացյալ Նահանգների հավաքականի կիսապաշտպան
  • Լուիս Մենդիլոր — Ջինո Պարիանի, Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող
  • Զաքերի Թի Բրայան — Հարրի Կիո, Միացյալ Նահանգների հավաքականի պաշտպան
  • Ջիմմի Ժան Լուիս — Ջո Գաթիենս, Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող
  • Ռիչարդ Ջենիկ — Ջո Մակա, Միացյալ Նահանգների հավաքականի պաշտպան
  • Նելսոն Վարգաս — Ջոն Սոուզա, Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող
  • Նինու Դա Սիլվա — Էդ Սոուզա, Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող
  • Ջոն Հարքս — Էդ Մաքիլվենի, Միացյալ Նահանգների հավաքականի պաշտպան
  • Բիլլ Սմիտրովիչ — ադմիրալ Ջոն Հիգինս
  • Թերրի Քիննի — Դենթ Մաքսքիմինգ, լրագրող
  • Պատրիկ Ստյուարտ — Դենթ Մաքսքիմինգը ծեր հասակում
  • Ջոն Ռիս Դևիս — Ուիլյամ «Բիլ» Ջեֆրի, Միացյալ Նահանգների հավաքականի գլխավոր մարզիչ

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլասի գիրքը հրատարակվել է 1996 թվականին։ Ստեղծագործության էկրանավորման իրավունքը գնել է պրոդյուսեր Պիտեր Նյումենը նույն թվականի նոյեմբերին, սակայն ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով այդ իրավունքը փոխանցել է Ֆիլիպ Անշյուտցին՝ MLS-ի կազմակերպիչներից մեկին։ Անշյուտցը ցանկանում էր բարձրացնել ամերիկացիների հետաքրքրությունը ֆուտբոլի առաջնության նկատմամբ և համոզել է Անժելո Պիցցոյին գրել սցենար, իսկ Դևիդ Էնսպոյին՝ զբաղվել ֆիլմի նկարահանմամբ[4]։ Էնսպոն սկզբում հրաժարվել է ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց՝ զգուշանալով, որ նոր ֆիլմն ավելի լավը չի լինի, քան նախկինում ստեղծված «Թիմն Ինդիանա նահանգից» և Ռուդի» ֆիլմերը, իսկ ֆուտբոլի մասին կինոնկարն ոչ ոքի չի հետաքրքրի Միացյալ Նահանգներում։ Իսկ Անժելո Պիցցոն տվել է իր համաձայնությունն ու խորհրդատվության համար դիմել «Ինդիանա Հուժերզ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ջերի Յիգլիի օգնությանը՝ նրանից հարցնելով աշխարհի առաջնության շրջանակներում անցկացված ԱՄՆ-Անգլիա հանդիպման մասին[5]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2002 թվականի սեպտեմբերին և անցկացվել են Սենթ Լուիսում։ Աշխարհի առաջնությանը մասնակցած ԱՄՆ հավաքականի մի քանի անդամներ մասնակցել են նկարահանումներին։ Դերասանների ընտրության հիմնական չափանիշը եղել է ֆուտբոլ խաղալու ունակությունը. Ջերարդ Բաթլերը մարմնավորել է դարպասապահի, սակայն ցուցաբերել է լավ ունակություններ (միակ խոշոր բացառությունը եղել է Ուես Բենթլին)։ Ֆիլմի խորհրդատուն եղել է Էրիկ Վինալդան, որը ԱՄՆ հավաքականի կազմում հանդես է եկել հարձակվողի դիրքում և մասնակցել աշխարհի երեք առաջնությունների։ Ֆիլմում նկարահանվել է նաև ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Ջոն Հարքսը, որը մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների և 1988 թվականի Օլիմպիական խաղերին։ Ֆիլմում մարզչի դերում նկարահանվել է Գլեն Պարիանին՝ Ջինո Պարիանիի որդին[6]։ Ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով չի հաջողվել նկարահանել հավաքականի ֆուտբոլիստների կյանքի մասին պատմող շատ տեսարաններ[5]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է IFC Films կինոընկերության կողմից և էկրան է բարձրացել 2005 թվականի ապրիլի 22-ին։ Սակայն վարձույթում այն տապալվել է՝ հավաքելով $388,998 ամբողջ աշխարհում, որի 97%-ը՝ Միացյալ Նահանգներում[7]։ Քննադատները նույնպես բացասական են գնահատել ֆիլմը. Rotten Tomatoes կայքում ֆիլմին տրվել է 26% վարկանիշ՝ հիմնված 35 գրախոսականների վրա, իսկ հանդիսատեսի միջին գնահատականը կազմել է 4,6 միավոր 10-ից[8]։ Metacritic կայքում ֆիլմին տրվել է 47% վարկանիշ 13 գրախոսականների հիման վրա[9]։ Քննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է «մեկուկես» աստղ չորս հնարավորից՝ այն կոչելով «խամրած ու անհոգի, որն ավելի շատ համապատասխանում է պանեգիրիկի ժանրին, այլ ոչ թե արկածային ֆիլմի»[10]։

Սխալներ և անճշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծագումով շոտլանդացի Էդ Մաքիլվենին եղել է թիմի ավագ այդ խաղում, սակայն ֆիլմում թիմի ավագը բնիկ ամերիկացի Ուոլթեր Բարն է։ Ըստ Բարի խոսքերի՝ նա իսկապես եղել է թիմի ավագը տասը տարիների ընթացքում, սակայն աշխարհի առաջնության ժամանակ թիմի ավագի թևկապն անցել է նախ Հարրի Կիոյին Իսպանիայի հետ խաղից առաջ (նա գիտեր իսպաներեն), ապա Մաքիլվենիին գլխավոր մարզիչ Ուիլյամ Ջեֆրիի որոշմամբ, որը նույնպես շոտլանդացի էր։ Բարը դժգոհել է ռեժիսորի որոշումից[11], իսկ Էդի այրին՝ Շեյլա Մաքիլվենին, հայտարարել է, թե ուրիշ ոչինչ պետք չէր սպասել հոլիվուդյան ռեժիսորից։
  • Ջո Գեթիենսը ֆիլմում ներկայացվում է որպես սևամորթ Հայիթիից, որը դավանում է վուդու։ Իրականում Գեթիենսն ունեցել է գերմանական ու հայիթիական արմատներ և դավանել է կաթոլիկություն, ինչպես և Հայիթիի բոլոր բնակիչները[12]։
  • Ֆիլմի ռեժիսորը շփոթել է նույն անունը կրղ երկու անգլիացիներին՝ Սթեն Մորտենսոնին և Սթենլի Մեթյուզին վերաբերող փաստերը։ Իրականում Սթենլի Մեթյուզը ԱՄՆ էր մեկնել աշխարհի առաջնությունից առաջ, սակայն վնասվածքի պատճառով չի խաղացել հավաքականի դեմ։ Ավելին, Սթեն Մորտենսոնին ֆիլմում շնորհավորում են Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում հեթ-տրիկ ձևակերպելու համար, ինչը նա կատարել է միայն 1953 թվականին[13]։
  • Ֆիլմում ամերիկայն անձնագիր չունի միայն Գեթիենսը, սակայն իրականում անձնագրերն չեն ունեցել նաև Ջո Մաքը (բելգիացի) և Էդ Մաքիլվենին (շոտլանդացի)։ Սակայն Մաքը մի քանի տարի անց ստացել է քաղաքացիություն[13]։
  • Աշխարհի առաջնությունում Միացյալ Նահանգների հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ իսկապես կատարվել են, և ամերիկացիների հաղթանակի գործակիցը եղել է 500 (այսինքն՝ եթե մարդը մրցաշարում ԱՄՆ հավաքականի հաղթանակի համար դներ մեկ դոլար, արդյունքում կստանար 500 դոլար)[14]։
  • Անգլիայի հավաքականի դեմ խաղին ներկա է եղել ոչ թե 30 հազար, այլ 10 հազար մարդ[15], թեև ԱՄՆ հավաքականի որոշ անդամներ 1949 թվականին մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի ազգերի գավաթի խաղարկությանը Մեքսիկայում, ինչին ներկա է եղել 60 հազար մարդ[16]։
  • Ֆիլմում նշվում է, որ Սթենլի Մեթյուզը չի մասնակցել ԱՄՆ հավաքականի դեմ խաղին այն պատճառով, որ հանգստանում էր Ռիո դե Ժանեյրոյում։ Իրականում նա խաղի ժամանակ եղել է մարզադաշտում, իսկ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր Արթուր Դրյուրին չի ցանկացել է փոխել թիմի կազմը Չիլիի հավաքականի դեմ խաղից հետո[13]։
  • Ֆիլմում Ֆրենկ Բորգին գնդակը խաղի մեջ է մտցնում ոտքի հարվածով, սակայն իրականում նա գնդակը միշտ նետել է ձեռքով, իսկ ոտքով դրան հարվածել է այլ խաղացող[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DVD Review: Miracle Match» (անգլերեն). 2006 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «The Game of Their Lives (2005), Alternate title: The Miracle Match» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «The Miracle Match/Game of their Lives DVD» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Kellem, Craig (2003). «Interview with author Geoffrey Douglas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  5. 5,0 5,1 Turner, Miki (2005 թ․ ապրիլի 21). «U.S. vs. England: 'Game of Their Lives'». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  6. Lange, David (2011 թ․ օգոստոսի 5). «USA 1, England 0: The epitaph». Soccer Made in St. Louis. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  7. «The Game of Their Lives (2005)». Box Office Mojo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  8. «The Game of Their Lives (2005)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  9. «The Game of Their Lives». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  10. Ebert, Robert (2005 թ․ ապրիլի 22). «The Game of Their Lives». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  11. Smith, David (2005 թ․ ապրիլի 21). «The American dream». Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
  12. Schaerlaeckens, Leander (2010 թ․ փետրվարի 26). «Chasing Gaetjens». ESPNsoccernet. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  13. 13,0 13,1 13,2 «The Real Story About the 1950 U.S. World Cup Team». National Soccer Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  14. Douglas, p. 5
  15. «USA v England». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  16. «Mexico v USA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  17. Beauchesne, Jill. «Frank Borghi». Where Are They Now?. National Soccer Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]