Վհուկների ժամանակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վհուկների ժամանակը
անգլ.՝ Season of the Witch
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, ֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ, դրամա և միջնադարի մասին ֆիլմ
Թվականմարտի 24, 2011[1], հունվարի 4, 2011 և հունվարի 7, 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴոմինիկ Սենա[2][3][4][…]
ՊրոդյուսերՉարլզ Ռովեն[5]
Սցենարի հեղինակBragi F. Schut?
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ[3][6][4][…], Ռոն Փերլման[6][4][7], Քլեր Փոյ[6][7], Ռոբերտ Շիեն[6], Սթիվեն Գրեհեմ[6][4], Քրիստոֆեր Լի[6], Սթիվեն Քեմփբել Մուր[6], Ուլրիխ Տոմսեն[6], Բրայան Ֆրենսիս Օ’Բիրն[8], Սիմոնա Քիրբի, Ռորի ՄակՔան և Nick Sidi?
ՕպերատորԱմիր Մոքրի
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն
ՄոնտաժՄարկ Հելֆրիչ
Պատմվածքի վայրԹուրքիա
Նկարահանման վայրԱվստրիա և Խորվաթիա
ԿինոընկերությունSaturn Films
Տևողություն95 րոպե
Բյուջե40 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Վհուկների ժամանակը, ամերիկյան ֆիլմ, որն առաջին անգամ ցուցադրվել է 2011 թվականի հունվարի 6-ին[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 16-րդ դարաշրջանում։ Հանրահայտ խաչակիրներ՝ Բեյմենն ու Ֆելսոնը, վերադառնում են Եվրոպայի արշավանքներից (Սույն արշավանքի ժամանակ Բեյմենի ձեռքում մահանում է իր սիրած կինը, որից հետո էլ նա սկսում է մտածել, որ մարդկության ոչնչացումը Աստծո ձեռքերում չէ), որտեղ էլ վերջինս տարածված էր ժանտախտը։ Մահվան եզրին գտնվող Մարիբորը մեղադրում էր Դամբրուազին դասալքության մեջ, թեպետ խոստանում էր ներել միայն այն դեպքում, երբ նա կկատարեր իր հանձնարարած առաքելությունը, որը պահանջում էր իր մոտ բերել մի երիտասարդ գյուղացի կնոջ, որն էլ ըստ հոգևորականների կախարդ էր և Եվրոպայի եկեղեցիներում տարածել էր ժանտախտ հիվանդությունը։ Բեյմենն ու Ֆելսոնը համաձայնվում են, սակայն Բեյմենն էլ իր նախապայմանն է առաջադրում՝ ասելով, որ աղջկան պետք է հանձնեն արդար դատավարության։

Էկհարտ ասպետի հետ միասին, քահանայի, դիրիժոր Դեբելզակոմի հետ նրանք ուղևորվում են երկար ճամփորդության։ Ուղևորության ժամանակ կարդինալն ու նրա ծառան՝ Կայը, մահանում են, ովքեր նույնպես ուղարկվել էին խաչակիրների հետ նրա համար, որպեսզի պահակախմբի հետ խնդիրներ չառաջանային։ Սկզբում խաչակիրները զրպարտում էին աղջկան, բայց շուտով, երբ նրանք ականատես են լինում մի շարք առեղծվածային միջադեպերի, սկսում են գալ այն եզրահանգմանը, որ քահանաները ճիշտ էին։ Բեյմենի և Ֆելսոնի տեղեկատուները մեկը մյուսի հետևից մահանում են։

Ժամանելով մենաստան՝ խաչակիրները տեսնում են, որ բոլոր վարդապետները մահացել են ժանտախտից։ Միայն մի աղոթագիրք կար, որը կարող էր չեղարկել և ոչնչացնել այդ կախարդանքը։

Աննան վերածվում է սատանայի և կենդանացնում է բոլոր մահացած քահանաներին։ Մահացածները սկսում եմ կռվել հօգուտ դիվային ուժերի։

Մարդաշատ մենամարտից հետո, որը կայացել էր վարդապետների և սատանայի գլխավորությամբ, ամբողջ խմբից ողջ մնաց միայն երիտասարդ ազնվականը, ով կարողացել էր հասցնել կարդալ աղոթագրքից մի հատված և դուրս էր քշել սատանային։ Այդ ճակատամարտում Բեյմենը մահանալուց առաջ տեսնում է գյուղացի կնոջը, որը ազատվել էր սատանայի տիրապետությունից և խնդրել էր Կային բուժել իրեն։

Ֆիլմի վերջում ցուցադրվում է այն տեսարանը, որտեղ Կայն ու Աննան կանգնած են Դեբելզակի, Բեյմենի և Ֆելսոնի գերեզմանի շիրմաքարի առջև։ Աննան խնդրում է Կային պատմել իր փրկիչների մասին, որից հետո էլ գեղեցիկ անիմացիաների տեսքով փակվում է գիրքը պատմական գիրքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլաս Քեյջ - Բեյմեն
  • Ռոն Պեռլման - Ֆելսոն
  • Ստիվեն Կեմպբելլ Մուռ - Դեբելզակ
  • Ռոբերտ Շիեն - Կայ
  • Քլեր Փոյ - Աննա
  • Ուլրիխ Թոմսեն - Էքարդ
  • Ստիվեն Գռեմ - Հագամար
  • Քրիստոֆեր Լի - Կարդինալ դ’Ամբրուազ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt0479997/
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film782496.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/polowanie-na-czarownice-2010
  5. http://www.commeaucinema.com/notes-de-prod/le-dernier-des-templiers,133272-note-57369
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0479997/fullcredits
  7. 7,0 7,1 http://www.metacritic.com/movie/season-of-the-witch-2011
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. «Տեղեկատվություն ֆիլմի մասին». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]