Աշխարհի երկրներն ըստ մեծահասակների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության աստիճանի
Տարբեր ազգերի շրջանում մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), որը ՁԻԱՀ-ի առաջացման պատճառն է, իր տարածվածությամբ տարբեր է։ Ստորև ներկայացված է տարբեր երկրներում մեծահասակների շրջանում տարածվածության աստիճանը՝ հիմնված տարբեր աղբյուրներից ստացված տվյալների վրա՝ մեծ մասամբ ԿՀՎ-ի փաստերի համաշխարհային գրքից [1][2][3] ։ 2015 թվականի դրությամբ հաշվարկվել է, որ աշխարհում կա ՄԻԱՎ վարակակիր 36.7 միլիոն մարդ[4]։
Հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ-ի պանդեմիան ամենածանրն է։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների 10%-ից ավելին բնակվում են տվյալ տարածաշրջանում։ Էսվատինիում (Սվազիլենդ), Բոտսվանայում և Լեսոթոյում մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը գերազանցում է 20%-ը, մինչդեռ լրացուցիչ վեց երկրներ հայտնում են տարածվածության առնվազն 10%։ Աֆրիկայից դուրս ամենաբարձր տարածվածության ցուցանիշը Բահամյան Կղզիներում է (3.3%)[5]։
Բացարձակ թվերով 2016 թվականի տարևվերջին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (7.1 միլիոն), որին հաջորդել են Նիգերիան (3.2 միլիոն) և Հնդկաստանը (2.1 միլիոն)[6][7]։ Մինչդեռ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԻԱՎ-դրական բնակչության մեծ քանակը վերագրվում է հիվանդության բարձր տարածվածությանը (18,9%, աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը), Նիգերիայում ավելի ցածր է՝ 2.9%, իսկ Հնդկաստանում տարածվածության ցուցանիշը 0,3% է[1]։ Այնուամենայնիվ, այնպիսի երկրներ, ինչպիսին է Նիգերիան, ՄԻԱՎ-ով վարակման բարձր ցուցանիշ ունեն՝ 1%-ից բարձր, ՄԱՁԻԱՀ-ի (ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր (UNAIDS)) կողմից դասակարգվում են որպես Ընդհանրացված ՄԻԱՎ-ի Համաճարակ (ԸՄՀ) (Generalized HIV Epidemics (GHEs)) ունեցող երկրներ, մինչդեռ Հնդկաստանում տարածվածությունը այս շեմից ցածր է, ընդ որում ավելի ցածր, քան Ամերիկայում և գրեթե նույնը, ինչ Ֆրանսիայում[8]։
Մյուս կողմից Սվալբարդում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոչ մի դեպք չի գրանցվել, այն դեպքում, երբ Բութանում, չնայած ավելի մեծաթիվ բնակչությանը, 2011 թվականի դրությամբ գրանցվել է ընդամենը 246 դեպք[9]։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության գնահատման աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տվյալները ստացվել են ԿՀՎ-ի փաստերի համաշխարհային գրքից[10], եթե այլ հղումներ չկան։ Հորիզոնական գիծը նշանակում է, որ տվյալները չեն հրապարակվել։ Մեծահասակների շրջանում տարածվածությունը ներառում է 15-49 տարեկանները։
Երկիր | Մեծահասակների
շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը[1] |
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով
մարդկանց քանակը[2] |
Տարեկան
մահերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից[3] |
Հաշվարկման տարին |
---|---|---|---|---|
Էսվատինի | 27.20% | 220,000 | 3,900 | 2016 |
Լեսոթո | 25.00% | 330,000 | 9,900 | 2016 |
Բոտսվանա | 21.90% | 360,000 | 3,900 | 2016 |
Հարավաֆրիկյան Հանրապետություն | 18.90% | 7,100,000 | 110,000 | 2016 |
Նամիբիա | 13.80% | 230,000 | 4,300 | 2016 |
Զիմբաբվե | 13.50% | 1,300,000 | 30,000 | 2016 |
Զամբիա | 12.40% | 1,200,000 | 21,000 | 2016 |
Մոզամբիկ | 12.30% | 1,800,000 | 62,000 | 2016 |
Մալավի | 9.20% | 1,000,000 | 24,000 | 2016 |
Ուգանդա | 6.50% | 1,400,000 | 28,000 | 2016 |
Հասարակածային Գվինեա | 6.20% | 35,000 | - | 2016 |
Քենիա | 5.40% | 1,600,000 | 36,000 | 2016 |
Տանզանիա | 4.70% | 1,400,000 | 33,000 | 2016 |
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 4.00% | 130,000 | 7,300 | 2016 |
Կամերուն | 3.80% | 560,000 | 29,000 | 2016 |
Գաբոն | 3.60% | 48,000 | 1,500 | 2016 |
Բահամներ | 3.30% | 8,200 | - | 2016 |
Ռուանդա | 3.10% | 220,000 | 3,300 | 2016 |
Կոնգոյի Հանրապետություն | 3.10% | 91,000 | 3,800 | 2016 |
Գվինեա-Բիսաու | 3.10% | 36,000 | 2,000 | 2016 |
Նիգերիա | 2.90% | 3,200,000 | 160,000 | 2016 |
Կոտ դ'Իվուար | 2.70% | 460,000 | 25,000 | 2016 |
Հարավային Սուդան | 2.70% | 200,000 | 13,000 | 2016 |
Հայիթի | 2.10% | 150,000 | 4,600 | 2016 |
Տոգո | 2.10% | 100,000 | 5,100 | 2016 |
Անգոլա | 1.90% | 280,000 | 11,000 | 2016 |
Բելիզ | 1.80% | 4,300 | - | 2016 |
Սիեռա Լեոնե | 1.70% | 67,000 | 2,800 | 2016 |
Գամբիա | 1.70% | 20,000 | 1,100 | 2016 |
Ճամայկա | 1.70% | 30,000 | 1,300 | 2016 |
Լիբերիա | 1.60% | 43,000 | 2,800 | 2016 |
Գայանա | 1.60% | 8,500 | - | 2016 |
Գանա | 1.60% | 290,000 | 15,000 | 2016 |
Գվինեա | 1.50% | 120,000 | 5,800 | 2016 |
Սուրինամ | 1.40% | 4,900 | - | 2016 |
Բարբադոս | 1.30% | 2,600 | - | 2016 |
Ջիբութի | 1.30% | 8,600 | - | 2016 |
Չադ | 1.30% | 110,000 | 2,800 | 2016 |
Տրինիդադ և Տոբագո | 1.20% | 11,000 | - | 2016 |
Թաիլանդ | 1.10% | 450,000 | 16,000 | 2016 |
Եթովպիա | 1.10% | 710,000 | 20,000 | 2016 |
Բուրունդի | 1.10% | 84,000 | 2,900 | 2016 |
Բենին | 1.00% | 67,000 | 2,400 | 2016 |
Մալի | 1.00% | 110,000 | 6,100 | 2016 |
Դոմինիկյան Հանրապետություն | 1.00% | 67,000 | 2,200 | 2016 |
Ուկրաինա | 0.90% | 240,000 | 8,500 | 2016 |
Պապուա Նոր Գվինեա | 0.90% | 46,000 | 1,100 | 2016 |
Կաբո Վերդե | 0.80% | 2,800 | - | 2016 |
Պանամա | 0.80% | 21,000 | - | 2016 |
Մյանմա | 0.80% | 230,000 | 7,800 | 2016 |
Բուրկինա Ֆասո | 0.80% | 95,000 | 3,100 | 2016 |
Լատվիա | 0.70% | 6,600 | - | 2016 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 0.70% | 370,000 | 19,000 | 2016 |
Կամբոջա | 0.60% | 71,000 | 1,800 | 2016 |
Վենեսուելա | 0.60% | 120,000 | 2,500 | 2016 |
Մոլդովա | 0.60% | 15,000 | - | 2016 |
Էրիտրեա | 0.60% | 15,000 | - | 2016 |
Սալվադոր | 0.60% | 24,000 | - | 2016 |
Ուրուգվայ | 0.60% | 12,000 | - | 2016 |
Բրազիլիա | 0.60% | 830,000 | 14,000 | 2016 |
Վրաստան | 0.50% | 12,000 | - | 2016 |
Մավրիտանիա | 0.50% | 11,000 | - | 2016 |
Չիլի | 0.50% | 61,000 | - | 2016 |
Գվատեմալա | 0.50% | 46,000 | 1,600 | 2016 |
Պարագվայ | 0.50% | 19,000 | - | 2016 |
Նիգեր | 0.40% | 48,000 | 3,400 | 2016 |
Մալայզիա | 0.40% | 97,000 | 7,000 | 2016 |
Ինդոնեզիա | 0.40% | 620,000 | 38,000 | 2016 |
Հոնդուրաս | 0.40% | 21,000 | - | 2016 |
Կանադա | 0.17% | 63,110 | - | 2016[11] |
Կուբա | 0.40% | 25,000 | - | 2016 |
Կոստա Ռիկա | 0.40% | 13,000 | - | 2016 |
Կոլումբիա | 0.40% | 120,000 | 2,800 | 2016 |
Վիետնամ | 0.40% | 250,000 | 8,000 | 2016 |
Արգենտինա | 0.40% | 120,000 | 2,400 | 2016 |
Բելառուս | 0.40% | 19,000 | - | 2016 |
ԱՄՆ | 0.30% | 1,100,000 | - | 2015[12] |
Սոմալի | 0.40% | 2016 | ||
Սենեգալ | 0.40% | 41,000 | 1,900 | 2016 |
Հնդկաստան | 0.22% | 2,170,000 | 67,000 | 2019 |
Էկվադոր | 0.30% | 33,000 | - | 2016 |
Բոլիվիա | 0.30% | 19,000 | - | 2016 |
Տաջիկստան | 0.30% | 14,000 | - | 2016 |
Պերու | 0.30% | 70,000 | 2,200 | 2016 |
Իտալիա | 0.30% | 130,000 | - | 2016 |
Լաոս | 0.30% | 11,000 | - | 2016 |
Մեքսիկա | 0.30% | 220,000 | 4,200 | 2016 |
Հայաստան | 0.20% | 3,300 | - | 2016 |
Իռլանդիա | 0.20% | 6,200 | - | 2016 |
Ղազախստան | 0.20% | 26,000 | - | 2016 |
Ղրղզստան | 0.20% | 8,500 | - | 2016 |
Լիտվա | 0.20% | 2,900 | - | 2016 |
Մադագասկար | 0.20% | 31,000 | 1,600 | 2016 |
Նեպալ | 0.20% | 32,000 | 1,700 | 2016 |
Նիդերլանդներ | 0.20% | 23,000 | - | 2016 |
Նիկարագուա | 0.20% | 8,900 | - | 2016 |
Սուդան | 0.20% | 56,000 | 3,000 | 2016 |
Շվեդիա | 0.20% | 11,000 | - | 2016 |
Գրենլանդիա | 0.13% | 70 | - | 2018[13] |
Դանիա | 0.11% | 6,500 | - | 2018[14] |
Ալբանիա | 0.10% | 1,700 | - | 2016 |
Ավստրալիա | 0.10% | 25,000 | - | 2016 |
Ֆիջի | 0.10% | - | - | 2016 |
Թայվան[15] | 0.10% | 31,620 | - | 2016 |
Ադրբեջան | 0.10% | 9,200 | - | 2016 |
Իրան | 0.10% | 66,000 | 4,000 | 2016 |
Ռումինիա | 0.10% | 16,000 | - | 2016 |
Չեռնոգորիա | 0.10% | 221[16] | 2[16] | 2018[16] |
Մարոկկո | 0.10% | 22,000 | - | 2016 |
Պակիստան | 0.10% | 130,000 | 5,500 | 2016 |
Մալթա | 0.10% | - | - | 2016 |
Ֆիլիպիններ | 0.10% | 56,000 | - | 2016 |
Ալժիր | - | 13,000 | - | 2016 |
Բանգլադեշ | - | 12,000 | 1,000 | 2016 |
Եգիպտոս | - | 11,000 | - | 2016 |
Եմեն | - | 9,900 | - | 2016 |
Սաուդյան Արաբիա | 0.024% | 8,200 | - | 2016 |
Աֆղանստան | - | 7,500 | - | 2016 |
Շրի Լանկա | - | 4,000 | - | 2016 |
Բուլղարիա | - | 3,500 | - | 2016 |
Չեխիա | - | 3,400 | - | 2016 |
Թունիս | - | 2,900 | - | 2016 |
Սերբիա | - | 2,700 | - | 2016 |
Լիբանան | 0.0625% | 3,750[17] | - | 2016 |
Խորվաթիա | - | 1,500 | - | 2016 |
Բոսնիա և Հերցեգովինա | 0.009% | 350 | - | 2017 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տարածաշրջանի՝
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Աֆրիկայում
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Ասիայում
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Եվրոպայում
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Հյուսիսային Ամերիկայում
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Հարավային Ամերիկայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «CIA world factbook - HIV/AIDS adult prevalence rate». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 2,0 2,1 «CIA world factbook - HIV/AIDS people living with». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 3,0 3,1 «CIA world factbook - HIV/AIDS deaths». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «GLOBAL HIV AND AIDS STATISTICS». AVERT. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «UNAIDS.org - HIV and AIDS estimates (2013)».
- ↑ «The Hindu - India has 3rd-highest number of HIV-infected people: UN». The Hindu. 2014 թ․ հուլիսի 17.
- ↑ Kenyon, C.; Buyze, J. (2014). «Should the threshold for a generalised HIV epidemic be 1% or 5%?». International Journal of STD & AIDS. 25 (12): 898–900. doi:10.1177/0956462414526575. PMID 25278511.
- ↑ «The Ministry of Health has Detected…». Bhutan Observer online. 2011 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «CIA world factbook - country comparison». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «The epidemiology of HIV in Canada». www.catie.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Statistics Overview | Statistics Center | HIV/AIDS | CDC». 2018 թ․ նոյեմբերի 16.
- ↑ «Nye tilfælde af HIV blandt unge». Naalakkersuisut. 2019 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Hiv - opgørelse over sygdomsforekomst 2018». Statens Serum Institut. 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «HIV月報105-03(更新).PDF».
- ↑ 16,0 16,1 16,2 «HIV-om zaražena 221 osoba, za godinu preminule dvije».
- ↑ «The Daily Star Lebanon - Around 3,750 HIV/AIDS cases in Lebanon». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.