Առևանգել 60 վայրկյանում (ֆիլմ, 2000)
Առևանգել 60 վայրկյանում անգլ.՝ Gone in 60 Seconds | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին, մարտաֆիլմ[1][2][3][…] և թրիլեր |
Թվական | 2000 և օգոստոսի 17, 2000[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դոմինիկ Սենա[5][1][2][…] |
Պրոդյուսեր | Ջերրի Բրուքհայմեր |
Սցենարի հեղինակ | Սքոթ Ռոզենբերգ և Հ․ Բ․ Հալիցկի[6] |
Դերակատարներ | Սքոթ Քաան[7] |
Օպերատոր | Փոլ Քեմերոն |
Երաժշտություն | Տրևոր Ռուբին |
Մոնտաժ | Ռոջեր Բարթոն |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ և Համիլտոն |
Կինոընկերություն | Սատուրն Ֆիլմս և Touchstone Pictures |
Տևողություն | 117 րոպե |
Բյուջե | 90 000 000 $ |
Շահույթ | 237 200 000 $[8] |
![]() |
Առևանգել 60 վայրկյանում (անգլ.՝ Gone in Sixty Seconds), 2000 թվականի ամերիկյան մարտաֆիլմ, Նիկոլաս Քեյջը գլխավոր դերում։ Համարվում է 1974 թվականին Գ.Բ.Հալիկի կողմից նկարահանած նույնանուն ֆիլմի նոր տարբերակը։ Ֆիլմի սցենարիստը Սքոթ Ռոզենբերգն է, իսկ ռեժիսորը՝ Դոմինիկ Սենան։ Պրոդյուսերը Ջերրի Բրուքհայմերն Է։
Նախկինում հայտնի մեքենաներ առևանգողը՝ «Մեմֆիս» մականվամբ, ստիպված է կրկին մեծ չափերի հասնող առևանգում կատարել, որպեսզի իր եղբորը փրկի հանցավոր խմբի ղեկավար՝ Ռեյմոնդ Վինսենտ Կալիտրիի ձեռքերից։ Մեմֆիսը պետք է մի գիշերվա ընթացքում 50 առաջնակարգ մեքենա գողանա։ Որպեսզի կատարի այդ առաջադրանքը, նա ստիպված կլինի վերադարձնել հին ընկերներին, որոնց նա թողել էր շատ տարիներ առաջ՝ փախչելով քաղաքից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռենդոլ Ռեյնսը (Նիկոլաս Քեյջ)՝ «Մեմֆիս» մականվամբ, երկար բացակայությունից հետո պետք է վերադառնա իր հարազատ քաղաք. նրա եղբայրը՝ Քիփ Ռեյնսը (Ջովաննի Ռիբիզի) 50 թանկարժեք մեքենաների առևանգման պատվեր է ընդունել Ռեյմոնդ Վինսենտ Կալիտրիից (Քրիստոֆեր Էքլեսթոն) և չի կարողացել կատարել այն։ Ռենդոլը փորձել է վերադարձնել եղբոր պարտքը, բայց Կալիտրին ստիպել է ընդունել պատվերը, չնայած այն բանի, որ նա իր մորը խոսք էր տվել չվերադառնալ այդ ամենին։ Հասկանալով, որ միայնակ այդ ամենը նա գլուխ չի բերի՝ նա գնում է իր հին ընկերներից մեկի՝ Օտտոյի (Ռոբերտ Դյուվալ) ավտոտնակ, որտեղ նրանք միասին փորձում են գտնել իրենց նախկին գործընկերների հետ կապվելու միջոցները։ Այդ ամենից հետո՝ այդ խմբին է միանում նաև Ռենդոլի եղբայրը և նրա ընկերները. միասին նրանք սկսում են գործողությունը։ Բայց, չնայած առևանգողների վարպետությանը, Մեմֆիսը չի կարողանում ժամանակին տեղ հասցնել լեգենդար Eleanor (Shelby GT500 67 թվականի) մեքենան։ Հայտնվելով Կալիտրիի մոտ՝ Մեմֆիսը փորձում է համոզել իր պատվիրատուին, որ մի քանի րոպեի ուշացումը էական չէ և առաջարկում է թողնել 100 հազար դոլլար իր մոտ՝ խոստացված 200 հազարից, սակայն Կալիտրին չի համաձայնում և «Մեմֆիս»-ին տանում են գլխատման։ Սակայն Ռենդոլի վաղեմի ընկեր և ոստիկան Քասթլբեկը (Դելրոյ Լինդո) խանգարում է Կալիտրիին սպանել Ռենդոլին՝ շեղելով թշնամուն իր վրա։ Կալիտրին արդեն պատրաստվում է սպանել Քասթլբեկին, սակայն Ռենդոլը հրում է Կալիտրիին, և նա ընկնում է բարձրությունից ու մահանում։ Կարճատև շփումից հետո ոստիկանական դետեկտիվը բաց է թողնում Ռենդոլին այն բանի համար, որ նա փրկեց իր կյանքը։ Հեռանալուց առաջ «Մեմֆիսը» տեղեկացնում է Քասթլբեկին առևանգված մեքենաների գտնվելու վայրը։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլաս Քեյջ | Ռենդոլ «Մեմֆիս» Ռեյնս |
Անջելինա Ջոլի | Սառա Ուեյլանդ |
Ջովաննի Ռիբիզի | Քիփ Ռեյնս |
Դելրոյ Լինդո | Ռոլանդ Քասթլբեկ |
Ուիլլ Պատոն | Էթլի Ջեքսոն |
Քրիստոֆեր Էքլեսթոն | Ռեյմոնդ Վինսենտ Կալիտրի |
Չի ՄաքԲրայդ | Դոննի Էստրիկի |
Ռոբերտ Դյուվալ | Օտտո Հալիվել |
Սքոթ Կան | Թումբլեր |
Տիմոտի Օլիֆանտ | Դրայկոֆ |
Վիննի Ջոնս | Սֆինքս |
Ջեյմս Դյուվալ | Ֆրեբ |
ԹիՋեյ Կրոս | Զերկալկա |
Ֆրանս Ֆիշեր | Ջանի |
Գրեյս Զաբրիսկի | Հելեն Ռեյնս |
Մաստեր Պի | Ջոնի Բի |
Մեքենաների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա այն մեքենաների ցանկն է, որ պիտի առևանգեր Ռեյմոնդը Կալիտրիի համար՝ նրանց կոդային անունների հետ միասին։
- 1999 Aston Martin DB7 - Մերի Աստի
- 1962 Aston Martin DB1 - Բարբարա (իրականում DB1 դադարել են թողարկել 1950 թվականին. Իրականում ֆիլմում ներկայացված է Aston Martin DB4 GT Zagato)
- 1999 Bentley Arnage - Լինդսի
- 1999 Bentley Azure - Լաուրա
- 1964 Bentley Continental - Ալմա
- 1959 Cadillac El Dorado - Մադլենե (իրականում ֆիլմում ներկայացված է Cadillac Coupe de Ville)
- 1958 Cadillac El Dorado Brougham - Պատրիսիա
- 1999 Cadillac Escalade - Քերոլ
- 2000 Cadillac El Dorado STS - Դանիելա
- 1957 Chevrolet Bel Air Convertible - Ստեֆանի
- 1969 Chevrolet Camaro Z28 - Էրին
- 1953 Chevrolet Corvette - Պամելա
- 1967 Chevrolet Corvette Stingray L71 - Ստեյսի
- 2000 Ford F-Series F-350 4x4 Արդիականացված պիկապ - Էնն (իրականում ֆիլմում օգտագործվում է F-250)
- 1971 DeTomaso Pantera - Քեյթ
- 1969 Dodge Charger Daytona- Վանեսսա
- 1998 Dodge Viper Coupe GTS - Դենիս
- 1995 Ferrari 355 B - Դիանա
- 1997 Ferrari 355 F1 - Այրիս
- 1967 Ferrari 265 GTB/4 - Նադին (իրականում ֆիլմում՝ Ferrari 275 GTB/4.)
- 1999 Ferrari 550 Maranello - Անժելինա
- 1987 Ferrari Testarossa - Ռոուզ
- 1956 Ford T-Bird - Սյուզան
- 2000 GMC Yukon - Մեգան
- 1999 Hummer H1Truck 2 Door - Թրեյսի
- 1999 Infiniti Q45 - Ռեյչել
- 1994 Jaguar XJ220 - Բերնադին
- 1999 Jaguar XK8 Coupe - Դեբորա (իրականում ֆիլմում՝ Jaguar XJ8)
- 1990 Lamborghini LM SV - Ջինա (իրականում ֆիլմում 1994 Lamborghini Diablo SE30. LM SV չափազանց հազվագյուտ.)
- 1999 Lexus LS 400 - Հիլարի
- 1999 Lincoln Navigator - Քիմբերլի
- 1957 Mercedes Benz 300 SL/Gullwing - Դորոտի
- 1999 Mercedes Benz CL 500 - Դոննա
- 1999 Mercedes Benz S 600 - Սամանտա (իրականում ֆիլմում՝ Mercedes Benz S 500)
- 1998 Mercedes Benz SL 600 - Էլեն
- 1950 Mercury Custom - Գաբրիելա
- 1971 Plymouth Hemi 'Cuda - Շենոն
- 1969 Plymouth Road Runner - Ջեսիկա (ֆիլմում օգտագործվում էPlymouth Superbird)
- 1965 Pontiac GTO - Շերոն
- 1999 Porsche 996 - Թինա
- 2000 Porsche Boxster - Մարշա
- 1961 Porsche 356B Speedster - Նատալի
- 1988 Porsche 959 - Վիրջինիա
- 1997 Porsche 911 Twin Turbo - Տանյա
- 2000 Rolls-Royce Park Ward Stretch limousine - Գրեյս
- 1966 Shelby AC Cobra - Էշլի
- 1967 Shelby Mustang GT 500 - Էլեոնոր
- 2000 Toyota Land Cruiser - Քեթի
- 1998 Toyota Supra Turbo - Լին
- 2000 Volvo Turbo Wagon R - Լիզա (ֆիլմում՝ Volvo V70 R)
Ֆիլմի երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Moby - «Flower»
- Method Man и Redman - «Da Rockwilder»
- The Crystal Method - «Busy Child»
- Gomez - «Machismo»
- Lori Carson - «You Won’t Fall»
- Johnny Cash - «Folsom Prison Blues»
- Citizen King - «Better Days (and the Bottom Drops Out)»
- Groove Armada - «Rap»
- Alabama 3 - «Too Sick to Pray»
- Groove Armada - «If Everybody Looked the Same»
- BT - «Never Gonna Come Back Down»
- Apollo Four Forty - «Stop the Rock»
- The Cult - «Painted On My Heart»
- Ice Cube - «Roll All Day»
- The Chemical Brothers - «Leave Home»
- The Commodores - «Brick house» (Not actually performed. Sung by character)
- Caviar - «Sugarless»
- DMX - «Party Up (Up in Here)»
- Jane's Addiction - «Been Caught Stealing»
- George Thorogood and the Destroyers - «Ride on Josephine»
- Torch Song - «Shine on Me» ~Not in chronological order.
- War - «Low Rider» (Երգը հնչում է Մեմֆիսի խնդրանքով ավտոտնակում)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0187078/
- ↑ 2,0 2,1 https://www.filmaffinity.com/en/film331228.html
- ↑ http://www.metacritic.com/movie/gone-in-sixty-seconds
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://stopklatka.pl/film/60-sekund
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0187078/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Առևանգել 60 վայրկյանում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Առևանգել 60 վայրկյանում»(անգլ.) կայք Rotten Tomatoes
- «Առևանգել 60 վայրկյանում»(անգլ.) կայք Box Office Mojo
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- 2000 ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր