Ընտանիքասերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանիքասերը
անգլ.՝ The Family Man
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆենթեզի ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ և դրամա
Թվական2000, դեկտեմբերի 14, 2000[1] և դեկտեմբերի 20, 2000
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեթ Ռաթներ[2][3][4][…]
ՊրոդյուսերՄարկ Աբրահամ
Սցենարի հեղինակԴևիդ Դայմոնդ
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ[3][4][5][…], Թեա Լեոնի[3][5][6][…], Դոն Չիդլ[5][7][8], Ջերեմի Փիվեն[3][7][8], Սաուլ Ռուբինեկ[8], Ջոզեֆ Սոմմեր[7][8], Մաքենզի Վեգա[5][6][8], Էմբեր Վալեթա[8], Քեն Լյուն[8], Քեյթ Ուոլշ[8], Ֆրանսին Յորք[7][8], Հարվ Փրեսնել[7][8], Լիզա Թորնհիլ[7][8], Մերի Բեթ Հյորթ[8], Լիզա Լոցիցերո[9], Ռոբերտ Դաունի[9], Փոլ Սորվինո[9], Ջաննի Ռուսսո[9], Ջոն Ֆ․ Օ'Դոնոհյու[9], Թոմ ՄակԳոուեն[9] և Տանյա Նյուբոլդ[9]
ՕպերատորԴանթե Սպինոտտի
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՄարկ Հելֆրիչ
Պատմվածքի վայրՆյու Ջերսի և Նյու Յորք
Նկարահանման վայրՆյու Ջերսի
ԿինոընկերությունSaturn Films և Beacon Pictures
Տևողություն121 րոպե
Բյուջե60 000 000 $[10]
Շահույթ124 700 000 $[10]
Պաշտոնական կայքէջ

«Ընտանիքասերը» (անգլ.՝ The Family Man), 2000 թվականին նկարահանված ֆանտաստիկ գեղարվեստական ֆիլմ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ։

Կարգախոսն է՝ Իսկ ի՞նչ, եթե...

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվական։ Ջեք Քեմբելը (Քեյջ) հրաժեշտ է տալիս Քեյթին։ Նա մեկնում է Լոնդոն։ Քեյթը վատ կանխազգացում ունի և խնդրում է Ջեքին մնալ։ Բայց Ջեքը մեկնում է։ Անցել է 13 տարի։ Ջեքը դարձել է հաջողակ գործարար և խորհրդակցության ժամանակ պահանջում է, որպեսզի իր աշխատակիցները մոռանան նախածննդյան հանգստի մասին և նախատոնական օրն աշխատեն։ Առջևում խոշոր գործարք է նախատեսված։ Հանկարծ Ջեքին են բերում Քեյթ Ռեյնոլդսի երկտողը. այն նույն Քեյթի՝ իր առաջին սիրո։ Բայց նա չի զանգահարում Քեյթին, որպեսզի անցյալը հետ չբերի և չտանջվի կարոտալի հիշողություններից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Նիկոլաս Քեյջ Ջեք Քեմբել Ջեք Քեմբել
Թեա Լեոնի Քեյթ Ռեյնոլդս Քեյթ Ռեյնոլդս
Ջերեմի Փիվեն Արնի Արնի
Ջոզեֆ Սոմմեր Փիթեր Լեսինգեր Փիթեր Լեսինգեր
Սաուլ Ռուբինեկ Ալան Մինց Ալան Մինց
Դոն Չիդլ Քեշ Քեշ
Մերի Բեթ Հյորթ Ադել Ադել
Թոմ Մաքգաուեն Բիլլ Բիլլ
Հարվի Փրեսնել Մեծ Էդ Մեծ Էդ
Լիզա Թորնհիլլ Էվելին Թոմսոն Էվելին Թոմսոն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին «Ընտանիքասերը» ֆիլմում դերի համար Թեա Լեոնին առաջադրվել է «Սատուրն» կինոմրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործված շքեզ Ferrari մեքենան իրականում որոշ ժամանակ եղել է Նիկոլաս Քեյջինը։ Դերասանը վաճառել է այն նկարահանումներից մեկ տարի առաջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]