«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 23. Տող 23.
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==


Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Ծնվել է [[1770]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Աշտարակ]]ում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում: [[Երևան]]յան առաջին արշավանքի ժամանակ ([[1804]] թ.) օգնել է ռուսական զորքերին:
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Ծնվել է [[1770]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Աշտարակ]]ում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում:1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ:Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին` նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը:


[[1814]]-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս: Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն: Նրա ջանքերով [[1824]] թ. այստեղ բացվում է հայկական դպրոց,որը հետագայում կոչվում է Ներսիսյան: Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան: Սկիզբ է առնում հրատարակչական գործը:
[[1814]]-ին նշանակվելով [[Վրաստան]]ի հայոց հոգևոր թեմի առաջնորդ, ծավալել է տնտեսական և կրթական գործունեություն, [[Թիֆլիս]]ում հիմնադրել ([[1824]]) [[Ներսիսյան դպրոց]]ը:

Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ: Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը:


[[1826]] թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել [[Երևան]]ի, Էջմիածնի, [[Սարդարապատ]]ի ազատագրմանը:
[[1826]] թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել [[Երևան]]ի, Էջմիածնի, [[Սարդարապատ]]ի ազատագրմանը:


[[Երևան]]ի գրավումից հետո նշանակվել է երկրամասի ժամանակավոր վարչության անդամ, պարգևատրվել Ալեքսանդր Նևսկու շքանշանով ([[1828]]):


Նշանակալից դեր է կատարել [[Պարսկաստան]]ից [[հայեր]]ի ներգաղթի կազմակերպման գործում: [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է [[Անդրկովկաս]]ից՝ նշանակվելով [[Նոր Նախիջևան]]ի և [[Բեսարաբիա]]յի հայոց թեմի առաջնորդ ([[1828]]):
Նշանակալից դեր է կատարել [[Պարսկաստան]]ից [[հայեր]]ի ներգաղթի կազմակերպման գործում: [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է [[Անդրկովկաս]]ից՝ նշանակվելով [[Նոր Նախիջևան]]ի և [[Բեսարաբիա]]յի հայոց թեմի առաջնորդ ([[1828]]):
Տող 35. Տող 36.
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է [[Էջմիածին]], դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և [[Կոստանդնուպոլիս]]ի հայոց պատրիարքարանի հարաբերությունները:
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է [[Էջմիածին]], դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և [[Կոստանդնուպոլիս]]ի հայոց պատրիարքարանի հարաբերությունները:


Մահացել է [[1857]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Վաղարշապատ]]ում:
Մահացել է [[1857]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Թիֆլիս]]ում:


Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` ''«Պաշտպան հայրենյաց»'':
Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` ''«Պաշտպան հայրենյաց»'':

16:47, 25 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Ներսես Ե Աշտարակեցի
Ներսես Ե Աշտարակեցի
Կառավարում
Տիտղոս Ամենայան Հայոց Կաթողիկոս (122-րդ)
Ժամանակամիջոց 1843-1857 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Էջմիածնի ժառանգավորաց դպրոց
Անունը ծնվելիս Թորոս Հարությունի Շահազիզյան
Ծնվել է 1770 փետրվարի 13
Ծննդավայր Աշտարակ
Մահացել է Փետրվարի 13, 1857 թ.
Մահվան վայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Էջմիածին
Թաղված է Հայաստան Հայաստան [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ
Ձեռնադրում 1843 թ.
Հովհաննես Ը        Մատթեոս Ա

Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն:

Կենսագրություն

Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում:1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ:Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին` նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը:

1814-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս: Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն: Նրա ջանքերով 1824 թ. այստեղ բացվում է հայկական դպրոց,որը հետագայում կոչվում է Ներսիսյան: Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան: Սկիզբ է առնում հրատարակչական գործը:

Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ: Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը:

1826 թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը:


Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում: Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828):

Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները:

Մահացել է 1857 թ-ի փետրվարի 13-ին Թիֆլիսում:

Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` «Պաշտպան հայրենյաց»:

Նրան հաջորդել է Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին:

Գործունեությունը

1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին: Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե»-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Կաթողիկոսը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:

Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է «Պոլոժենիե»-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:

Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը հայ ժողովըրդի և տվյալ տերության (Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան) փոխհարաբերությունների մասին էր: Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը:

Պատկերներ

Կաղապար:ՀԱԵ-անավարտ

Արտաքին հղումներ