Ջոն Սպենսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Սպենսեր
John Spencer
Ծնվել էդեկտեմբերի 20, 1946(1946-12-20)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[4]
Մահացել էդեկտեմբերի 16, 2005(2005-12-16)[1][2][3] (58 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանLaurel Grove Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունFairleigh Dickinson University? և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Պարգևներ և
մրցանակներ

Ջոն Սպենսեր (անգլ.՝ John Spencer, դեկտեմբերի 20, 1946(1946-12-20)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք[4] - դեկտեմբերի 16, 2005(2005-12-16)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), անգլիացի դերասան, առավել հայտնի է 1990-2005 խաղացած «Արևմուտքի թև» հեռուստասերիալի նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Լեո Մագկերինի դերով, որը նրան 2002 թվականին բերել է «Էմմի» մրցանակ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպենսերը ծնվել է Նյու Յորքի իռլանդա-ռուսական ընտանիքում Ջոն Սփեսշոկ կրտսեր անունով։ 1963-ին Մանհեթենում ավարտել է դպրոցը, ընդունվել է համալսարան, որն այդպես էլ չի ավարտել։ Շատ չանցած խաղացել է «Պատի Դյուկի շոու»ի մեջ, բայց մինչև տասնութ տարեկանը էկրաններին չի երևացել։

Սպենսերի դեբյուտը մեծ էկրանին եղել է 1983 թվականին «Ռազմական խաղը» ֆիլմում, ավելի ուշ խաղացել է երկրորդ պլան դերում «Տափկնոցի խաղ», «Սիրո ծով» և «Սև անձրև» ֆիլմերում։ Սպենսերը հիմնականում աշխատել է հեռուստաալիքում, որտեղ խաղացել է «Ապրել, թե մենակ կյանք», «Ինչպես է պտտվում երկիրը» և «Ուրիշ աշխարհ» «Օճառային սերիալնորում»։

1990 թվականին Սպենսերը ստացավ դեր «Լոս-Անջելեսի օրենք» սերիալում, որտեղ խաղաց մինչև 1994 թվականը՝ շոուի ավարտը։ Բացի դա նա հաճախ խաղացել է մեծ էկրանին երկրորդ պլանի դերեր, ինչպես 1990 թվականի «Անմեղության կանխավարկած», 1995-ի «Հրաժեշտ Փարիզին», 1996-ի «Ժայռ» և 1997-ին «Ոստիկանություն» ֆիլմերում։

1990 թվականին Սպենսերը ստացավ իր ամենահայտնի՝ «Արևմուտքի թև» քաղաքական սերիալում նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Լեո Մագկերինի դերը։ Շոուն սիրվեց քննադատների կողմից և հաջողություն ունեցավ, որը 2002 թվականին դրամատիկ սերիալում տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի համար նրան բերեց «Էմմի» մրցանակ։ Նա ստացել է «Էմմի» մրցանակ նաև 2000, 2001, 2003 և 2004 թվականներին, բացի դրանից նաև աչքի ընկավ 2003 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի ժամանակ և ամբողջ դերասանական կազմի հետ ստացավ Ամերիկյան կինոքննադատների մրցանակ 2001 և 2002 թվականներին։

2005 թվականի դեկտեմբերի 16-ին տարեդարձի չորրորդ օրը Սպենսերը մահացավ սրտի նոպայից Լոս-Անջելեսում։ «Արևմտյան թև» սերիալից նրա գործընկեր Քրիստին Չենովետը իր «Չար» մյուզիքլից «For Good» երգը կատարեց դերասանի մահվան ժամանակ։ Սպենսերի մահը ներառված էր սերիալի յոթերորդ և վերջին եթերաշրջանների մեջ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
1979 օդերևույթ հսկողությոամ կենտրոնի աշխատող Uncredited
1983 Պատերազմական խաղեր Ջերի
1985 Պաշտպանը Քոս Փիլոթ
1987 Թաքնվածը Բեյքի
1989 Սև անձրև (Ամերիկական ֆիլմ) Օլիվեր
1989 Տնից հեռու
1989 Սիրո ծովը Լեյտենանտ
1990 Անմեղը Լիփրանզեր
1990 Կանաչ քարտ Հարրի
1995 Փարիզը մոռացած Ջեք
1996 Ռոքը FBI-ի տնօրեն Ջեյմս Ոմաք
1997 Ոստիկանություն Դետ. Լեո Կրասկի
1998 Միջնորդը Ոստիկանության մայոր
1998 Մթնշաղ Կապիտան Փիլ Իգան
1999 Կողոպտիչը Գեն Սլուսոն

Television[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1963–1964 Պատի Դուկի շոու Հենրի 7 էպիզոդ
1976 Ռայանի հույսը Օրդերլի 2 էպիզոդ
1986 Մայամի թուլություն լեյտ. Լի Ատկինս Էպիզոդ. «Լավ օձիքը»
1986 Սպենսեր. վարձույթի համար Ջո Մորան Էպիզոդ. «Հերոսի տունը»
1988 Հենց աշխարհը շրջվի Դոն Ուեսթ Անանուն էպիզոդներ
1990 Օրենք և կարգ Հովարդ Մորթոն Էպիզոդ. «Մահվան հրահանգ»
1990–1994 Լ.Ա. օրենսդրություն Թոմի Մուլանի 74 էպիզոդ
1994 Դաքման. գործակալ Դիք/Ընտանիքի մարդը Գործակալ Դենեհի Էպիզոդ. «Հեծյալների համար հեշտ չի»
1995 Դիպչելով հրեշտակին Լեո Էպիզոդ. «Վարորդը»
1996 F/X. Մասերը Կարլ Սքոֆայլդ Էպիզոդ. «Մեծ ռիսկ»
1997 Լուիս և Կլարկ. Սուպերմենի նոր արկածները Հանկ Լանդրի Էպիզոդ. «Մահացու զենք»
1997 Թրեյսին առաջ է շարժվում Ռեյ Վեգերլի Էպիզոդ. «Հանցագործություն»
1997 Վաղ հրատարակություն Հովարդ Բաներ Էպիզոդ. «Ջենի Սլեյն»
1998 Երրորդություն Սայմոն Մաքալիսթեր 3 էպիզոդ
1999–2006 Արևմտյան թևը Լեո Մաքգարի 135 էպիզոդ
1999 Սահմաններից դուրս Ուալիս Թուրման Էպիզոդ. «Գագաթ»
1999 Լ.Ա. դոկտորները Դր. Էդմունդ Չարչ Էպիզոդ. «Կյանքի կորուստը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #142744220 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.