Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը
Playing the Field
Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը (ֆիլմ).jpeg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թեմաֆուտբոլ
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաբրիլե Մուչինո[1][2][3][4]
ՊրոդյուսերԱվի Լերներ, Ջերարդ Բաթլեր, Քևին Միշեր և Jonathan Mostow?
Սցենարի հեղինակRobbie Fox?
ԴերակատարներՋերարդ Բաթլեր[2][3][5][4][6], Ջեսիկա Բիլ[2][5][4][6][3], Քեթրին Զետա-Ջոնս[2][5], Դենիս Կուեյդ[2][5][4][6], Ումա Թուրման[2][5][4], Ջուդի Գրիր[2][5], Ջեյմս Տապպեր[5], Iqbal Theba?[5], Նոահ Լոմաքս[5] և Soumaya Akaaboune?
ՕպերատորՓիթեր Մենզիս
ԵրաժշտությունAndréa Guerra?
ԿինոընկերությունNu Image, Millennium Films և Misher Films?
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը» (անգլ.՝ Playing for Keeps), ռեժիսոր Գաբրիլե Մուչինոյի ֆիլմը: Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ռուսաստանում՝ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի նախկին սպորտային աստղ Ջորջ Դրայերի (Ջերարդ Բաթլեր) կյանքում դժվար ժամանակներ են. նրանից հեռացել է կինը, կարիերան նույնպես լավ չի ընթանում: Ջորջն առանձնապես ակտիվ կենսակերպ չի վարում և ավելի շատ համակերպվում է ստեղծված իրավիճակին: Նա տեղափոխվում է Վիրջինիա, որտեղ կիրակի օրերին կարող է տեսնել իր 9-ամյա որդուն՝ Լյուիսին, և փորձել վերականգնել հարաբերությունները նախկին կնոջ՝ Սթեյսիի (Ջեսիկա Բիլ) հետ: Այստեղ նա հայտնաբերում է, որ տեղական դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչն ակնհայտորեն չի կարողանում կատարել աշխատանքը և առաջարկում է իր ծառայությունները:

Երիտասարդ մարզիկների մայրերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական դժվար անձնական կյանքը, արագորեն նկատում են գրավիչ մարզչի հայտնվելը: Փաթին, Դենիզը և Բարբը սիրախաղ են սկսում Ջորջի հետ և պայքարում նրա ուշադրությանն արժանանալու համար: Դենիզը նույնիսկ դայակ է վարձում իր երեխաների համար, որպեսզի ոչինչ չխանգարի իր զարգացող սիրավեպին: Դենիզը նրան մարզական մեկնաբանի աշխատանք է առաջարկում ESPN-ում: Այդպիսի աշխատանքի մասին Ջորջը կարող էր միայն երազել:

Տղաների հետ ֆուտբոլով զբաղվելը աստիճանաբար փոխում է Ջորջի բնավորությունը: Հանուն իր որդու և Սթեյսիի հետ մտերմության նա պատրաստ է գնալ զոհաբերությունների:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 23-ին հաստատվեց, որ Ջերարդ Բաթլերը ֆիլմում խաղալու է գլխավոր դերը[7], իսկ մայիսի 7-ին անցկացվեց քասթինգ[8]։

Նկարահանումները սկսվեցին 2011 թվականի մարտի վերջին Millennium Studios կինոստուդիայում և Լուիզիանայի Շրիվպորտ քաղաքում[9][10]։

2012 թվականի հուլիսի 16-ին FilmDistrict կինոստուդիան փոխեց ֆիլմի անվանումը՝ «Playing the Field»-ից դարձնելով «Playing for Keeps»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]