Դենիս Քուեյդ
Դենիս Քուեյդ անգլ.՝ Dennis Quaid | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1954[1][2][3][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4] |
Կրթություն | Հյուստոնի համալսարան, Bellaire High School? և Փերշինգ միջին դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | բապտիստություն |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, օդաչու, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կոմպոզիտոր |
Ամուսին(ներ) | Պի Ջեյ Սոուլս, Մեգ Ռայան և Kimberly Quaid? |
Համատեղ ապրող(ներ) | Մեգ Ռայան և Շաննա Մոուքլեր |
Երեխա(ներ) | Ջեք Քուեյդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Դենիս Վիլյամ Քուեյդ (անգլ.՝ Dennis William Quaid, ապրիլի 9, 1954[1][2][3][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոդերասան։ Ճանաչում է ձեռք բերել 1980-ական թվականներին` մասնակցելով մի քանի հայտնի ֆիլմերի նկարահանումների, այդ ժամանակվանից էլ ձևավորվել է հոլիվուդյան դերասանի նրա հաջողակ կարիերան։ ԽՍՀՄ տարիներին ավելի հայտնի դարձավ «Իմ թշնամի» ֆիլմի վարձույթից հետո։ Թոլդ Հեինսի «Դրախտից հեռու» ֆիլմում համասեռամոլ բիզնեսմենի դերի համար 2002 թվականին ստացել է մեծ թվով պարգևներ, այդ թվում և` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիս Քուեյդը ծնվել է 1954 թվականի ապրիլի 9-ին, Հյուսթոնում (ԱՄՆ, Տեխաս նահանգ)։ Հայրը էլեկտրիկ էր, իսկ մայրը` անշարժ գույքի գործակալ։ Դենիսի ավագ եղբայրը` Ռենդի Քուեյդը, նույնպես դերասան է[5]։ Դենիսն ավարտել է Բելեյրի ավագ դպրոցը և թատերական արվեստ է սովորել Հյուսթոնի համալսարանում, սակայն ուսումը չավարտած` թողել է համալսարանը։ Կորբեթ Թակը` Դենիսի զարմուհին, նույնպես դերասանուհի է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողնելով համալսարանի ուսումը` Դենիսը մեկնում է Լոս Անջելես։ Սկզբից աշխատել է մանկական զբոսայգում որպես ծաղրածու և մատուցող[6]։ Նա իր կինոկարիերան սկսել է 1975 թվականին՝ նկարահանվելով դրվագային դերերում։ «Հեռանալ» ֆիլմում նկարահանվելուց հետո նա սկսել է գրավել կինոքննադատների ուշադրությունը, իսկ 1983 թվականին ձեռք է բերել նրանց վստահությունը և նկարահանվել է «Կարգին տղաներ» ֆիլմում տիեզերագնացի դեր է խաղացել։ 1984 թվականին Քուեյդը նկարահանվել է «Կարգին տղաներ» ֆանտաստիկ ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատար պայծառատեսը փորձում է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահի մղձավանջների վրա։ Իր հաջորդ ֆանաստիկ ֆիլմը դարձել է «Իմ թշնամի» կինոնկարը` նկարահանված ըստ Բարի Լոնկերի համանուն պատմվածքի։ Այդ հաջողություններից հետո խաղում է ևս մեկ դեր` «Ներքին տիեզերք» կինոնկարում, ռեժիսորը Ջո Դանտեն է։ Քուեյդի կերպարը ուղևորվում է ստորջրյա բաթիսկաֆով։ Նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է Մեգ Ռայանի` իր ապագա 2-րդ կնոջ հետ։ ֆիլմի նկարահանման հետ մեկտեղ, Դենիսը երաժշտություն է գրում և նվագում «Շնաձուկ» խմբում։ Եվ նրա ստեղծագործած երգերից երեքը դարձել են ֆիլմի սաունդթրեք։ 2012 թվականին Քուեյդը «Վեգաս» ֆիլմում խաղացել է գլխավոր դեր։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը հայերեն | Անվանումն անգլերեն | Դեր |
---|---|---|---|
1979 | «Բաժանվելով» | Breaking Away | Մայք |
1981 | «Այն գիշերը, երբ Ջորջիայում մարեցին կրակները | The Night the Lights Went Out in Georgia | Տրեվիս Չայլդ |
Caveman | Լաա | ||
«Ամբողջ գիշեր» | All Night Long | Ֆրեդդի Դապլեր | |
1983 | «Կարգին տղաներ» | The Right Stuff | Գորդոն Կուպեր |
«3-D ծնոտները» | Jaws 3-D | Մայկ Բրոդի | |
1984 | «Երազից փախչելով» | Dreamscape | Ալեքս Գարդեր |
1985 | «Իմ թշնամի» | Enemy Mine | Վիլիս Դեվիջ |
1986 | «Մեծ հաճույք» | The Big Easy | Րեմի Կակսուեյն |
1987 | «Ներքին տիեզերք» | Innerspace | Լեյտենանտ Տակ Բենդելտոն |
1988 | «Հարյուր տոկոսանոց ամերիկացի բոլորի համար» | Everybody’s All-American | Գեվին Գրեյ |
«Ողջ կամ մեռած» | D.O.A. | Քոլեջի պրոֆեսոր Դակստեր Կորնել | |
1989 | «Կրակե օղակներ» | Great Balls of Fire! | Ջերրի ԼԻ Լյուիս |
1990 | «Նայիր դրախտին» | Come See The Paradise | Ջեք Մագկան |
«Բացիներ անեզրությունից» | Postcards From The Edge | Ջեկ Ֆորկներ | |
1993 | «Ավելի վայրի Նապալմ» | Wilder Napalm | Ուոլլաս |
«Առկայծում և ոսկոր» | Flesh and Bone | Արլիս Սուինի | |
«Գաղտնի գործակալների կյանքից» | Undercover Blues | Ջեֆֆերսոն «Ջեֆ» Բլյու | |
1994 | «Ուայթ Էրփ» | Wyatt Earp | Ջոն Հենրի «Դոկ» Հոլիդեյ (անգլ.՝ John Henry «Doc» Holliday) |
1995 | «Խոսակցության առիթ» | Something To Talk About | Էդդի Բիշոն |
1996 | «Վիշապի սիրտ» | Dragonheart | Բոուեն |
1997 | «Հանցագործական կապեր» | Gang Related | Ջո |
«Ամերիկյան горки» | Switchback | Ֆրենկ Լեկրոսս | |
1998 | «Փրկիչ» | Savior | Ջոշուա Րոուս (անգլ.՝ Joshua Rose) |
«Խաղալով սրտի հետ» | Playing by Heart | Հյու | |
«Թակարդ ծնողների համար» | The Parent Trap | Նիկոլաս Պարկեր | |
1999 | «Ամեն կիրակի» | Any Given Sunday | Ջեկ «Կեպ» Րունի |
2000 | «Երթևեկություն» | Traffic | Արնի |
«Ռադիոալիք» | Frequency | Ֆրենկ Սալիվան | |
2002 | «Նորեկ» | The Rookie | Ջիմմի Մորիս |
«Դրախտից հեռու» | Far from Heaven | Ֆրենկ Ուիտկեր | |
2003 | «Սատանայական պալատ» | Cold Creek Manor | Կուպեր Տիլսոն |
2004 | «Ֆորտ Ալամո» | The Alamo | Սեմ Հյուսթոն |
«Վաղը չէ մյուս օրը» | The Day After Tomorrow | Ջեկ Հոլլ | |
«Ֆենիքսի Թռիչքը» | Flight of the Phoenix | Ֆրենկ Թաուս | |
«Մեծ ընկերություն» | In Good Company | Դեն Ֆորման | |
2005 | «Իմը քոնը և մերը» | Yours, Mine and Ours | Ֆրենկ Բիրդսլի |
2006 | «Ամերիկյան երազանք» | American Dreamz | Նախագահ Սթետոն |
2008 | «Կրակակետ» | Vantage Point | Թոմանս Բարս |
«Խելոքները» | Smart People | Լոուրենս Ուեզերխոլդ | |
«Ճեպընթաց» | The Express | Մարզիչ Բեն Շվարտշվայդեր | |
2009 | «Կոբրայի թռիչքը» | G.I. Joe: The Rise of Cobra | Գեներալ Կլեյտոն Եբերնեյտի / Բազե |
«Պանդորում» | Pandorum | Պեյտոն | |
«Հեծյալները» | The Horsemen | Էյդան Բրեսլին | |
2010 | «Շրջան» | Legion | Բոբ Խանսոն |
2011 | «Հոգու սերվեր» | Soul Serfer | Տոմ Գամիլտոն |
«Մթի միջով» | Beneath the Darkness]] | Գրոբիվշիլ Ելլի | |
«Ազատները» | Footloose | Հայր Մուր | |
2012 | «Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը» | Playing for Keeps | Կարլ |
«Ինչի՞ սպասել, երբ երեխայի ես սպասում» | What to Expect When You're Expecting | Մրցարշավորդ հայրիկ | |
«Խոսք» | The Words | Կլեյ Համոնդ | |
«Movie 43» | Movie 43 | Չարլի Վեսսլեր | |
«Ամեն գնով» | At Any Price | Հենրի Ուիպլ | |
2015 | «Ավելին քան արվեստ» | The Art of More | Սեմյուել Բրակներ |
2017 | «Շան կյանք» | A Dog's Purpose | Իտան Մոնտգոմերի |
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988-«Independent Spirit Awards» պարգև լավագույն դերասան անվանակարգում «Մեծ հաճույք» ֆիլմում դերի համար։
- 2001-Սատուրն մրցանակի առաջադրում 2-րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Ռադիոալիք» ֆիլմում Ֆրենկ Սալիվանի դերի համար։
- 2003-«Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում 2-րդ կարգի լավագույն դերասան անվանակարգում «Դրախտից հեռու» ֆիլմում դերի համար։
- 2003-«Independent Spirit Awards» մրցանակ 2-րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Դրախտից հեռու» ֆիլմում դերի համար։
Հավելյալ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քուեյդը ձախլիկ է։
- Ունի ֆրանսիական և իռլանդական ծագում։
- Կինոարտադրության զարգացման մեջ իր ունեցած ներդրումների համար Դենիսն արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։ Դրա համարն է 7018։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120487527 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Биография Денниса Куэйда(անգլ.) на сайте http://www.filmreference.com
- ↑ Интервью «Деннис Куэйд: Ничто не сломает мой имидж мачо!» Արխիվացված 2009-02-09 Wayback Machine для Комсомольской правды
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Деннис Куэйд» (անգլ.) Internet Movie Database կայքում
- Դենիս Քուեյդի կենդագրությունը http://archivsf.narod.ru/ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Քուեյդ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 9 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- ԱՄՆ-ի օդաչուներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հեռուստատեսային դերասաններ