Ամբարիխուցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ամբարիխուցա
աբխ.՝ Амбарыхәыҵа, վրաց.՝ ამბარიხუწა
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ700 մ
Բնակչություն531 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Ամբարիխուցա (Աբխազիա)##
Ամբարիխուցա (Աբխազիա)

Ամբարիխուցա (նախկինում` Փերջանկա, աբխազ.` Амбарыхәыҵа, վրաց.` ამბარიხუწა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի աջ ափին, Սուխումից 23 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 700 մ բարձրության վրա։

Բնակչությունը

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 651 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1970 թվականին, գյուղի բնակչության թիվը 863 էր։ 1989 թվականին գյուղում ապրում էր 531 մարդ` կրկին հայեր[3]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի և մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Հացահատիկային կուլտուրաներից մշակում են եգիպտացորեն։ Գյուղն ուներ տարրական և ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։

Բնակիչները եկել են Սամսունից` 1882 թվականին։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 278