Jump to content

Էմբեր Վալեթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմբեր Վալեթա
անգլ.՝ Amber Valletta
Հասակը175,5 սմ
Ծնվել էփետրվարի 9, 1974(1974-02-09)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՖինիքս, Արիզոնա, ԱՄՆ
ԿրթությունBooker T. Washington High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հաղորդավարուհի
Ամուսին(ներ)Չիպ Մաքոու

Էմբեր Վալեթա (անգլ.՝ Amber Valletta, փետրվարի 9, 1974(1974-02-09)[1], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, ծնված 1974 թվականի փետրվարի 9-ին։ 1990-ականների ամենաբարձր վարձատրվող ֆոտոմոդելներից մեկը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ծնվել է ԱՄՆԱրիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում։ Մանուկ հասակում Էմբերը ցանկանում էր դառնալ սոցիոլոգ կամ աշխատել սոցիալական ոլորտում։

Հետագայում նա մեկնեց Միլան, որտեղ գտավ իր առաջին աշխատանքը իտալական «Vogue» ամսագրում։ Դրան հաջորդեց ֆրանսիական «Elle» ամսագրի առաջին էջին նրա նկարը՝ Հանս Ֆյուրերի կողմից նկարված։

Էմբերը գնում է Փարիզ և այնտեղ դառնում է իսկական սենսացիա։

Դերասանուհին մասնակցել է աշխարհահռչակ ապրանքանիշների գովազդներին, ինչպիսիք են՝ Prada, Calvin Klein, DKNY, Valentino, Armani, Alberta Ferretti, Jil Sander, Gucci, Versace և Chanel։

1996 թվականի սեպտեմբերին Էմբերը դարձավ «Elizabeth Arden» ընկերության էքսկլյուզիվ դեմքն ամբողջ աշխարհում։

Էմբերն իր ընկերուհի Շալոմ Հարլոուի հետ զբաղեցրին MTV's «House of Style» Սինդի Քրոուֆորդի տեղը։

1995 թվականի նոյեմբերին նա կազմակերպեց «Supermodels Stepping Out Against Hunger» նորաձևության ցուցադրությունը՝ «Tulsa Community Food Bank» իր հարազատ քաղաքում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսնությունը մոդել Էրվի Լի Բիհանի հետ տևել է 2 տարի։

Երկրորդ ամուսինը վոլեյբոլի օլիմպիական չեմպիոն Քրիստիան Մակկաուն է[3]։ 2000 թվականին դերասանուհին ունեցավ տղա՝ Օդենին[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
2000Ինչ է թաքցնում սուտըWhat Lies BeneathՄեդիսոն Էլիզաբեթ Ֆրանկ
2000ԸնտանիքավորըThe Family ManՊաուլա
2003ԴյուպլեքսDuplexՍելինա
2004Մոդայիկ մամանRaising HelenՄարտինա
2005Հիթչի մեթոդըHitchԱլլեգրա Քոուլ
2005Փոխադրողը 2Transporter 2Օդրի Բիլլիգս
2006Կյանքը վատնող մարդըMan About TownԲրին Լիլլի
2007ՆախազգացումPremonitionՔլեր
2007Վերջին անգամThe Last TimeԲելիսա
2007Մեռյալ լռությունDead SilenceԷլլա Էշեն
2009ԳեյմերGamerԷնջի
2009Լրտեսը հարևանությամբThe Spy Next DoorՋիլիան
2011—2012ՎրեժRevengeԼիդիա Դևիս
2014ԼեգենդներLegendsՍոնյա Օդում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Babesdirectory — 2020.
  2. «Biography for Amber Valletta». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  3. Maggie Bullock. (2009 թ․ հոկտեմբերի 28). «Fashion Spotlight: Amber Valletta» (անգլերեն). Elle. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. Molly Lopez. (2005 թ․ փետրվարի 16). «Amber Valletta» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբեր Վալեթա» հոդվածին։