Օդրա Մաքդոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Օդրա Մաքդոնալդ
Audra McDonald (1).jpg
Ծնվել էհուլիսի 3, 1970(1970-07-03)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Արևելյան Գերմանիա
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Theodore Roosevelt High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, օպերային երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ակտիվ շրջան1994 — մինչև այսօր
Ամուսին(ներ)Ուիլ Սվենսոն
Պարգևներ և մրցանակներ

Թատերական համաշխարհային մրցանակ

[3]

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

«Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

«Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար

Թոնի մրցանակ մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Թոնի մրցանակ մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Eugene McDermott Award in the Arts at MIT?

[4]

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

Մշակույթի ազգային շքանշան

Drama League Award?

և

Drama League Award?

audramcdonald.net
audramcdonald.com

Օդրա Անն Մաքդոնալդ (անգլ.՝ Audra Ann McDonald, հուլիսի 3, 1970(1970-07-03)[1][2], Բեռլին, Արևելյան Գերմանիա)՝ ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի և ռեկորդային վեց անգամ հաղթել է «Թոնի» մրցանակը, դառնալով միակ դերասանուհին, ով ստացել է դերասանական բոլոր կատեգորիաների մրցանակները[5]: Ինչպես նաև նա հայտնի է «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալում կատարած բժիշկ Նաոմի Բեննեթի դերով: Մաքդոնալդը վարում է ակտիվ համերգային կյանք, համերգներով հանդես գալով ԱՄՆ-ում[6]: 2015 թվականին Մաքդոնալդը ներառված էր այս տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, ըստ Time ամսագրի[7]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքդոնալդը ծնվել է Արևմտյան Բեռլինում, իսկ մեծացել է Ֆրեզնոյում, Կալիֆոռնիա: Նա երկու դստրերից ավագն էր և մանուկ ժամանակ եղել է հիպերակտիվ երեխա: Նա սովորել է Թեոդոր Ռուզվելտի անվան միջնակարգ դպրոցում[8], իսկ 1993 թվականին նա ավարտել է Ջուլիարդ դպրոցը[9]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Մաքդոնալդը ստացել է իր առաջին «Էմմի» մրցանակը «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» կատեգորիայով՝ Մայք Նիկոլսի «Վերջաբան» ֆիլմի համար[10]: Ինչպես նաև հայտնվել է այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Սպանություն», «Կարգ ու կանոն. Հատուկ կորպուս», «Բեդֆորդի օրագրերը» և «Առևանգվածը»: 2006 թվականի դեկտեմբերի 31-ին Մաքդոնալդը երգել էր Նյու Յորկի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Իր ելույթում օգտագործվում էր ֆիլմերի երաժշտություն[11]: 2007 թվականից 2011 թվականը Օդրա Մաքդոնալդը «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալում կատարել է բժիշկ Նաոմի Բեննեթի դերը: 4-րդ եթերաշրջանում դերասանուհին լքել է նախագիծը[12][13]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2009 թվականները Օդրան ամուսնացած էր բասիստ Պիտեր Դոնովանի հետ[14]: Նախկին ամուսինները ունեն մեկ դուստր՝ Զոու Մադելին Դոնովան (ծնվել է 14.02.2001):

2012 թվականի հոկտեմբերի 6-ից Օդրին ամուսնացած է 2-րդ անգամ դերասան Ուիլլ Սուենսոնի հետ, որի հետ նա հանդիպել է 2 տարի[15]: Ամուսինները ունեն մեկ դուստր՝ Սալլի Ջեյմս Մաքդոնալդ-Սուենսոն (ծնվել է 19.10.2016)[16]:

Մրցանակներ եւ նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թոնի»
    • 1994- Մրցանակ «Թոնի» մյուզիքլում կանացի լավագույն երկրորդական դերի համար- Carousel
    • 1996- Մրցանակ «Թոնի» պիեսում լավագույն կանացի երկրորդական դերի համար- Master Class
    • 1998- Մրցանակ «Թոնի» մյուզիքլում կանացի լավագույն երկրորդական դերի համար- Ragtime
    • 2000- Մրցանակ «Թոնի» մյուզիքում լավագույն կանացի դերի համար- Marie Christine (նոմինացիա)
    • 2004- Մրցանակ «Թոնի» պիեսում լավագույն կանացի երկրորդական դերի համար- A Raisin in the Sun
    • 2007- Մրցանակ «Թոնի» մյուզիքում լավագույն կանացի դերի համար- 110 in the Shade (նոմինացիա)
    • 2012- Մրցանակ «Թոնի» մյուզիքում լավագույն կանացի դերի համար- Porgy and Bess
    • 2014- Մրցանակ «Թոնի» պիեսում լավագույն կանացի դերի համար- Lady Day at Emerson’s Bar and Grill
  • «Էմմի»
    • 2001- Մրցանակ «Էմմի» ֆիլմում կամ մինի-սերիալում կանացի լավագույն երկրորդականդերի համար- «Վերջաբան» (նոմինացիա)
    • 2008- Մրցանակ «Էմմի» ֆիլմում կամ մինի-սերիալում կանացի լավագույն երկրորդականդերի համար- «Չամիչը արևի տակ» (նոմինացիա)
  • «Գրեմմի»
    • 2009- Լավագույն դասական ալբոմ- Rise and Fall of the City of Mahagonny
    • 2009- Լավագույն օպերային գրառում- Rise and Fall of the City of Mahagonny

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. https://arts.mit.edu/mcdermott/recipients/
  5. Stephen M. Silverman (9 июня 2014)։ «Audra McDonald Makes Broadway History Amid Tears and Cheers»։ People։ Վերցված է 2014-06-09 
  6. Audra McDonald: Biography from Answers.com
  7. «Audra McDonald»։ Time։ 16 апреля 2015։ Վերցված է 2015-04-17 
  8. «Audra - Living Her Dream»։ The Fresno Bee։ հունվարի 15, 1989։ Վերցված է 2008-05-21 
  9. Green, Blake.«Never Short of Breath», sfgate.com (originally in the San Francisco Chronicle), July 16, 2000
  10. Jones, Kenneth.«Emmy Noms Go to 'Wit,' 'South Pacific,' 'Laughter on the 23rd Floor' and More» Archived 2013-01-31 at Archive.is, July 12, 2001
  11. Gans, Andrew.«PBS to Broadcast Audra McDonald’s New Year’s Eve Concert», playbill.com, November 29, 2006
  12. «Audra McDonald to Exit Private Practice»։ TVGuide.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է February 9, 2011 
  13. Gans, Andrew."Audra McDonald Departing ABC’s «Private Practice» playbill.com, February 9, 2011
  14. «McDonald Sets Record Straight»։ BroadwayWorld News Desk։ June 3, 2009 
  15. Audra McDonald Is Married
  16. It's a Girl! Audra McDonald, 46, Welcomes Daughter Sally James

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]