Jump to content

Ֆրենկ Բորգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Բորգի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1925(1925-04-09)
Ծննդավայր Սենթ Լուիս, Միսսուրի
Մահվան ամսաթիվ փետրվարի 2, 2015(2015-02-02)[1] (89 տարեկան)
Մահվան վայր Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Կաղապար:Ֆուտբոլայինի կարիերա
Ազգային հավաքական
1949-1954 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 9 (−33)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրենկ Բորգի (անգլ.՝ Frank Borghi, ապրիլի 9, 1925(1925-04-09), Սենթ Լուիս, Միսսուրի - փետրվարի 2, 2015(2015-02-02)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ 1950 թվականին աշխարհի առաջնության ժամանակ Միացյալ Նահանգների հավաքականի կազմում մասնակցել է Անգլիայի դեմ լեգենդար խաղին, որում նրա թիմը հաղթել է 1:0 հաշվով։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորգին իր սպորտային կարիերան սկսել է որպես պրոֆեսիոնալ բեյսբոլ խաղացող, բայց այն փոխարինել է ֆուտբոլով։ Նա ընտրել է դարպասապահի դիրքը, քանի որ զգում էր, որ չունի գնդակի հետ վարվելու անհրաժեշտ հմտություն՝ որևէ այլ դիրք զբաղեցնելու համար։ Իրականում նա գրեթե երբեք գնդակին ոտքով չի հարվածել՝ դարպասների մոտից գնդակին հարվածելու իրավունքը թողնելով դաշտային խաղացողներին։ Փոխարենը բեյսբոլից շնորհիվ ձեռքբ բերած իր բազուկների ուժով նա միշտ ձեռքերով է նետել գնդակը այն բանից հետո, երբ կանխել է հակառակորդի կողմից իր պաշտպանած դարպասի գրավումը։ Ֆրենկ Բորգին խաղացել է պրոֆեսիոնալ «Սենթ Լուիս Սիմփկինս-Ֆորդի» կազմում և օգնել թիմին 1948 ու 1950 թվականներին նվաճել երկրի գավաթը։

Ֆրենկ Բորգին 1949 թվականին ընդգրկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հավաքականում և մասնակցել աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին և առաջնության բոլոր երեք խաղերին։ Ֆրենկ Բորգին հայտնի է Անգլիայի հավաքականի հետ հանդիպման ընթացքում ցուցադրած խաղով, երբ նա կատարել է մի քանի սեյվ՝ ապահովելով 1։0 հաշվով հաղթանակ իր թիմի համար, ինչը դեռևս համարվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության ամենաանսպասելի իրադարձություններից մեկը։ Նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել է նաև 1954 թվականին աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մեքսիկայի դեմ խաղին։ 1976 թվականին Բորգին ընդգրկվել է Միացյալ Նահանգների ազգային ֆուտբոլի փառքի սրահում 1950 թվականի խաղում իր թիմակիցների հետ միասին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորգին մեծացել է Սենթ Լուիսի (Միսսուրի) Հիլլ թաղամասում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բորգին ծառայել է որպես բժիշկ հետևակային զորամասում, որը մասնակցել է Արդենների ռազմագործողությանը և Ռեմագենում գտնվող Լյուդովորֆֆի կամրջի անցմանը 1945 թվականի մարտին։ Բորգին արժանացել է Բրոնզե աստղի և Մանուշակագույն սրտի[2]։

Բորգին 2003 թվականին հեռացել է ֆուտբոլից՝ դառնալով Սենթ Լուիսիում հուղարկավորությունների բյուրոյի տնօրեն։ 2004 թվականի հունվարին նա և 1950 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցած իր չորս թիմակիցները (Ուոլթեր Բահր, Հարրի Քեու, Ջինո Փարիանի և Ջոն Սոուզա) ճանաչվել են պատվավոր ամերիկացիներ Ամերիկայի ազգային ֆուտբոլային մարզիչների ասոցիացիայի կողմից Շառլոտում (Հյուսիսային Կարոլինա) կայացած ամենամյա համաժողովում։

«Նրանց կյանքի խաղը» ֆիլմում ֆիլմում Բորգիին մարմնավորել է Ջերարդ Բաթլերը։

Բորգին մահացել է 2015 թվականի փետրվարի 2-ին Սենթ Լուիսում 89 տարեկան հասակում[3][4]։ Նա թաղված է Միսսուրի նահանգում՝ Լեմայում՝ Ջեֆֆերսոն Բերեքս ազգային գերեզմանոցում[5]։

Վավերագրական կինո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորգին նկարահանվել է 2009 թվականի «Չեմպիոնների ժամանակը» վավերագրական ֆիլմում, որտեղ քննարկվում է 1950 թվականի աշխարհի առաջնությունում Անգլիայի նկատմամբ Միացյալ Նահանգների հավաքականի տարած անսպասելի հաղթանակը։ Նա նաև նկարահանվել է «Վետերանների ձայները» վավերագրական ֆիլմում, որտեղ պատմում է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների բանակում որպես բժիշկ իր ծառայության մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.national-football-teams.com/player/47281.html
  2. «Frank Borghi, man who blanked the Brits, passes away» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  3. «St. Louis Soccer Legend Frank Borghi Dies». CBS St. Louis. 2015 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Frank Borghi, U.S. Goalkeeper in a 1950 World Cup Stunner, Dies at 89». The New York Times. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Frank Borghi, Findagrave». Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.