Պանեգիրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պանեգիրիկ (տոնական, հանդիսավոր խոսք), գովաբանական բնույթի գրական ժանր։ Որպես այդպիսին եվրոպական գրականության մեջ ի հայտ է եկել մ․թ․ա․ 5-րդ դարում, Հունաստանում։ Պանեգիրիկն արտասանվել է տոնական հանդիսությունների, բազմամարդ ծիսական արարողությունների ժամանակ, հղվել է տվյալ քաղաքին, զոհված հերոսին, տեղային աստծուն և այլն։ «Պանեգիրիկ» տերմինը առաջին անգամ օգտագործվել է Իսոկրա- աևսի (մ․թ․ա․ 436-338) մի նշանավոր ճառում։ Պանեգիրիկի նմուշ է Պլինիոս Կրտսերի (61/62-մոտ 114) «Ներբող Տրայանոսին» ճառը։ Սակայն Պանեգիրիկ, իբրև բանաստեղծական ձև, որն իդեալականացնում էր աստ- վածներին ու իշխանավորներին, ծագել է Հին Արևելքում։ Տարբերակվում է Պանեգիրիկի երկու տեսակ՝ փառաբանական (եգիպտական Օսիրիս աստծուն ուղղված հիմները) և ինքնափառաբանական [շումերական (մ․թ.ա․ 3-րդ հազարամյակ) ու խեթական (մ․թ․ա․ 18-րդ դար) արձանագրություններ։ Պանեգիրիկական բանաստեղծությունները դասական արտահայտություն են գտել պարսկական («Ավեստայի» հնագույն մասը՝ Դաթերը, մ․թ․ա․ 6-րդ դար), արաբ, և այլ գրականություններում։ Եվրոպական Վերածնության շրջանում դրսևորվել են պալատական բանաստեղծությունների և երգիծական Պանեգիրիկի ձևով (էրազմ Ռոտերդամցի, «Գովք հիմարության», 1509 թվական)։ Պանեգիրիկական բանաստեղծություններ, ներբողներ, գաղափարական և գեղագիտական իմաստների նորացումներով, գրվում են նաև մեր ժամանակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 119 CC-BY-SA-icon-80x15.png