Jump to content

Տրիպտոլեմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիպտոլեմոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհունական
Սեռարական
Հունական գրաձևΤριπτόλεμος
Լատինական գրաձևTriptolemus
Այլ մշակույթներումՕսիրիս (եգիպտական դիցարանում), Էվենտուս (հռոմեական դիցարանում)
ՎայրԱթթիկա
Զբաղմունքհողագործություն
ՀայրԿելեյ (ըստ Օվիդիուսի), Տրոխիլ (ըստ արգոսյան դիցաբանության), Էլևսին (ըստ Պանիասիդի), Դիսավլ (ըստ Օրփեոսի), Օկեան (ըստ Մուսեյի)
ՄայրՄետանիրա (ըստ Օվիդիուսի), Հերա (ըստ Մուսեյի)
ԶավակներCrocon?, Dolichus?, Gordys? և Deiope?
Կապված կերպարներԴեմետրա
Ատրիբուտներգայիսոն կամ հասկերի խուրձ կամ գինով գավաթ
 Triptolemus Վիքիպահեստում

Տրիպիոլեմոս (հին հունարեն՝ Τριπτόλεμος, լատին․՝ Triptolemus), հունական դիցաբանության կերպար, Դեմետրայի մասին էլևվսիական և աթթիկական առասպելների ժամանակաշրջանի հերոս, Էլևվսիական արքա Կելեյի և Մեհանիրայի որդին (ըստ Օվիդիուսի և Նոննի (կամ Կոֆոնեի, կամ Գիոնի, կամ Դեիոպի)։ Ըստ արգոսյան վարկածի, Տրոխիլի որդին[1]։ Ըստ Պանիասիդի՝ Էլևվսինի որդին[2]։ Ըստ Օրփեոսի՝ Դիսավլի որդին։ Ըստ վարկածի՝ Հերակլեսի և Պոլիգիմնիի որդին[3]։ Ըստ Ֆերեկիդ Աթենացու և Մուսեի՝ Օկեանի և Հերայի որդին[4]։ Հերիլի «Ալոպա» ողբերգությունում պատմվում է, որ Կերկիոնը և Տրիպտոլեմոսը եղբայրներ էին, որ նրանց ծնել է Ամֆիկտիոնի դուստրը, որ Տրիպտոլեմոսի հայրը Ռառն է, իսկ Կերկիոնինը՝ Պոսեյդոնը[5]։

Ըստ էլևվսիական ավանդության, Դեմետրան՝ մահկանացու կնոջ կերպարում, իր դուստր Պերսեփոնեին փնտրելիս, որին առևանգել էր Հադեսը, գալիս է Էլևսինա՝ արքա Կելեյի մոտ և հանձն է առնում Տրիպտոլեմոսի կրտսեր եղբայր Դեմոֆոնտի դաստիարակությունը։ Մի անգամ գիշերը, ցանկանալով Դեմոֆոնտին անմահություն տալ, Դեմետրան նրան դնում է կրակի մեջ, սակայն այդ պահին մտնում է Մետանիրան։ Վախեցած մայրը աղմուկը է բարձրացնում, իսկ այդ ընթացքում երեխային հափշտաոկւմ է բոցը։ Որպես հատուցում այդ կորստի, Դեմետրան Տրիպտոլեմոսին նվիրում է վիշապներով լծված մարտակառք և ցորենի սերմեր։ Ըստ Գիգինի, ոչ թե Դեմոֆոնտը, այլ Տրիպտոլեմոսն է Դեմետրայի կողմից դրվել կրակի մեջ, ըստ որում նրա հայր Էլևսինը, այն բանի համար, որ ականատես է եղել գաղտնի խորհրդին, մահանում է, իսկ ինքը՝ Տրիպտոլեմոսը, շնորհվում է հիշատակված հողագործական արիբուտներով։ Դեմետրան բուժում է նրան հիվանդությունից՝ խմեցնելով կակաչի հյութ և կաթ, սակայն չի կարողանում անմահություն տալ[6]։ Նա Դեմետրային խոզ է զոհաբերում՝ նրան պատելով աղի ալյուրով[7]։ Ցուլեր է արածեցնում[8]։

Որպես Դեմետրայի սիրելի, նա հաղորդակից է լինում սուրբ գաղտնի ծեսերին և դառնում է աստվածուհու քուրմը, որը նրան սովորեցնում է մշակել հողը։ Նրա անունի հետ է կապված Աթթիկայում հողագործության սկզբնավորումը և նստակեցության մշաոկույթի տարածումը։ Այսպես, Էլևսինային չհարող Ռարիական հովիտը, որտեղ ցուցադրում էին Տրեպտոլեմոսի զոհարանը, առաջին անգամ, ըստ ավանդույթի, հողը մշակվել է ցանքսի համար և հավաքվել է առաջին ցանքսը։ Ավելի ուշ՝ Աթենքում, Ակրոպոլիսի արևմտյան լանջին, հասհահվում է Տրիպտոլեմոսի պաշտամունքը։ Այստեղ կառուցվում է Էլևսինան և Տրիպտոլեմոսի տաճարը[9], այն վայրում, որտեղ Աթենասը, նույնպես հողագործության ուսուցչուհին, առաջին անգամ հերկել է հողը։ Ցուցադրում էին ևս մեկ վայր, որը, ըստ ավանդույթի, հերկվել և ցանվել է Տրիպտոլեմոսի կողմից՝ երկրում հացաբույսության մշակման սկզբնավորման ժամանակ։ Այն գտնվում էր սուրբ ճանապարհի վրա, որը Աթենքը միացնում էր Էլևսինային։ Այդ երեխ կետերը հանդես են գալիս պաշտամունքում, եռակի սուրբ հերկման տոնակատարության ժամանակ։ Տրիպտոլեմոսը համարվում է գութանի հայտնագործողը[10]։

Տրիպտոլեմոսի գործունեությունը, որպես հացաբույսերի մշակաման առաջին ուսուցչի, չի սահմանափակվում Աթթիկայով։ Իր կախարդական մարտակառխով նա շրջում է ամբողջ աշխարհով, ամենուր տարածելով իր կողմից նորից բացահայտված գիտությունը և հողագործության մշակույթի զարգացումը։ Սափորային գեղանկարչությունը և արվեստի այլ ստեղծագործությունները մեզ հանգամանալից պատկեր են տալիս Տրիպտոլեմոսի այդ գործունեության մասին։ Հիմնականում նա պատկերվում է նստած կամ կանգնած թևավոր մարտակառքին, քշվող երկու վիշապների կողմից, ընդ որում, պատկերվում է կամ երկար ճանապարհ ընկնելու պահը՝ Դեմետրայի և Պերսեփոնեի ներկայությամբ, որոնք նրան են հանձնում հողագործության գործիքները և հացահատիկային բույսեր (կարմրաձև սափորներ), կամ օդում թևածելու պահը, երբ Տրիպտոլեմոսը ապշած մարդկանց ներկայությամբ սփռում է Դեմետրայի ընծաները։

մինի

Տրիպտոլեմոսի ճանապարհորդությունների ժամանակ Դեմետրան պաշտպանում էր իր սիրելիին վտանգներից։ Սկյութական արքա Լինկին, որը ցանկանում էր սպանել Տրիպտոլեմոսին, նա վեր է ածում լուսանի, իսկ գոթական արքա Կարնաբոնին, որը ցանկանում էր ոչնչացնել Տրիպտոլեմոսին և սպանում է նրա վիշապներից մեկին՝ Օձակիր համաստեղության (երբեմն Աղեղնավոր

Ինքը՝ Տրիպտոլեմոսը, պատկերվում է մորուքավոր տղամարդու տեսքով՝ ձեռքում ունենալով գայիսոն կամ հացահատիկի խուրձ կամ գինու գավաթ։ Սոֆոկլեսը՝ իր «Տրիպտոլեմոս»-ում հերոսին ներկայացնում է երկրի վրայով թռիչքի պահին, անհյուրընկալ երկրներում Դեմետրայի ընծաները տարածելիս։ Ճանապարհորդության վերջում նա պայքարում է Կելեյի անբարյացակամության դեմ և պայքարից հաղթանակած է դուրս գալիս և ամրապնդվում է երկրում, հիմնադրում է Էլևսին քաղաքը և սահմանում է Էլևսինյան Դեմետրայի պաշտամունքը։ Հետագայում Հունաստանի այլ ժողովուրդների մոտ նույնպես կազմվում են ավանդազրույցներ առաջին երկրագործի մասին, ընդ որում որոշ ազգերի մոտ Տրիպտոլեմոսը տեղափոխվում է տեղական ազգային ավանդազրույցների մեջ։

Այսպես, Արգոսում գոություն ուներ ավանդազրույց Հրիպտոլեմոսի դեպի Արևելք (դեպի Սիրիա) կատարած ճանապարհորդության մասին, ուր նա ուղևորվել է փնտրելու Իոյին։ Արգոսացիների նրան ուղարկում են փնտրելու Իոյին, որն անհետացել էր Տիրում և նա թափառում էր Կիլիկիայում։ Արգոսցիները, որոնք Տրիպտոլեմոսի հետ թափառում էին Կիլիկիայում և փնտրում Իոյին, հիմնադրում են Տարսոն քաղաքը՝ Կիլիկիայում[11]։ Մնացյալները նրա հետ մնում են Օրոնտի շրջանում։ Ավելի ուշ անտիոքցիները նրան պաշտում էին որպես հերոսի և նրան նվիրված տոնակատարությունը իրականացնում էին Կասիա լեռան վրա[12]։ Հելենիստական դարաշրջանում Սիրիայի որոշ բնակավայրերի հիմնադրումը և հողագործական մշակույթի ստեղծումը ամրագրվում է Տրիպտոլեմոսին։ Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ընդերքի բերքատվության աճի և Օսիրիսի պաշտամունքի ազդեցությամբ, ծնվում է նոր Էլևվսին, ընդ որում Տրիպտոլեմոսին են վերագրվում վերը նշված եգիպտական աստվածության որոշ հատկանիշներ։

Մահանալու ժամանակ Տրիպտոլեմոսը ստանում է աստվածային մեծարանքներ։ Ըստ Պլատոնի, նա հանդիսանում էր երեք դատավորներից մեկը ստորգետնյա թագավորությունում։ Տրիպտոլեմոսին նույնացնում են Եզնարած համաստեղության հետ կամ, ավելի հազվադեպ դեպքերում, Իասիոնի հետ համատեղ, որը դիցաբանական գործունեությամբ մոտ է նրան, Երկվորյակներ համաստեղության հետ[13]։

Հանդիսանում է Սոֆոկլեսի «Տրիպտոլեմոս» ողբերգության և անհայտ հեղինակի «Տրիպտոլեմոս»-ի գործող անձ։

Հռոմեական ավանդություններում՝ հացահատիկները փոխարինելով առատության երջյուրով, հունական Տրիպտոլեմոսի պատկերով կերտում էին Էվենտուսի արձանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Павсаний. Описание Эллады I 14, 2
  2. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 5, 2
  3. Гигин. Мифы, выписки Досифея 1
  4. Мусей, фр.14 Керн
  5. Павсаний. Описание Эллады I 14, 3; Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.179
  6. Овидий. Фасты IV 529—560
  7. Гигин. Мифы 277
  8. Климент. Протрептик 20, 2
  9. Павсаний. Описание Эллады I 14, 1
  10. Арнобий. Против язычников I 38
  11. Страбон. География XIV 5, 12 (стр.673)
  12. Страбон. География XVI 2, 5 (стр.750)
  13. Гигин. Астрономия II 22
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպտոլեմոս» հոդվածին։