Jump to content

Մթիսուբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մթիսուբանի
վրաց.՝ მთისუბანი
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ՀամայնքՍուխումի շրջան
ԲԾՄ650 մ
Բնակչություն8 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Մթիսուբանի (Աբխազիա)##
Մթիսուբանի (Աբխազիա)

Մթիսուբանի (Աբիանդա, նախկինում՝ Բեշղարդաշ, վրացերեն՝ მთისუბანი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 17 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 114 բնակիչ, հիմնականում հայեր։ 1989 թվականին, գյուղում արդեն ապրում էր 8 մարդ։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։

Գյուղը հիմնադրել են հույները` 1873 թվականին, իսկ հայերը եկել են Տրապիզոնից` 1896 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 517