ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանություն
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակ
| |
HIV/AIDS Epidemic | |
---|---|
ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածություն, 2009 թվական Տվյալները բացակայում են < 0.1% 0.1–0.5% 0.5–1% 1–5% 5–15% 15–50% | |
Հիվանդություն | ՄԻԱՎ/ՁԻԱՀ |
Վիրուսի շտամ | ՄԻԱՎ |
Օջախ | Կենտրոնական Աֆրիկա |
Տեղագրություն | Աշխարհ |
Առաջին բռնկում | 1981 թվականի հունիսի 5[1] |
Բռնկման ամսաթիվ | |
Վիճակագրական տվյալներ | |
Դեպքերի քանակ | 64․4 միլիոնից 113 միլիոն[2] |
Ապաքինվածներ | չկան տվյալներ |
Մահվան ելքով | մահվան 40․1 միլիոն ընդհանուր դեպք (2021 թվական)[2] |
Պորտալ «Բժշկություն» |
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի (մարդու իմունանբավարարության վիրուս և ձեռքբերովի իմունանբավարարության համախտանիշ) Համաճարակը սկսվել է 1981 թվականին և դեռևս շարունակում է լինել համաշխարհային հանրային առողջապահության գլխավոր խնդիրներից[3][4][5]։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ 2021 թվականի դրությամբ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մոտավորապես 40.1 միլիոն մարդու մահվան պատճառ է եղել, իսկ 38.4 միլիոնը աշխարհի մակարդակով վարակված են[3]։ Այս 38.4 միլիոն մարդկանց 75%-ը ներկայումս ստանում են հակառետրովիրոյսային թերապիա[6]։ 2018 թվականին արձանագրվել է 770,000 մահ՝ պայմանավորված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, իսկ 2020 թվականին մահերի թիվը 680,000 էր[3]։ Հիվանդության համաշխարհային բեռի (ՀՀԲ)՝ 2015 թվականին արված ուսումնասիրության գնահատականներով՝ ՄԻԱՎ-ի վարակման առավելագույն դեպքերն աշխարհի մակարդակով 1997 թվականին էր արձանագրվել՝ տարեկան 3.3 միլիոն դեպքերով։ Համատարած կերպով դեպքերի թիվն արագորեն անկում ապրեց 1997-ից 2005 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան մինչև մոտավորապես 2.6 միլիոնի[7]։ ՄԻԱՎ-ի արձանագրած դեպքերը շարունակել են անկում ապրել տարեց տարի՝ 2010-ից 2020 թվականների ընթացքում նվազելով 23%-ով, ընդ որում՝ գերակշիռ առաջընթաց արձանագրվել է Արևելյան Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում[8]։ 2020 թվականի տվյալներով՝ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման տարեկան մոտավորապես 1.5 միլիոն նոր դեպք է արձանագրվում[9]։
Համաձայն Առողջության համաշխարհային կազմակերպության՝ 2018 թվականին ՄԻԱՎ-ի տարածվածությունը Աֆրիկա մայրցամաքում 1.1 միլիոն մարդ էր գնահատվում[10]։ Աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի երկու երրորդը հանդիպում են Աֆրիկայի տարածաշրջանում[10]։ Մերձսահարային Աֆրիկան ՄԻԱՎ-ից ամենատուժած տարածաշրջանն է։ 2018 թվականին ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի 61%-ը հանդիպել են այս տարածաշրջանում[11], իսկ 2020 թվականի տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ դրական մարդկանց ավելի քան երկու երրորդն ապրում են Աֆրիկայում։ ՄԻԱՎ-ի տարածման արագություններն այս տարածաշրջանում, այնուամենայնիվ, նվազել են։ 2010-ից 2020 թվականներին, արևելյան և հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ-ի նոր դեպքերը կրճատվել են 38%-ով[8]։ Ամեն դեպքում, Հարավային Աֆրիկան, համեմատած աշխարհում ցանկաված այլ երկրի հետ, ունի ՄԻԱՎ-ով վարակված ամենամեծաթիվ բնակչությունը՝ 8.45 միլիոն[12], այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ բնակչության 13.9%-ը[13]։ 2022 թվականի դրությամբ՝ մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածության արագությունը գանահատված է 6.2%: 2011 UNAIDS World Aids Day զեկույցի համեմատ՝ արձանագրված է 1.2% աճ[14][15]։
Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ՄԻԱՎ դրական մարդկանց մեծամասնությունն ունի բուժման հասանելիություն, որի արդյունքում՝ ապրում են երկար և առողջ կյանք[16]։ 2020 թվականի դրությամբ՝ այս տարածաշրջանում ապրող ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց 88%-ը տեղյակ է իրենց կարգավիճակի մասին, և 67%-ն արդեն ճնշել են վիրուսի քանակներն իրենց օրգանիզմում[16]։ 2019 թվականին ԱՄՆ-ում մոտավորապես 1.2 միլիոն մարդ ուներ ՄԻԱՎ, որից 13%-ը տեղյակ չէր, որ վարակակիր են[17]։ 2016 թվականին Կանադայում գրանցվել է ՄԻԱՎ-ի 63,110 դեպք[18][19]։ 2020 թվականին Միացյալ Թագավորությունում 106,890 մարդ էր ապրում ՄԻԱՎ-ով, որից 614-ը մահացել են (հատկանշական է, որ մահվան դեպքերից 99-ը պայմանավորված էին COVID-19 վիրուսի կոմորբիդության հետ)[20]։ 2020 թվականի տվյալների համաձայն՝ Ավստրալիայում արձանագրվել է 29,090 դեպք[21]։
Աշխարհում ՄԻԱՎ-ն անհավասարապես է ազդում բնակչությունների որոշ կոնկրետ խմբերի (մարմնավաճառների ու իրենց այցելուների, տղամարդկանց, ովքեր սեռական հարաբերություն են ունենում այլ տղամարդկանց հետ, թմրանյութեր ներարկվող մարդկանց, և տրանսգենդեր մարդկանց) ու իրենց զուգընկերների վրա։ Այս խմբերը ՄԻԱՎ-ով վարակվածության առումով աշխարհում ամբողջ դեպքերի 65%-ն են կազմում, և Մերձսահարյան Աֆրիկայից դուրս արձանագրվող դեպքերի 93%-ը[9]։ Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ՄԻԱՎ-ի դեպքերի համարյա երկու երրորդը կազմում են այն տղամարդիկ, ովքեր սեռական կապի մեջ են այլ տղամարդկանց հետ[16]։
Պայմանավորված գենդերային անհավասարությամբ և սեռով պայմանավորված բռնությամբ՝ կանայք ավելի շատ են ենթարկվում վիրուսով վարակմանը, քան տղամարդիկ[16]։ Մերձսահարյան Աֆրիկայում վարակված նոր դեպքերի 63%-ը կանայք են, որից երիտասարդ աղջիկների շրջանում (15-ից 24 տարեկան) կրկնակի ավելի հավանական է հայտնաբերվի ՄԻԱՎ, քան տարիքային նույն խմբին պատկանող տղաների շրջանում[17]։
ՄԻԱՎ-ը ծագել է Կենտրոնական Աֆրիկայում ոչ մարդկային պրիմատներից, և անցել է մարդկանց մի քանի անգամ 19-րդ դարի վերջին և 20 դարասկզբին[20][22][23]։ Իր գենետիկ պատմության վերաբերյալ վարկածներից մեկն այն է, որ ենթադրաբար, ՄԻԱՎ-1-ին պատկանող M խումբը՝ համաճարակ առաջացնող շտամը, ծագել է Կինշասայից՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքից, 1920 թվականին[24][25]։ ՁԻԱՀ-ն առաջին անգամ բացահայտվել է 1981 թվականին, իսկ արդեն 1983 թվականից պարզ էր, որ ՁԻԱՀ-ի առաջացման գլխավոր պատճառը ՄԻԱՎ-ն է[26][27][28]։
ՄԻԱՎ-ի վերաբերյալ համաշխարհային տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականից ի վեր, երբ առաջին անգամ արձանագրվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպք, վիրուսը շարունակում է մնալ ամենատարածվածներից և աշխարհով մեկ մահացու համաճարակներ պատճառողներից։ Հիվանդության վերահսկման կենտրոնը (ՀՎՀ) (անգլ.՝ The Center for Disease Control) նշում է, որ ՄԻԱՎ հիվանդությունը շարունակում է առողջապահական լուրջ խնդիր լինել աշխարհի տարբեր հատվածների համար։ 2018 թվականին աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման 1.7 միլիոն նոր դեպք է արձանագրվել։ Նույն թվականին մոտավորապես ՄԻԱՎ-ով վարակված 37,9 միլիոն մարդ էր ապրում աշխարհում, որից 24.5 միլիոնը ստանում էին հիվանդության դեմ ուղղված համապատասխան բուժում՝ հակառետրովիրուսային թերապիա (ART): Ի հավելումն սրան՝ 2018 թվականի կոշտ գնահատականներով՝ մոտավորապես 770,000 մարդ է մահացել ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից[29]։
ՀՎՀ-ն հաղորդում է, որ Մերձսահարային Աֆրիկային նման տարածաշրջաններն աշխարհում ամենաշատն են խոցված ՄԻԱՎ-ից և ՁԻԱՀ-ից, և արձանագրված բոլոր նոր դեպքերի մոտավորապես 61%-ը վերագրվում են այս տարածաշրջանին։ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ազդեցությանը վարակված նշանակալի մյուս տարածաշրջաններն են Ասիան, Խաղաղօվկիանոսյան կղզիները, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան[29]։
Ամբողջ աշխարհում կա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շուրջ տարածված ստիգմա և խտրականություն։ Համապատասխանաբար, վարակված անհատներն ավելի հակված են ենթարկվելու քննադատության, ոտնձգությունների, բռնի ուժով գործողություններ իրականացնելու հարկադրանքի։ Նրանք հիմնականում գալիս են արվարձանային շրջաններից, որտեղ գումարի, թմրամիջոցների և արտարժույթի այլ տեսակների ապօրինի փոխանակման գործողութնուններում ներգրավվելը բավականին տարածված է[30]։
AVERT-ը՝ 1986 թվականին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համար ստեղծված հանգանակությունը, շարունակական ջանքեր է գործադրում՝խնդրին առաջնահերթություն տալու, երևույթը նորմալացնելու և ամենաթարմ տեղեկություններով կիսվելու ուղղությամբ, ինչպես նաև կրթական ծրագրեր է մշակում ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով վարակված անհատների և այն տարածաշրջանների համար, որոնք ամենաշատն են տուժել այս հիվանդությունից։ AVERT-ը մեկնաբանում է, որ խտրականություն և մարդու իրավունքների այլ խախտումներ կարող են տեղի ունենալ առողջապահական հաստատություններում՝ մարդկանց խոչընդոտելով օգտվել առողջապահական ծառայություններից կամ օգտվել որակյալ առողջապահությունից[31]։
Ախտորոշիչ թեստերի հասանելիությունը նույնպես նշանակալի դեր է խաղացել որոշ ազգերի համար՝ համապատասխան արձագանքներ տալու կամ կանխարգելիչ արագացված գործողություններ իրականացնելու ուղղությամբ։ Աշխարհում ՄԻԱՎ դրական մարդկանց մոտավորապես 81%-ը տեղյակ էր իրենց կարգավիճակի մասին 2019 թվականին։ Մնացած 19%-ը (շուրջ 7.1 միլիոն մարդ) դեռ կարիք ունի ախտորոշիչ թեստերի ծառայությունների։ ՄԻԱՎ-ի համար թեստավորումը կարևոր դարպաս է ՄԻԱՎ-ը կանխարգելելու և բուժելու տեսանկյունից[32]։ Ախտորոշիչ թեստավորում կարող են անցնել 13-ից 64 տսրեկան բոլոր անհատները։ ՀՎՀ-ն առաջարկում է, որ ՄԻԱՎ-ի թեստ գոնե մի անգամ անցնեն բոլորը։ ՄԻԱՎ-ի թեստերը, որոնք իրենցից ներկայացնում են հակամարմնային թեստեր, հակածին/հակամարմին թեստեր և NATS (նուկլեինաթթվային թեստ), ունեն ճշտության բարձր մակարդակ[33]։
2019 թվականին ամբողջ աշխարհում գրեթե 38 միլիոն մարդ վարակված էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, որոնցից 36.2 միլիոնը մեծահասակակներ, իսկ 1.8 միլիոնը՝ 15 տարեկանից փոքրեր[34]։
Տարի | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պայմանավորված մահերն աշխարհում[35] | ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի հաճախությունն աշխարհում[36] | ՄԻԱՎ-ով վարակման տարածվածությունն աշխարհում[36] |
---|---|---|---|
1990 | 336 387 | 2 100 000 | 8 500 000 |
1995 | 939 400 | 3 200 000 | 18 600 000 |
2000 | 1 560 000 | 2 900 000 | 26 000 000 |
2005 | 1 830 000 | 2 500 000 | 28 500 000 |
2010 | 1 370 000 | 2 200 000 | 30 800 000 |
2015 | 1 030 000 | 1 900 000 | 34 400 000 |
2021[37] | 650 000 | 1 500 000 | 38 400 000 |
Որոշ երկրների համար պատմական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-ից 2014 թվականների ընթացքում աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տրածավածությունը մեծահասակների շրջանում։ Տվյալները վերցված են CIA WORLD FACTBOOK-ից[38]։
ՄԻԱՎ-ն աշխարհում 2014 թվականին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Տարածաշրջան/Երկիր | 2014 թվական | 2013 թվական | 2012 թվական | 2009 թվական | 2007 թվական | 2003 թվական | 2001 թվական | |
Աշխարհ | 0.79% | NA | 0.8% | 0.8% | 0.8% | NA | NA | |
Աֆրիկա | ||||||||
Հյուսիսային Աֆրիկա | ||||||||
Սուդան | 0.25% | 0.24% | NA | 1.1% | 1.4% | NA | 2.3% | |
Եգիպտոս | 0.02% | 0.02% | NA | <0.1% | NA | NA | <0.1% | |
Լիբիա | NA | NA | 0.3% | NA | NA | NA | 0.3% | |
Թունիս | 0.04% | 0.05% | NA | <0.1% | <0.1% | <0.1% (2005) | NA | |
Ալժիր | 0.04% | 0.1% | NA | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Մարոկկո | 0.14% | 0.16% | NA | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Մավրիկիոս | 0.92% | NA | 0.4% | 0.7% | 0.8% | 0.6% | NA | |
Արևմտյան Աֆրիկա | ||||||||
Սենեգալ | 0.53% | 0.46% | NA | 0.9% | 1% | 0.8% | NA | |
Գամբիա | 1.82% | 1.2% | NA | 2% | 0.9% | 1.2% | NA | |
Գվինեա Բիսաու | 3.69% | 3.74% | NA | 2.5% | 1.8% | 10% | NA | |
Գվինեա | 1.55% | 1.74% | NA | 1.3% | 1.6% | 3.2% | NA | |
Սիերա Լեոնե | 1.4% | 1.55% | NA | 1.6% | 1.7% | NA | 7% | |
Լիբերիա | 1.17% | 1.09% | NA | 1.5% | 1.7% | 5.9% | NA | |
Կոտ դ'Իվուար | 3.46% | 2.67% | NA | 3.4% | 3.9% | 7% | NA | |
Գանա | 1.47% | 1.3% | NA | 1.8% | 1.9% | 3.1% | NA | |
Տոգո | 2.4% | 2.33% | NA | 3.2% | 3.3% | 4.1% | NA | |
Բենին | 1.14% | 1.13% | NA | 1.2% | 1.2% | 1.9% | NA | |
Նիգերիա | 3.17% | 3.17% | NA | 3.6% | 3.1% | 5.4% | NA | |
Նիգեր | 0.49% | 0.4% | NA | 0.8% | 0.8% | 1.2% | NA | |
Բուրկինա Ֆասո | 0.94% | NA | 1% | 1.2% | 1.6% | 4.2% | NA | |
Մալի | 1.42% | 0.86% | NA | 1% | 1.5% | 1.9% | NA | |
Կապե Վերդե | 1.09% | 0.47% | NA | NA | NA | NA | 0.04% | |
Կենտրոնական Աֆրիկա | ||||||||
Չադ | 2.53% | 2.48% | NA | 3.4% | 3.5% | 4.8% | NA | |
Կամերուն | 4.77% | 4.27% | NA | 5.3% | 5.1% | 6.9% | NA | |
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն | 4.25% | 3.82% | NA | 4.7% | 6.3% | 13.5% | NA | |
Սան Տոմե և Պրինսիպի | 0.78% | 0.64% | NA | NA | NA | NA | NA | |
Հասարակածային Գվինեա | 6.16% | NA | 6.2% | 5% | 3.4% | NA | 3.4% | |
Գաբոն | 3.91% | 3.9% | NA | 5.2% | 5.9% | 8.1% | NA | |
Կոնգոյի Հանրապետություն | 2.75% | 2.49% | NA | 3.4% | 3.5% | 4.9% | NA | |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 1.04% | 1.08% | NA | NA | NA | 4.2% | NA | |
Անգոլա | 2.41% | 2.35% | NA | 2% | 2.1% | 3.9% | NA | |
Արևելյան Աֆրիկա | ||||||||
Էրիթրեա | 0.68% | 0.62% | NA | 0.8% | 1.3% | 2.7% | NA | |
Ջիբութի | 1.59% | 0.91% | NA | 2.5% | 3.1% | 2.9% | NA | |
Սոմալիա | 0.55% | 0.53% | NA | 0.7% | 0.5% | NA | 1% | |
Եթովպիա | 1.15% | 1.2% | NA | NA | 2.1% | 4.4% | NA | |
Հարավային Սուդան | 2.71% | 2.24% | NA | 3.1% | NA | NA | NA | |
Քենյա | 5.3% | 6.04% | NA | 6.3% | NA | 6.7% | NA | |
Ուգանդա | 7.25% | 7.44% | NA | 6.5% | 5.4% | 4.1% | NA | |
Ռուանդա | 2.82% | 2.85% | NA | 2.9% | 2.8% | 5.1% | NA | |
Բուրունդի | 1.11% | 1.03% | NA | 3.3% | 2% | 6% | NA | |
Տանզանիա | 5.34% | 4.95% | NA | 5.6% | 6.2% | 8.8% | NA | |
Մալավի | 10.04% | 10.25% | NA | 11% | 11.9% | 14.2% | NA | |
Մոզամբիկ | 10.58% | 10.75% | NA | 11.5% | 12.5% | 12.2% | NA | |
Զամբիա | 12.37% | 12.5% | NA | 13.5% | 15.2% | 16.5% | NA | |
Զիմբաբվե | 16.74% | 14.99% | NA | 14.3% | 15.3% | NA | 24.6% | |
Մադագասկար | 0.29% | 0.4% | NA | 0.2% | 0.1% | 1.7% | NA | |
Կոմորյան կղզիներ | NA | NA | 0.1% | 0.1% | <0.1% | NA | 0.12% | |
Մավրիկիոս | 0.92% | 1.1% | NA | 1% | 1.7% | NA | 0.1% | |
Հարավային Աֆրիկա | ||||||||
Նամիբիա | 15.97% | 14.3% | NA | 13.1% | 15.3% | 21.3% | NA | |
Բոթսվանա | 25.16% | 21.86% | NA | 24.8% | 23.9% | 37.3% | NA | |
Էսվատինի | 27.73% | 27.36% | NA | 25.9% | 26.1% | 38.8% | NA | |
Լեսոթո | 23.39% | 22.95% | NA | 23.6% | 23.2% | 28.9% | NA | |
Հարավաֆրիկյան Հանրապետություն | 18.92% | 19.05% | NA | 17.8% | 18.1% | 21.5% | NA | |
Ասիա | ||||||||
Արևմտյան Ասիա | ||||||||
Վրաստան | 0.28% | 0.27% | NA | 0.1% | <0.1% | NA | <0.1% | |
Հայաստան | 0.22% | 0.19% | NA | 0.1% | 0.1% | 0.1% | NA | |
Ադրբեջան | 0.14% | 0.16% | NA | 0.1% | <0.2%% | <0.1% | NA | |
Թուրքիա | NA | NA | <0.1% | <0.1% | NA | NA | <0.1% | |
Իրան | 0.14% | 0.14% | NA | 0.2% | 0.2% | 0.2% (2005) | NA | |
Իրաք | NA | NA | <0.1% | NA | NA | NA | <0.1% | |
Սիրիա | 0.01% | NA | <0.1% | NA | NA | NA | <0.1% | |
Հորդանան | NA | NA | <0.1% | NA | NA | NA | <0.1% | |
Լիբանան | 0.06% | NA | 0.1% | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Իսրայել | NA | NA | 0.2% | 0.2% | 0.1% | NA | 0.1% | |
Եմեն | 0.05% | 0.04% | NA | NA | NA | NA | 0.1% | |
Օման | 0.16% | NA | 0.1% | 0.1% | NA | NA | 0.1% | |
Արաբական Միացյալ Էմիրություններ | NA | NA | 0.2% | NA | NA | NA | 0.18% | |
Կատար | NA | NA | <0.1% | <0.1% | NA | NA | 0.09% | |
Բահրեն | NA | NA | 0.2% | NA | NA | NA | 0.2% | |
Քուվեյթ | NA | NA | 0.1% | NA | NA | NA | 0.12% | |
Կենտրոնական Ասիա | ||||||||
Ղազախստան | NA | NA | 0.1% | 0.1% | 0.1% | NA | 0.2% | |
Ուզբեկստան | 0.15% | 0.18% | NA | 0.1% | <0.1% | NA | <0.1% | |
Թուրքմենստան | NA | NA | <0.1% | NA | <0.1% | <0.1% (2004) | NA | |
Ղրղստան | 0.26% | 0.24% | NA | 0.3% | <0.1% | NA | <0.1% | |
Տաջիկստան | 0.35% | 0.31% | NA | 0.2% | <0.3% | NA | <0.1% | |
Աֆղանստան | 0.04% | NA | <0.1% | NA | NA | NA | <0.1% | |
Հարավային Ասիա | ||||||||
Պակիստան | 0.09% | 0.07% | NA | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Նեպալ | 0.2% | 0.23% | NA | 0.4% | 0.5% | NA | 0.5% | |
Բութան | NA | 0.13% | NA | 0.2% | <0.1% | NA | <0.1% | |
Հնդկաստան | NA | 0.26% | NA | 0.3% | 0.3% | NA | 0.9% | |
Բանգլադեշ | 0.01% | 0.01% | NA | <0.1% | NA | NA | <0.1% | |
Շրի Լանկա | 0.03% | 0.02% | NA | <0.1% | NA | NA | <0.1% | |
Մալդիվներ | NA | 0.01% | NA | <0.1% | NA | NA | 0.1% | |
Հարավարևելյան Ասիա | ||||||||
Մյանմար (Բուրմա) | 0.69% | 0.61% | NA | 0.6% | 0.7% | 1.2% | NA | |
Թայլանդ | 1.13% | 1.09% | NA | 1.3% | 1.4% | 1.5% | NA | |
Լաոս | 0.26% | 0.15% | NA | 0.2% | 0.2% | 0.1% | NA | |
Կամբոջա | 0.64% | 0.74% | NA | 0.5% | 0.8% | 2.6% | NA | |
Վիետնամ | 0.47% | 0.4% | NA | 0.4% | 0.5% | 0.4% | NA | |
Մալազիա | 0.45% | 0.44% | NA | 0.5% | 0.5% | 0.4% | NA | |
Սինգապուր | NA | NA | 0.1% | 0.1% | 0.2% | 0.2% | NA | |
Բրունեի | NA | NA | <0.1% | NA | NA | <0.1% | NA | |
Ֆիլիպիններ | NA | NA | 0.1% | <0.1% | NA | <0.1% | NA | |
Ինդոնեզիա | 0.47% | 0.46% | NA | 0.2% | 0.2% | 0.1% | NA | |
Արևելյան Ասիա | ||||||||
Մանգոլիա | NA | 0.04% | NA | <0.1% | <0.1% | <0.1% | NA | |
Ճապոնիա | NA | NA | <0.1% | <0.1% | NA | <0.1% | NA | |
Հարավային Կորեա | NA | NA | <0.1% | <0.1% | <0.1% | <0.1% | NA | |
Չինաստան | NA | NA | 0.1% | 0.1% | 0.1% | 0.1% | NA | |
Հոնգ Կոնգ | NA | NA | 0.1% | NA | NA | 0.1% | NA | |
Ավստրալիա և Օվկիանիա | ||||||||
Ավստրալիա | NA | 0.17% | NA | 0.1% | 0.2% | 0.1% | NA | |
Նոր Զելանդիա | NA | NA | 0.1% | 0.1% | 0.1% | 0.1% | NA | |
Պապուա Նոր Գվինեա | 0.72% | 0.65% | NA | 0.9% | 1.5% | 0.6% | NA | |
Ֆիջի | 0.13% | 0.1% | NA | 0.1% | 0.1% | 0.1% | NA | |
Ամերիկաներ | ||||||||
Հյուսիսային Ամերիկա | ||||||||
Կանադա | NA | NA | 0.3% | 0.3% | 0.3% | 0.3% | NA | |
Մեքսիկա | 0.23% | 0.23% | NA | 0.3% | 0.3% | 0.3% | NA | |
ԱՄՆ | NA | NA | 0.6% | 0.6% | 0.6% | 0.6% | NA | |
Բերմուդա | NA | 0.3% | NA | NA | 0.3% (2005) | NA | ||
Կենտրոնական Ամերիկա | ||||||||
Բելիզ | 1.18% | 1.49% | NA | 2.3% | 2.1% | 2.4% | NA | |
Գվատեմալա | 0.54% | 0.59% | NA | 0.8% | 0.8% | 1.1% | NA | |
Էլ Սալվադոր | 0.53% | 0.53% | NA | 0.8% | 0.8% | 0.7% | NA | |
Հոնդուրաս | 0.42% | 0.47% | NA | 0.8% | 0.7% | 1.8% | NA | |
Նիկարագուա | 0.27% | 0.19% | NA | 0.2% | 0.2% | 0.2% | NA | |
Կոստա Ռիկա | 0.26% | 0.23% | NA | 0.3% | 0.4% | 0.6% | NA | |
Պանամա | 0.65% | 0.65% | NA | 0.9% | 1% | 0.9% | NA | |
Կարիբյան ավազան | ||||||||
Բահամյան կղզիներ | NA | 3.22% | NA | 3.1% | 3% | 3% | NA | |
Կուբա | 0.25% | 0.23% | NA | 0.1% | <0.1% | <0.1% | NA | |
Ջամայկա | 1.62% | 1.75% | NA | 1.7% | 1.6% | 1.2% | NA | |
Հայիթի | 1.93% | 1.97% | NA | 1.9% | 2.2% | 5.6% | NA | |
Դոմինիկյան Հանրապետություն | 1.04% | 0.7% | NA | 0.9% | 1.1% | 1.7% | NA | |
Բարբադոս | NA | 0.88% | NA | 1.4% | 1.2% | 1.5% | NA | |
Տրինիդադ և Տոբագո | NA | 1.65% | NA | 1.5% | 1.5% | 3.2% | NA | |
Հարավային Ամերիկա | ||||||||
Սուրինամ | 1.02% | 0.88% | NA | 1% | 2.4% | 1.7% | ||
Գայանա | 1.81% | 1.38% | NA | 1.2% | 2.5% | 2.5% | NA | |
Վենեսուելա | 0.55% | 0.56% | NA | NA | NA | NA | 0.7% | |
Կոլումբիա | 0.4% | 0.45% | NA | 0.5% | 0.6% | 0.7% | NA | |
Էկվադոր | 0.34% | 0.41% | NA | 0.4% | 0.3% | 0.3% | NA | |
Պերու | 0.36% | 0.35% | NA | 0.4% | 0.5% | 0.5% | NA | |
Բոլիվիա | 0.29% | 0.25% | NA | 0.2% | 0.2% | 0.1% | NA | |
Չիլի | 0.29% | 0.33% | NA | 0.4% | 0.3% | 0.3% | NA | |
Պարագվայ | 0.41% | 0.4% | NA | 0.3% | 0.6% | 0.5% | NA | |
Ուրուգվայ | 0.7% | 0.71% | NA | 0.5% | 0.6% | NA | 0.3% | |
Արգենտինա | 0.47% | NA | 0.4% | 0.5% | 0.5% | NA | 0.7% | |
Բրազիլիա | NA | 0.55% | NA | NA | 0.6% | 0.7% | NA | |
Եվրոպա | ||||||||
Ռուսաստան | NA | NA | 1% | 1% | 1% | NA | 1.1% | |
Ուկրաինա | NA | 0.83% | NA | 1.1% | 1.6% | 1.4% | NA | |
Էստոնիա | NA | 1.3% | NA | 1.2% | 1.3% | NA | 1.1% | |
Լատվիա | NA | NA | 0.7% | 0.7% | 0.8% | NA | 0.6% | |
Լիտվա | NA | NA | NA | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Բելառուս | 0.52% | 0.49% | NA | 0.3% | 0.2% | NA | 0.3% | |
Լեհաստան | 0.07% | NA | NA | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Մոլդովա | 0.63% | 0.61% | NA | 0.4% | 0.4% | NA | 0.2% | |
Ռումինիա | NA | 0.11% | NA | 0.1% | <0.1% | NA | <0.1% | |
Բուլղարիա | NA | NA | 0.1% | 0.1% | NA | NA | <0.1% | |
Չեխիա | NA | 0.05% | NA | <0.1% | NA | NA | <0.1% | |
Սլովակիա | 0.02% | NA | <0.1% | <0.1% | NA | NA | <0.1% | |
Սլովենիա | 0.08% | NA | <0.1% | <0.1% | <0.1% | NA | <0.1% | |
Հունգարիա | NA | NA | <0.1% | <0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Խորվաթիա | NA | NA | <0.1% | <0.1% | <0.1% | NA | <0.1% | |
Բոսնիա և Հերցեգովինա | NA | NA | <0.1% | NA | <0.1% | NA | <0.1% | |
Սերբիա | NA | 0.05% | NA | 0.1% | NA | NA | NA | |
Ալբանիա | NA | 0.04% | NA | NA | NA | NA | NA | |
Հյուսիսային Մակեդոնիա | NA | 0.01% | NA | NA | <0.1% | NA | <0.1% | |
Հունաստան | NA | NA | 0.1% | 0.1% | 0.2% | NA | 0.2% | |
Կիպրոս | NA | 0.06% | NA | NA | NA | 0.1% | NA | |
Մալթա | NA | NA | 0.1% | 0.1% | 0.1% | NA | 0.2% | |
Իտալիա | NA | 0.28% | NA | 0.3% | 0.4% | NA | 0.5% | |
Պորտուգալիա | NA | NA | 0.6% | 0.6% | 0.5% | NA | 0.4% | |
Իսպանիա | NA | 0.42% | NA | 0.4% | 0.5% | NA | 0.7% | |
Ֆրանսիա | NA | NA | 0.4% | 0.4% | 0.4% | 0.4% | NA | |
Նիդերլանդներ | NA | NA | 0.2% | 0.2% | 0.2% | NA | 0.2% | |
Բելգիա | NA | NA | 0.2% | 0.2% | 0.2% | 0.2% | NA | |
Լյուքսեմբուրգ | NA | NA | 0.3% | 0.3% | 0.2% | NA | 0.2% | |
Շվեյցարիա | NA | 0.35% | 0.2% | 0.2% | 0.2% | 0.2% | NA | |
Ավստրիա | NA | NA | 0.3% | 0.3% | 0.2% | 0.3% | NA | |
Գերմանիա | NA | 0.15% | NA | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Դանիա | 0.16% | 0.16% | NA | 0.2% | 0.2% | 0.2% | NA | |
Ֆինլանդիա | NA | NA | 0.1% | 0.1% | <0.1% | <0.01% | NA | |
Շվեդիա | NA | NA | 0.1% | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Նորվեգիա | NA | NA | 0.1% | 0.1% | 0.1% | NA | 0.1% | |
Իսլանդիա | NA | NA | 0.3% | 0.3% | 0.2% | NA | 0.2% | |
Իռլանդիա | NA | NA | 0.2% | 0.2% | 0.2% | NA | 0.1% | |
Միացյալ Թագավորություն | NA | 0.33% | NA | 0.2% | 0.2% | NA | 0.2% |
Ըստ տարածաշրջանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաճարակը բոլոր տարածաշրջանների համար համազոր չէ, որը նշանակում է, որ կան երկրներ, որոնք ավելի շատ են ենթարկվում համաճարակին, քան մյուսները։ Անգամ երկրի մակարդակով՝ վարակվածության առումով շրջանների և բնակչության կոնկրետ խմբերի միջև կան ակնհայտ տարբերություններ։ Ներկայումս ՄԻԱՎ-ի տարածման տեմպերը նվազել են (2010-ից 2020 թվականների ընթացքում արձանագրվել է դեպքերի 23%-անոց անկում), սակայն դեռ կան երկրներ, որտեղ հիվանդացության մակարդակը գնալով աճում է[8]։ Մերձսահարային Աֆրիկան ամենաշատ տուժած աշխարհամասն է այս առումով, որտեղ թիրախային համապատասխան միջամտություններն, այնուամենայնիվ, դրական են ազդում վիրուսի տարածման կանխարգելման դեմ[16]։ Չնայած նրան, որ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում ՄԻԱՎ-ի դեպքերը նշանակալիորեն կրճատվել են, այնուամենայնիվ Ֆիլիպիններում և Պակիստանում վերջինիս թվերը շարունակ աճում են[16]։ 2010-ից 2020 թվականների ընթացքում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը Լատինական Ամերիկայում աճել են 21%-ով, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ 22%-ով, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Աֆրիկայում՝ 72%-ով[8]։
2005 թվականից ի վեր ՄԻԱՎ-ով պայմանավորված մահվան դեպքերը շարունակաբար նվազել են, որը պայմանավորված է հակառետրովիրուսային թերապիայի հասանելիության մեծացման հետ[36]։
Տարածաշրջան | ՄԻԱՎ դրական մարդիկ, 2020 թվական (մեծահասակներ և երեխաներ) | ՄԻԱՎ դրական մարդիկ, 2021 թվական (մեծահասակներ և երեխաներ)[36] | Տարածվածությունը մեծահասակների շրջանում 2021 թվական (%)[36]
Տարիքային խումբ, 15-49 |
Վարակի նոր դեպքեր, 2020 թվական (յուրաքանչյուր տարի) | ՄԻԱՎ-ի հանդիպման հաճախությունը մեծահասակների շրջանում, 2021 թվական[36]
(յուրաքանչյոր 1000 մարդու հաշվով) |
ՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան դեպքեր, 2020 թվական | ՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան դեպքեր, 2021 թվական[36] | Բուժում ստացող մարդիկ | Հակառետրովիրուսային թերապիա ստացող մարդիկ (ART), 2021 թվական[36] | ART թերապիա ստացող մարդկանց տարածվածություն, 2021 թվական[36] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արևելյան և հարավային Աֆրիկա | 20.6 միլիոն | 20.6 միլիոն | 6.2 | 670,000 | 2.39 | 310,000 | 280 000 | 16 միլիոն | 16 200 000 | 78 |
Ասիա և Խաղաղօվկիանոսյան կղզիներ | 5.7 միլիոն | 6 միլիոն | 0.2 | 280,000 | 0.10 | 140,000 | 140 000 | 3.6 միլիոն | 4 000 000 | 66 |
Արևմտյան և կենտրոնական Աֆրիկա | 4.7 միլիոն | 5 միլիոն | 1.3 | 200,000 | 0.46 | 150,000 | 140 000 | 3.5 միլիոն | 3 900 000 | 78 |
Լատինական Ամերիկա | 2.1 միլիոն | 2.2 միլիոն | 0.5 | 110,000 | 0.30 | 32,000 | 29 000 | 1.4 միլիոն | 1 500 000 | 69 |
Կարիբյան ավազան | 330 000 | 330 000 | 1.2 | 13,000 | 0.57 | 6,000 | 5700 | 220,000 | 230 000 | 70 |
Միջին Արևելք և հյուսիսային Աֆրիկա | 230 000 | 180 000 | <0.1 | 16,000 | 0.06 | 7,900 | 5100 | 93,000 | 88 000 | 50 |
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա | 1.6 միլիոն | 1.8 միլիոն | 1.1 | 140,000 | 1.00 | 35,000 | 44 000 | 870,000 | 930 000 | 51 |
Արևմտյան և կենտրոնական Եվրոպա, և Հյուսիսային Ամերիկա | 2.2 միլիոն | 2.3 միլիոն | 0.3 | 67,000 | 0.12 | 13,000 | 13 000 | 1.9 միլիոն | 1 900 000 | 85 |
Ընդհանուր տվյալներ | 37.6 միլիոն | 38.4 միլիոն | 0.7 | 1.5 միլիոն | 0.31 | 690,000 | 650 000 | 27.4 միլիոն | 28 700 000 | 75 |
Աշխարհամաս[39] | ՄԻԱՎ-ով վարակվածության տարածման գնահատական (միլիոն մեծահասակ և երեխա) |
Մեծահասակների և երեխաների մահերի գնահատական, 2010 թվական | Մեծահասակների շրջանում տարածվածություն (%) |
---|---|---|---|
Աշխարհում | 31.6–35.2 | 1.6–1.9 միլիոն | 0.8% |
Մերձսահարային Աֆրիկա | 21.6–24.1 | 1.2 միլիոն | 5.0% |
Հարավային և Հարավարևելյան Ասիա | 3.6–4.5 | 250,000 | 0.3% |
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա | 1.3–1.7 | 90,000 | 0.9% |
Լատինական Ամերիկա | 1.2–1.7 | 67,000 | 0.4% |
Հյուսիսային Ամերիկա | 1–1.9 | 20,000 | 0.6% |
Արևելյան Ասիա | 0.58–1.1 | 56,000 | 0.1% |
Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա | .77–.93 | 9,900 | 0.2% |
ՄԻԱՎ-ի վերաբերյալ ուսումնասիրություն և հասարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հունիսին Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) գումարեց Հատուկ Ընդհանուր Ժողով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարն ինտենսիվացնելու ուղղությամբ, ինչպես նաև մոբիլիզացնելու ամբողջ ռեսուրսներն այս հիվանդությունը վերացնելու համար։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը համարվում էր համաշխարհային ճշգնաժամ[40][41][42],։
2001 թվականից ի վեր Ամերիկայի միացյալ նահանգներում ՄԻԱՎ-ի ուղղությամբ լայնածավալ հետազոտություններ են իրականացվել։ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) (անգլ․՝ National Institutes of Health NIH), որը ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի (անգլ․՝ U.S department of Health and Human Services (HHS)) կողմից ֆինանսավորվող գործակալություն է, էապես բարելավել է բազմաթիվ անհատների առողջությունն ու կյանքի որակը՝ տրամադրելով նպատակաուղղված բուժում։ Մարդու իմունանբավարարության վիրուսը ՁԻԱՀ-ի առաջացման հիմնական նախապայմանն է։ Մինչ օրս վիրուսի դեմ ոչ մի բուժում չկա։ Այնուամենայնիվ, հասանելի են դարձել որոշ դեղամիջոցներ, կրթական ծրագրեր, բժշկական պատշաճ օգնություն և աջակցություն։
ԱԱԻ-ն համակարգվում է ՁԻԱՀ-ի հետազոտությունների գրասենյակի (OAR) կողմից, և այս հետազոտությունն իրականացվել է ԱԱԻ-ի գրեթե բոլոր ինստիտուտների և գիտական կենտրոնների կողմից։ Այլ գործակալություններ, ինչպիսիք են, օրինակ, Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը, նույնպես զգալի ջանքեր են գործադրել՝ տրամադրելու հասանելի նորագույն հետազոտություններն ու բուժումը։
ԱԱԻ-ն պարզել է, որ աշխարհի որոշ հատվածներում ռիսկային վարքագծի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ձեռքբերման փոխկապակցվածությունը պատճառահետևանքային է։ Թմրամիջոցների պարբերաբար օգտագործումը և դրա հետ կապված ռիսկային վարքագիծը, ինչպիսին է թմրամիջոցների կամ փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալը, ուղղակիորեն կապված են ծայրամասերում ՄԻԱՎ-ի ձեռքբերման ռիսկի հետ։ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը և առողջապահության ազգային այլ ինստիտուտներ աշխատում են մշակել վնասի նվազեցմանն ուղղված հատուկ միջամտությունների, որոնք ներարկային և ոչ ներարկային թմրամիջոց օգտագործողների շրջանում կպակասեցնեն թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված և սեռական ճանապարհով փոխանցվող ՄԻԱՎ-ի ձեռք բերման ռիսկը[43]։ Շատ կազմակերպություններ համագործակցում են աշխարհով մեկ՝ հասկանալու, ախտորոշելու, բուժելու և պայքարելու այս հիվանդության դեմ։ Հատկանշական է, որ 1998 թվականից ի վեր կոնկրետ միջոցառումների և մշակված կանխարգելիչ ծրագրերի միջոցով ՄԻԱՎ-ի ձեռքբերման և ՁԻԱՀ-ի զարգացման ռիսկը կտրուկ նվազել է 40%-ով[44]։
Չնայած գիտության զարգացմանը, մինչ օրս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հասանելի բուժում դեռ չկա։ Այնուամենայնիվ, հակառետրովիրուսային արդիականացված թերապիայի միջոցով հիվանդությունը ճնշելու և շատ անհատների կյանքը բարելավելու հիմնական ջանքերը հանգեցրել են դրական և խոստումնալից արդյունքների, որոնք մի օր կարող են հանգեցնել բուժման։ ԱՄՆ նախագահի արտակարգ իրավիճակների՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը (անգլ․՝ The U.S. President's Emergency Plan for AIDS Relief (PEPFAR)) ԱՄՆ կառավարության ամենաընդլայնուն արձագանքն է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համավարակին։ PEPFAR-ը 2019 ֆինանսական տարում ՄԻԱՎ-ի թեստավորման ծառայություններ է տրամադրել 79,6 միլիոն մարդու, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ մոտ 15,7 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների աջակցել է կյանքեր փրկող հակառետրովիրուսային թերապիայի ստացման հարցում[32]։ 2019 թվականի վերջի՝ ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակված 25,4 միլիոն մարդ (67%) ստանում էր հակառետրովիրուսային թերապիա(ART)։ Դա նշանակում է, որ 12,6 միլիոն մարդ դեռ սպասում է նման հնարավորության։ ՄԻԱՎ-ի բուժման հասանելիությունը առանցքային գործոն է ՁԻԱՀ-ի՝ որպես հանրային առողջության սպառնալիքի, վերացնելու համաշխարհային ջանքերի համար[32]։ Այն անհատներին, ովքեր ոչ միայն տեղյակ են իրենց կարգավիճակի վերաբերյալ, այլև պարբերաբար ստանում են ART թերապիա, խրախուսվում է հետևողական մնալ իրենց բուժմանը, որպեսզի իրենց միջոցով նվազի վարակի տարածումն ու վիրուսակրությունը։
Քանի որ ՄԻԱՎ-ը ավելի տարածված է Միացյալ Նահանգների քաղաքային շրջաններում, գյուղաբնակները հիմնականում անմասն են մնում ՄԻԱՎ-ի ախտորոշման գործընթացից։ ՀՎՀ-ն պարզել է, որ ՄԻԱՎ-ի դեպքերի հսկայական տարբերություններ են արձանագրվում հյուսիսային և հարավային շրջանների միջև։ Հարավային շրջաններում ՄԻԱՎ-ի հանդիպման հավանականությունը 15,9 տոկոսով ավելի մեծ է։ Ի տարբերություն դրա՝ Հյուսիսային շրջաններում և Միջին Արևմուտքի ՄԻԱՎ-ի ընդհանուր ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 9 և 7,2 տոկոս, որը խոսում է տարածվածության զգալիորեն ցածր ցուցանիշի մասին[45]։ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի մշակումը վերջին քառասուն տարիների ընթացքում շատ առաջընթաց չի գրանցել, սակայն փՌՆԹ (անգլ․՝ mRNA) տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ, որն օգտագործվում է SARS-CoV2 շտամի համար որպես COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արագ ստեղծման մեթոդ, ՄԻԱՎ-ի պատվաստանյութի ստեղծումը շատ ավելի խոստումնալից է թվում։ Թե ինչու չի կիրառվում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման նույն սկզբունքները պայմանավորված է նրանով, որ ՄԻԱՎ-ն ունի վիրուսի անհամեմատ ավելի շատ շտամներ, որոնցից յուրաքանչյուրի դեմ պետք է պատվաստանյութն արդյունավետ գործի[46]։
ՀՎՀ-ի տվյալներով՝ ՄԻԱՎ-ով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են հոմոսեքսուալների, բիսեքսուալների կամ այլ տղամարդկանց շրջաններում, ովքեր սեռական կապի մեջ են եղել ուրիշ տղամարդկանց հետ։ 2018 թվականին ՄԻԱՎ-ի՝ 37,968 գրանցված նոր դեպքերի 69%-ը կազմել են հոմոսեքսուալ և բիսեքսուալ տղամարդիկ, իսկ այդ տարվա ամբողջ ախտորոշումների 86%-ը եղել են տղամարդիկ։ Միայն այս խմբի մարդկանց չէ, որ ՄԻԱՎ-ն ախտահարում է։ Հետերոսեքսուալները նույնպես հակված են ՄԻԱՎ-ով վարակվելուն։ 2018 թվականին ԱՄՆ-ում հետերոսեքսուալները ՄԻԱՎ-ի գրանցած 37,968 նոր դեպքերի 24%-ն են կազմել։
- ՄԻԱՎ-ի ախտորոշման նոր դեպքերի 8%-ը կազմել են հետերոսեքսուալ տղամարադիկ։
- ՄԻԱՎ-ի ախտորոշման նոր դեպքերի 16%-ը կազմել են հետերոսեքսուալ կանայք[47]։
UNAIDS-ը նշում է, որ վիրուսի ձեռք բերման ռիսկի կոնկրետ խմբերում սովորաբար գտնվում են հետևյալ մարդիկ․
- տղամարդիկ, ովքեր սեռական կապի մեջ են այլ տղամարդկանց հետ․ 28 անգամ ավելի բարձր ռիսկ
- ներարկային թմրամիջոցներ ընդունող անհատները․ 29 անգամ ավելի բարձր ռիսկ
- մարմնավաճառներ․ 30 անգամ ավելի բարձր ռիսկ
- տրանսգենդերներ․ 13 անգամ ավելի բարձր ռիսկ[48]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «How I told the world about Aids». BBC News. 2006 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «Global HIV & AIDS statistics — 2021 fact sheet». www.unaids.org (անգլերեն). UNAIDS. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «"HIV/AIDS Factsheet"». World Health Organization.
- ↑ «"Why the HIV epidemic is not over"». www.who.int.
- ↑ Eisinger, Robert Walter; Fauci, Anthony S. «Ending the HIV/AIDS Pandemic - Volume 24, Number 3—March 2018 - Emerging Infectious Diseases journal - CDC» (ամերիկյան անգլերեն). doi:10.3201/eid2403.171797. PMC 5823353. PMID 29460740.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ PMC format (link) - ↑ «"HIV data and statistics"». www.who.int.
- ↑ Wang, Haidong; Wolock, Tim M; Carter, Austin; Nguyen, Grant; Kyu, Hmwe Hmwe; Gakidou, Emmanuela; Hay, Simon I; Mills, Edward J; Trickey, Adam (2016-08). «Estimates of global, regional, and national incidence, prevalence, and mortality of HIV, 1980–2015: the Global Burden of Disease Study 2015». The Lancet HIV (անգլերեն). 3 (8): e361–e387. doi:10.1016/S2352-3018(16)30087-X.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «"Foreword – AIDS 2020"». UNAIDS.
- ↑ 9,0 9,1 «Landsat collection 2». Fact Sheet. 2021. doi:10.3133/fs20213002. ISSN 2327-6932.
- ↑ 10,0 10,1 «"HIV/AIDS"». WHO | Regional Office for Africa.
- ↑ «Landsat Collections». Fact Sheet. 2018. doi:10.3133/fs20183049. ISSN 2327-6932.
- ↑ P03022017.pdf.
- ↑ «"HIV/AIDS – adult prevalence rate - The World Factbook"». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ World AIDS Day Report 2022. United Nations. 2022 թ․ նոյեմբերի 29. ISBN 978-92-1-002288-0.
- ↑ «"Full report — In Danger: UNAIDS Global AIDS Update 2022"». www.unaids.org.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «"Region profiles – AIDS 2020"». UNAIDS.
- ↑ 17,0 17,1 17,2 «"Fast Facts"». hiv.gov.
- ↑ van der Loeff, Maarten F. Schim (2008). Epidemiology, Natural History and Treatment of HIV-2 Infections. Elsevier. էջեր 637–647.
- ↑ Public Health Agency of Canada (2010). HIV and AIDS in Canada : surveillance report to December 31, 2009. Ottawa: Public Health Agency of Canada, Centre for Communicable Diseases and Infection Control, Surveillance and Risk Assessment Division. ISBN 978-1-100-52141-1. OCLC 720330494.
- ↑ 20,0 20,1 Brown, Darren A; O’Brien, Kelly K; Harding, Richard; Sedgwick, Philip; Nelson, Mark; Boffito, Marta; Lewko, Agnieszka (2021 թ․ սեպտեմբերի 17). «Prevalence, severity, and risk factors of disability among adults living with HIV accessing routine outpatient HIV care in London, United Kingdom (UK): A cross-sectional self-report study». dx.doi.org. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «"HIV in Australia"». Australian Federation of AIDS Organizations.
- ↑ «"About HIV/AIDS | HIV Basics | HIV/AIDS | CDC"». www.cdc.gov.
- ↑ Sharp, Paul M.; Hahn, Beatrice H. (2011 թ․ սեպտեմբերի 1). «Origins of HIV and the AIDS Pandemic». Cold Spring Harbor Perspectives in Medicine (անգլերեն). 1 (1): a006841. doi:10.1101/cshperspect.a006841. ISSN 2157-1422. PMC 3234451. PMID 22229120.
{{cite journal}}
: CS1 սպաս․ PMC format (link) - ↑ «"HIV pandemic's origins located"». University of Oxford.
- ↑ American Academy of HIV Medicine (2019). Fundamentals of HIV medicine : for the HIV specialist. W. David Hardy (2019 edition ed.). Oxford. ISBN 978-0-19-093605-1. OCLC 1100767593.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Global Report Fact Sheet» (PDF). UNAIDS. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Barré-Sinoussi F, Chermann JC, Rey F, Nugeyre MT, Chamaret S, Gruest J, և այլք: (1983 թ․ մայիս). «Isolation of a T-lymphotropic retrovirus from a patient at risk for acquired immune deficiency syndrome (AIDS)». Science. 220 (4599): 868–871. Bibcode:1983Sci...220..868B. doi:10.1126/science.6189183. PMID 6189183. S2CID 390173.
- ↑ Gallo RC, Sarin PS, Gelmann EP, Robert-Guroff M, Richardson E, Kalyanaraman VS, և այլք: (1983 թ․ մայիս). «Isolation of human T-cell leukemia virus in acquired immune deficiency syndrome (AIDS)». Science. 220 (4599): 865–867. Bibcode:1983Sci...220..865G. doi:10.1126/science.6601823. PMID 6601823.
- ↑ 29,0 29,1 «Basic Statistics | HIV Basics | HIV/AIDS | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Addressing HIV-related Intersectional Stigma and Discrimination». National Institute of Mental Health (NIMH) (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «HIV Stigma and Discrimination». Avert (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 «Global Statistics». HIV.gov (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «HIV Testing | HIV/AIDS | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունիսի 9. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «"Global HIV & AIDS statistics — 2020 fact sheet"». www.unaids.org.
- ↑ 35,0 35,1 Roser M, Ritchie H (2018 թ․ ապրիլի 3). «HIV / AIDS». Our World in Data.
- ↑ 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 «AIDSinfo | UNAIDS». aidsinfo.unaids.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Fact Sheet - WorldAidsDay 2021» (PDF). UNAIDS. 2021 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
- ↑ «"Country Comparison :: HIV/AIDS - adult prevalence rate — The World Factbook - Central Intelligence Agency"». cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «UNAIDS World Aids Day Report» (PDF). publisher. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին. «The ranges define the boundaries within which the actual numbers lie, based on the best available information.»
- ↑ United Nations Special Session on HIV/AIDS. New York, 25–27 June 2001 – http://www.un.org/ga/aids/conference.html
- ↑ Aggleton P, Parker RB, Barbosa RM (2000). Framing the sexual subject: the politics of gender, sexuality, and power. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-21838-3. p.3
- ↑ Vance CS (1991). «Anthropology rediscovers sexuality: a theoretical comment». Social Science & Medicine. 33 (8): 875–884. doi:10.1016/0277-9536(91)90259-F. PMID 1745914.
- ↑ «HIV Prevention | NIH: National Institute of Allergy and Infectious Diseases». www.niaid.nih.gov (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Global HIV & AIDS statistics — 2020 fact sheet». www.unaids.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ CDC (2020 թ․ հոկտեմբերի 26). «HIV in the United States by Region». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «How COVID vaccines have boosted the development of an HIV vaccine». NPR.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «HIV in the United States and Dependent Areas | Statistics Overview | Statistics Center | HIV/AIDS | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 10. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Global HIV & AIDS statistics — 2020 fact sheet». www.unaids.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.