Փիթը և իր վիշապը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փիթը և իր վիշապը
Pete's Dragon[1]
Փիթը և իր վիշապը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[2][3][4], արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, դրամա և երաժշտական ֆիլմ
ՀիմքPete's Dragon?[1]
Թվականօգոստոսի 12, 2016[5], օգոստոսի 25, 2016[6][7] և օգոստոսի 19, 2016[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի[9][2][3][10][11]
ՊրոդյուսերJames Whitaker?[1]
Սցենարի հեղինակԴևիդ Լոուրի[1], Toby Halbrooks?[1] և Malcolm Marmorstein?
Դերակատարներ
ՕպերատորԲոյան Բացելի[12]
ԵրաժշտությունԴանիել Հարթ[13]
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին[14]
Նկարահանման վայրՆոր Զելանդիա[15][16], Վելինգտոն[16], Ռոտորուա[16], Tapanui?[16] և Ինվերկարգիլ[16]
ԿինոընկերությունWalt Disney Pictures[14] և Whitaker Entertainment?[14]
Տևողություն102 րոպե[17]
Բյուջե65 000 000 ԱՄՆ դոլար[5]
Շահույթ77 391 033 ԱՄՆ դոլար[5]
Պաշտոնական կայքէջ[14]

Փիթը և իր վիշապը (անգլ.՝ Pete's Dragon), ամերիկյան արկածային ֆիլմ-ֆենթեզի, որը նկարահանվել է Դեյվիդ Լոուրի կողմից Ս. Ս. Ֆիլդի և Սենթոն Միլլերի համանուն պատմվածքի հիման վրա: Այն նաև հանդիսանում է 1977 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռեմեյքը: Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, ով ավտովթարի ժամանակ ծնողներին կորցնելու պատճառով մեծացել է անտառում, և իր համար գտել մի նոր ընկեր՝ թավամազ վիշապի տեսքով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին: Հինգ տարեկան Փիթն իր ծնողների հետ ամայի ճանապարհի միջով ուղևորվում էր անտառ: Ճանապարհին նրանք բախվում են մի եղջերուի, որն էլ դառնում է նրանց ավտովթարի պատճառը: Փիթի ծնողները մահանում են, իսկ վերջինս գնում է դեպի անտառի խորքերը, որտեղ և նրան շրջապատում են գայլերը: Սակայն նրանք վախից նահանջում են, երբ տեսնում են Փիթի հետևում կանգնած վիշապին, ով վերցնում է Փիթին իր թաթերի մեջ և թռչում:

Անցնում է վեց տարի: Փիթն ապրում է անտառում՝ չտեսնելով մարդկային ոչ մի դեմք: Նրա լավագույն ընկերոջը՝ վիշապին, ի պատիվ իր սիրած մանկական գրքի գլխավոր հերոսի՝ Էլլիոթ շնի, անվանում է Էլլիոթ: Մի օր Փիթը լսում է մեքենաների ձայներ և տեսնում է, որ նրանից ոչ շատ հեռու մարդկանց մի խումբ անտառահատումներով են զբաղված: Անտառահատումները ղեկավարում է Գևինը: Շուտով այստեղ են ժամանում Գևինի եղբայր Ջեքն իր աղջկա՝ Նատալիի հետ (Նատալիի մայրը մահացել էր մի քանի տարի առաջ, իսկ Գրեյսը Ջեքի ընկերն էր) և անտառապահ Գրեյսը, ով պնդում էր, որ անտառահատումները անօրինական են: Մինչ մեծերը վիճում էին, Նատալին նկատում է Փիթին և ընկնում է նրա հետևից, քիչ էր մնում, որ երկուսն էլ ընկնեին ծառից: Երեխաների աղաղակները լսելով, մեծահասակները գալիս են նրանց մոտ: Փիթին բռնելու Գևինի անհաջող փորձի արդյունքում Փիթը ընկնում է՝ հարվածելով գլուխը: Նրան հիվանդանոց են տանում, որտեղ, սակայն, նա փախչում է: Շուտով քաղաքում կորած տղային գտնում է Գրեյսը և տանում իր մոտ՝ գիշերելու: Գիշերը Փիթը պատմում է Նատալիին, որ ինքը Էլլիոթ անունով ընկեր ունի, և նկարում է վերջինիս: Գրեյսը հասկանում է, որ Փիթի նկարածը շատ նման է վիշապի, որին մի քանի տարի առաջ անտառում տեսել էր նրա հայրը՝ ծերուկ Միչամը, որին, սակայն, չէին հավատում: Նույն ժամանակ Գևինն ու իր ուղեկիցները հազիվ են ողջ մնում Էլլիոթի ճիրաններից:

Առավոտյան, Գրեյսը Փիթին խնամակալության մարմիններին հանձնելու փոխարեն տանում է այնտեղ, որտեղ առաջին անգամ տեսել է նրան: Փիթը Նատալիին և Գրեյսին ծանոթացնում է իր ընկերոջ՝ Էլլիոթի հետ: Սակայն հանկարծակի հայտնվում է Գևինն իր ընկերների հետ, ովքեր ցանկանում են բռնել Էլլիոթին: Նրանք Էլլիոթի վրա քնաբեր ներարկիչներ են կրակում՝ դրանով քնեցնելով վիշապին: Ապա Գևինը Էլլիոթին բերում է իր անգարը և ասում է, որ վիշապը կօգնի նրան հարստանալու և հայտնի դառնալու գործում: Ծերուկ Միչամի օգնությամբ Փիթը և Նատալին կարողանում են Էլլիոթին ազատ արձակել, ուղևորվելով անտառ: Ճանապարհին նրանց առաջ է կանգնում Գևինը, իսկ հետևից մի քանի ոստիկանական մեքենաներ են մոտենում: Էլլիոթը փորձելով առաջ անցնել նրանցից, կրակ է շնչում նրանց վրա և մասամբ քանդում է կամուրջը, որի արդյունքում Գրեյսի և Ջեքի մեքենաներն անդունդն են ընկնում: Սակայն Էլլիոթը փրկում է նրանց: Հայտնվում են ոստիկանական ուղղաթիռներ, և Փիթը Էլլիոթի հետ փախչում են:

Իրենց անտառային ավերված տանը Էլլիոթը Փիթին հասկացնում է, որ նա պետք է մնա Նատալիի ընտանիքի հետ, քանի որ նրանք վերջինիս սիրում են: Նա Փիթին վերադարձնում է քաղաք, և ինքը թռչում է դեպի հյուսիս, այնտեղ, որտեղ ըստ լեգենդի ապաստան են գտել մնացած վիշապները: Վերջաբանում ցույց է տրված, թե ինչպես են Փիթը, Նատալին, Գրեյսը և Ջեքը այցելում Էլլիոթին և տեսնում երկնքում սավառնող վիշապների մի ամբողջ խմբի:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել է 2015 թվականի հունվարին և ավարտել են մինչև նույն տարվա ապրիլ ամիսը[18][19]:

Ֆիլմը նկարահանվել է Նոր Զելանդիայում[20]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «The Dragon Song»   2:28
2. «Something Wild»   3:43
3. «Nobody Knows»   3:08
4. «Something on Your Mind»   2:59
5. «So Long, Marianne»   5:38
6. «Gina Anne»   2:40
7. «An Adventure»   3:04
8. «Are You Gonna Eat Me?»   2:31
9. «Brown Bunny»   1:01
10. «Reverie»   2:52
11. «Tree Fort»   1:03
12. «North Star»   1:25
13. «Bedtime Compass»   2:15
14. «Timber»   1:19
15. «Breathe»   2:27
16. «Gavin Knows What He's Doing»   3:42
17. «You Are Not Alone»   1:58
18. «Elliot Gets Lost»   4:26
19. «Takedown»   1:44
20. «It'll Be Just Like It Used to Be»   2:03
21. «Follow That Dragon»   3:01
22. «Elliot at the Bridge»   2:19
23. «Abyss»   1:35
24. «Go North»   1:44
25. «Saying Goodbye»   5:03
26. «The Bravest Boy I've Ever Met»   2:46
27. «The Dragon Song Revisited»   2:34
28. «Candle on the Water»   4:01
75:29

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mike Fleming Jr. After Gritty Sundance Debut On ‘Ain’t Them Bodies Saints’, David Lowery To Reinvent ‘Pete’s Dragon’ For Disney // Deadline.com — 2013.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt2788732/
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film959493.html
  4. http://www.metacritic.com/movie/petes-dragon
  5. 5,0 5,1 5,2 http://www.boxofficemojo.com/movies/?id=petesdragon2016.htm
  6. Kinopolis — 1905.
  7. Person Profile // Internet Movie Database — 1990.
  8. Base de datos de películas calificadas
  9. Kroll J. Disney Finds Its Pete For ‘Pete’s Dragon’ Remake (EXCLUSIVE) // VarietyNew York City: Reed Business Information, 2014. — ISSN 0042-2738
  10. http://www.tomatazos.com/peliculas/38141/Mi-Amigo-el-Dragon
  11. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=219903.html
  12. https://www.shootonline.com/news/rep-report-december-12-2014
  13. Daniel Hart Scoring Disney’s ‘Pete’s Dragon’ // Film Music Reporter — 2016.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Pete's Dragon Press Kit
  15. Kit B., Ford R. Robert Redford in Talks for Disney's 'Pete's Dragon' (Exclusive) // VarietyNew York City: Reed Business Information, 2014. — ISSN 0042-2738
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 PRODUCTION ON “PETE’S DRAGON” BEGINS IN NEW ZEALAND, STARRING BRYCE DALLAS HOWARD, OAKES FEGLEY AS PETE AND ROBERT REDFORDBurbank: 2015.
  17. https://www.amctheatres.com/movies/pete-s-dragon
  18. «Robert Redford in Talks for Disney's 'Pete's Dragon' (Exclusive)» (англ.)։ The Hollywood Reporter։ 16 октября 2014։ Վերցված է 23 марта 2016 
  19. «On the Set for 1/26/15: Michael Fassbender Begins Steve Jobs Biopic, Ryan Coogler Starts Rocky Spinoff & More» (англ.)։ ssninsider.com։ 26 января 2015։ Վերցված է 23 марта 2016 
  20. «Фильм Пит и его дракон 2016 – дата выхода, сюжет, рейтинг, интересные факты»։ www.kinoafisha.info։ Վերցված է 2016-07-13