Քեյթ Վալշ
Քեյթ Վալշ անգլ.՝ Kate Walsh | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1967[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Արիզոնայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել |
Համատեղ ապրող(ներ) | անհայտ և Nixon? |
katewalsh.com | |
Քեթլին Էրին «Քեյթ» Վալշ (անգլ.՝ Kate Walsh, հոկտեմբերի 13, 1967[1], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել ի շնորհիվ Շոնտա Ռայմզի «Գրեյի անատոմիա» և «Մասնավոր պրակտիկա» հեղինակած սերիալներում բժիշկ Էդիսոն Մանտգոմերիի դերով: 2017 թվականին հայտնվել է Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» դրամատիկ հեռուստասերիալում՝ մարմնավորելով Օլիվիա Բեյքերի դերը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեյթ Վալշը ծնվել է Սան Խոսեում` Կալիֆոռնիա նահանգում և մեծացել է Թուսոնում` Արիզոնա նահանգում: Նրա հայրը ծնունդով Նավան քաղաքից է (Միթի կոմսություն, Իռլանդիա), իսկ մորական կողմից տատիկը Իտալիայից է: Իր մայրը` Անժելան, ներկա պահին ապրում է Նևադա նահանգում: Քեյթն ունի երկու ավագ քույր, նաև երկու ավագ եղբայր` Շոնը և Ջոն, ովքեր զբաղվում են ֆիլմերի արտադրությամբ: Արիզոնյան համալսարանում սովորելու ժամանակ իր ուժերը փորձել է նաև տեղի թատրոնում:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996-2004. Վաղ գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
80-ական թվականներին Քեյթ Վալշը միաժամանակ Ճապոնիայում աշխատում էր որպես մոդել և ճապոնացի ուսանողներին անգլերեն էր սովորեցնում: Ավելի ուշ նա տեղափոխվում է Չիկագո, որտեղ աշխատել է «Պիվենի թատերական արվեստանոցում»: Մասնակցելէ նաև Ազգային հանրային ռադիոյում ներկայացված «Ծնվել է մեղավոր» ռադիոներկայացման մեջ: Հետագայում, 1987 թվականի հունիսի 27-ին տեղափոխվելով Նյու Յորք, միացել է Burn Manhatten թատերախմբին և մասնակցել մի շարք ներկայացումների:
1996 թվականին Վալշը իր կարիերան սկսում է հեռուստատեսությունում, «Սպանդի բաժին» հեռուստասերիալի հայտնվելուն զուգընթաց: Սրա հետ մեկտեղ փոքրիկ դեր է տարել «Նորմալ կյանք» ֆիլմում, Էշլի Ջադի հետ միասին: հաջորդ տարի ստանում է Նիկի(երկրորդական դեր)` Քերիի ընկերուհու դերը, «Դրյու Քերի» սիթքումում[2]: Մի քանի տեսարաններում նա կոստյումներ է հագել, որպեսզի մեծացնի կազմվածքի տեսքը, քանի որ Նիկկին գեր էր և սկզբում սկսում է նիհարել, իսկ դրանից հետո նորից սկսում է դանդաղ գիրանալ: Հաջորդը եղել է Կերոլ Նելսոնի դերը «Ամուսնացած տղամարդու մտքերը» սերիալում` HBO հեռուստաալիքում, նաև ռոմանտիկ Նորմ Մաքդոնալդսի դերը «Նորմի շոուն» սիթքոմում: Նրա հայտնվելը նշանակալից էր նաև «C.S.I.Հանցագործության վայրը» հեռուստասերիալում` Միմոզայի դերը տանելով: Մի քանի անգամ Քեյթը հանդես է եկել Կոնանա Օ'Բրեյնայի «Ուշ գիշեր» թոք շոուում: 2003 և 2004 թվականներին նա դերեր է ունեցել Մառլի Նովակի «Կարեն Սիսկո» դետեկտիվում:
2003 թվականին Վալշը փոքր դերով հայտնվում է «Տոսկանիայի արևի տակ» ֆիլմում` Դայան Լեյնի և Սանտրա Օհի հետ: Նա եղել է Սանտրա Օհ հերոսուհու գործընկերը: Կինեմատոգրաֆիայում նրա առաջին նշանակալից դերը եղել է Ֆիլ Վետսոնի կնոջ դերը(Ուիլ Ֆերրել)` 2005 թվականի «Հարվածիր և ճչա» ընտանեկան կատակերգությունում, որտեղ իր հետ միասին նկարահանվել են Ռոբերտ Դյուվալը և Մայք Դիտկան: Վալշը նաև ավելի վաղ Ֆերրելի հետ նկարահանվել է մի քանի ֆիլմերում, դրանց թվում են նաև «Կախարդուհի»-ն(Նիկոլ Քիդմանի հետ) և «Արթնացիր, Ռոն Բուրգունդի.Անհետացած ֆիլմ» ֆիլմերը:
2005-2013:«Grey's Anatomy» և «Մասնավոր պրակտիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Քեյթ Վալշը ABC հեռուստաալիքի «Grey's Anatomy» սերիալում ստացել է բժիշկ Էդիսոն Մանթհոմերի դերը, ով իր ամուսնուց առանձին ապրում է հյուրանոցում: Սկզբում նրա մասնակցությամբ եղել են ընդամենը մի քանի տեսարաններ, բաց 2-րդ եթերաշրջանում Վալշը դարձել է հիմնական կազմի անդամներից մեկը, իսկ նրա կերպարը շոուում զբաղեցրել է կենտրոնական տեղերից մեկը:
2007 թվականին հայտարարվեց այն մասին, որ այն կերպարը, որի դերակատարը Քեյթ Վալշն էր «Grey's Anatomy» սերիալում, այսինքն Էդիսոնը պետք է դառնա spin-off-ի գլխավոր հերոսը, որը սկսվել է հեռարձակվել 2007 թվականի սեպտեմբերին: Այդ շարունակության մեջ` «Մասնավոր պրակտիկա» անվամբ, մասնակցություն են ունեցել նաև Թեյ Դիգսը, Թիմ Դեյլին, Էմի Բրեննեմանը, Քրիս Լոուելը և Օդրա Մաքդոնալդը[3][4]: Ավելի ուշ Վալշը վերադառնում է օրիգինալ սերիալում մասնակցություն ունենալու համար, որպես հրավիրված աստղ` 2012 թվականը: Ընդհանուր առմամբ «Մասնավոր պրակտիկա»-ն ունեցել է վեց եթերաշրջան և ավարտվել է 2013 թվականի սկզբին: Հեռուստատեսությունում Վալշը նկարահանվել է Դենիս Քուեյդի և Փոլ Բեթանի հետ` բիբլիական «Լեգեոն» սարսափ ֆիլմում, որը ցուցադրվել է 2010 թվականի հունվարի 22-ին[2]: Դրանից հետո նա հայտնվել է 2012 թվականի «Չշփվող լինելու առավելությունները» ֆիլմում:
2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մասնավոր պրակտիկա» սերիալի ավարտից հետո Վալշը հայտնվում է «Շատ վախենալու ֆիլմ 5» կատակերգության մեջ: 2013 թվականի աշնանը նա հայտնվում է DirecTV «Շրջանագծով» սերիալում[5], իսկ դրան լրացուցիչ միանում է մինի-սերիալ «Ֆարգո»-ին` ըստ համանուն ֆիլմի[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 http://www.tvguide.com/celebrities/kate-walsh/bio/159896
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2017-06-02
- ↑ http://www.nytimes.com/2007/04/28/arts/television/28grey.html?ref=television
- ↑ http://www.tvguide.com/news/full-circle-boreanaz-walsh-directv-1066030/
- ↑ http://deadline.com/2013/10/fargo-kate-walsh-casting-fx-607919/
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Արիզոնայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 13 պատճառ՝ ինչու
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ